Սեպտեմբերի 13-ը ծրագրավորողների տոնն է Բա մերոնք ե՞րբ են վերադարձնելու
Սեպ 21

Եթե բաց թողնենք նախաբանը, ապա կարելի է սկսել այսպես ...

Այնպես ստացվեց, որ ինձ բախտ վիճակվեց 2 օր անցկացնել Նարկո-Կլինիկայում: Խնդրում եմ մի հարցրեք, թե ինչպես եւ ինչու… Վերջին հաշվով դա նույնիսկ կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է ինչ է տեղի ունենում ԱՅՆՏԵՂ… ճաղերից այն կողմ.

Օր առաջին.

Հիվանդանոցում օդը ծանր էր եւ ժամանակ առ ժամանակ ստիպված էի լինում դուրս գալ միջանցք կամ պատշգամբ մաքուր օդ շնչելու: Ի զարմանս ինձ հայտնաբերեցի բակում կանգնած 2 ինոմարկա /ինչու ի զարմանս, քանի որ գիտեի, որ միակ հերթապահ բժիշկն առանց մեքենայի է/: Պարզվեց, որ կարմիր volkswagen-ը հերթապահ քրոջ մեքենան է, իսկ որ ուղղակի «սպանեց» ինձ՝ արծաթագույն, լավ պահպանված եվ քիփլիկ Մերսեդեսը վերեւի հարկի սանիտարինն է:

Սանիտար ասածն… դա ուղղակի մի կերպար էր. միջին տարիքի բավականին կիրթ տեսքով մի տղամարդ /ծագումնաբանությունը միայն դավաճանում էին սպիտակ նասկիները ու կլասիկ շալվարի հետ հագած փափուկ դամաշնիկները/: Մնացած առումներով հանգիստ կարելի էր դնել հերթապահ բժիշկի կամ առնվազն բաժնի վարիչի տեղ: Պատկերացնո՞ւմ եք, հերթապահ բժիշկը մտնում է բաժին, իսկ մայրապետը /սանիտարի հայկական տարբերակն է/ մի ձեռքը ջեպն է խցկել, իսկ մյուսում սիգարետ է:

Ընդհանրապես «ծխախոտի թեման» ավելի քան արդիական է այս հիվանդանոցում /բայց այս մասին քիչ ավելի ուշ/.

Հիվանդանոցում շատ բաներ կային, որոնց ես առնվազն չէի հանդիպել եւ ոչ մի հիվանդանոցա-ամբուլատորիա-կլինիկաներից ոչ մեկում /նկատի ունեմ հիվանդանոցային ահավոր օրհասական պայմանները, որոշակի հարցերի դրվածքը, մի շարք «բացասական պահեր» ... /. Նույնիսկ «փողի նկատմամբ վերաբերմունքը» այս հիվանդանոցում այլ հիմքերի վրա էր դրված:

Պատկերացնո՞ւմ եք, գիշերվա 2-3-ին բերում են ալկոհոլային պսիխոզի նախանշաններով մեկին, ով արդեն սկսել է պոչավոր ու կճղակներով էակների տեսնել… Բժիշկը մոտ 45-50 րոպե պայքարում է, որպեսզի համոզի հիվանդին պառկել ու բուժվել /հիվանդի կամքը պարտադիր է եւ ինչ-որ տեղ՝ սկզբունքային/: Եվ այդքանից հետո… վերջապես համոզելով հիվանդին… նրան պառկացնում են իր իսկ կամքով, բայց տարօրինակն այն է, որ այդ ամենի համար /հիվանդի ընդունում, առաջին նշանակումները, բժշկի երկար ու բարակ աշխատանքը հիվանդի հետ / ու դրա համար չի վճարվում եվ ոչ մի «սու». Ոչ մի պետական մուծում, եւ բժիշկն էլ իրեն թույլ չի տալիս այս մասին ակնարկել հիվանդատերերին ....

Ներողություն եմ խնդրում, բայց այս ամենը /եւ փողային պահերը եւ խայտառակ պայմանները/ մի պահ ինձ ստիպեցին վերհիշել նախահեղափոխական տարիները ԽՍՀՄ-ում… Ազնվորեն եմ ասում, եթե կողքից պատմեին, չէի հավատա, որ Հայաստանում կա նման պայմաններով հիվանդանոց /կամ թեկուզ հիվանդասենյակ/:

Շարունակելի ...

Օր երկրորդ

Երկար բարակ չեմ բողոքի. Կասեմ շատ կարճ. Հիվանդանոցում անջատել էին ջուրը եւ ամբողջ հիվանդանոցում, բառի բուն իմաստով, «քաքի» հոտ էր «բուրում»: Տեղեկության կարգով ասեմ, որ նարկոլոգիական հիվանդների մոտ ավելի հաճախ են լինում ստամոքս-աղիքային խանգարումներ: Իսկ հիմա պատկերացրեք մի բաժին, որում կա 18-25 հիվանդ, որից ամենաքիչը 5 կամ 8-ը փսխում կամ լուծում են: Դե այսքանից հետո մի հատ էլ զոռ տվեք ձեր ֆանտազիային եւ պատկերացրեք, որ ամբողջ բաժնում կա միայն 1 զուգարան: Շարունակելը անիմաստ եւ տհաճ է...

Այսքանից հետո նույնիս արդարացումը, որ ամբողջ Ավանում ջուր չկա, արդարացում չէ: Ջուր չկա՝ ստեղծե՛ք պայմաններ: Արեւելքի բոլոր երկրներում, շենքի կտուրները հիմնականում օգտագործվում են տաք եվ սառը ջրի բակերի համար /քանի որ արեւելքում արեւի ջերմության հետ պրոբլեմ չկա, ապա ջրի նախնական տաքացում-գոլացումը կատարվում է արեւի ճառագայթների շնորհիվ եւ արդյունքում էներգիայի մեծ տնտեսում է տեղի ունենում: Դե իսկ սառը ջրի համար էլ պահեստավորում է միշտ, եւ շենքը համարյա երբեք կախված չէ ջրամատակարարման խնդիրների հետ/:

Էսթետիկ տեսակետից շենքերը նույն արեւելքում /անձամբ ես դա տեսել եմ Թուրքիայում, Պարսկաստանում, Սիրիայում եվ Իսրայելում/ գեղեցիկ չեն, քանի որ հեռվից նայելուց աչք են զարկում ջրի բաքերը, բայց հաստատ ոչ մի շենք չունի ջրի հետ կապված խնդիր:

Վերջերս ծանոթ մի պարսիկ ինձ հարցրեց, «Ինչո՞ւ ձեր բնակարանները այդքան գեղեցիկ են, բայց շենքի միջանցքները՝ այդչափ տգեղ ու կեղտոտ»: Նրա իսկ խոսքերով իրենց մոտ ճիշտ հակառակն է՝ շենքի միջանցքները բավականին կոկիկ եւ բարեհամբույր են, իսկ բնակարաններն ավելի համեստ՝ երեւանյան բնակարանների համեմատությամբ:

Վերադառնանք Նարկո-կլինիկային:

Երբեւէ մտե՞լ եք գաղութ. այս դեպքում պատկերացրեք վերջին անգամ 60-ականներին վերակառուցված գաղութի խցեր: Դռան վրա հատուկ անցք է արված, որպեսզի բուժպերսոնալը կարողանա դրսից հետեւել ներսի անցուդարձին. Միակ տարբերությունը նրանում է, որ

1. բերդի ամեն մի խցում կա զուգարան, իսկ այստեղ այն ընդհանուր է ամբողջ բաժնի համար
2. բերդում տղամարդիկ եւ կանայք առանձին են պահվում, իսկ այստեղ տղամարդկանց խցում կարող ես հանդիպել կնոջ
3. բերդում կոնվոյի մտնելուց բոլորը թաքցնում են ծխախոտը, իսկ այստեղ նույնիսկ չեն էլ փորձում թղթախաղը դադարեցնել… Ծխախոտն այս հիվանդանոցում բուժման անհրաժեշտ պարագա է. եթե վաղը նարկո-յում հրդեհ բռնկվի՝ չեմ զարմանա: Հիվանդները ծխում են համարյա առանց դադարի եւ ամենուր: Միգուցե դա էր պատճառը, որ առաջին օրը չզգացի զուգարանի բուրմունքը՝ բաժին մտնելուց աչքերս մռմռացին ծխի թանձրությունից: Բուժպերսոնալը ծխում է, բժիշկը սիգարետը ատամների արանքում է շրջայց անում: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ հիվանդանոցի շրջակայքի թափառող շների մոտ պասիվ ծխելուց քաղցկեղ է հայտնաբերվել:

Ենթադրվում է, որ հիվանդանոցի ադմինիստրացիան ծխելուն հանգիստ է վերաբերում մտածելով՝ ծխում են՝ թող ծխեն, մենակ չուռեն-չծակվեն-չլակեն:

4. Նույնիսկ վիպ պալատների /մի հարկ վերակառուցվել է միջազգային մի կառույցի փողերով/ միայն մի մասն ունի առանձին սանհանգույց.
5. Հիվանդանոցի բժիշկների մի մասն համոզված է, որ դեռեւս 1970 թ. է.

###

Հոդվածը խմբագրվել է Jojoba-ի կողմից էթիկական նպատակներով


Ներկա պահին ստացվել է 21 մեկնաբանություն

  1. Marat

    Շատ հետաքրքիր ու ժամանակակից է այս ամենը: Իսկ ճի՞շտ է, որ այդտեղ թմրամոլներ են բուժվում:

    Ազնվորեն եմ ասում եթե կողքից պատմեին, չէի հավատա, որ հայաստանում կա նման պայմաններով հիվանդանոց

    Դու դեռ հոգեբուժարանները չես տեսել… grin

  2. Democrat

    Դե, ամեն ինչ գալիս է նրանից, որ ոչ թե պետական մտածողությունն է առաջնայինը, այլ՝ անձնական նկրտումները: Ասենք, ո՞ւմ է հետաքրքրում նարկոմանի կամ հոգեկան հիվանդի լավ պայմանները մեր երկրում: Մինիստրի՞ն: Դե իհարկե ոչ, նրան ավելի շատ կհետաքրքրի իր սեփական հիվանդանոցների վիճակները…

    Ալկոհոլամոլությունը, որը մինչեւ վերջերս հայերի համար խորթ էր, դարձել է մեր կենցաղի մի մասը: Գնացեք գյուղեր ու տեսեք, թե ինչ է կատարվում երեկոյան 6-7-ից հետո - ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ: Նարկոմանիային այնքան էլ ծանոթ չեմ, բայց ըստ իս դա էլ է տարածվում:

  3. David

    Իսկ դուք փորձեք հարցնել հիվանդների կարծիքը: Այն ինչ նրանք են պատմում՝ թղթին տալու ենթակա չէ: Հարեւաններիցս մեկը կես տարի առաջ պառկած էր այդ հիվանդանոցում, եւ ես իմ աչքերով եմ տեսել այդ ամենը: Կփորձեմ համոզել հարեւանիս տղային՝ թղթին տալ հոր պատմությունը:

  4. Marat

    Այն ինչ նրանք են պատմում դա թղթին տալու ենթակա չէ:

    Ինձ թվում է՝ թղթին հանձնել չի կարելի շատ քիչ երևույթներ: Հետաքրքիր է, այդ ի՞նչ է եղել այդ հիվանդի հետ, որ թղթին հանձնելն ամոթ է կամ անթույլատրելի: Ինքս լսել եմ, օրինակ, որ հաճախ ալկոհոլային փսիխոզների ժամանակ հիվանդներին «անմարդկային» դեղամիջոցներ են նշանակում: Տեսնես, ճի՞շտ է, թե՞ ոչ…

    Հարեւաններիցս մեկը կես տարի առաջ պարկած էր այդ հիվանդանոցում, եվ ես իմ անձնական աչքերով եմ տեսել այդ ամենը:

    Ուղղակի հետաքրքիր է, ի՞նչ նկատի ունես, Դավիթ ջան:grin

  5. Jojoba

    Marat փորձեմ հարցը քեզ հասցեագրել

    Իսկ ճի՞շտ է, որ այդտեղ թմրամոլներ են բուժվում:

    Իսկ ճի՞շտ է, որ ամեն մի բժիշկ-մասնագետ ինչ որ չափով իր հիվանդներին է նմանվում ժամանակի ընթացքում՝ տվյալ դեպքում նարկոլոգը նարկոշի տեսք ունի կամ առնվազն ալկաշի:

    ---
    Շուտով պատրաստ կլինի «ՕՐ երկրորդը» - խոստանում եմ երկար չեմ ձգձգի.

  6. Jojoba

    Ուղղակի հետաքրքիր է, ի՞նչ նկատի ունես, Դավիթ ջան:

    Անձամբ Դավիդը ինչ նկատի ունի՝ չգիտեմ: Իմ կողմից կարող եմ հավելել, որ հավանաբար Դավիդը նկատի ունի այն ամենը ինչի մասին ընդունված չէ խոսել մեր հասարակությունում:

    Օրինակ, բոլորս էլ գիտենք, որ մեր գաղութներում ու բանտերում 5-7 տոկոս նարկոմաններ են նստած. Այդ դեպքում առաջանում է բնական հարց. իսկ ինչպե՞ս են նրանք իրենց զգում ճաղերից այն կողմ: Նկատի ունեմ նրանց լոմկի մեջ են ընկու՞մ, միգուցե բուժվու՚՚՞մ են, միգու՞ցե բանտային կյանքը պատճառ է հանդիսանում, որպեսզի նրանք բուժվեն: Եվ վերջապես, միգուցե նրանք շարունակո՞ւմ են «դեղվել» հենց բանտում…

    Էդ ո՞նց: Միթե բերդում կարելի է ճարել «դեղ», այն էլ այն քանակի, որ հերիքի ամեն օր «դեղվելուն»: Փողը՝ փողը, որ այս ամենը արժե գումարներ դա մեզ հայտնի է, բայց մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում «դեղերի» ներքին շուկայի առկայությանբ ճաղերից այն կողմ. Այնուամենայնից այն կա, եվ նույնիսկ մեծ ծաղկունք է ապրում, քանի որ ծակվող նարկոմանը չի կարող մնալ առանց դեղի:

    Խոսքերս կհաստատի ամեն ոք, ով գոն հեռակա շփում է ունեցել բերդի կյանքի հետ:

    Նշանակում է, որ գաղութի աշխատողները շատ լավ գիտեն այդ ամենի մասին, եվ ոչինչ չեն անում այն կանխելու համար: Իսկ միգուցե նրանք էլ հենց նպաստում եվ ղեկավարում-կարգավորում են այդ շուկան ...

    ---
    Այ, հավանաբար նման բաներ էլ հենց նկատի ուներ Դավիդը, բայց ոչ թե բերդի կտրվածքով, այլ՝ հիվանդանոցի.

  7. Jojoba

    Վերջապես եկենք չմոռանաք, որ Նարկոյի կլիենտների մեծ մասը անցել է բերդի ճանապարհը կամ դեռ անցնելու է: Իսկ եթե այդպես է, ապա դժվար թե օրենքները խիստ տարբերվեն այս երկու կառույցներում:

  8. Jojoba

    Եվ վերջինը՝ ինձ այսօր հարցրեցին «Ի՞նչ նպատակով է ընտրվել այս վերնագիրը».

    Պատասխանում եմ՝
    Իրականում ինձ թվաց, որ մեր ջահելությունը եւ ահելությունը Չեխով կարդացած կլինի եվ դնելով «Записки Нарколога» վերնագիրը նպատակ ունեի նմանակել վերջինիս նմանանուն պատմվածքաշարին.

  9. Jojoba

    Հովդածը թարմացրեցի Օր Երկրորդ

  10. Philosopher

    Հոդվածումդ միայն մեկ բան դուր եկավ, այն էլ կապված չէր՝ ձեր հիվանդանոցի հետ: Այս նախադասությունն էր ամենալավը.

    Հիվանդանոցի բժիշկների մի մասն համոզված է, որ դեռեւս 1970 թ. է

  11. Jojoba

    Հոդվածումդ միայն մեկ բան դուր եկավ,

    Կարող եմ միայն ենթադրել, որ ...
    1. կամ թեման անհետաքրքիր էր
    2. կամ հոդվածը անտաղանդ էր գրված
    3. կամ այս ամենը քո համար նորություն չէր, հետեւապես եվ անհետաքրքիր
    4. կամ այնքան ծամծմված թեմա էր եվ հետեւապես ...նայիր 3րդ պունկտը

    5. կամ էլ բժիշկներից այնքան վառված ես, որ բժիշկը հասցեին ասված ամեն մի թթու խոսք մտագնում է մնացած ամեն ինչ

    Պ.ս.

    այն էլ կապված չէր՝ ձեր հիվանդանոցի հետ

    Հիվանդանոցն իմս կամ մերը չէ: Հիվանդանոցի հետ ես այնքան կապ ունեմ, ինչքան թութի արաղի սիրահար ամեն մի հայ /փառք աստծո ցրտերն էլ ընկան, թե չէ գարեջրից արդեն զզվեցինք.../: Սա ամենայն լրջությամբ:

    Պ.Պ.ս. Չեմ հերքում, որ կայքում կա բժիշկ, ով ուղղակի կապ ունի այս կլինիկայի հետ, բայց հոդվածի հետ նա ընդհանրապես կապ չունի:

    Եվ միգուցե, ինչ որ տեղ այս հոդվածը հենց նամակ-դիմում էր այդ բժիշկներին, կինիկայի ադմինիստրացիային եւ նախարարությանը ... վերջապես 21-րդ դարում ենք ապրում:

  12. Philosopher

    Ժոժոբ ջան, ես չասացի՝ հետաքրքիր չէր, ես ասացի մի բան դուր եկավ… Այսինքն՝ ոչ թե վատ զգացի, այլ լավ: Կարծում եմ՝ համամիտ ես, որ նման պատմություններ ու մանրամասներ լսելուց հետո ոչ ոքի դեմքին ժպիտ չէր առաջանա… Հոդվածդ հետաքրքիր էր, իսկ սա նշանակալից է:

  13. F5-admin

    Բարի լույս հայեր…

    Ժոժբայի գրածից մի հետեւություն կարելի է անել միայն. մեր երկիրը եւ հասարակությունը այնչափ անմակարդակ են, որ կան տարաբաժանումներ հիվանդությունների միջեւ.

    Ասենք, սրտային հիվանդներն “էլիտար” հիվանդներ են… ու սրտաբանական բաժանմունքների կամ կենտրոնների մեծ մասը նորմալ վերանորոգած են… Թեեւ, նորքի սրտաբանականում սրտի ստենդ դնելը ոչ բոլորին է հասանելի, ու մարդիկ, ովքեր կարող են 2 ստենդի համար վճարել 3.6 միլիոն դրամ, կապրեն, իսկ մյուսները, ովքեր նույնիսկ սովորական բաժանմունք չեն կարող “ընկնել”. թող արխային ինֆարկտով մահանան տներում…

    Թող նախարարը ուրախության ժպիտն աչքերում նախագահի կնոջ հետ ոսկարծուծի դոնորների ու էդ ոլորտի հիվանդների համար ստեղծեն գերժամանակակից պայմաններ, հնարավորություններ եւ ֆինանսական աղբյուրներ, իսկ ալկոհոլից ու թմրամիջոցներից տուժածները պառկեն հոտավետ ու փլվող սենյակներում…

    Թող լեչ-կամիսիայի հիվանդներն իրենց զգան ինչպես Եվրոպական կլինիկայում եւ ոչ մեկի պետքը չի, որ հարյուրավոր օնկո-հիվանդներ հյուծվում եւ մահանում են տներում՝ շաբաթներ ու ամիսներ տառապելով սոսկալի ցավերից…

    Թող տակից-վրա մի քանի հարյուր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների եւ ավելի շատ՝ այդ ոլորտի կազմակերպությունների համար փոշիանան միլիոնավոր դոլարներ եւ թող մեկ այլ հիվանդներ՝ դարձյալ մարդիկ, փտեն դիալիզի հերթերում…

    Թող օրական մեկ-երկու մարդ մահանան Կոաքսիլի ներարկումից, կարեւորը, որ Կոքաքսիլ ներմուծողները գոհանան տարեց-տարի աճող վաճառքի թվերից…

    Հիվանդը հիվանդ է, եւ մեր սահմանադրությամբ եւ օրենքներով արգելվում է խտրականությունը: Իսկ կյանքը լի է խտրականության, ոչ հավասար վերաբերմունքի ու խնամքի բազմաթիվ օրինակներով:

    Ու ամենաահավորն այն է, որ շատ անգամ դժգույն ու անհետաքրքիր կյանքն է մարդկանց ստիպում, որ դառնան ալկոհոլամոլ կամ թմրամոլ, իսկ դառնալուց հետո էլ մինչեւ վերջին վայրկյանը զգան, որ իրենք արհամարհված ու լքված են իրենց երկրի ու քաղաքացիների կողմից: Կարեւորը՝ դատարաններ վերանորոգվեն, դատախազի աշխատավարձ բարձրացնեն, ազգային ժողովի շենքը էլիտարացնեն ու Նորագյուղի հողերը ծախեն…

    Այնպես որ, Ժոժոբա ջան, եթե դու աշխատում ես կեղտի ու քանդվող հիմնարկում, ապա այնքան էլ կարեւոր չէ՝ ծխում են, թե չէ, ջուր կա, թե չկա, ով է բժիշկը եւ ով է մայրապետը… Կարեւորն այն է, որ հուժկու քայլերով զարգացող երկրից գնում ենք դեպի միջին մակարդակի զարգացվածության պետություն… Կարեւորն այսօր տնտեսական թվերն են, իսկ որ մարդկանց մեջ բարոյականություն եւ արժեքներ չեն մնացել, դա ոչ մեկին, ցավոք, չի հետաքրքրում…

    Դու դեռ հոգեբուժարանները չես տեսել…

    Այ, որ մի օր մտնես, ասենք, Նորքի հոգեբուժարան, կամ գնաս հասնես Սեւանի կամ Արմաշի հիվանդանոցները, հաստատ այս թեման կփակես ու կբացես նորը՝ արդեն նոր վերնագրով… Ու պատճառն էլ նման վիճակի դարձյալ նույնն է. մեզ “պետք չեն” նման հիվանդներ…

  14. Մտահոգ

    Մի բան միայն ավելացնեմ հիվանդանոցում ծխելու վերաբերյալ: Պայմանները-պայմաններ, իսկ ներքին դրվածքը գալիս է ղեկավարից: Թող ամեն անգամ ծխող հիվանդ տեսնելիս «կտտացնի» բաժնի պետի գլխին, ու ծխելը 2-3 օրում կվերանա: Խոսքը ինչպես հիվանդների, այնպես էլ նրանց բուժողների մասին է: Ոչ մի դժվարություն չի ներկայացնի, հավատացեք ինձ: Միայն պահանջել է պետք ու նպատակասլաց իր հրահանգի կատարմանը հետեւելը:

    Ասեմ ավելին, կարելի է պայմանագիր կնքել հիվանդի հետ պառկացնելիս, որտեղ նշված է, որ պալատում կամ միջանցքում ծխելիս ինքը հեռացվելու է՝ անկախ իր մուծած փողերից, առանց որեւէ կոմպենսացիայի: Եվ ամբողջ բուժաշխատողներով հետեւեն, որ վիճակը պահպանվի: Ու մի շաբաթից հետո կվերանա ծխախոտը բերանին հիվանդ կամ աշխատակից տեսնելու շանսը:

    Ծխել ես ուզում՝ տեղ ենք հատկացնում - գնա ծխիր ինչքան թոքերդ կուզեն: Տեսանք ծխելիս՝ հաջողություն ձեզ: Նույն կերպ՝ բաժնի պետն իր ենթականերին, ու նույն կերպ՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ բաժնի պետերին: Բարդ բան չկա, ուղղակի ցանկություն ու հետեւել է պետք:

  15. Marat

    Հարգելի Ժոժոբա, տես թե ինչ հետաքրքիր ու ծավալուն նյութ եմ հայտնաբերել քեզ համար հայատառ ինտերնետում:smile

  16. Marat

    Իսկ ճի՞շտ է, որ ամեն մի բժիշկ-մասնագետ ինչ որ չափով իր հիվանդներին է նմանվում ժամանակի ընթացքում՝ տվյալ դեպքում նարկոլոգը նարկոշի տեսք ունի կամ առնվազն ալկաշի:

    Այո, պարզից էլ պարզ է այս ամենը… Ես, օրինակ, գինեկոլոգ եմ, ու բնականաբար նման են հղի կնոջը:grin

    Ասեմ, որ քո դեպքում (իհարկե, ապագայի համար եմ ասում), լավ է ունենաս հերոին ներարկվողի տեսք, քան թե ալկաշի…smile)

  17. Jojoba

    Ես, օրինակ, գինեկոլոգ եմ, ու բնականաբար նման են հղի կնոջ:

    Չեմ հիշում ով, բայց տեսքից մի խելացի անձնավորություն վերջերս ինձ բացատրում էր, որ «որոշակի խումբ» կազմող հիվանդների մոտ բացակայություն է վերացական մտածողությունը.

    Նման ասոցիացիա միայն երեւի նարկոլոգը, կամ ավելի շուտ Հայբուսակ կամ Ավանդական բժշկ. ինիստուտ ավարտած հոգեբույժը կաներ:

    Նախ, գինեկոլոգը հղի կանանցով չի զբաղվում, հիմնականում նրանցով զբաղվում են ակուշեր-գինեկոլոգները:

    Երկրորդ, հուսով եմ, որ նույնիսկ դու չես վիճի, որ շատ տղամարդ գինեկոլոգներ /քեզ ծանոթ գոնե/ ունեն կանացի գծեր, ղզիկային վարքագիծ:

    Այնպես որ, պետք չէ մտածել, որ եթե պրոկտոլոգ է, ապա առնվազն պտի հետանցքի նմանվի, բայց ասենք «Ոռռի» խասյաթ հաստատ կարող է ձեռք բերել տարիների ընթացքում:

    --

    Ինչ վերաբերում է ակումբին, ապա իմ վերաբերմունքը գիտես այդ կայքի եւ նրանց անդամների վերաբերյալ:

    Երկրորդ, եթե մի քիչ ուշադիր լինեիր, ապա երեւի կնկատեիր, որ ակումբում քննարկվում է իրենց վերաբերմունքը թմրամոլներին եւ ալկոհոլամոլներին: Իսկ իմ հոդվածը նրանց հիվանդանոցի ծայրահեռ անմխիթար վիճակի վերաբերյալ է:

    -
    Շնորհակալություն

  18. Philosopher

    Ինչ վերաբերում է ակումբին, ապա իմ վերաբերմունքը գիտես այդ կայքի եվ նրանց անդամների վերաբերյալ

    Քո կարծիքը լայն հասարակության սեփականությունը դարձնել կցանկանա՞ս:

    Երկրորդ, հուսով եմ, որ նույնիսկ դու չես վիճի, որ շատ տղամարդ գինեկոլոգներ /քեզ ծանոթ գոնե/ ունեն կանացի գծեր, ղզիկային վարքագիծ.

    100 տոկոս

  19. Jojoba

    Քո կարծիքը լայն հասարակության սեփականությունը դարձնել կցանկանա՞ս:

    Ոչ՜ /ոնց որ մեր լավ աղպեր Չարենց ապրող Դավիթ կասեր՝ «անկապ տասօվկաների հավես չկա»/

    Ընդամենը չեմ հասկանում, ինչ նպատակ է հետապնդում Սկսնակը ամեն անգամ մեկ այլ կայքի/ֆորումի հետ զուգահեռներ անց կացնելուց, հատկապես երբ թեման լրիվ այլ է.

  20. Marat

    հատկապես երբ թեման լրիվ այլ է

    ...ուղղակի թմրամոլության հետ առնչվող թեմա գտա համացանցում: Մտածեցի, որ ավելորդ չի լինի:

    Էս շարունակություն չկա՞…

    Ինչպե՞ս է հարգելի Ժոժոբան:smile Աչքիս մերվել ես պայմաններին էլ, կարծրացած ու ոչ նորմալ երևույթներին էլ, շենքային պայմաններին էլ:

    Իսկ ներիր, գոնե ջեռուցում կա՞…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org