Արդյոք maragha.org-ը կշարունակի xocali.net-ի տրադիցիաները "Քո հաջողության երաշխիքը"
Սեպ 12

Վերնագիրը հնում սիրված երգերից մեկի տողերից էր, որտեղ քնարական հերոսը ափսոսում էր ժամանակի անցնելու համար և որ այդ ընթացքում կյանքը չէր ստացել ու ինքն էլ հիմա ճերմակել և մեղադրում է դրա համար ... բայց ո՞ւմ:

Ժամանակը անցնում է ինքնաբերաբար և բնականաբար լինում են հաճելի ու տհաճ պահեր, իրադարձություններ, որոնք խաթարում կամ էլ խրախուսում են մարդկության զարգացումը:

Ահա, այդպիսի մի պահերից էր 2008 թվականը` Հայաստանի ու հայ ժողովրդի համար: ՀՀ Առաջին Նախագահի գլխավորությամբ այդ հուժկու շարժումը անցավ 2.5 տարի ու այժմ կանգնած է կարևորագույն ընտրության առաջ:

Պետք է ընտրել. կա’մ անցնել ակտիվ պայքարի, կա’մ սպասել հերթական ընտրություններին, որի ժամանակ, վստահաբար կարելի է ասել, ՀԱԿ-ը հազիվ նկարված թվերով կստանա 7-8 տոկոս: ՀԻմա հարց է առաջանում. արժե արդյոք այս ֆիասկոյին հասնել: Առավելապես, որ 8 տոկոսով` 5 մարդ պառլամենտում ունենալը ուղղակի կտա մի 5 տարի անունով գոյատևում` ուրիշ ոչինչ բացարձակապես:

Հայտարարությունները, թե ՀԱԿ-ը ավելի է հզորացել, ավելի ամրացել, զուտ արտաքին շղարշ ապահովելուն են միտված և հիմա պետք է պատասխան տրվի կոնկրետ հարցի: Ժամանակն է որոշել:

Այսպիսի մի տեսակետ կա, որ եթե ՀԱԿ-ը հիմա անցնի ակտիվ պայքարի կարող է և մաշել սեփական հզորությունը ու մինչև անգամ պառլամենտական 2012-ի ընտրությունների չի հասնի: Բայց, եթե հիմա ակտիվ պայքարի պարագայում ինչ-որ տեսական հնարավորություն կա հաջողության հասնելու, քանզի ռիսկի գնալու դեպքում առնվազն հաստատ շանսեր կլինեն, առավել ևս հիմիկվա վիճակում, երբ ժողովրդի վիճակը ահավոր է ու գնալով խայտառակության է վերածվում, ապա հերթական ընտրություններում անխուսափելիորեն մաշված կլինի այդ հզորությունը:

Արժե արդյոք գնալ մաշվելուն, երբ հստակ գիտես, որ մաշվելու է քո ռեսուրսը, թե հիմա անցել ակտիվ պայքարի` կամ-կամի տարբերակով: Եթե հիմա 50/50 տոկոսային հարաբերություն կա հաղթելու համար, ապա 2012-ին անկասկած կլինի 90/10` հոգուտ լիակատար ֆիասկոյի:

Եվ վերջապես, ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ տարբեր առիթներով բարձրաձայնում են, որ հանրահավաքին ավելի շատ մարդ պետք է մասնակցի: Այո, պետք է մասնակցի, բայց չի մասնակցում, քանզի տարին 2 անգամ հանրահավաք անելու պարագայում սա էլ լինելու էր: Փետրվարի 26-ի արդյունքին ՀԱԿ-ը հասավ փետրվարի 20, 21, 22, 23, 24, 25-ի հանրահավքներով:

Եվ ահա, հիմա բացարձակ ռեալ է ժողովրդին ոտքի հանելը, պերմանենտ հանրահավքներով երկրում սահմանադրական կարգը վերականգնելը: Կա’մ, կա’մ.. սա պետք է լինի նշանաբանը և սա էլ կբերի հաղթանակի: Եթե ՀԱԿ-ը ձգձգելով հասավ 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ապա կարելի է ասել Հայաստանը անխուսափելիորեն առնվազն կես դար այս վիճակից դուրս գալ չի կարող: Պետք է վճռականություն, պետք է կամք…

Իրոք, կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանը կայացներ այդ որոշումը, քանզի, վստահ եմ` ինքն էլ գիտե, որ նման կերպ շարունակելու դեպքում ուղղակի տեղ կապահովվի Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Արամ Զ. Սարգսյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի համար պառլամենտում, ովքեր ոչինչ անել չեն էլ կարող` ինչքան էլ ցանկանան…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն ծախվել է .... ձեռ քաշի.

  2. Philosopher

    Յուրաքանչյուր քննադատություն ընդունում եմ, բացի էս ծախվելու մասին Գյուլնազ տատի հեքիաթներից: Կներես, բայց նման իրավունք չունի ոչ ոք, այնպես որ՝ ռեալության անցիր…

  3. Jojoba

    Ռեալությունը այն է, որ հիմա էլի բերաններդ ջուր հավաքած պտի սպասեք, թե ինչ կասի ձեզ Գյուլնազ պապը....

    Մի խոսքով էլի խոսելու թեմա կունենանք ...

  4. Philosopher

    Լավ, եթե դու չես փորձում անցնել իմ տրամաբանությանը, ապա ես կանեմ դա՝ անցնելով քո տեսանկյուն ու պարզեմ, թե ինչի արժանացավ Լևոնը՝ ըստ քո ենթադրյալ «ծախվելու»:

    Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին վաճառվում է, ապա ստանում է ինչ-ինչ առավելություններ:

    Օրինակ` 2003 թվակնաին Դհոլը երբ ծախվեց, ըստ Սերժի՝ ստացավ 300 հազար կանաչ, մնացածի մասին՝ չասեմ: Շավարշը՝ ԱԳՆ փոխնախարար դարձավ, Բեղունին՝ Սովետաշենի զիբիլանոցը, Բաբայանը՝ տախտակի բիզնեսը և այլ խամաճիկներ:

    Երբ ՎՄ-ն ծախվեց 2008-ին՝ ստացավ Հանրային կոչված խորհրդի պրիզդենտի պաշտոնը և մի քանի ինչ-ինչ խանութներ՝ ըստ որոշ տեղեկությունների:

    Երբ ԱԽՔ-ը 2008-ին ծախվեց, ստացավ էդ պաշտոնը և իհարկե բիզնես… այն էլ ինչպիսի՝ էլ գործարաններ, էլ խանութներ ու նախարարական աթոռների աուկցիոններ և այլն:

    Հիմա նայենք, թե ինչ են «տվել» Լևոնին: Ուրեմն՝ ոնց երևում ա, դեռ քաղբանտարկյալները չեն ազատվել: Ոնց երևում է, դեռ Լևոնը պաշտոնի չի գնացել, ՀԱԿ-ի հանդեպ նույն վերաբերմունքն է, Լևոնը իր «կրպակների բիզնեսը չի զարգացրել»: Բա էլ ո՞նց ծախվեց:

  5. Democrat

    Տգիտության, կեղծիքի եւ փողի դարում ենք ապրում, ու չարժե մեղավորներ գտնել… Արժեքներ չեն մնացել, բարոյազրկված, անասնական տիպի գերհանդուրժող, անդեմ եւ դեպրեսիվ ազգ ենք դարձել…

    Առաջին քրիստոնեական պետությունն ենք, բայց հեռացել ենք Աստծուց եւ կեղծ կուռքեր սարքել մեզ համար… Ու օրգազմի ենք հասնում՝ երկրպագելով… Իսկ դուք ասում եք՝ ՀԱԿ կամ Լեւոն…

  6. Alexandr1975

    «Բա էլ ո՞նց ծախվեց: »հարգելի Philosopher լիովին համաձաին եմ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org