Նիդերլանդների հայկական եկեղեցիների բաց նամակը վարչապետ Ռութեին
Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)
Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրել եք, որ մենք ձեզ հրավիրել ենք «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակին, ինչն իհարկե ոչ պատշաճ ձևակերպում է:
Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ խորհրդարանը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր պայման:
Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը, որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառ հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ խորհրդարանը լուրջ է վերաբերվում այս հարցին, նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ Հայոց Ցեղասպանությունը դարձրել են քաղաքական առուծախի առարկա և ջանք չեն խնայում ժխտողականությանը: Դա չի նշանակում, որ դուք էլ պետք է մասնակից լինեք նրանց խաղին:
Երկրորրդ: Ինչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավաբանական որակավորումներ տալը:
Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ խորհրդարանը հետաքննություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակավորման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթն օգտագործված Ռաֆայել Լեմկինի կողմից’ հենց Հայոց Ցեղասպանությունը ի նկատի ունենալով: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմագետի, անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է Ամերիկյան CBS ալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «...Հետաքրքրեց ցեղասպանությունը քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունենում: Սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:
Այս լույսի ներքո ձեր խորհրդարանի տեսակետը պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:
Անբավարար և ոչ համոզիչ դիրքորոշում
Այն փաստը, որ Օսմանյան կայսրությունը 1915թ-ին Անատոլիայի հայ բնակչությանը նպատակադրված և պարբերաբար բնաջնջել է, ճանչվել է Միացյալ Ազգերի և Եվրախորհրդարանի կողմից: Այն շարունակաբար ճանաչվում է տարբեր պետությունների կողմից: Գերմանիայում, որտեղ մեծաթիվ էթնիկ թուրքեր են ապրում , քան Նիդերլանդներում, և ավելի մեծ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, կարողացավ ունենալ համարձակություն իրերն իրենց անունով կոչելու’ կատարվածն անվանելու ցեղասպանություն (Genocide): Ռուսաստանն ու Ֆրանսիան դա վաղուց են արել: Այնպես որ Ձեր խորհրդարանի կողմից կատարվածը հստակ Ցեղասպանություն չկոչելը համոզիչ չէ ‘ զուրկ բավարար հիմքից:
Ցավալի է այն, որ հենց Նիդերլանդներում, ուր տեղակայված են Միջազգային դատարանները, մարդու իրավունքները ստորադասվում են տնտեսական շահերից: Սա օժանդակություն է է Թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը և հենց սա պետք է համարել կողմնապահություն:
Ուզում ենք մեկ օրինակ բերել՝ պատկերելու թե ուր է տանում նման օժանդակությունը: Անցած տարի, Ալմելոյում Ցեղասպանության հուշհամալիրի բացումից հետո, Թուրքիայի լիազոր դեսպանը բողոքի ցույց կազմակերպեց: Դինայեթ մզկիթներից, որոնք գտնվում են Թուրքիայի կրոնական գործերի նախարարության անմիջական վերահսկողության ներքո, անվճար ավտոբուսներ տրամադրվեցին իրենց ժողովրդին Ալմելո հասցնելու համար: Ցույցի ընթացքում հնչեցին Օսմանյան զինվորական երաժշտություն և բռնության լոզունգներ, ինչպիսիք են. «Ղարաբաղը հայերի զանգվածային գերեզմանն է»: Չնայած այն բանին, որ խորհրդարանական հարցեր դրվեցին Պիետեր Օմտզիխտի (CDA) կողմից, խորհրդարանը հրապարակայնորեն չարձագանքեց հայ համայնքների հանդեպ արտահայտված մասսայական ատելությանը: Թույլ տվեք ասել’ ինչպիսի՞ն կլիներ Ձեր արձագանքը, եթե Հոլոքոստ մերժողները բողոք կազմակերպեին Գերմանական գեստապոյական համազգեստներով և երաժշտությամբ’ Հոլոքոստին նվիրված մի հուշարձանի մոտ:
Հավանաբար նվազագույնը կլիներ կոշտ հանրային դատապարտումը:
Մենք ողջունում ենք, որ ձեր խորհրդարանի անդամները հետևողականորեն մասնակցում են Հոլոկոստի և Ռուանդայի ցեղասպանությունների հիշատակի արարողություններին, նաև մենք ենք մասնակցում, բայց միևնույն ժամանակ չենք կարող անտեսել այն անտարբերությունը, որ հանդես է բերվում Հայոց Ցեղասպանության միջոցառումների նկատմամբ:
Սա ցավալի է հայ համայնքի համար, քանի որ չի կարող մի ազգի վիշտը գերակա լինել մյուսից:
Թուրքական իշխանությունները հեռու են հաշտության քայլից
Այս տարի Ցեղասպանության հիշատակի երեկոյին թուրքական «Անատոլիա» ուսանողական միությունը’ Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ կազմակերպել էր Ցեղասպանությունը ժխտող մի երեկույթ’ հրավիրելով վարձու պատմաբանի: Նմանատիպ երևույթներն, ինչպես նաև Ալմելոյում անցյալ տարի տեղի ունեցածից հանգում ենք այն եզրակացությանը, որ ներկայիս Թուրք իշխանությունները միտում չունեն հաշտության եզրեր գտնելու, ճշմարտությունը բացահայտելու, այսինքն այն, ինչին դուք կոչ եք անում:
Ընդունում ենք, որ կան թուրքական ծագումով որոշ շրջանակներ, անհատներ, ովքեր դատապարտում են Ցեղասպանությունը և իրենց նախնիների կատարածների համար ներողություն խնդրում հայ ժողովրդից, բայց ոչ թուրքական իշխանությունները:
Մեծարգո պարոն Ռութե, մենք կրկին հրավիրում ենք Ձեզ՝ Ալմելոյում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր: Նիդերլանդների հայ համայնքը, որի մեջ են նաև մեծաթիվ Հայոց Ցեղասպանության զոհերի սերունդներ, առանձնահատուկ կերպով կգնահատեն համերաշխությանն ու միասնությանն ուղղված Ձեր այդ քայլը :
Բարեմաղթանքներով՝
Նիդերլանդների հայկական եկեղեցիներ
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները