Հայկական լրատվամիջոցները բավական արագ տարածեցին «Նիդերլանդական Օրագրի» այն հետաքրքիր լուրը’ ըստ որի նիդերլանդաբնակ մեր հայրենակից Սերոբ Միրզոյանն այսօր համարվում է Նիդերլանդների ամենատարեց մարդը: Հետաքրքրականը այն է, որ մինչ այդ մարտ-ապրիլ ամիսների նիդերլանդական լրատվամիջոցներն էին ակտիվ ուշադրության կենտրոնացրել այս երկրում ապրող ամենատարեց մարդկանց:Մարտի 16-ին հաղորդվեց, որ մահացել է ամենատարեց հոլանդացին’ 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1-ը, այսինքն ուղիղ 15 օր, ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին կարող է ճանաչվել հայազգի 106-ամյա Սերոբ Միրզոյանը: 1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն է, ով գլխավորեց հոլանդացի ամենատարեցների ցանկը: Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել է ընդամենը 89 հոգի,ովքեր ցավոք արդեն կենդանի չեն: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել է 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող100-ից 105 տարեկանների թիվը մոտավորապես 100 է:
Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում ապրող Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906թ. հուլիսի 1-ին, Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում , հետագայում բնակվել Իրաքում,ապա 1996թ տեղափոխվել է Նիդեռլանդներ:Նրա դուստրը ‘Պայծառ Միրզոյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ նշեցին հայրիկի 100-ամյակը:Այդ օրն անձամբ քաղաքապետն էր այցելել ու շնորհավորել պարոն Սերոբին, զրուցել, կատակել ու թխվածք են ճաշակել միասին: Այդ ժամանակ բոլորն են զարմացել, թե ինչ ակտիվ կյանքով է ապրում Սերոբ Միրզոյանը: Իր բարի ու մարդամոտ հատկանիշներին զուգորդում է ակտիվ հանգիստը’ հեծանիվ վարելն ու առանց ակնոցների ընթերցանությունը:
Հիմա էլ շատ բան չի փոխվել 106-ամյա Սերոբ Միրզոյանի կյանքում: Անձամբ ինքն է հոգում իր կարիքները ‘ լվացվում, հագնվում,սնվում,երբեմն առևտրի գնում:Հաճախ է օրական մեկ հում ձու օգտագործում, ըմպում 50գ օղի: Կարդում է Աստվածաշունչ և ունկնդրում հայկական ժողովրդական երաժշտություն:
Իր երկարակեցության ֆենոմենը այսպես է բացահայտում Սերոբ Միրզոյանը.«Ամեն բան Աստծո ձեռքին է,երբ ուզի հոգին առնե, կառնե»:
Մեր հայրենակից Սերոբ Միրզոյանին մաղթենք ամուր առողջություն և բազում տարիների կյանք նիդերլանդաբնակ երկարակյացների առաջին ուղեծրում:
Հիշեցնենք,որ Եվրոպայի ամենատարիքով կինը իտալուհի Էմմա Մորանո-Մարթինուզին է, ում 114 տարին կլրանա այս տարվա նոյեմբերին:Աշխարհի ամենաերկարակյաց կինն ու տղամարդը Ճապոնացիներ են:Տիկին Միսաո Օկավան ծաղիկներ ստացավ անցած ամիս, իր 115-ամյակի առիթով , Իսկ պարոն Կիմուրայի 116 տարին սարերի ետևում չէ, նա սպասում է ապրիլի 19-ին:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները