Գագիկ Բեգլարյանը դեռեւս քաղաքապետ է Հայկական Շոուբիզնես և մշակույթ - Թույնը մեր երակներում
Դեկ 31

Բան չմնաց… ժամեր անց պատմություն կդառնա նաեւ 2010-ը՝ իր հաջողություններով եւ բացթողումներով, ձեռքբերումներով եւ կորուստներով, ուրախ եւ տխուր դրվագներով: Ցանկանանք, որ 2011-ի ավարտին այդ տարվա մասին հիշելիս հաջողությունները գերակշռեն բացթողումներին, ձեռքբերումները՝ կորուստներին, իսկ ուրախ պահերը՝ տխուրներին:

Շնորհավոր Նոր Տարի…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Philosopher

    Ի խորոց սրտի շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ այն ամենը, ինչ ինքներդ կկամենաք թե՛ Ձեզ, թե՛ մյուսներին: Կառանձնացնեի երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություն, առողջություն, ազատություն: Կկամենայի, վերջապես, որ կատարվեին յուրաքանչյուրիդ ամենանվիրական իղձերը, ցանկություններն ու, իհարկե, նպատակները:

    Նաև կցանկանայի այստեղ ևս շհնորհավորանք հղել Հայաստանի Հանրապետության քաղաքակն բանտարկյալներին, ինչը թև արդեն արել էի Հժ-ում: Ինչևէ, ցանկանում եմ, որ այս տարի տղաները ազատվեն, քանզի ոչ մի մարդ իր մտածողության համար բանտում ՉՊԵՏՔ Է լինի…

    Ինչևէ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ առաձին-առանձին՝ մաղթելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ու ՎԵՀԱՑՄԱՆ տարի…

  2. Democrat

    Միանում եմ, հայեր ջան, ձեր շնորհավորանքներին: Ինչպես այսօրվա առաջին ձյունը, մաքրություն բոլորիս:

  3. F5-admin

    «Հայոց աշխարհ». Ունիվերսալ միջոց խումհարի դեմ

    Թերթը գրում է. «Եւ այսպես. մենք թեւակոխում ենք տոնական խնջույքների բավական երկար մի շրջան, որոնց պարտադիր ուղեկիցը խումհարն է: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

    Խումհարը թեթեւացնելու նպատակով մարդիկ հորինել են տարբեր միջոցներ: Հույները, գնալով խնջույքի, մազերի մեջ մի տրցակ մաղադանոս էին հյուսում, իսկ ասորիներն իրենց հետ

    Իսպանացի ծովագնացները թողել են մի բաղադրատոմս, որը մինչ օրս օգտագործում են տարբեր երկրների նավաստիները. սոված փորին` մի բաժակ ծովային ջուր: Գերմանացիները «օրորվող վիճակում» ուտում են ձկան մարինադ` սխտորով ու սոխով, վրան լցնելով յոգուրտ, թթվասեր, վրայից էլ գարեջուր խմում: Սկանդինավիայում տարածված է ճակնդեղով ու ծովատառեխով աղցանը, վրան թթված կաթ կամ կեֆիր լցրած:

    Հայաստանում օգտագործում են մածուն կամ թան: Ֆինլանդիայում` նախընտրում ապխտած սաղմոնիկ եւ աղի ընկույզ: Ռուսական հին տարեգրություններում խորհուրդ է տրվում խմել գոլ ջրով բացած մեղր, ինչպես նաեւ` վարունգ ծամել: Բազմաթիվ ժողովուրդներ հնուց ի վեր խումհարի դեմ լավագույն միջոց համարում են ձմերուկը:

    Բոլոր այս բաղադրատոմսերը իրական գիտական հիմք ունեն. խումհարից տառապում են հիմնականում օրգանիզմի ջրազրկման պատճառով: Աղը թույլ չի տալիս, որ խոնավությունը լքի չորացած ստամոքսը, գարեջուրը կամ վարունգը գրեթե 95 տոկոսով բաղկացած են ջրից, իսկ ձմերուկը` համարյա 98 տոկոսով:

    Մեղրը հիանալի պահում է օրգանիզմում եղած խոնավությունը: Ձկան մեջ շատ է ֆոսֆորը, ինչը թույլ է տալիս վերացնել անոթների սպազմը գլխացավի եւ մկանային ցավի դեպքում, իսկ ընկույզի ու ընդեղենի մեջ շատ է բուսական ծագումով սպիտակուցը:

    Ֆրանսիացիներն ազատվում են խումհարային տկարությունից մի աման սոխի ապուրով, իտալացիները` կծու պղպեղած տոմատի սոուսով համեմված սպագետտիով (ըստ որում` ոչ մի միս, սոխ եւ յուղ): Հարավարեւելյան Ասիայի հարբեցողները սրտխառնոցի եւ գլխապտույտի դեմ բթամատի բարձիկով երեք-չորս անգամ սեղմում են ափի կենտրոնը:

    Իսկ պուերտոռիկացիները կիսած կիտրոնով տրորում են այն թեւատակը, որով բռնել են բաժակը. կիտրոնի բույրը կարող է ազդել որպես սթափեցնող ուժեղ միջոց:

    Շվեյցարացիները դատարկում են բրենդիի գավաթը մի քանի կաթիլ դաղձի թրմով, ամերիկացիները` վիսկիի:

    Ռուսաստանում սովորաբար «ապաքինվում» են օղիով: Եթե պահես դոզան (իսկ դա չպետք է անցնի 50 գրամից), ապա վիճակն իսկապես կարող է բարելավվել. ալկոհոլային տոքսիններից թունավորված օրգանիզմը թույնի նոր չափաբաժին է պահանջում: Ստանալով դա, այն թեթեւություն է զգում` բաղձալի «դոզան» հայթայթած թմրամոլի պես: Բայց դա բուժման լոկ պատրանք է, նշան այն բանի, որ մարդը հիվանդ է:

    Տառապանքներից խուսափելու լավագույն միջոցը իհարկե բուն հիվանդությունն ի սկզբանե կասեցնելն է: Կիտրոնի կամ գրեյփֆրութի թարմ քամած հյութը հիանալի միջոց է խումհարի դեմ: Շատ լավ են ազդում ժենշենն ու կանաչ թեյը: Հենց դրանցով են ազատվում առավոտյան տկարությունից Չինաստանի եւ Թայլանդի բնակիչները: Իսկ Եվրոպայում սիրում են խատուտիկի արմատը. դա թեեւ դառն է, բայց չափազանց արդյունավետ:

    Տարբեր էկզոտիկ հնարքների մասին արդեն չենք էլ խոսում: Օրինակ, Հայիթիիում խումհարի դեմ պայքարում են վուդուական մոգության միջոցով: Ծեսի համար անհրաժեշտ է վերցնել դատարկ շիշը, որից նախորդ օրը խմել են, եւ խցանի մեջ խրել սեւ գլխով 13 գնդասեղ: Որից հետո արտաբերվում է հմայախոսությունը, եւ հարբելու հաջորդ փորձի ժամանակ դժբախտին սպասում են ահավոր տանջանքներ. ջղաձգություններ, մրմուռ բերանում ու ստամոքսում եւ այլեւայլ «անակնկալներ»:

    Ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր ժողովուրդ խումհարից փրկվելու իր միջոցներն ունի: Բայց կա բոլորի համար ունիվերսալ մի միջոց. քիչ խմել»:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org