Ես այս ընտրություններին վերաբերվում եմ ավելի լուրջ, քան երբեւէ: Եվ ես մեր ապագայի լավ ու վատ լինելը կապում եմ նաեւ փետրվարի 19-ի եւ այդ օրվան հաջորդող օրերի քաղաքական զարգացումների հետ:
Բնականաբար, հանրապետականների շուրթերից լսվող եւ վիճակագիրների ձեռքով իբր թե ապացուցվող իրենց անպարտվողականությունը արդեն իսկ ավելի քան կասկածելի է: Կասկածս էլ ավելի է հզորանում իրենց կողմից ձեռնարկվող քայլերի խուճապայնությամբ: Իսկ խուճապի մեջ սովորաբար հայտնվում է մեկը, ով արդեն իսկ կանխորոշել է իր պարտությունը:
Խուճապային է իրենց ամեն քայլը՝ էլ չնշեմ հերթով. միայն այն, որ ինչքան խամրած երգ-աստղ կա, հավաքել են բուտիրկայի նմանվող մի սենյակում ու ջահելներին հրամցնում նրանց երդումը՝ պաշտպանելու ներկա վարչապետին, արդեն իսկ ծիծաղելու աստիճան պրիմիտիվ է: Ռուբեն Հախվերդյանն էլ, ասենք, ՀՅԴ-ին է սատարում եւ երգ նվիրեց նրանց, սակայն չի պրիմիտիվանում Շուշանի եւ մնացածի պես:
Մի խոսքով, զարմանալի է իրեն վստահ զգացող կուսակցության անվստահ քայլերը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը
Սակայն, կարեւորը սա չէ: Ես արդեն հայտարարեցի, որ պաշտպանելու եմ Լեւոնին, ու պատրաստ եմ պատասխանել Ձեր հարցերին: Ասեմ, որ ես Տեր-Պետրոսյանի ո՛չ նախընտրական շտաբի անդամ եմ, ո՛չ վստահված անձ, ո՛չ էլ որեւէ կուսակցության եմ անդամագրվել: Սակայն նրա խոսքը եւ վարվելակերպը՝ իր իսկ հասցեին հնչող քննադատություններին (թեեւ սա ավելի շատ նման է վայրահաչության, քան առողջ քննադատության) օրեցօր ավելի է ինձ համոզում իմ իսկ որոշման ճշմարտացիության մեջ:
Օգնենք մեկմեկու՝ քանդելու մեր ու մեր մանուկների ապագայի վրա ծանրացող կոռումպացված բուրգը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Աչքդ լույս, F5blog ջան, հանրապետականները սկսել են անձնագրեր հավաքել… դպրոց-մանկապարտեզներում սկսել են ինչ-որ ցուցակներ կազմել՝ անձնագրի համարով, ու տենց… մնում է ասածներիդ ու մարդկանց ձայներին տեր կանգնեք: Իրոք, մեծն Նժդեհին “սազական” խաղեր են սկսվել....
24-01-08 • 00:35 AMԱրկադի ջան,
Պետք է պայքարել, միշտ էլ պետք է պայքարել…
Ես էլ եմ Լևոնին ընտրելու ու ամբող ներուժս նեդնելու եմ, որպեսզի շատ ու շատ մարդիկ ընտրեն նրան ու որպեսզի խախտումների պատճառով մենք չզրկվենք մեր ապագայից:
Նույնիսկ պատրաստ եմ փողոց դուրս գալ, ինչպես դուրս եմ եկել անցյալ բոլոր ընտրությունների ժամանակ:
Դե պետք է ցանկանանք, որպեսզի մեր ցանկությունները կատարվենք: Ցանկությունը գործի կեսն է: Ու նաև գործի կեսից հետ չենք դառնա, այլ կգանք մինչև վերջ...լավ իմաստով վերջ: Այսինքն ավարտ մի ամբարտավան ուժի որը համակել է մեր հոգիները: Այդ ուժի բնութագրիչներից են ստրկամտությունը, փոքրոգիությունը, անտարբերությունը, հուսահատությունտ, անպաշտպանվածությունը...Եվ ուրեմն վերջ այդ բոլորին...ու դեպի հաղթանակ…
24-01-08 • 22:36 PM