Հարգելիներս,
ելնելով այն հանգամանքից, որ 1 օրից պաշտոնապես մենք թեւակոխում ենք նախագահական նախընտրական շրջանը եւ նպատակ ունենալով մեր բլոգը դարձնել Ձեր կարծիքների ազատ արտահայտման կայքէջ եւ այդ գործում մասնակից դարձնելու Ձեզնից յուրաքանչյուրին, մենք մեր բոլոր մեկնաբաններին ավտոմատ կերպով շնորհում ենք հեղինակի կարգավիճակ:
Սա նշանակում է, որ այն մեկնաբանները, որոնք գրանցվել էին մինչեւ այսօր եւ գրանցվելու են մինչեւ ընտրությունների օրը, ավտոմատ կերպով դառնում են F5 բլոգի ՀԵՂԻՆԱԿ եւ կկարողանան ոչ միայն մեկնաբանել մյուս անդամների գրառումները, այլ նաեւ ՀՐԱՊԱՐԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ:
Եւ, այսպես, մոտակա րոպեների ընթացքում հեղինակի կարգավիճակ կշնորհվի մեր հետեւյալ մեկնաբաններին.
Elena, Ռոբ137, Elen, Hayk, TigTan, Վահան Ամատունի, 1720, i_Mard, Grigoryan, hhovhannes, Մարիաննա, Gevorik, Artin, Real Madrid, FRIEND, VolshebNick, kyajik, Stepan, Sirushik, Anushavan, arcadi, Bloger
Ձեզ եւ մյուս անդամագրվողներին հիշեցնում ենք, որ հեղինակի խմբագրիչից օգտվելու հմտությունները ներկայացված են http://www.f5blog.com/doc/posting_instructions.pdf -ում: Դա հեշտ յուրացվող խմբագրիչ է՝ ծանոթ Ձեզնից շատերին:
Իսկ Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար այցելեք http://www.f5blog.com/be/ էջը, մուտքագրեք այն մուտքանունը եւ գաղտնաբառը, որը դուք ստացել էիք որպես մեկնաբան:
Սպասում ենք Ձեր հոդվածներին…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հիանալի հնարավորություն… Մի փոքր ճշտում, նոր անդամագրվածներն էլ են դառնում հեղինակ?
21-01-08 • 14:26 PMՇնորհակամություն ադմինին ,,հեղինակ,,կարգավիճակ շնորհելու համար:
21-01-08 • 18:01 PM1 հարց.որտե՞ղ տեղադրել հոդվածներն ու լուսանկարները(մեկնաբանություններն արդեն գիտենք ինչ կարգով է արվում):
21-01-08 • 18:32 PMՆախապես շնորհակալություն:
Հարգելի Վահան, երեւի ուշադիր չեք ընթերցել գրառումը:
Խնդրում ենք մուտք գործել գրառումներ տեղադրելու վահանակը (control panel) իմ մատնանշած հղումով՝ http://www.f5blog.com/be/
Համակարգ մուտք գործելու համար օգտվեք այն մուտքանունից եւ գաղտնաբառից (username, password), որը դուք օգտագործում էիք որպես մեկնաբան՝ համակարգ մուտք գործելիս:
Խմբագրիչից օգտվելը ավելի, քան պարզ է. ամեն դեպքում, խնդրում ենք ընթերցել մեր կողմից գրված որոշ բացատրությունները՝ վարբեռնելով (download) http://www.f5blog.com/doc/posting_instructions.pdf փաստաթուղթը:
Շնորհակալություն, հուսով ենք, առաջիկա օրերին կտեսնենք Ձեր գրառումները: Լրացուցիչ հարցերի համար կարող եք գրել մեզ
22-01-08 • 02:01 AMԿներեք, սակայն մեր աշխատակիցներից մեկը պատահաբար անջատել էր “Edit Button"-ները:
Ի միջի այլոց, նկար կարող եք տեղադրել նաեւ խմբագրիչի ստորին մասում, article_image դաշտում: Եթե ցանկանում եք, որ նկարը հայտնվի Ձեր գրառման ամենասկզբում, ձախից (ինչպես իմ գրառումների մեծ մասում), ապա article_image դաշտում ներմուծեք այսպիսի մի կոդ
<img style="float: left; margin-right: 15px;” src="Ձեր նկարի URL-ը” alt="Ձեր նկարի անունը/ալտ թեգը” >
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք տեղեկացնել մեզ: Նաեւ հիշեցնում ենք, որ դուք կարող եք օգտվել անձնական նամակագրության համակարգից:
27-01-08 • 10:52 AMադմին պրոբլեմ ունես: նայիր մայն պեյդջ, ներքեվը - որտեղ դրված է paginate-ը, /p7/ տալիս է 404 error. P14/ չգիտես ինչու նորմալ է
06-02-08 • 13:12 PMA.S. հիմա ի՞նչ, “մայն"-ը չդարձնե՞նք “մեյն”, իսկ ավելի ճիշտ, եթե “մայն պեյդջ” դարձնենք “գլխավոր էջ”, կարո՞ղ է դա գնահատվի որպես գրաքննադատություն:
Կատակը մի կողմ, շնորհակալություն այս թերությունը նշելու համար: Ինքս տեղյակ եմ, որ նման սխալ կա էջերի հարցում: Մի ընկեր ունեմ, որն ինքն է ինձ սովորացրել թե՛ կայքէջ գրելը եւ թե՛ այս սկրիպտի “այբուբենը”: Ես ինքս դեռ չեմ հասկանում, թե ինչպես վերացնել այս թերությունը, երեւի այդ ընկերոջս խնդրեմ՝ օգնի:
06-02-08 • 18:16 PMՀարգելի A.S. անձնական նամակ (PM, private messaging) գրելու համար որպես ստացող (To) <> նշանների միջեւ նշում ես հասցեատիրոջ ծածկանունը (username): Օրինակ, ինձ գրելու համար որպես ստացող նշեք <F5-admin>: Կամ էլ կարող եք որոնել եւ գտնել որեւէ անդամի՝ ըստ ծածկանվան եւ այլն:
Դուք կարող եք գրել նաեւ էլեկտրոնային նամակ (email), սակայն այդ դեպքում Ձեր email հասցեն կերեվա հասցեատիրոջը:
Մնացած հարցերի համար՝ խնդրում եմ այցելեք այս էջը:
12-02-08 • 22:25 PMՎերջ, քիչ մնաց, մերոնք գալիս են, հեսա ձեր սայթն էլ շուտով կփակեն, որ մարդկանց հոգիները էլ չպղտորեք.
Առաջ՜, Առաջ՜
-----------
Ի միջի այլով, քանի որ ստեղ բոլորդ էլ ընտրական հասուն մարդիկ էք, խնդրում եմ օգնեք:
Իմ հայկական անձնագիրը ժամկետանց է, եվ որոշակի պատճառներով, ես չեմ երկարացրել նրա ժամկետը: Երեկ ինձ ասացին, որ ես հնարավորություն ունեմ այդ անձնագրով քվեարկել: Խնդրում եմ տեղեկացրեք, քանի որ եթե հնարավորություն կա, ապա ես կարո՞ղ եմ վաղը հենց գալ Հայաստան:
18-02-08 • 14:09 PMԿներեք, ինչպես միշտ, նորմալ չձեւակերպեցի:
Կարո՞ղ եմ արդյոք ես ժամկետանց հայկական անձնագրով մասնակցել ընտրություններին, հայաստանի քաղաքացի եմ եւ ունեմ հայկական գրանցում:
18-02-08 • 14:12 PMՆախ, մտիր elections.am ու ստուգիր, թե արդյո՞ք ընտրացուցակում անուդ կա: Ու մնացած քայլերդ պլանավորի՝ ըստ այս տեղեկատվության:
18-02-08 • 16:46 PMԱռաջ՜, Առաջ՜
19-02-08 • 01:05 AM-----------