Փոշոտ մթնոլորտ եւ ցեխոտ անձրեւ
Այս չորեքշաբթի «արմագեդոնի» պես մի բան էր կախվել Երեւանի եւ գրեթե Հայաստանի ողջ երկնակամարում: Կարմրավուն փոշի, որը ծածկել էր եւ արեւը, եւ ամպերը: Սարսափեցնող մի տեսարան: Հետո սկսվեց ցեխոտ անձրեւը, ու երբ այն դադարեց, ամեն ինչ պատվեց կեղտով՝ գետնի կանաչը, ծառերը, փողոցենրն ու ավտոմեքենաները, շենքերի պատուհանները… ամեն-ամեն ինչ:
Սա, թերեւս, բնության հերթական զգուշացումն էր մարդկությանը, թե՝ ինձ հետ պետք չէ խաղ անել եւ չարժե ապականել այն տարածքը, որտեղ ապրում եք:
Ու որքան էլ մենք մեզ զարգացած կոչենք, բնական արհավիրքների դեմ դառնում ենք նախնադարյան մարդ:
Այնպես որ բնապահպանությունը ոչ թե պետք է դիտվի աբստրակտ երեւույթ, այլ իրական քայլեր եւ միջոցառումներ: Թեկուզ նրա համար, որպեսզի մեր թոքերը չդառնան ասֆալտե, ցեմենտե կամ փոշեպարկեր:
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները