Ինչու Հայաստանում չեն գործում օրենքները Անցնում է ժամանակը, կյանքը չի ստացվում
Սեպ 10

«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»

«Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», այսպես է բնութագրել դքսուհի Քերոլայն Քոքսը 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկում` Մարաղայում, կատարված ողբերգությունը:

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպությունը այսօր ներկայացրեց http://maragha.org՝ «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա» նոր ինտերնետ-նախագիծը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանը և տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասացին, որ նախագծի վրա աշխատանքները շարունակվում են, ու իրենք շարունակում են հավաքել և հասարակությանը ներկայացնել իրական փաստեր` ինչ է կատարվել 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում:

Սա պաշտոնական տեղեկատվությունից, իսկ կայքի եվ ընդհանրապես պրոյեկտի մասին առանձին.


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. David

    Նախաձեռնությունը ինքնին արդեն հետաքրքրական է, միայն առաջանում է բնականոն մի հարց - ինչ նպատակով են հետապնդել կայքի ստեղծողները 2 կայքերը (Մարաղա-ն եվ Խոջալին) տեղադրելով նույն հոստերի նույն IP-ի վրա:

    Չեմ կարծում, որ «տեղեկատվական անվտանգության» առումով սա ճիշտ քայլ է:

    Եվ ինչպես միշտ իսպառ բացակայում է «Մեր մասին» կամ «Ով ենք մենք» բաժինը, դե իսկ կայքի գրանցումն ստուգելիս հասկանում ես, որ կայք ստեղծողները նպատակադրված թաքցնում են իրենց ով լինելը -»Protected Domain Services - Customer ID: NCR-2439547:

    Կարելի է միայն ենթադրել, որ այս ամենը հիմնավորված է:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org