110-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 106 բանաձև Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ նախագահի թեկնածու
Հոկ 20

Sureyan'-ի ավատարը

… 3008 թ.

Գուստավո Եուրոպյանը ընկերների հետ մոտեցավ գիդուհուն, որն աշխուժորեն շարունակում էր պատմությունը:

... Իսկ սա հանրահայտ Սուրբ Հովհաննես եկեղեցին է (մ.թ. 21րդ դարասկիզբ): Հիմնադրվել է ուղիղ 1000 տարի առաջ Մեծն Մուկի կողմից: Նա եկեղեցու կառուցման համար կարգադրել է բերել Գառնու ժայռաքարերը:

- Այ քեզ վայրագություն - մտածեց Գուստավոն:

Բայց գիդուհու միելոֆոնը միացված էր:

- Այն ժամանակ դա այնքան էլ հեշտ չէր, նույնիսկ Մեծն Մկան համար, քանի որ մի խումբ ջահելներ դեմ էին: Բայց նրա ապագան նայելու ունակությունը այստեղ ևս վճռորոշ դեր խացաց. միայն նրա շնորհիվ է, որ մենք այժմ կարող են տեսնել 20րդ դարի Հայաստանյան հրաշալիքներից մեկի` Քարերի սիմֆոնիայի մնացորդները: Եթե նա այս աստվածահաճո գործը չնախաձեռներ, Քարերի սիմֆոնիան կքայքայվեր կոռոզիայից:

- Մեզ ինչի՞ տեղ ա դրել էս քածը, - մտածեց Գուստավոն ու տխրալլուկ հեռացավ զբոսաշրիկների խմբից: Արտաշատում էր ծնվել նրա նախա(38-րդ պորտով)պապը:

- Տղա ջան, քեզ խելոք պահի, թե չէ ուղեղդ ֆորմատ անել կտամ,- նրան ի պատասխան մտածեց գիդուհին (նա հավանաբար սերում էր Մուկի ու թուրքի խառնուրդից, այսինքն 100%-ոց մաքուր թուրք էր):

Դեպի Երևան վերադառնալիս Գուստավոն մտածում էր. արա, էս ինչ օրն ա ընկել պատմական հայրենիքս: Էս ինչ ձևի են աղավաղում պատմությունը: Չէ, պիտի Պապուս բլոգերը բացեմ ու հրատարակեմ, որ իմանան ով ով ա:

Երևանում հրապարակով 3 շրջան արեցին: Միացրել էին երգող շատրվանները: Հնչում էր Շառլ Ազնավուր & Սևանցի Թաթուլ դուետը: Երևանի եսիմորամյակի կապակցությամբ թվային արմատակալման տեխնոլոգիայով վերստեղծել էին 1000 տարի առաջվա ձայների թարմությունը: Կոմիտասը ենթապարում էր (պատտանցովկա): Դա ևս վերջերս էր պարզվել, որ 995 տարի առաջ ստեղծված Երևանյան փողոցը կրում է հանրահայտ պատտանցովշիկ Կոմիտասի անունը` արձանի մանրակրկիտ վերլուծությունն էր ցույց տվել:

Մտան կիսաստորգետնյա անցումը: Կիսաստոր մտքեր էին ծագում Գուստավոյի մտքում: Մնում է ծխել, ծխել ու երջանկություն կռել, մտածում էր նա:

- Ներեցեք, իսկ հիմա ղարաբաղցի-հայաստանցի ներքին տարբերակում կա՞ - հարցրեց Գուստավոն նոր գիդուհուն: Էս մեկը լավ տպավորություն էր թողնում նրա վրա: Նրան նույնիսկ մի պահ թվաց (թվա՞ց արդյոք) որ նա պատասխանից առաջ ժպտաց.

- Ո՛չ, այն գրեթե ի սպառ վերացավ մոտ 995 տարի առաջ, երբ ղարաբաղցիները գեղեցիկ տաղավարներով տեղավորվեցին Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումում, բոլոր կարգին Երևանցիները կախվեցին, իսկ դրանք հայաստանցիների ռեպրոդուկտիվ մասի մեծ մասն էին կազմում: Մի մասն էլ գնացին Ռուսաստան, Եվրոպա ու Ամերիկա:

Մի պուճուր մասն էլ Զանգեզուրի լեռներում Նժդեհյան ոճով մինչ օրս գոյատևում է. սպասում են` ե՞րբ է Կարմիր Բանակը գալու, որ ջարդեն: Բայց այնտեղ էլ ռեցեսիվ մուտացիաները այնքան էն շատացել, որ…

Մի խոսքով, դեպի Կապան մեր էքսկուրսիան վաղն է, Ձեզ մանրամասն կպատմեն:

… Իսկ սա Լուժկով-Զախարյան զույգ կիսանդրին է, նրանք խաչասերվեցին այն տարիներին, - շարունակում էր գիդուհին,- այո, նորին գերազանցություն Ռոբերտ Քոչարյանի օրոք է կառուցվել այս ամենը, դրա համար էլ նա պատմությանը հայտնի է Ռոբերտ Կառուցիչ անունով:

- Ես էլ ասի հոր անունը Կառուց ա եղել,- փորձեց կատակել Գուստավոն:

Գիդուհին կիսասիրահարված նայեց Գուստավոյին:

Ընդհանրապես, դա կիսատության հազարամյակ էր:

Աշխարհում ինֆորմացիոն պայթյունից հետո ամեն ինչ կիսատ-պռատվել էր…

վախենալը հիմարություն է


Ներկա պահին ստացվել է 34 մեկնաբանություն

  1. Bloger

    Վատ չէր, զգացվում է “խելառ” գրչի շունչը… Ձե՞ր գործն է:

    Նախանձում եմ Ձեր լավատեսությանը. այս դրվագը մեզ սպասվում է արդեն իսկ մի 8-10 տարի հետո, եւ ոչ թե 10 դար անց…

  2. Sureyan

    Այո, շնորհակալություն
    2. Ես լավատես եմ, բայց էստեղ ցավալի միտքն այն է, որ չարն էլ է երկար հիշվում, ցավոք աղավաղվելով ու կերպարափոխ լինելով:
    3. Չափածոյի մեջ հայտնվեց, կներեք:

  3. Քաղաքացի

    Անկեղծ ասած, դուրս շատ եկավ: Ափոս, որ շանսեր ունի իրականություն դառնալու, բայց…

    Պազոլինիի ոճով էր ինձ թվում է… Ի միջի այլոց խորհուրդ եմ տալիս կարդալ Ձոն Պազոլինիին գիրքը (Գագիկ Սարգսյան), ահագին լավ մտքեր են ծնվում այն կարդալիս` անշուշտ վատերի հետ մեկտեղ:

    Ձեր գործը առաջարկում եմ ուղարկել մամուլ տպագրության համար: Օրինակ Չորրորդ Իշխանություն` Երազներ քնած և արթմնի բաժնում (եթե ճիշտ եմ հիշում անունը), կամ էլ այլ թերթ: Կարծում եմ շատերը ուրախ կլինեն այն տպագրել:

    Լավ, բա հիմա ի՞նչ անենք, որ ձեր գործը իրականություն չդառնա… Առաջարկում եմ՝ սկզբի համար ամսի 26-ին ժամը 17:00 գնալ հանրահավաք - Ազատության հրապարակ: Համոզված եմ, որ այդ օրը շատ բան է կանխորոշվելու…

    Հ.Գ. Ձեր ստորագրության հետ էլ անկեղծորեն համաձայն եմ:

  4. Sureyan

    Շնորհակալություն, Քաղաքացի:
    Ձոն Պազոլինիի մասին շատ եմ լսել, անպայման կկարդամ:
    26-ին կլինեմ:
    Իսկապես բռունցքվել է պետք:

  5. Քաղաքացի

    Հատված Չորրորդ Իշխանության ինտերնետային No 857-ից

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ՞

    ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Ինքը մի քանի օրով ՀՀ վարչապետի պաշտոնակատար է: Օգտվելով առիթից, որ Սերժը գնացել է Ամերիկա` Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը նախապատրաստելու նպատակով, ինքը մտել է Սերժի կաբինետը, հպարտ-հպարտ քայլում է, ինքն իրեն հայելու մեջ նայում, հիանում, հետո սեղանից մի թուղթ վերցնում, վրան մի տասը անգամ գրում ՙ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան՚ ու հրճվում… Այդ պահին դուռը ծեծում են: Ինքը խուճապահար աջուձախ է նայում` չիմանալով որտեղ թաքցնել ձեռքի թուղթը, ու ի վերջո արագ ծամում է ու կուլ տալիս… Բայց ներս մտնողն ընդամենը քարտուղարուհին է. «Հովիկ Արգամիչ...»: «Ախճի, կսատկե՞ս, որ գոնե մի քանի օր ինձ Ազատիչ ասես՚», ուշքի գալով` դժգոհում է ինքը: Քարտուղարուհին նույնպես շփոթվում է. «Հովիկ Ազատիչ… ձեզ, որպես վարչապետի պաշտոնակատար, հրավիրել են փորձարարական կենսաբանության ինստիտուտ` հանդիպման..»:

    Ինքը փորձարարական կենսաբանության ինստիտուտում է: Մոտենում է ամբիոնին: Ուսանողներն ու ասպիրանտները ծափահարում են: Բեմ է բարձրանում ռեկտորը եւ դիմում դահլիճին. «Կենսաբանության վերջին տվյալներով, բնությանը հայտնի կենդանի արարածներից շատերը էքստրեմալ պայմաններում, հատկապես խուճապի ժամանակ, ինքնապաշտպանվելու փոխարեն սկսում են ավելի շատ ուտել: Կարծում ենք` սույն թեզը դեռեւս կարոտ է գործնական հիմնավորման»: Ապա մոտենում է եւ մի մեծ կտոր չանախ պանիր դնում ամբիոնին` ջրի գրաֆինի կողքին: Դահլիճը ծափահարում է:

    Այս նախաբանից զայրացած` ինքն արագ-արագ մոտենում է ամբիոնին ու սկսում ելույթը. «Ստոր հերյուրանքնե՛ր են, խուճապ չկա՛ (կծում է մի մեծ կտոր պանիր): Ինչպես բոլոր կենդանի արարածները… ներողություն` ինչպես բոլոր մեծահարուստները, այնպես էլ ես կողմ եմ կայունության: Իրավիճակը կայո՛ւն է (իրար հետեւից չորս անգամ կծում է պանիրը): Իմ հիմքերը… Ներողություն` կոռուպցիայի հիմքերը նախկին իշխանությունների օրո՛ք են դրվել (պանրի կեսն արդեն չկա): Ես նրա թիմում չե՛մ եղել (հա՛մփ): ՀՀԿ-ից առնետավազք չի՛ սկսվել: Եթե նույնիսկ սկսվի` առաջինը մկնավա՛զք է սկսվելու: Էս չհասկացա, պանիրը պրծա՞վ...»:

    Արթնանում է կառավարության նիստում` Սերժի դատարկ աթոռի կողքին:

  6. Հայկ Խանումյան

    էժանագին գործ ա… հատկապես թուրքի խառնուրդի պահը… հեղինակը լուրջ պրոբլեմներ ունի…ատելություն մթագնել ա բանականությունը…

  7. Philosopher

    Հայկ Խանումյան

    Ինձ հետաքրքրեց ոչ թե ձեր` այստեղ գրածը, այլ ձեր բլոգում հրապարակված առաջին իսկ հոդվածը: Շատ հետաքրքիր ու անտեղի հոդված էր, ասեմ ձեզ: Ոչ թե այն պատճառով, որ շեշտադրումները կանխակալ էին ու անմտածված, այլև դուք խոսում եք մի պաթետիկ տոնով, որտեղ լսվում ու զգացվում է ձեր խոսքերի ճռճռոցը: Դու ք համարձակվում եք համեմատել 3 նախագահների, որոնք միմյանցից ամբողջովին տարբերվում են թե’ կառավարման ժամանակներով, թե’ հեղինակությամբ, թե’ իրենց վարած քաղաքականությամբ: Դուք նրանց անվանում եք ապաշնորհ ղեկավարներ: Եթե մակերսեային վերլուծությամբ պիտի հանգենք այդ եզրակացությանը, որո պիտի ընդհանրապես հրաժարվենք վերլուծություն կատարելու հնարավորությունից անգամ:

    Դուք 1990-ականների մասին խոսելիս իշխանությանը անվանեցիք ավազակապետական: Ես ձեզ հետ ոչ միայն չեմ կարող այստեղ չհամաձայնել, այլ նաև կարող եմ հստակ ընդգծել ու այդ թելը մինչև վերջ տանել, որ այդ իշխանությունը չէր կարող նմանություն ունենալ կլեպտոկրատիայի հետ: Սրան միմյանց կողքին դնելը զազրախոսությունից այն կողմ չի անցնում, կարծես:

    Դուք նաև խոսում էիք ահաբեկչությունների մասին, որոնք , իբր 1990-ականներին արեց ՀՀ Երրորդ Հանրապետության առաջին իշխանությունը: Ձեզ կխնդրեի պաստեր բերել, քանզի զազրանքը կրկին շարունակվում է....

    Դուք Քչարյանի մասին մասին խոսելիս մատնանշում եք նրա ուժեղ բնավորությունը: Բարեկամ, որտեղ էիք տեսել այդ ուժեղ բնավորությունը: Այո, կներեք, որ մոռացել էի` 1999-ին հոկտեմբերի 27-ին սափրված չլինելը, ապա Պապլավոկում պատահաբար քաշքշոցը, քաղաքական բազմաթիվ սպանությունները ու դրանց «բացահայտումները», հետո 2003-ի «ընտրությունները», 2004-ի ապրիլի 12-ին ժողովրդին ուժեղ ծեծելը, որ իրոք ուժեղության մեծ դրսեւորում էր… Բայց, ինչ ուժ, եթե չլիներ 2008-ի մարտի մեկը… Ու դուք այսքանից հետո մարդուն անվանում եք ուժեղ, սկզբունքային… Բա որ սկզբունքային է, ապա սա ով է գրել. «Երբ Տեր-Պետրոսյանը, «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ, խնդրեց հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին։ Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին։ Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»»… Նույն տրամաբանությամբ կարդացեք նաև այս հոդվածը (http://www.payqar.net/?p=582#respond)…

    Երրորդի մասին ձեր գրածը ոչ մի հետաքրքրքական բան չէր ներկայացնում…

    Հ.Գ. Չկարողացա այս մեկնաբանությունը տեղադրել ձեր բլոգի համապատասխան հոդվածի ներքո, ուստի կդնեմ այստեղ…

  8. F5-admin

    Հարգելի Philosopher, նախ՝ եկ «բարով եկար» ասենք Հայկին smile

    Համ էլ՝ ես ո՞ւ էիր, չկայիր ահագին ժամանակ…

  9. Քաղաքացի

    http://bit.ly/EMJE2

    Ես էլ շատ մեծ դժվարությամբ, բայց կարողացա այն տեղադրել:

  10. Philosopher

    Համ էլ՝ ես ո՞ւ էիր, չկայիր ահագին ժամանակ…

    Ադմին ջան, դե ավելի ճի՞շտ չէր լինի ասելը, թե դո՞ւք որտեղ էիք: Ես միշտ էլ եղել եմ: Պարզապես բլոգն էր մատնված պարապուրդի… Դե բլոգի փոխնախագահի բոյկոտը, ասեմ՝ իմանաս, շատ ծանր է ազդում կայքի աշխատանքների վրա… դա պիտի ընդունես ու սիրտը շահես, որ շուտ-շուտ գրի… smile

    Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ասեմ, որ տարբեր կայքերում գրում էի, բայց շատ մինիմալ կերպով, պարզապես ամբողջ հունիս ամիսը գերծանրաբեռնված էի. հիմա է, որ ժամանակ ունեմ գրելու… Ի դեպ, ոչ մեկն էլ հաճախ չի գրում… Իսկ հորդորս է՝ գրել....

    Հայկին ասենք բարի գալուստ, բայց գոնե փաստարկված խոսք տեսնելու հույս ունենանք…

    Քաղաքացի, դու ինչո՞ւ չես գրում…

  11. Քաղաքացի

    Ա՜հ, ես ընդհանրապես եմ հավեսս կորցրել գրելուց...:(

  12. Հայկ Խանումյան

    Philosopher
    Շնորհակալ եմ մեկնաբանության համար…
    Ընդհանրապես մեր հասարակությունը սիրում է կուռքեր ստեղծել և պաշտել նրանց… Երբ ցանկանում ես քննադատել այդ կուռքերին /ի դեպ քննադատել, ոչ հայհոյել/ ապա սկսում է անկասելի հարձակում վրադ, հայհոյանքներ…Դու առաջինը չես, որ փորձում է վիրավորական խոսքերով արձագանքել իմ մտքերին… Առաջին նախագահի և նրա վարչակզմի մասին իմ գնահատականներին ի պատասխան մի անգամ կուրսընկերուհիններիցս մեկն ուղղակի հարձակվեց վրաս մոտովորապես հետևյալ բառերով /դու ով ես, որ Լևոնին բան ես ասում, դու լավ գիտես, թե նա/… ի դեպ .խոոսքի այս երկրորդ մասը ես լսել եմ նաև շատերից, երբ փորձել եմ մեկնաբանել առաջին նախագահի որևէ միտք… սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունում դեռ շատ են տոտալիտար ու ավտորիտար ոգով մտածողները, և ազատ խոսքի, ազատ մամուլի կարոտ դեռ երկար պետք է մնանք… Ի դեպ այս պահվածքը խիստ բացասական է անդրադառնում հենց ,,կուռքի,, իմիջի վրա… ագրեսիվությունը, ,,կուռքի,, անձի կամ գործունեության նկատմամբ քննադատությունը չհանդուրժելը, շանտաժը միայն կարճաժամկետ հաջողություններ կարող են բերել… Եվ ահա քո դեպքը. ես քննադատել եմ քո նախընտրած գործչին ու դու ինձ մեղադրում ես կանխակալ ու չմտածված շեշտադրումների, պաթետիկ տոնի, ճռճռացող խոսքերի մեջ, խորհուրդ տալիս հրաժարվել վերլուծություններ կատարելուց…
    Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցումը լրջագույն և ամենակարևոր խնդիրն եմ դիտում… Բայց նաև կարծում եմ, որ հայհոյանքով, շանտաժով դրան հասնելն անհնար է… Ցավում եմ, որ մեր մամուլի մեծ մասը հայհոյող մամուլ է /իսկ մամուլը մեծ դեր ունի քաղաքացիական հասարակության կազմավորման գործում/…
    Ռոբերտ Քոչարյանի ուժեղ բնավորությունը և վճռականությունը դրսևորվել է Ղարաբաղյան շարճման ընթացքում, ՄԱԿ--ի հայտնի բանաձևերից առաջինի հրապարակումից հետո, երբ Հայաստանի վրա կար միջազգային հանրության ահռելի ճնշում, և ՀՀ առաջին նախագահը մեկնել էր Արցախ՝ պահանջելու Քելբաջարի հանձնումը…
    Հոկտեմբերի քսանյոթից հետո Քոչարյանի պահվածքը և իշխանության ղեկին դիմանալը նույնպես վկայում է նրա ուժեղ բնավորության մասին…
    Վերջին նախագահական հետընտրական դեպքերին նրա արձագանքը, մարտիմեկյան դեպքերը նույնպես վճռականության արդյունք են… Այս ամենը սխալ էր հաշվարկել Լևոն Տեր-Պետրոսյանը, որը կարծում էր, թե հեռացող նախագահը արյան տակ չի մտնի… /ի դեպ ուժեղ բնավորությունն ու վճռականությունը միայն դրական երանգներ չունեն, ինչն էլ մտածելով հավանաբար, դու այդպես ես արձագանքել/
    դու ինձ մեղադրում ես զազրախոսության մեջ, պահանջելով փաստեր բերել առաջին նախագահի վարչակազմի ահաբեկչական գործողությունների մասին… խնդրեմ. Երևանի քաղաքապետի սպանությունը, Երկաթուղու տնօրեն Ղանդիլյանի սպանությունը, Գերագույն Խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի ծեծն ու նրա որդու սպանությունը, ՀԱԲ-ի ղեկավարության ոչնչացումը, Վանո Սիրադեղյանի ոստիկաններից բաղկացած Արմեն Տեր-Սահակյանի բանդան ու դրանց կողմից կատարված սպանությունները, Սերժ Ջիլավյանի անհաջող մահափորձը, բանդայի մեջ մտնող մի շարք ոստիկանների սպանությունը/կարծեմ Վանո Սիրադեղյանը հենց այս գործով էլ հետախուզվում է/:Բնականաբար սա լիարժեք ցուցակը չի:
    Ես իմ հոդվածում մեղադրել եմ ՀՀ երեք իշխանություններին ժողովրդավարական երկիր չկառուցելու, մենաշնորհներ ստեղծելու, օլիգարխիկ իշխանություն լինելու, քաղաքական հակառակորդներին ահաբեկչական եղանակով վերացնելու մեջ: Ի դեպ մեղադրել եմ և առաջին, և երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատին, վերջում ներկայացնելով իմ առաջարկությունները:
    Իսկ որպես արձագանք, ստանում եմ հայհոյանք ու վիրավորանք: Չնայած նյութը գրելիս ես համոզված էի, որ այդպիսի արձագանք էլ պետք է ստանամ երեք իշխանությունների երկրպագուների կողմից:

  13. F5-admin

    Խնդրում եմ ինձ ժամանակ տվեք՝ ընթերցելու եւ մարսելու Հայկի հոդվածները: Հետո, անպայման, կվերադառնամ Ձեր քննարկումներին, քանի դեռ կիրակի է…

  14. Քաղաքացի

    Իսկ ենթադրությունները ու չճշտված տեղեկատվությունը, որպես փաստեր ներկայացնելն էլ է նպաստում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը???

  15. Հայկ Խանումյան

    Իսկ որո՞նք էին ենթադրություններ և չճշտված տեղեկություններ:

  16. Հայկ Խանումյան

    ի դեպ հոդվածը դրել եմ նաև այս բլոգում, եթե, դեմ չեք, բերեք հոդվածին վերաբերվող բոլոր մեկնաբանությունները տեղափոխենք համապատասխան հոդվածի տակ

  17. Քաղաքացի

    Ձեր բլոգում գրել եմ, ու երևի ճիշտ կլինի այնտեղ շարունակել:

  18. Jojoba

    Ձեր բլոգում գրել եմ, ու երևի ճիշտ կլինի այնտեղ շարունակել:

    Քաղաքացի ես անձամբ դեմ եմ այս մտքին.

  19. Jojoba

    ի դեպ հոդվածը դրել եմ նաև այս բլոգում, եթե, դեմ չեք, բերեք հոդվածին վերաբերվող բոլոր մեկնաբանությունները տեղափոխենք համապատասխան հոդվածի տակ

    Բոլորիդ խնդրում եմ հետագա քննարկումները տեղափոխել համապատասխան հոդվածի /տակ/.

    Խանումյան դու էլ խո չես գրել, այ տնաշեն …grin
    մինչեւ մի հատ հոդվածի կարդացի ու մենկաբանություն արի .. տեսնեմ արդեն ահագին քննարկումներ եք կազմակերպել, բայց այն էլ ուրիշ տեղ.

    ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈԴՎԱԾ

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  20. Sureyan

    Ճիշտն ասած, մոռացել է 3008-ի մասին, լավ հիշեցրիք…
    Սկզբից շատ անդուր տպավորություն թողեց էժանագին գործ ասածը:

    ատելություն մթագնել ա բանականությունը

    Եթե ճիշտ հասկացա, Հայկ, նկատի ունեք, որ ես լուրջ պրոբլեմներ ունեմ…
    Հոգեկա՞նս է խանգարված:
    Իրոք, գրելուն հաջորդած օրերի ընթացքում, 2008-ի մարտին այն լուրջ գրոհվեց:
    Բայց հիմա հանգիստ եմ: Ուրախ եմ, որ դուք չեք ատում, հոգեկանը տեղն է ու ընդհանրապես, ամեն ինչ լավ է: Կարելի է բոլոր իշխանություններին հանգիստ ու տեղին քննադատել ու տենց:
    Ուղղակի կուզենայի, որ գրածս որպես գեղարվեստական, այլ ոչ թե քաղաքական դիտարկվեր:
    Ընդառաջ գնալով Ադմինի հորդորին, այստեղ էլ չեմ գրի, ուղղակի հետաքրքիր է, ինչ նկատի ունեք էժանագին ասելով:
    Հա՞, մեկ էլ կոնկրետ կասեիք, հեղինակին ինչ պրետենզիա ունեք… (Գրածին պրետենզիաները հանգիստ եմ ընդունում, հեղինակին՝ լավ կլիներ մի քիչ զգույշ խոսեիք):

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org