Նոյ 21
12-ամյա Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով, հաղթեց Մինսկում ընթացող մանկական Եվրատեսիլի եզրափակիչում: 120 միավորով` ծնունդով ստեփանակաերտցի փոքրիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանից: Նա հանդես եկավ 10-րդ համարի տակ: Շնորհավորում ենք Վլադիմիրին, ով առաջինը դարձավ մրցույթի 14 երկիր-մասնակիցների շարքում:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
չէ, հա՞
Մալադեց ... ուրախացրիք.
21-11-10 • 23:21 PMԵրեխան դեռ շատ հեռու կգնա ...
Այսօր երեկոյան Հ1-ով հարգանքի երեկո էր նվիրված նրա հաղթանակին. Հրավիրված էին նրա ծնողները, ընկերները եվ հայաստանի շոու բիզնեսի ոչ այնքան կառկառուն դեմքերը. Բայց սա չէ ամենաէականը ...այլ այն, որ երբ վերջում խոխին խնդրեցին կատարել երգը ... մանչուկը վեր կացավ եվ հայտարարեց՝
«Իմ հաղթանակը նվիրում եմ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին. Ծափահարեք՜» ... ինչ կապ ուներ նա ... հավատած եմ, որ քիչ մարդ հասկացավ /հատկապես, որ նա չկար հաղորդմանը. կարելի էր ենթադրել, որ այս անգամ Նադեժդան չէր որոշել ով պետք է գնա, այլ Ռիտա Ս-ն /
Ամեն դեպքում տղան Մամա անունով երգը նվիրեց ոչ թե իր մորն, ոչ հայաստանի կամ աշխարհի մայերին /մինիմում ղարաբաղի/ այլ ՀՀ համայն ՄԱՄԱ Ռիտա Ս-ին.
---
23-11-10 • 03:59 AMԻնչ-ինչ ես միշտ ավելի լավ կարծիք եմ ունեցել ղարաբաղցիների մասին.
Դե հիմի… էդ երեխուն մի կպիր: Արժանի կերպով անկաշկանդ է, եւ միայն դա արդեն իսկ ողջունելի է…
24-11-10 • 05:37 AM