Հայերը հաղթեցին... էն էլ ո՜նց հաղթեցին Իսկ ո՞ւր է այժմ Մովսիսյանը
Հոկ 10

yerevanԱյսօր իմ քաղաքի ծնունդն է. Երեւանը դարձել է 2792 տարեկան: Եկեք թողնենք ամեն տեսակ հոռետեսական ու հետին մտքերը, մտածմունքները եւ անհանգստությունները եւ պարզապես ասենք՝ ծնունդ շնորհավոր, ԵՐԵՎԱ՛Ն: Որովհետեւ, երբ որ մեզնից մեկնումեկի ծննդյան օրն է գալիս, մեզ մնում է միայն ասել՝ ծնունդ շնորհավոր, ասել եւ ուրախացնել հոբելյարին…

Իսկ ինչո՞վ կարող ենք այսօր ուրախացնել մեր քաղաքին, մեր Երեւանին: Միայն մի բանով. Երեւանը կուրախանա, եթե տեսնի իր այն քաղաքացիներին, ովքեր գոնե մի քիչ հոգ են տանում իր մասին: Ովքեր անտարբեր չեն Երեւանի, մեր քաղաքի մաքրության, ու երեւանցիների մաքրության հանդեպ: Ովքեր սիրում են այն քաղաքը, որտեղ ապրում են:

Տոնդ շնորհավոր, Երեւան: Մեզ համար սովորական դարձած, սակայն ողջ հայության մայրաքաղաք Երեւան:

image
image
image
image
image
image
image
image
image

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Philosopher

    Էս Երևանը ինչքան սիրող ունի… Բայց հետաքրքիրը էն ա, որ սիրո մաիսն միայն հիշում են՝ էս օրը, մնացած ժամանակները՝ թքած, թքոտած մինչև վերջ…

  2. Marat

    Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին և երևանաբնակներին:smile

    Ադմինի տեղադրած նկարը (որտեղ կառավարության շենքն է) տեսա, հիշեցի…

    Մեր հրապարակը շա՜տ գեղեցիկ է: Շատ, անչափ շատ եմ սիրում, երբ Տիգրան Մեծ պողոտայով գալիս ես դեպի հրապարակ… Մի տեսակ անսպասելի, հանկարծակի (հեչ սպասելի չէ, որ այդ նեղլիկ, հագեցած ու «բուտկչի» փողոցի շարունակությունը հրապարակն է) հոյակապ տեսարան է բացվում ԱԳ և էներգետիկայի նախարարությունների շենքով և Արմենիա հյուրանոցով: Մի տեսակ հպարտություն է առաջանում մոտս… Շատ եմ սիրում էդ պահը…

  3. Jojoba

    Մի տեսակ հպարտություն է առաջանում մոտս… Շատ եմ սիրում էդ պահը…

    Աչքիս, դու փոքր վախտով հրապարակում նկարված էլ կլինես՝ ասենք սահնակ նստած, կամ ձմեռ պապու կամ ձյունանուշի հետ.

  4. Jojoba

    Մոդերատորական

    Մյուս անգամ չափը չանցնեք ՜

  5. Arevia

    Իսկ ինչո՞վ կարող ենք այսօր ուրախացնել մեր քաղաքին

    էհհհ, եթե կարողանաի գոնե մի կվարտիրա առնեի Երևանւմ…
    Համենադեպս շնորհավորւմ եմ.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org