Կտրուկ շրջադարձ դեպի երկխոսություն Բաեկարգ Երեւան. բացահայտ առաջընթաց
Հուն 03

Վաղը ֆուտբոլային մեծ օր է: Հայաստանի եւ Ռուսաստանի համար:

Անձամբ իմ համար՝ ավելի լարված օր, քան ՄՅ-Բարսա խաղից առաջ, թեեւ ինքս Բարսայի մոլի երկրպագու եմ:

Վաղը դաշտ դուրս չի գա Չավի-Ինյեստա-Մեսսի եռյակը, բայց խոսքը մեր ֆուտբոլի ազգային հավաքակաին մասին է: Եվ խաղն էլ վճռորոշ է՝ ինչպես զուտ մրցակցային, այնպես էլ հոգեբանական առումով:

Մերոնք ապացուցելու բան ունեն: Պետք է հաղթել արագաշարժ եւ տեխնիկապես ուժեղ անհատ-ֆուտբոլիստներից կազմված Ռուսաստանի հավաքականին:

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ռուսաստանը 18-երորդն է, մենք՝ 62-երորդը: Միեւնույն է, հաղթել է պետք: Այն էլ՝ մրցակցի դաշտում:

image

Անկեղծ ասած, նման խաղերում ոչ ոքին եւս մեծ արդյունք է:

Սակայն մեզ հաղթանակ է պետք:

Համբերենք մինչեւ վաղը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. Marat

    3-1: Ափսոս, պարտվեցինք մեր հավաքականից ոչ ուժեղ խաղ ցուցադրող հավաքականի…

  2. Democrat

    Ւրոք… ոչ-ոքի պետք է լիներ առնվազն ուղակի մեր տղաներին շատ խանգարեց ներքին լարվածությունը

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org