Անհիմն տուգանքի հետքերով
Վերջերս շատերն են դժգոհում Ճանապարհային Ոստիկանության կողմից ուղարկված տուգանքներից: Հաճախ դժգոհությունները ու բողոքները կրում են տրադիցիոն բնույթ: Այսինքն՝ մարդիկ կատարած լինելով խախտումը, այդուհանդերձ, բողոքում են տուգանքի ուղարկումից կամ գումարի չափից: Սակայն նկատեմ, որ տուգանքներ ուղարկելը ավելի ցիվիլ երևույթ է, քան փողոցում ճանապարհային ոստիկանի հետ առևտուրը: Բայց…
Արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը որքան էլ ցիվիլ ճանապարհ է, այն անխախտ չէ, ավելին, հաճախ նաև՝ սխալական է: Բավական է հիշել Ռուբինյանց փողոցի վրա գտնվող արագաչափի շուրջ ծավալված աղմուկը, երբ արագաչափի վերաբերյալ տեղեկացնող նշանը տեղադրողները հմտորեն թաքցրել էին ծառի սաղարթի տակ՝ տուգնանքների մի ալիք սփռելով շատերի վրա: Բողոքների ծավալը այնքան մեծ էր, որ հարկադրված տուգանքները չեղյալ հայտարարվեցին, իսկ նշանը տեղադրվեց տեսանելի վայրում: Մի քանի օր առաջ էլ խոսվեց արագաչափերի 3 կմ/ժ տատանման խնդիր ունենալու մասին, ինչը թեև հերքվեց վարչապետի ու ոստիկանապետի կողմից, բայց խնդիրը կարծես դեռ լուծված չէ:
Վերջերս իմացա, որ Շրջանայինում՝ դեպի Աբովյան փողոց ներքևից վերև ուղղությամբ տեղադրված է մի տեսախցիկ, որ նկարում է հայտնի Սև Շենքի ճանապարհը ու դրա մոտ կանգնող ավտոմեքենաներին: Ինքս ենթարկվեցի էդ տեսախցիկի հարձակմանը: Էսպես, այսօր նամակ եմ ստանում ՃՈ-ից, թե իբր կանգառ եմ կատարել արգելված տեղում, ուստի տուգանվում եմ 5000 դրամով: Նամակից տեղեկանում եմ, որ կանգառ եմ կատարել Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածում: Հարգելիներս, էդ երբվանից է Սև Շենքը գտնվում Կորյուն-Աբովյան խաչմերուկո՞ւմ: Աբսո՛ւրդ: Երկրորդ, էնտեղ, որտեղ ես եմ կանգնել նկարահանման պահից հետո ու ամեն օր կանգնում են հարյուրավոր մեքենաներ, հաճախ նույնիսկ՝ երկրորդ շարքով: Էդտեղով օրվա մեջ մինիմում 10 անգամ անցնում են ՃՈ մեքենաներ, միթե որևէ մի ոստիկանի մտքով չի անցել ի կատար ածել օրենքը, ու մաքրել կանգառի համար արգելված վայրում կանգառ կատարած տասնյակներով հաշվվող այդ մեքենաները: Միգուցե օրենքը չկիրառելը ավելի լավ է, քանզի կարելի է մարդկանց անհեթեթաբար տուգանել: Վերջապես, որտե՞ղ է գտնվում համապատասխան նշանը, որով արգելվում է այդ տեղում կանգառ կատարելը: Վարորդը ինչպե՞ս պիտի իմանա տվյալ տեղում կանգառ կատարելու արգելքի մասին, եթե նշանը կամ բացակայում է, կամ էլ նրբորեն թաքցված է՝ հետաքրքիր նկատառումներից ելնելով:
Ասեմ, որ պատրաստվում եմ բողոքարկել այս որոշումը ու բողոքիս չբավարարման դեպքում, անհրաժեշտության պարագայում՝ անցնել դատական բոլոր ատյաններով: Եթե որևէ մեկը տեղյակ է, կուզեի իմանալ, թե որտեղ են բողոքարկում այդ չարաբաստիկ տուգանքները՝ նախարարությունում, թե այն ԳԱԻ-ում, որտեղ գրանցված է մեքենան:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
լավ չհասկացա, հիմա որտե՞ղ ես դու կանգնած եղել ... եվ մի՞թե իրականում ոչ մի կանգառն արգելող նշան չկա այդ վայրում
12-10-12 • 18:29 PMԵս կայանել եմ Աբովյան փողոցի վրա, հայտնի Սև Շենքի դիմաց… ԷԴտեղ գրպանիկ կա, որտեղ մեքենաները կողքի վրա են կանգնում, իսկ ես կանգնել եմ գրպանիկից ներքև՝ ուղիղ դիրքով: Սև շենքը Բժշկականի վերևն ա էլի:
Նշանի պահով՝ նշան կա դրված խաչմերուկի վրա՝ անմիջապես Կորյունից գալուց եթե ձախ ես բարձրանում կամ էլ Հերացիի վերջում աջ անելու դեպքում՝ աջով բարձրանալուց: Էդ նշանը ԳԱԻ-ում ասացին, որ վերաբերում է ամբողջ փողոցին՝ խաչմերուկից խաչմերուկ: Ստացվում ա, որ Աբովյանի էդ հատվածում ոչ մի տեղ իրավունք չկա կանգնելու: Բա էդ դեպքում ոնց ա պատահում, որ հարյուրավոր մեքենաներ են կանգնում ու ՃՈ աշխատակիցները ոչ մի անգամ չեն մաքրում փողոցը: Վերջին հաշվով, էդ մեքենաները որտե՛ղ կանգնեն: Համ էլ երբ բարձրանում ես դեպի վերև, էդտեղ աջով տեղ կա մտնելու՝ Բժշկականի բակ: Էդ աջի ճանապարհը ինքնին վերացնում ա նշանի ազդեցությունը դեպի վեր ընթացող հատվածի համար:
17-10-12 • 10:14 AMԲողոքարկեցի մի քնաի օր առաջ, դեռ արձագանք չկա: ՃՈ-ում սակայն ասացին որ անհույս ա բողոքարկումս: Տեսնենք:
Ես կայանել եմ Աբովյան փողոցի վրա, հայտնի Սև Շենքի դիմաց… ԷԴտեղ գրպանիկ կա, որտեղ մեքենաները կողքի վրա են կանգնում, իսկ ես կանգնել եմ գրպանիկից ներքև՝ ուղիղ դիրքով: Սև շենքը Բժշկականի վերևն ա էլի:
Նշանի պահով՝ նշան կա դրված խաչմերուկի վրա՝ անմիջապես Կորյունից գալուց եթե ձախ ես բարձրանում կամ էլ Հերացիի վերջում աջ անելու դեպքում՝ աջով բարձրանալուց: Էդ նշանը ԳԱԻ-ում ասացին, որ վերաբերում է ամբողջ փողոցին՝ խաչմերուկից խաչմերուկ: Ստացվում ա, որ Աբովյանի էդ հատվածում ոչ մի տեղ իրավունք չկա կանգնելու: Բա էդ դեպքում ոնց ա պատահում, որ հարյուրավոր մեքենաներ են կանգնում ու ՃՈ աշխատակիցները ոչ մի անգամ չեն մաքրում փողոցը: Վերջին հաշվով, էդ մեքենաները որտե՛ղ կանգնեն: Համ էլ երբ բարձրանում ես դեպի վերև, էդտեղ աջով տեղ կա մտնելու՝ Բժշկականի բակ: Էդ աջի ճանապարհը ինքնին վերացնում ա նշանի ազդեցությունը դեպի վեր ընթացող հատվածի համար:
19-10-12 • 06:21 AMԲողոքարկեցի մի քանի օր առաջ, դեռ արձագանք չկա: ՃՈ-ում սակայն ասացին որ անհույս ա բողոքարկումս: Տեսնենք:
էս հարյուր անգամ կոմենտ եմ թողել, չի դրվել կայքում, հիմա սկի չգիտեմ դրվելու ա թե չէ
22-11-12 • 15:56 PM