Նոյ 26
Սիրուշոն՝ Եվրատեսիլում
Երիտասարդություն | Հեղինակ՝ Հայարփի Մեկնաբանել
Իմ սիրելի երգչուհին 2008-ին ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլում: Համոզված եմ, որ այս անգամ նա տեղ կզբաղեցնի լավագույն հնգյակում:
Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Վախենում եմ… հանկարծ մեր Սիրուշոյին Եվրոպայում չփախցնեն
27-11-07 • 23:19 PMԵս էլ եմ Սիրուշոյին “բալետ” անում, սակայն չեմ ընդումում այս աղջկա այն քայլը, որ իր ուրույն ոճը փնտրելու-գտնելու փոխարեն, փորձում է դառնալ հայկական BeYonce, նկատի ունեմ վերջին երգը ("Հիմա"), որը ոտից-գլուխ, նույնիսկ վիդիո-հոլովակի բնույթով իրենից ներկայացնում է մուլատուհու չհաջողված կրկնօրինակը:
beYonce
Բանբասանքից զատ, Սիրուշոյին ցանկանում եմ հաջողություն, թեկուզ որեւէ արժեք չներկայացնող Եվրոտեսիլում, գոնե այն, որ կներկայացնի “Armenia” երկիրը իր եռագույնով:
01-12-07 • 03:08 AMԱնպայման պիտի մի “անուն” կպցնեք, չէ՞: Մի մոռացեք, որ Սիրուշոյի երգը պետք է դուր գա ոչ այնքան մեզ, ինչքան եվրոպացիներին, որպեսզի գրավի բարձր տեղ: Նախորդ Եվրատեսիլի 1-ին եւ մյուս բարձր դիրքեր գրավված երգերից ոչ մեկը իմ դուրը չի եկել, սակայն եվրոպացիները բարձր միավորներ տվեցին: Այ, հենց այստեղ է խնդիրը:
05-12-07 • 16:35 PMԲանբասանքից զատ, Սիրուշոյին ցանկանում եմ հաջողություն, թեկուզ որեւէ արժեք չներկայացնող Եվրոտեսիլում, գոնե այն, որ կներկայացնի «Armenia» երկիրը իր եռագույնով:
Ձեր կարծիքով ի՞նչը կարող է արժեք ունենալ և ի՞նչը` ոչ: Ամեն բան հարաբերական է: Թող Ձեզ չթվա՛, որ Եվրոպան «եվրոպական» է: Բոլոր անարդարություններն այստեղ կատարվում են մակարդակով ու խնամքով:
Եվրոպայում ևս խթանիչը դրամն է, պարզապես այստեղ՝ Եվրոպայում կան խաղի կանոններ, որոնք պահպանվում են, Հայաստանում այդ կանոները վերաճում են տձև երևույթների ու լոճվում են:
«Արևիկի» հաջողության համար պետք է գնահատել տեղի հայության ջանքերը, որոնք չխնաեցին իրենց հեռախոսային գումարները:
Իհարկե առաջին հերթին երգերը պետք է կատարվեն որակով (ոչ Անդրեի նման), քանի որ բազմամիլիոն մարդկանց ուշադրության կենտրոնոմ է: Բոլոր դեպքերում մեր հայրենակիցները օժանդակում են: Թող դա լինի լավ երգի գնահատական: Դա այնպես չէ, ինչպես ներկայացրեց Արմեն Ամիրյանը. «Արևիկը սառած ևրոպացիների սիրտը ջերմացրեց ու մեր եռագույնն էլ ծածանում էին օտարները...»:
Մեր արժեքները մեզանից շատ ոչ մեկը չի գնահատի, մանավանդ, եթե դրա համար դրված է գումար և պետք է վճարել… մենք հպարտ ենք դրա համար:
Հաջողություն ենք մաղթում նաև Սիրուշոյին:
15-12-07 • 16:01 PMՀամաձայն եմ Ձեզ հետ, Վահան Ամատունի, մենք պետք է շնորհակալ լինենք մեր սփյուռքին: Ուստի ինչպես նախկին 2 դեպքերում այս անգամ ևս հուսանք, որ սփյուռքը ակտիվ կլինի ու միգուցե ավելի ակտիվ:
21-01-08 • 00:59 AMՀաջողություն Սիրուշոյին: