Խառնաշփոթ ստադիոնում
Երեկ մի քանի հոգով (+ փոքր տղես) գնացել էինք ստադիոն: Դե ունեմ մի ընկեր, որը համոզեց-տարավ բոլորիս… Լավ, չեմ փոշմանել, որ գնացինք… դե, մասսովկա, կանաչ դաշտ, ինչ-որ ակնկալիքներ, մի մեծ խումբ ֆուտբոլասեր երիտասարդներ (աղջիկ-տղա)՝ արեւելյան տրիբունայում (մեր հարեւանությամբ): Ոչ շատ հետաքրքիր խաղ, հերթական պարտությունը… սրանց մասին չէ, որ կուզենայի հիշատակել այդ հոդվածում: Այլ ընդամենը մի քանի պահ, որոնք, իհարկե, հարամ արեցին կենդանի խաղը դիտելու մեր ոգեւորությունը
1. Տոմսերի վաճառքը - մինչեւ տոմս գտանք խաղից 4 ժամ առաջ, հոգիներս դուրս եկավ, նկատի չունեմ, որ տոմս չկար, այլ այն, որ տոմս կար, բայց ոչ նորմալ տեղերում: Ասենք, արեւելյան տրիբունայում կային տոմսեր՝ մինչեւ 4-րդ կարգը (մի քիչ մեջտեղոտ) եւ 14-ից հետո (արդեն՝ ծայրամասերում), ու մեկ էլ 2000-նոց տոմսեր կայքին հարավային/հյուսիսային տրիբունաներում: Զարմանալի էր, թե ի՞նչ էին եղել նորմալ տեղերի տոսմերը… չէի ասի, որ ստադիոնը լեփ-լեցուն էր… (մի քիչ մարդիկ շատացան երեւի 2-րդ խաղակեսից առաջ, դա էլ, երեւի մուտքը դարձել էր անվճար...): Բայց այնպես էլ չէր, որ բրազիլիայի հետ էինք խաղալու, կամ էլ իսպանիայի, որ 4 ժամ առաջ նորմալ տեղերի տոմսերը վերջանային: Լավ, ինչեւիցե, գնեցինք ու գնացինք ստադիոն:
---
2. Երկրորդ կաշմարն այն իրավիճակն էր, երբ մարդիկ, 1-ից մինչեւ 3-րդ կարգերի տոմսերը ձեռներին, հայտնվում էին հիմար վիճակում, քանի որ ոստիկանները հրահանգ էին ստացել՝ 1-3-րդ կարգերի նստատեղերը պետք է մնան դատարկ՝ անվտանգությունից ելնելով: Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում, մարդը տվել է ոչ փոքր գումար՝ 4000 դրամ, գնել տոմս, ու իրենից գոհ գալիս է, որ, նստի, ասենք, 3-րդ կարգ, 50-րդ տեղ… ու հենց մոտենում է 3-4-րդ կարգերի սահմանին, ոստիկանը նրան ասում է՝ “Ապե, գնա ուրիշ տեղ նստիր, հենա, լիքը ազատ տեղեր կան...”: Տղան (կամ աղջիկը) հակաճառում են՝ “հա, բայց տոմս եմ առել, չէ՞...”: “Կապ չունի..."… ՚"Բա ո՞նց գնամ ուրիշի տեղը նստեմ… բա որ գան հանեն տեղիցս… Կամ էլ ինչո՞ւ պիտի իմ տոմսը ձեռքին ուրիշի տեղը նստեմ...”: Ոստիկանի պատասխանը լինում էր սովորաբար անադեկվատ - “գնա ստադիոնի ադմինիստրացիային ասա”: “Հիմա ի՞նչ… փողը տամ, տոմսն առնեմ, ու խաղը թողած ընկնեմ ադմինիստրացիա ճարե՞մ...”: “Ինչ ուզում ես արա… ինձ հրամայվել է՝ 1-3-րդ կարգերն ազատ պահել… Գնացեք ուրիշ տեղ նստեք...”:
Նախ, ինձ ահագին ուրախացնում էր, որ ստադիոն եկածները միանգամից չէին ընկրկում ոստիկանի պահանջին (թեեւ, նա էլ մեղք չունի՝ հրամայել են, պիտի անի իր գործը): Բայց տխրեցնում էր նման անկազմակերպվածությունը եւ այն, որ “Արա դե երկրդ երկիր չի էլի...” ասելով մարդիկ հերթական անգամ հիասթափվում էին իրենց երկրից:
Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ մի քանի դեբիլի միջեւ պայմանավորվածություն չլինելու պատճառով՝ առաջին հերթին ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուի, ով զբաղվում է տոմսերի թողարկմամբ ու վաճառքով եւ ոստիկանության/անվտանգության դեմքերի, մարդը հերթական անգամ պիտի հիշի, թե ինչ ախմախ երկրում է ապրում… Կարելի էր, չէ՞, 1-3-րդ կարգի տոմսերը չվաճառել:
Իհարկե, կարելի էր, եթե 1-3-րդ կարգերի տոմսերը վերջում չձեւակերպեն, թե՝ չի վաճառվել անվտանգությունից ելնելով, իսկ իրականում վաճառված տոմսերի հաշվին հաստացնեն իրենց տների պատերը՝ դարձյալ անվտանգությունից ելնելով…
...
3. Վերջապես, մի պահ, դեռ խաղը չսկսված, մեր կողքի ֆուտբոլասեր մասսան ինչ-որ պլակատ էր փորձեց բարձրացնել ու պահել գլխավերեւում, ոստիկանները վրա հասան ու փորձեցին ձեռքներից խլել այն… Այնպիսի տպավորություն էր, որ պլակատի վրա գրված էր՝ ազատություն քաղբանտարկյալներին, կամ՝ Լեւոն-նախագահ… կամ էլ ինչ-որ քաղաքական ենթատեքստով մի բան: Չեք պատկերացնի, թե ինչ հրմշտոց սկսվեց պագոնավոր ու անպագոն ջահելների միջեւ… Այդպես էլ չիմացա, թե ինչ պլակատ էր… Բայց տհաճ էր անչափ…
Վերջում ուրախացա, որ գոնե այս խաղի պահով մի 100-200 կամ ավելի շատ իռլանդացի էին ժամանել Երեւան ու եկել խաղը դիտելու.... Չգիտեմ էլ, ուրախալի է սա, թե տխրելու առիթ, որովհետեւ չգիտեմ, թե ինչ կարծիքներ են տանելու այս մարդիկ մեր անկազմակերպ երկրից…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 13 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
1-3 շարքերով «Անվտանգության գոտոի» կազմելու պատճառն ԻՄՀՕ եղել է նախագահի /խոսքը Լեվոնի մասին չէ/ ներկայությունը.
04-09-10 • 16:07 PMԻսկ ինձ զարմացրեց կանանց ներկայությունը խաղին. Ես վաղուց խաղի չէի գնացել, եվ իրականում մի քիչ ապշած էի տեսնել երիտասարդ աղջիկների /իրենց ընկերների, կամ որ ավելի զարմանալի է ընկերուհիների ուղեկցությամբ/ տրիբուննաներում.
Բայց որ ավելի շշմեցրեց - դա նշաձեւ աչքերով մի քիչ թմբլո աղջկա ներկայությունն էր, ինձնից մի շարք վեր, ով ակնհայտ մենակ էր եկել, ձեռքին ուներ Canon EOS ֆոտոխցիկ, բայց ես անձամբ չտեսա նրան նկարելուց.
Ամբողջ խաղին նա հետեւում էր, բայց առանց ակնհայտ էմոցիաների՝ համենայն դեպս ես դեմքին ոչ մի միմիկայի շարժ չնկատեցի. Ինչ էր նա անում միայնակ այս խաղին՝ այդպես էլ ինձ անհայտ մնաց՝ կամ թերթի թղթակից էր կամ հայկական բլոգոսֆերայի կառկառուն դեմքերից -ամեն դեպքում ոչ հայկական արտաքինով այս աղջնակը խաղի ամենագեղեցիկ դրվագն էր /անձամբ իմ համար/.
04-09-10 • 16:15 PMԲա խի էդ աղջնակի նկարը չես դնում՝ մենք էլ տեսնենք: Մենակ չասես՝ չեմ նկարել… Թե համարում էս՝ սրանց էդ խաղն էլ էր հերիք, աղջկան կարան չտեսնեն…
05-09-10 • 04:40 AMCanon EOSը իր ձեռքում էր, ոչ իմ մոտ. Ես մեկ-մեկ մենակ թախծոտ հայացքներ էր գցում ....
Phenomen դեմքդ ծանոթ է ... մենք իրար ճանաչում ենք՞.
05-09-10 • 15:24 PMճանաչու՞մ… տնաշեն - i am your brother…
Canon չունեիր՝ iPhone-ով նկարեիր… թ՞ե էդ էլ չունես… չեմ հավատա....
06-09-10 • 04:39 AMԻսկ ո՞վ է տեղյակ, էս տարի խառնաշփոթ էլի լինելո՞ւ է մեր հանրապետական ստադիոնում…
06-09-10 • 11:46 AMWAW՜ ... վազեմ մերոնց ուրախացնեմ, որ եղբայրս գտնվել է ու գնում ենք Ավստրիա ...
06-09-10 • 16:30 PMՀետո էլ ասում են՝ ինտերնետը չարիք է. ի՞նչ չարիք, ուղիղ հակառակը՝ բարիք: Եղբայրը եղբորը գտավ ու հիմա՝ հայդե Ավստրիա… Մեզ բացակա չդնեք…
06-09-10 • 20:25 PMԵղավ քույրիկ՜
06-09-10 • 23:54 PMԱչքիս մեր եվրոեղբայրը արդեն փոշմանեց ...
06-09-10 • 23:56 PMԴե դա դեռ չի երևում. նախ դու ասա՝ քանի՞ հոգով եք գալիս:
07-09-10 • 01:54 AMԴու արդեն տեղավորվել ես՞ ... տեղդ լա՞վ է…
Լավ է …իզուր մեր սփյուռքի բախտին քար չգցենք ... տիկինը բռնի հանի փողոց ...
----
Լավ ...եթե քիչ ավելի լուրջ, ապա ուզում եմ մի հատ հոդվածաշար սկսեմ «Թուրքի գովքը» թեմայով ... ի՞նչ կասեք…
Սա առաջին, եվ երկրորդ նույն թեմայով ... մի հատ էլ հոդված գրել «Ա.Բաղդասարյանի գովքը» թեմայով այն մասին, ինչպես է ԱԽՔ-ի քարտուղարը գինու գործարան բացում Աշտարակում եվ պայքարում անաշխատունակության դեմ իր կուսակցության սահմաններում....
Ապսոս ժամանակի սղության պատճառով այս ամենը հետաձգվում է ...
07-09-10 • 02:39 AMԴե «Թուրքի գովքը» և «Ա.Բաղդասարյանի գովքը» թեմաների մեջ տարբերություն գրեթե չկա, ուստի և՝ մեկ թեմա դարձավ: Դե բացիր, գրիր, քննարկենք. թեև էս պարոնները պիտի ակտիվ լինեն, հակառակ դեպքում սայլը տեղից չի շարժվի: Ամեն մեկը 2 ամիսը մեկ հայտնվում, երկու տող գրում ու հեռանում են:
08-09-10 • 01:04 AM