Չգիտեմ ով է ասել, որ հեռուստաեթերը հասարակության պատկերն է: Եթե այդպես է, ուրեմն… ողբամ մեզ…
Մի քանի շաբաթ առաջ գործով հանդիպել էի Արմենիա-TV-ի հաղորդումներից մեկի տնօրենին: Հարցրեցի, թե՝ ինչո՞ւ եք մեկը-մեկից անկապ, անճաշակ ու անմակարդակ հաղորդումներով եթերը փչացնում: Դե, ինձ ընկեր տղա է, կարող էի ինձ թույլ տալ նման կերպ արտահայտվել: Սակայն իմ հարցն այնքան ընկերոջս չընճկեց, որքան նրա պատասխանն ինձ. պարզվեց, որ ամենաանմակարդակ հաղորդումներն ամենամեծ լսարանն ունեն: Մի հատ շա՜տ անկապ սերիալ կար, նույնիսկ վերնագիրը չեմ հիշում. ցուցադրման ժամանակաշրջանում Արմենիայի թիվ 1 հաղորդումն էր:
Որպեսզի այնպես չստացվի, թե միայն Արմենիայի եթերն է գորշ, շեշտեմ, որ որեւէ հայկական ալիք չունի 0.1%-ոց դաստիարակչական նշանակություն: Ավելի ճիշտ ունի, սակայն հակառակ ուղղությամբ՝ մարդկանց ուղեղը տափակութուններով աղալու կամ 5000-ոց դերասաններից կերտած սերիալների միջոցով: Թերեւս, քաղաքականության մեջ իրեն լրիվ պատվազրկած Հ1-ն է մի քիչ տարբերվում մյուսներից այնքանով, որ նորմերի նշագիծն ավելի բարձր է: Ու մեկ էլ Շանթը: Սա՝ իմ կարծիքով ու այնքանով, որքանով որ հասցնում եմ ալիքները լսել:
Եթե անկեղծ ասեմ, ես ավելի շուտ հեռուստացույց լսող եմ, քան դիտող: Ժամանակս այնքան չի ներում, որ տրամադրեմ որեւէ հաղորդում սկզբից-վերջ դիտելուն: Բացառություն են կազմում միայն թեժ ֆուտբոլային հանդիպումները եւ եւս մի քանի ռուսական հաղորդումներ:
Ինչպես բլոգի քննարկումներից մեկի ժամանակ մեր անդամներից մեկը փորձում էր համոզել, թե՝ «ինչ հասարակությունն ուզում է, այն էլ տրամադրում ենք», նույնն էլ փաստորեն հեռուստաեթերում է: Ու եթե այս ձեւով դատենք, ապա ստացվում է, որ հեռուստաալիքները աղբ են տրամադրում, քանի որ մենք աղբ ստանալու կարիք ունենք:
Դե արի ու մի ասա՝ գլուխներդ պատին եք տվել, այ պրոդյուսերներ, ռեժիսյորներ, բեմադրիչներ, հեղինակներ ու վարողներ, հում որիստներ, ողբացող դեՌասանուհիներ ու Ձեզ գործարարի կամ մաֆիայի պարագլխի տեղ դրած դերա-անկատարներ: Ինչքա՞ն կարելի է աղտոտել մեր ու մեզ փոխարինող սերունդների ուղեղները:
Ահա, սա է այսօրվա հեռոուստաեթերը՝ աղբ ու անմակարդակություն:
Միայն թե չասեք՝ չես ուզում, մի նայիր: Ուզում եմ նայել, բայց հեռուստացույցը միացնելիս, նույնիսկ էկրանից է սկսում աղբի հոտ փչել… Դե նստիր ու նայիր, եթե աղբի հոտի հետ հարմարվել ես…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Արդիական թեմա է: Ինքնին սնկի պես բուսնող հայկական սերիալները աղբարտադրություն է: Հետաքրքիրն այն է, որ մեր հասարակությունն իջել է այդ մակարդակին ու քիթը խոթել ԻՐԵՆ ՀՐԱՄՑՎԱԾ այդ կերակուրի մեջ:Հաճախ եմ լսում հարևանիս տղայի մորն ուղղված նույն խոսքերը. ,,Մամ իջեցնում ես մակարդակդ,,: Ամեն անգամ նա այդպես է ասում, երբ մայրը նստում է նաելու ,,Աննա,,սերիալը Հ1-ի մատուցմամբ:Սերիալներում իրոք գերակշռում է կենցաղային աղբը’ վեճեր, կռիվ, աղմուկ, գոռգոռոցներ ու ամենավատթարագույնը, որ գերակշռում է’ Նյութապաշտությունը:
12-04-11 • 19:12 PMԵ՞րբ ենք մաքրվելու այս աղբից, հարց, որի պատասխանը այնքան էլ մոտերքում չէ:
Ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը, չկա նախկին էնտոուզիազմը:
Հեռուստատեսությունը դարձել է ՄԻԱՅՆ ՉՈՐ փող աշխատելու միջոց: Իրենց չի հետաքրքրում՝ լավն է, վատն է, ճաշակով է, թե անճաշակ է: Փող ունես, կարող ես այնպես անել, որ լուրերով մենակ քո մասին խոսեն, ասենք, Կենտրոն-ԹՎ-ի լուրերով…
13-04-11 • 03:43 AM