Բավականին հանկարծակի կինս որոշեց ինձ տեղահան անել եվ տանել հանգստանալու. Նախաձեռնությունը նույնքան գրավիչ էր, որքան եւ անսպասելի եվ չնախատեսված. Թե ինչպես այդ ամենը ստացվեց, գոհ եմ, թե՝ ոչ ... այս ամենի մասին հուսով եմ առանձին հոդվածով. Հիմա միայն ցանկություն ունեմ պատմել թե ինչպես ինձ քաշեց Օրանժը.
Քանի որ ունեմ եվ Բիլայն եվ Օրանժ քարտ, ապա նախորոք մտա 2 պրովայդերների կայքերը եվ ծանոթացա պայմանների հետ. Օրանժի սակագները ավելի գրավիչ էին, դրա համար էլ որոշեցի հետս վերցնել միայն Օրանժի քարտը. Սա էլ հենց իմ առաջին սխալն էր, քանի որ ապահովության համար արժեր գոնե ակտիվացնել եվ վերցնել Բիլայնի քարտը.
Ամեն դեպքում վերցրեցի օրանժի քարտը եվ գնացի տանս մոտ գնտվող Օրանժի օֆիս /Հանրապետության փ.-ի վրա/, որտեղ ինչպես միշտ «հովհարային» անջատում էր. Մի զարմացեք, բայց այս օֆիս ես այցելել եմ 3 թե 4 անգամ, որից ուղիղ 2-ի դեպքում հոսանքի չի եղել, հետեւապես ոչ քարտ են վաճառում, ոչ որեւէ մի ինֆորմացի կարող են ճշգրտել, ոչ ռոմինգի գին ասել .... մի խոսքով գյուղի ակումբը ձեզ օրինակ.
Աղջնակը համոզված չէր, բայց թղթի վրա գրեց այն ամենը, ինչ ինձ հարկավոր է անել ռոմինգը ակտիվացնելու համար. ԳԻնը մոտավոր ասեց /որն ինձ այդքան էլ հետաքրքիր չէր, քանի որ ես ունեի այդ տեղեկությունը/ եվ բարի ճանապարհ մաղթեց.
Թղթի կտորի, հեռախոսի հետ միասին շարժվեցի դեպի Հյուսիսային պողոտա. Այս օֆիսում ես գնեցի մի քանի լիցքավորման քարտ, մաքրեցի եվ վերջում էլ աղջնակին խնդրեցի ակտիվացնել իմ քարտի ռոոմինգը. Նույնսիկ ստացա մի քանի SMS-ներ առ այն, որ իմ Ռոոմինգը ակտիվացված է. Իմ հարցին ինձ հարկավոր է ինչ որ այլ գործողություն անել ՝ պատասխանեցին, որ՝ ՈՉ. Միայն ասեցին, որ եթե ավտոմատ հեռախոսս չգտնի պրովայդերին, տվեցին այն պրովայդերի անունը .... ում ես պետք էր ընտրել.
Այ այստեղից սկսում է կարուսելը....
Անվանեք ինձ անգրագետ, հիմար կամ թեյնիկ, բայց ռոոմինգ ես ակտիվացնում էի կյանքումս առաջին անգամ, եվ .... այս հարցում ես միայնակ էի Օրանժի եվ իմ հեռախոսին դեմ հանդիման.
Հաջորդ օրը բարեհաջող վայրեջք կատարելուց հետո փորձեցի զանգել, բայց ավաղ իմ հեռախոսս չէր գտնում ոչ մի ցանց.
Մի ամբողջ օր միացնել անջատելուց, բոլոր հնարավոր ֆունկցիաները փորձարկելուց հետո այդպես էլ չկարողացա գտնել հնարավոր ռոոմինգի հավանականությունը.
Ասեմ, որ իմ հեռախոսն է LG VU, որն ըստ իս ոչ թույն կրուտոյ, ոչ էլ չինական պոդելկա է ... նոմալ տրուբկա է.
Մի ամբողջ օր տարբեր բաներ փորձելուց հետո կարճ ժամկետով հաջողվեց ստանալ ցանկալի պրովայդերի անվանումը իմ հեռախոսի դիսպլեյի վրա՝ նկատի ունեմ միացնել ռոոմինգը, որին էլ հաջորդեցին մի 15-20 SMS-ների մուտք, որից միայն 5 թե 6ը միայն Օրանժից՝ ինչպես զանգել, ինչ արժե մեկ րոպեն, եվս մեկ անգամ ինչպես զանգել .... եւ այլն. /ինչու կարճ ժամկետով, քանի որ անջատել-միացնելուց հետո ես ստիպված էի հիշողությամբ հիշել, թե ինչ ես արեցի ... ինչից հետո ստացվեց .... եւ այլն/
Նկատեք, որ ես չեմ ստացել ոչ մի նամակ Օրանժից թե ինչպես է հարկավոր նաստրոյկա անել սեփական հեռախոսը ռոոմինգ ունենալու համար. Հատուկ «Դեմոկրատ» եղբոր համար նկատեմ, որ դրա մասին ոչ մի խոսք չկա նույնիսկ կայքում, ինչ չի ասվել իրենց օֆիսներում .... այնինչ դա այդքան էլ հեշտ չէ.
Ահա մի հատված մի քանի օր հետո, իմ խնդրանքով օրանժի Custome Care զանգաց իմ երեվանցի ընկերոջն ուղարկված պատասխան նամակից.
Dear subscriber,
Please go into “My Orange” in Your phone and select Roaming. Enter pin code 55555 and do a manual search of Network. Please choose Turkcell operator.
Xndrum enq mteq “Im Orange” Dzer heraxosi mej, @ntreq Roaming bajin@, mutqagreq pin kod@ 55555 ev dzerqov porceq pnrel operatorin, xndrum enq @ntrel Turkcell operatorin.Regards,
Arpine Alaverdyan
Պատկերցնում եք, սրա մասին Օրանժը միայն զգուշացնում է երբ ես ստիպված էի Ինտերնետով կապվել ընկերոջս հետ եվ խնդրել իմանալ Օրանժից ինչումն է պրոբլեմը, որ նույնիս Ռոոմինգ ակտիվանելուց հետո ... ինձ միայն հաջողվում էր ստանալ զանգել եվ հաղորդագրություններ, բայց ոչ զանգել, ոչ էլ SMS ուղարկել.
Այստեղ փոքր դադար անեմ, եվ մի քանի խոսք ասեմ ստացված SMS-ների բովանդակության մասին. Կաշխատեմ ուղղակի copy-paste անել, առանց փոփոխությունների.
Shnorhavorum enq! Roming tsarayutyuny hajoghutyamb aktivacvats e. Khdrum enq, mi apaaktivacreq tsarayutyuny minchev unenaq Orange Armenia tsantsi tsackuyty.
2010-08-21
###
Ayjm Duq karogh eq ugharkel karch haghordagrutyun yev katarel zanger miayn mijazgayin formatov. Orinak: +374yyxxxxxx
2010-08-21
###
Roming sakagnery dramov Dzer gtnvelu vayrum: teghakan zanger -310, depi Hayastan -900, mutqain zanger -310, mijazgayin zanger -1500, yelqayin SMS -120.
2010 -08 -22
Bari galust Turkya. Hayastan zangaharelis havaqeq hamarn aranc kodi, teghakan zangeri hamar +90, dzaynain post +37455000044, ognutyun +374550000555
Orange welcomes you to Turkey. For calling Armenia dial directly, for local call: +90, for voice mail: +374550000444, custome care: +374550000555
Որեւէ մեկը հասկացավ, թե ի՞նչպես պետք է զանգել ... կոդով, թե առանց կոդի. Ինչպես զանգել, որպեսզի դեպի հայաստան զանգը չգրանցվի, որպես միջազգային. Վերջիվերջո գների տարբերությունը մոտ 2 անգամ է.
Բայց ամեն դեպքում դա ինձ չէր սպառնում, քանի որ ես ամեն դեպքում միայն մեկ ուղղությամբ էի ընդունում զանգերը ու հաղորդագրությունները. Այդպես էր ես մինչեւ վերջ չկարողացա զանգել կամ SMS ուղարկել.
Հանգիստը հարամված է, եվ երբ դրանից հետո գալով երեվան տեսնում ես Օրանժի ագրեսիվ գովազդը 1 դրամանով սերվիսների մասին, հասկանում ես, որ չարժե վստահել Օրանժին.
.Թեման զարգացրեցի միայն այն բանից հետո, երբ «Դեմոկրատը» ինձ մեղադրեց նրանում, որ եթե քեզ ռոոմինգի հետ տալիս են նայել այլ ծառայություններ եվ չեն զգուշացնում, ապա դա մեր մեղքն է, ոչ թե Օպերատորի.
Եթե լիարժեք ակտիվացման համար ես պետք է մտնեմ ու հավաքեմ « pin code 55555 and do a manual search of Network, etc» ինչու՞ եմ ես դրա մասին իմանում ... այսքան ուշ
Հարցեր, հարցեր, հարցել ... որոնք մնացին անպատասխան.
Ինձ ուղարկված SMS-ում գրված էր Orange customer care-ի համարն ... հետաքրքիր է ե՞թե ես զանգեյի այս համարով, ապա սա ինձ հաշվարկվելու էր որպես զանգ դեպի Հայաստան՞ ... թե՞ միջազգային.
Ի՞նչու ես մինչեւ վերջ էլ այդպես էլ չունեցա զանգելու կամ sms ուղարկելու հնարավորություն.
Ի՞նչու են հակասում ինձ ուղարկված SMS-ներում Հայաստան զանգելու ձեւ /ուղիղ թե կոդով/
Ի՞նչու այդքան շուտ վերջացավ իմ գումարն
------
http://www.orangearmenia.am/mobile/roaming/activation/
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Ախր դու լինկ սիրող տղա ես…
Լավ, էս էջը որ բացեցիր
http://www.orangearmenia.am/mobile/roaming/activation/
խորհուրդներ ռոմինգի համար-ը ինչո՞ւ չնայեցիր…
Այնտեղ անգլերեն (իսկ դու անգլերենին վատ չես տիրապետում) գրված է.
....
Բայց մի հարց էլ իմ մոտ ծագեց… Ինչո՞ւ է հայերեն էջում լինկ տված անգլերեն լեզվով pdf ֆայլին… ես եմ, ու անգլերեն չգիտեմ…
02-09-10 • 13:19 PM... մեկ է չհամոզեցիր… որոշել եմ տղուս համար օրանժից 8000-լցնել ու 0 դրամով հեռախոս առնել…
Ի միջի այլոց, քո մոտ էր էդ խնդիրը, թե նաեւ մյուս հանգստացնողների…
Իսկ բիլայնը մի ժամանակ 30000 դեպոզիտ էր ուզում ռոումինգի համար, հիմա չգիտեմ, թե ինչքան է… ու էդ 30000 չէր կորում… ինչքան ծախսեցիր-ծախսեցիր, մնացածից ամեն ամիս ավտոմատ վերցվում էր քո ամսավճարը…
Բիլայնի ռոումինգը ես նորմալ աշխատացրել եմ - Թբիլիսի, Մոսկվա, ԵՄ-ում
Վիվասել-ինը նույնպես նորմալ աշխատում է նշված երկրներում…
Հակված եմ մտածելու, որ դա ոչ թե օրանժի, այլ թուրքսել-ի խնդիրն է եղել… կամ էլ հեռախոսիդ, որը, եթե հիշողությունս չի դավաճանում, մեզ մոտ էլ ինչ-ինչ խնդիրներ էր ստեղծում քո համար…
Իսկ ամենահարմար ու էժան տարբերակը այն է, որ գնում-հասնում ես արտերկիր ու գնում իրենց սիմ-երից այն մեկը, որը ամենահարմարն է միջազգային զանգերի համար, օրինակ, ավելի ձեռնտու է Թբիլիսիում Մագտի կամ Բիլայն-գե վերցնել ու դրանից օգտվել… Կամ էլ Մոսկվայում՝ ՄՏՍ, Մեգաֆոն… ԵՄ-ում էլ իրենց քարտերից…
ԵՄ-ում, չեմ հիշում արդեն, թե ինչ քարտից էի օգտվում, բայց 20 եվրոյանոց քարտ վերցրեցի ու մի 20-25 րոպե Երեւան խոսեցի:
02-09-10 • 13:28 PMԴե որովհետեւ ես ինքս այցելեցի իրենց օֆիս եվ խնդրեցի ակտիվացնել այն եվ վերջում էլ հարցրեցի արդյո՞ք ինձ հարկավոր է անել հավելյալ քայլեր. Պատասխանին դու տեղյակ ես.
Ինչ վերաբերում է «խորհուրդներ ռոմինգի համար-…», ապա սա խոհուրդ չէ, այլ անհրաժեշտ պայման.
Նախ ես իրականում չէի տեսել այդ լինկը, որը իհարկե իմ մեղքն է. Բայց ինչ է նշանակում, եթե դուք գնում եք այս-այս երկրներ, ապա դուք ... ... Լսեք հարգելիներս ... սա խորհուրդ չէ, այլ պարտադիր պայման ... եվ այդ մասին պետք է նշված լինի ԱԿՏԻՎԱՑՈՒՄ էջում, եվ ոչ թե այլ երկրորդական էջում, եթե իհարկե դուք ցանկություն ունեք փող վաստակելու.
Դե իհարկե՜, «քո հասցեյով իմ նապադոկներից հետո» այլ ռեակցիա քո կողմից չէր էլ ակնկալվում
Թուրքսելը կապ չունի ... կծիծաղես, բայց նույնիսկ զանգել եմ նրանց Customer Care /4440532 & 4440535/ եվ խոսել նրանց հետ. Այցելել եմ 2 կենտրոնական օֆիս ... բայց ապարդյուն.
Ինչ վերաբերում է հեռախոսին, ապա հիշողությունդ հավանաբար քեզ դավաճանում է ... ... ինչպես կարող է զանգ ընդունելու, բայց զանգել չկարողանալը կապված լինել հեռախոսի հետ ... առնվազն բժիշկը կարող էր նման կարծիք հայտնել.
02-09-10 • 15:41 PM