« Հայկական Պոռնո », կամ ինչ կապ ունեն հայերը Պոռնոյի հետ
Վերջին օրերս ով ասես, որ հայտարարություն չի անում այն մասին, որ հայերն ամենաշատն են «պոռնո» փնտրում ինտերնետում, որն ինքնին մի քիչ տարօրինակ է:
Ինչու՞ ... ոչ այն պատճառով, որ մենք «սեքսուալ բավարարված» ազգ ենք, եվ չենք կարող նման «այլասերումներով» հրապուրվել: Այլ այն պատճառով, որ հայաստանցիների թիվը ինտերնետում այնքան փոքր է /իսկ նման դեպքում ավելի ճիշտ կլինի «հայաստանի օգտատերեր» կամ «հայաստանցիներ» արտահայտությունը օգտագործել, եվ ոչ թե «հայեր»/, որ ծիծաղելի կլիներ մտածել, որ օրինակի համար ադրբեջանցիները, կամ ասենք թուրքերը, որոնք մեզնից առավել «բավարարված չեն», բայց թվով մի քանի անգամ ավել են - ավելի քիչ են օգտագործում Պոռնո /իրականում խոսքը գնում է Porno որոնման մասին/ բառը:
Ահա մի քանի վերնագրեր, որոնք տեղ են գտել ինտերնետում՝
- Google-ում “պոռնո” բառն ամենաշատը փնտրում են հայերը
- Ըստ Google Search-ի, պոռնո բառն ամենից շատ փնտրում են հայերը
- Google-ում “պոռնո” բառն ամենաշատը փնտրում են հայերը
Այս վերջին շաբաթվա մեջ ով ասես, որ սրա մասին չխոսեց հեռուստատեսությամբ՝ էլ տարբեր տարիքի սեքսոպատոլոգներ, էլ տարբեր բլոգերները, էլ «փորձագետ դեմքեր», էլ տարատեսակ եվ գույնի լրագրողներ, տուզիկներ ... Մի խոսքով ինչպես Անժելա Սարգսյանի դեպքում ամեն ոք իրեն պարտք էր համարում այդ մասին հիշատակել, կամ թե իր «հեղինակավոր» խոսքն ասել: Եվ որ ամենակարեւորն է մինչեւ վերջին պահս մեծ մասն նույնիսկ չէին էլ հիշատակում, թե ինչ աղբյուրից է վերցված իրենց վերոհիշյալ պնդումն:
Եթե սույն փաստն ներելի է տարբեր «տուզիկների դեպքում», ապա թեկնածուական պաշպանած եվ գիտնական կոչվող բժշկի դեպքում մի քիչ տարօրինակ է, քանի որ ամեն մի աշխատություն հրապարակած անձ գիտե, որ որեւէ մի հայտարություն կամ հղում անելիս հարակավոր է նշել սկզբնաղբյուրն /ինքնդ քո վրա հղում անելն հաշիվ չէ /
Բայց այս դեպքում մեկ այլ կազուս է առաջանում, արդյոք բժիշկը, հոգեբանը ունեն այդչափ գիտելիքներ, որպեսզի գոնե կարողանան հասկանալ ինչպես է աշխատում Գուգլը եվ ինչ է նշանակում keyword` սրա համար եթե ոչ SEO մասնագետ, բայց առնվազն մինիմալ վեբմաստերական գիտելիքներ են հարկավոր:
--
ԻՄ ՆՊԱՏԱԿՍ է վիճարկել այս պնդումն, եվ փորձել պարզել թե ինչու այն գաղափարն, որ հայաստանից են ամենաշատն Պոռնո փնտրում սնանկ եվ անապացույց:
Կհաջողվի, թե՝ ոչ ցույց կտա իմ հետագա գրառումներս: Ամեն դեպքում իմ անզնական գիտելիքներս եվ ինտուիցիան ինձ հուշում են, որ սա իրականությանը չի համապատասխանում
Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
եթե առաջին օրերին չէր խոսվում այն մասին, թե ինչի վրա է հիմնված այս պնդումն ապա վերջին օրերին եվ Հոգեբան Խաչիկ Գասպարյանը եվ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշում են Google Trends ծառայությունը, որպես սկզբնաղբյուր:
ահա, հենց այսօր լույս տեսած նյութն Նյուս.ամ կայքում - Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով վերնագրով:
Ահա մի քանի մեջբերում հիշյալ հովդածից.
Կարելի է նախանձել նման իրազեկության համար… ընդամենը երեք հղում
Մեջբերումն արված է հենց գուգլի տրենդսի ”About]http://www.google.com/intl/en/trends/about.html#1]About Google Trends[/url]” էջից
2. Ինչպես կարելի է նկատել այս էջից Պոռնո բառով հայաստանը էլ առաջին տեղում չէ, հետեւապես կարելի է անել որոշակի հետեւություններ ...
3,
11-07-12 • 03:33 AM2.1.
եթե ուշադիր նայենք, ապա ոչ
1. all years
2. last 30 days
3. last 12 months
4. 2012 year
5. 2011 year
6. 2010 year
մնացածը ինքներդ ստուգեք -
11-07-12 • 03:43 AMոչ մի տեղ հայաստանի մասին հիշատակում չկա, եթե իհարկե հոգեբանը եվ սեքսապատոլոգը նկատի չունեն արեմտյան հայաստանը /ԱԿԱ - Թուրքիան/
Ցավոք սրտի այս ԱՀ-իս վրա photoshop չունեմ հետւապես ընդամենը միայն մեկ սկրինշոտ կներկայացնեմ -
3. Ինչ վերաբերում է այս հիշատակմանը
Ցավում եմ, բայց այստեղ ամեն դեպքում գիտելիքների պակասը իրեն զգացնել տալիս է՝ սեքսապատոլոգը դա դեռ seo-շնիկ չէ -
վերոհիշյալ տվյալներն վերցված են այլ աղբյուրից - Google Insights for Search - http://www.google.com/insights/search/#
Ահա այստեղ է, որ խոսք է գնում 2004թ-ից մինչեւ հիմա տվյալների մասին:
ՓՓՓ
Լաաա՜վ, եկեք կանգ չառնենք եվ գնանք առաջ ... ում է պետք այնպիսի հետազոտողն, ով ստանալով որոշակի տվյալներ չի փորձում մի քիչ փորփրել այն ...
11-07-12 • 04:01 AMԱհա՜ թե ինչ նկատի ունեին «համայն հայության դեմքերը»՝ սկսած հոգեբաններից եվ վերջացրած «տուզիկ դեմքերից»: Ահա՜, թե որտեղ է Հայաստանը առաջատար
Պարզվում է, որ հիմա արդեն հոգեբանները եվ «տարատեսակ փորձագետները» այնքան գիտելիք ունեն SEO բնագավառում, որ Search Index Volume են հաշվում եվ հանրային հայտարություններ անում
Անկախ ինձնից «մեղմ ժպիտ» առաջացավ ...
ՓՓՓ
Հարգելի մասնագետներ, սա ձեր բնագավառն չէ, եկեք եզրակացություններ մի արեք այն բանի մասին, որոնք չեն ներկայացված ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար: Սա նեղ ասպարեզ է, առավել եւս SEO-i XXX հատվածը, եվ խոսել Adult Webmastering-ի մասին անտեղյակ մարդուն առնվազն անթույլատրելի է:
Հավատացեք այս բնագավառում/Adult Webmasters/ հայեր համարյա չկան, իսկ հայկական շուկան էլ ոչ ոք երբեք չի հետաքրքրել:
Ահա այստեղ է, որ առաջ է գալիս հարց, արդյոք «Անվտանգության փորձագետը» պետք է պատմագիր լինել, թե ունենալ որոշակի մասնագիտական գիտելիքներ - թե չէ ԴԴոս հարձակման մասին հիմա նույնիսկ ինտերնետով թերթ կարդացող եվ մի օր իրենց սիրած թերթը անհասանելի տեսնող տատիկներ են խոսում /սա լրիվ լուրջ եմ ասում/
Պ.ս. Ցանկության դեպքում կարող եք հարակից բանալի բառերով հարցումներ անել, կամ նույկ գուգլ insight-ով ըստ քաղաքների նայել - միգուցե ինչ որ բան սա ձեզ հուշի ...
11-07-12 • 04:23 AMհասկանալով որ հայերն միայն գուգլ են գնահատում, հետաքրքրության դեպքում կարող են նաեւ դիտել ինչ են հայերը փնտրում ըստ yandex-i
http://company.yandex.ru/researches/interes/
11-07-12 • 04:25 AM