Խառնաշփոթ ստադիոնում Մակեդոնիա-Հայաստան 2:2
Սեպ 08

Ակամայից հիշեցի ժամանակները, երբ Վազգեն Սարգսյանի հասցեին ասված ամեն մի թթու խոսք ասող դառնում էր ազգի թշնամի. Կամ հիշում եք, երբ Հայրիկյանը Դեմիրճյան հորը անվանել էր կումունիստ եվ ազգովի Հայրիկյանին տրաս էին հանել ... եվ խեղճն էլ չգիտեր ինչպես արդարանար. Այ հիմա էլ պատկերացնում եմ, որ վերնագիրը կարդալուց հետո ... որոշ մարդիկ /ներողություն արտահայտության համաը՝ բլոգերներ/ շունչը պահած եվ օճառները ափի մեջ սեղմած սպասելու են հարմար պահի ...

Օղորմի՝

Ստացվեց այնպես, որ ամառվա 10 օրը ես անց կացրի թուրքիայում. Լավ էր, թե վատ - դա մեկ կողմ. Թեման որ կուզենամ արծարծել այստեղ հայի եվ թուրքի համեմատությունն է… Ուզենք, թե չուզենք ... մեր մեջ կան շատ ընդհանուր կողմեր. Միաժամանակ մենք բավականին տարբեր ենք ... եվ միգուցե հենց այդ տարբերությունների մասին ես կուզենայի խոսել այս հոդվածի շրջանակներում.

1. Աշխատասիրություն
Քա՞նի ժամ պետք է քնի ամեն մի մարդ. Որպես բնականոն դա պետք է լինի ոչ պակաս, քանց 7-8 ժամ. Սա նորմա է. Թուրքերի մի մասն ով ներգրավված է տուրիստական կամ առեւտրային բիզնեսներում/խոսքը գնում է շարքային պերսոնալի մասին/ քնում է միջինը 3-ից 4 ժամ.

Չգիտես ինչու անձամբ իմ մոտ թուրքի կերպարը երբեք չի համատեղվել աշխատավոր մարդու հետ. Թուրքին ես միշտ պատկերացրել եմ թախտին թիկն տված, վավաշոտ հայացքով աջ ու ձախ նայելով, կամ էլ կիսաբաց աչքերով քնաց. Առավոտվա 5-ից աշխատող թուրքը, ով պարկում է քնելու միայն գիշերվա 1-2-ին ... սա ինձ համար նոնսենս էր.

Խոսքը չի գնում կոնկրետ մարդու մասին. Խոսքը գնում է պրովինցիայից մեծ քաղաք տեղափոխված երիտասարդի մասին, ով աշխատում է օրեկան 15ից 20 ժամ, քանի որ.

ա/ նրան փող է հարկավոր ընտանիք պահելու համար եվ տուն ուղարկելու/հյուրանոցայի բիզնեսում ներգրավված շարքային պերսոնալը՝ մատուցող, սպասարկող եվ այլն ստանում է 600-700 լիրա= $400-$450/
բ/ հաճախ բիզնեսը սեզոնային է լինում, եվ մարդիկ ստիպված են աշխատել 6-9 ամիս, որպեսզի ապրեն մնացած ամիսները դրա հաշվին
գ/ աշխատել, փող կուտակել եվ «մարդ դառնալը» դա հարգի է Թուրքիայում
դ/ թուրքիայում աշխատանքային պայմանները եվ կենսաթոշակային կանոնները բավականին հետաքրքիր կերպ է մշակված. Մարդը թոշակի է անցնում ոչ միայն տարիքային ցենզով, այլեւ աշխատանքային ժամերը լրանալուց հետո. Լավ չեմ հիշում ինչ թվի մասին էր խոսքը գնում, բայց երբ զրուցակցիս հետ հաշվարկեցինք, ապա նրան - 24 ամյա երիտասարդին մնացել էր նույն գրաֆիկով աշխատելու եւս 13 տարի եւ նա հանգիստ կարող էր թոշակ ստանալ պետությունից, որն ի դեպ ավելի մեծ թիվ էր կազմում քանց իր աշխատավարձը հիմա.

Ասել, որ խանութի գորձակատարը կամ հանգստյան տան ռեստորանի մատուցողը աշխատում են օրեկան 15-20 ժամ ... դա նույն է, թե ոչինչ չասել. Աշխատել էլ կա, աշխատել էլ ... Չգիտեմ, թե դա ինչպես կարելի է անվանել ... գոյության պայքար, աշխատասիրություն, թե մեկ այլ կերպ ...

Ամեն դեպքում նայելով թուրքին ես հասկանում եմ, որ եթե ես կարողանամ ինձ ստիպել այքան աշխատել, ապա առնվազն մի քանի տարուց կարող եմ Հյուսիսային պողատայում տուն գնել եվ ամենաքիչը Լեքսու-ով ման գալ.

###
2. Ճկունություն - гибкость
շարունակելի


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Philosopher

    Իսկ շարունակությո՞ւնը: Ի դեպ, որ նոր հոդված եմ փորձում դնել, ինչու վերնագիրը չի հաստատում ու մատնանշում է՝ թե իբր սխալ է…

  2. F5-admin

    Ի դեպ, որ նոր հոդված եմ փորձում դնել, ինչու վերնագիրը չի հաստատում ու մատնանշում է՝ թե իբր սխալ է…

    Կրկին փորձիր, հիմա պետք է որ ստացվի… սորի

  3. Arevia

    Գրեք ավելի լավ է այն մասին, ինչ չեն անում հայերը: թուրքերը իրենց մասին երևի այնքան չեն գրում, ինչքան մենք հայերս թուրքերի: թուրքերը սա են արել, նա են անում...դա պօշլի օնի վ ...ու:
    Մերօնք տարին 2 անգամ գնում են այնտեղ հանգստանալու: Որ սփյոււռքից են գնում էլի ոչինչ, իսկ այստեղ Հայաստանից ինքնատիռի ռեյսերը չեն հերիքում բլյա...ցանկացողները շատ են(((
    Տառասխալներս ներող…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org