Շուրջ 17 տարի Թեղուտի բնակիչները ապրել են աշխարհից, երկրի շարժուդարձից կտրված: Այժմ էլ կտրված են:
Անտառը նրանցից շատերի աչքին չի երևում: Թքած ունեն անտառի, կենդանիների, թիթեռների ու բույսերի վրա, էկոլոգիան նրանց համար դատարկ բառ է: Հացի խնդիրը լուծելու համար ուղեղները փչացել են:
Դա է պատճառը, որ Թեղուտի բնակիչները անհամբեր սպասում են, թե երբ են գործը սկսելու, աշխատավարձ ստանալու, խոպանչիներից մի քանիսը Ռուսաստանից դառնան տուն: (Ի միջի այլոց Լոռիում արտագաղթը հատկապես մեծ չափերի է հասնում):
Իսկ անտառների, պոչամբարների, լուսանների և առողջության վրա թքած ունեն. բնության հրաշքով ու գեղեցկությամբ չես կշտանա: Չնայած դրան, սա մասամբ է ճիշտ` բազում մրգատու ծառեր կան Թեղուտում: Նաև Հայաստանում շատ քիչ հանդիպող, ինչպես օրինակ նկարում բերված արքայանարնջի (королек) ծառը:
Շատ ցավում եմ, որ մարդիկ այն օրն են ապրում, երբ նյութականը զբաղեցնում է առաջին տաս տեղը գլխուղեղում:
Միևնույն է Թեղուտի, Շնողի անտառները միայն այդ գյուղի բնակիչներինը չեն: Եվ իրենց պրոբլեմները ևս միայն իրենցը չեն:
Ի՞նչ այլընտրանքային զարգացման փորձ է արվել: Հպարտությամբ ասում են` մեր Հայաստանի շվեյցարիան է: Ուրեմն այդ ներդրումները կարելի էր ուղղել տուրիզմի զարգացմանը, նույն ճանապարհների, ինֆրաստրուկտուրների զարգացմանը:
Իսկ էսպես… կորցնո՛ւմ ենք:
Հարցնենք մեզ` հետո ինչ ենք պատասխանելու հաջորդ սերնդին, երբ հարցնեն` «պապ (մամ), բա դու չէի՞ր հասկանում, ինչ է կատարվում»:
վախենալը հիմարություն է
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Չգիտեմ, պատահականություն էր, թե ինչ, սակայն Ձեր գրառումը կարդալուց հետո պարզեցի, որ մեր ուղեցույցում գրանցվել է Թեղուտի փրկությանը նվիրված կայք:
15-12-07 • 13:38 PMՇնորհակալություն: Երիտասարդ կայք է, հույս ունեմ կաշխատի լավ:
Կարծում եմ պատահականություն չէ: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞ արդյոք պատահականություն:
18-12-07 • 01:27 AM