Մեր քաղաքապետի հերթական նախաձեռնությունն է - Երեւան ներմուծել Կարմիր (ավելի ճիշտ Գազարագույն) Գլխարկներ քաղաքի պահանջների համար:
Ահա թե ինչ է որսացել մեր տեսախցիկն Սայաթ-Նովա պողոտայի մայթեզրին
Ակամայից հիշեցի, երբ մի քանի տարի առաջ մեր հրավերով Երեւան էր եկել ամերիկացի կոլեգաներից մեկն, եվ մեկ շաբաթ Արմենիա-Մարիոթ հյուրանոցում կայանելուց հետո օդանավակայանում հարցրեցինք «Ի՞նչ տպավորություններով եք գնում Հայաստանից» ... մի շարք տպավորությունների հետ միասին նշեց.
- Առանձնապես ինձ դուր եկավ, որ հայերը ավանդապաշտ ժողովուրդ են: Քանի որ ժամային գոտիներս փոխել էի եվ տառապում էի անքնությամբ, ամեն օր առավոտյան ժամը 4-5-ին ականատես էի լինում, թե ինչպես հայերն ավանդական տարազներ հագած ավլում են Հանրապետության հրապարակն:
Միայն մի քանի օր անց հասկանցանք ինչի մասին է խոսքը՝ ինքներս ականատես եղանք թե ինչպես են եզդիները իրենց «ազգային ավանդական» հագուստներով հավաքում քաղաքի կենտրոնը ))
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները