Ինչպիսի մեծ խաղեր ու ինչպիսի տխուր վերջաբան: Ոչ հասկացանք՝ ինչու սկսեց, առավել եւս չհասկացանք, թե ինչու իր ծոմապահությունը «հաղթանակով» ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցեց: Ո՛չ իր մարմնին (հակառակը՝ մարմինը նրան ստիպեց, որ թարգի նման օյինբազությունները) կարողացավ մի բան ապացուցի, ոչ էլ ոչ մեկին: Իսկական կապիկություն էր: Հակված չեմ վիրավորելու պարոն Րաֆիին, բայց իր արածը ավելի էր, քան կապիկությունը:
Կներեք, որ վերեւում ասի՝ «կապիկություն»: Եթե սա կապիկություն չէ, ուրեմն առնվազն մանկամտություն է: Նո՜ր հիշեց, որ դստեր ծնուննդն է, այ քեզ ուրախ տոն… Չգիտեր մի 2 շաբաթ առաջ…
Ո՜նց են կարողանում աջ ու ձախ մարդկանց, ու որ ամենաահավորն է՝ իրենց համակիրներին էշի տեղ դնեն:
Իրոք, որ ծոմ պահելը բերում է ուղեղի պայծառացման: Ո՞նց մինչեւ հիմա գլխի չէր ընկել ներքին ժողովրդավարության ու ազատության մասին:
Սենց որ մի քիչ էլ գնա, գուցե Ժառանգությունը Սերժ Սարգսյանի կողմից պառլամենտ մտնելու քվոտա էլ ստանա: Այ, դա կլինի իսկական հաղթանակ… եւ դե յուր, եւ դե ֆակտո…
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Իրականում “կապիկություն” էր: “Կապիկություն” կոչվածը հենց դա է, որ կա… ))
Բեղերը փոխեց մորուքի հետ մորքուրը: )) Լավ, չես ամաչու՞՞՞մ. մեծ մարդ ես…
Յա՛խք, զզվում եմ «Րաֆֆիներից» (մեծ պատմավիպասան Րաֆֆին այս ցանկում չկա) ու այս երկրում տիրող մթնոլորտից:
Չհաջողված, ահավոր վատ բեմադրված (երևի ռեժիսորն ամենաախմախ հայկական սերիալի ռեժիսորն էր) ներկայացում: Ժյուրիի գնահատականը՝ 0… )
Այստեղ են ասում: Հաց կեր, արա՛: ժողովրդիդ գերակշիռ մասը հաց չունի ուտելու, դու ունես, արա՛: Ամեն դեպքում լավ աշխատավարձ ես ստանում (չհաշված պատվերներն ու շաբաշները), արա՛: Էնպես որ՝ հաց կե՛ր, այ կապիկ…
31-03-11 • 06:24 AMԵրկար =ամանակ է՝ էստեղ չէի մտել… Կարոտել էի Ֆ5-ը )
Էս թեմայի մաիսն ՀԺ-ի ֆորումում գրելլ էի, էստեղ հատվածը կվերատպեմ.
Կարծում եմ, սակայն, ծայրահեղական մոտեցումներ պետք չէ կիրառել և հայացք է պետք ձգել Րաֆֆու շուրջ նկատվող մի քանի իրողությունների, որոնք կասկածահարույց են և ինչ-ինչ ենթադրությունների հիմքեր ստեղծող: Որպես առաջին տարօրինակ երևույթ կարող եմ մատնանշել Րաֆֆու` Ազատության հրապարակ անարգել մուտքը և շուրջ 15 օր ոչ մի սանդրանքի չարժանանալը: Իշխանության դեմ պայքարող մարդու հանդեպ, որի մեջ իշխանությունը վտանգ կարող է տեսնել, այսպես տոլերանտ վերաբերմունք մեղմ ասած պատկերացնելի չէ: Երկրորդ հանգամանքը “խևա-փափախավորների” անտրամաբանական ակտիվությունն ու Րաֆֆու հանդեպ ջերմագին պաշտպանությունն է, քանզի այդ մարդիկ մինչ այս էլ շարունակում էին Րաֆֆուն ծաղրել, բայց հիմա առել են իրենց պաշտպանության ներքո` “հանդուրժողականություն” քարոզելով: Երրոդ հանգամանքը իշխանությունների այսօրինակ ջերմությունը, այցերև և վերաբերմունքն են: Բավական է հիշել Աժ նախագահի պատվիրակության այցը և ջերմագին համբույր-ողջույնները: Չորրորդ կոգնիտիվ կողմ որպես դիտարկենք մի քանի օր առաջ երեխաների այցելությունը: Մի դեպք չեք գտնի, որ նման քայլ կատարած լինեն մեր կոռուպցիայի մեջ թաղված դպրոցները, որոնք զուգահեռաբար ամեն ընտրությանը զբաղված են դրանք կեղծելով: Իսկ ամենից զարմանալի հանգամանքը այն է, որ Րաֆֆին ոչ մի պահանջ չի դնում, ոչ մի քննադատությամբ հանդես չի գալիս, մի բան էլ երեխաներին պատմում է, որ մեր երկրում ընտրությունները “նորմալ չեն կազմակերպվում”: Պարո’ն, Հովհաննիսյան, ընտրությունները ոչ թե նորմալ չեն կազմակերպվում, այլ ԿԵՂԾՎՈՒՄ են: Միթե հիմա էլ կսկսեն հանդես գալ նրա` հայերենին լավ չտիրապետելու մասին բոցաշունչ պարզաբանումներով, որոնց դրսևորումները տեսնում ենք ծոմ և հացադուլ միմյանցից կատարելապես տարբերվող հանգամանքներում: Ի դեպ, ծոմը` fast-ն է, իսկ հացադուլը` hunger-strike-ը. մեղմ ասած, տարօրինակ է, որ այս երկուսի տարբերությունը հաստատապես իմացող շատ ու շատ գործիչներ փորձում են դա վերագրել ինչ-որ տեղ անհասակնալի անգլախոսությանը:
01-04-11 • 01:30 AMՔննադատելը՝ քննադատեք, բայց մարդն իր ավելորդ քաշից ազատվեց: Չգիտեմ, քաղաքական քաշն էլ նվազեց երեւի: Ամեն դեպքում, սրանից հետո ինչ էլ ասի, ես էլ լուրջ չեն վերաբերվելու:
Տարբեր խավի մարդկանց երդումը գոնե մի 40 օր ձգում է, ոմանցը 2 շաբաթից ավելի չի տեւում…
06-04-11 • 18:07 PM