Օգ 09
Փախցնոցի
Հասարակություն | Հեղինակ՝ Jojoba Մեկնաբանել
Թեման, որի մասին կուզենայի խոսել, աչքիս համազգային բնույթ է կրում. Իմ կարծիքով բոլորը այս երկրում փորձում են փախցնել հենց հիմա, այս րոպեին եվ ինչ կարելի է շատ. Օրինակներն, համենայն դեպս վերջին օրերին մի քանիսն են. Առաջ ես նման տենդենցիա չեմ նկատել, ինչի հետ է կապված՝ չգիտեմ. Բայց որ բոլորը փոխցում են փախցնոցի անել - դա ակնհայտ է. Թեման դիտավորյալ թողնում եմ ԲԱՑ լոկ մեկ նպատակով - փորձեք զարգացնել ինքներդ.
Պ.ս. Անձամբ իմ կողմից ես կբերեմ մի քանի օրինակ հաստատելու իմ խոսքերը.
Ներկա պահին ստացվել է 17 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Մի քիչ էլ խոսիր, թե չէ անորոշությունդ նյարդայնացնում է:
10-08-10 • 03:15 AMՈչ մի անորոշություն չկա. ԸՆդամենը էս վերջերս ուր մտնում եմ սկսած բժշկական կազմակերպությունից վերջացրած կաֆե եվ ռեստորանով, բոլորի ուշքն ու միտքն է միանգամից եվ կրուպնիով գռփել. Չէ, խոսքն այն մասին չէ, որ առաջ էժան էր, ուղղակի հիմա բոլորը անհիմն /ոչ թե մի քանի տոկոս, այն մի քանի անգամ/ եվ անիմաստ թանկացումներ են արել. Հաճախ հասկանալով, որ կա վտանգ կորցնել իրենց հին եվ մշտական կլիենտներին, բայց միեւնույն է նրանք այդ ռիսկին գնում եմ. Կոնկրետ իմ դեպքում ռիսկը կարելի է համարել արդարացված միայն «վերջին անգամ», քանի որ դրանից հետո ես ոտք չեմ դնի այդ կազմակերպություն.
Խոսքը այս մասին է. Հուսով եմ անորոշություններին վերջ տվեցի ..
10-08-10 • 05:09 AMԴե չէի ասի, թե թալանը էդպես տարածված է: Ինքս չեմ նկատել, անկեղծ ասած: Ճիշտ է, թանկացումներ կան և այն էլ ինչքան, բայց որպես այդպիսին սա նորություն չէ: Իսկ փախցնոցի դե միշտ էլ եղել է, էլի… ինչո՞ւ միայն վերջերս…
14-08-10 • 05:22 AMքիչ հետո մի քանի օրինակ կբերեմ.
Նախորոք ասեմ, որ խոսքը թանկացումների մասին չէ ... խոսքս փախցնոցու ... նկատի ունեմ ոմանց զգտումը փախցնել այս պահին եվ այս վայրկյանին.
15-08-10 • 01:41 AMԼավ, շատ հեռու չգնամ.
օրինակ #1
Երեւանում կամ մի կազմակերպություն, որն իրեն կոչում է Կրիո-Մեդ բշկական կլինիկա. Նույնիսկ կայք ունեմ -krio.am. Ժամանակ առ ժամանակ գովազդային եթերներ են գնում եվ տարբեր ալիքներով երկար ու բարակ խոսում իրենց հաջողությունների մասին… /ակամայից հիշեցի սրանց մյուս «քույրերին», որոնք տզրուկաբուժությամբ քիչ մնաց արդեն նույնիսկ թութք բուժեն ... վերջիններս արդեն համարյա ամեն մի շաբաթ եթեր են գնում/
Մոտ մեկ ամիս առաջ հերթական անգամ եթերով լուսաբանվում այս կազմակերպության գործունեությունը եվ ամեն ինչ ներկայացվում այնպես, կարծես թե Կրիո մեթոդիկայի բոլոր հաջողությունները իրենց ստեղծված օրից կապված են հենց այս կազմակերպության հետ. Եթե անտեսենք, որ կլինիկայի ռուսախոս ղեկավարի խոսքում որոշակի բացթողումներ կային /օր. համար նրա իսկ խոսքերով ընդամենը 1-2 հակացուցում կա, այնինչ իրականում հակացուցումներն բազմաթիվ են, իսկ էֆեկտիվությունն էլ բոլոր հիվանդությունների դեպքում չէ, որ բարձր է.../ , բայց դե սա չէ կարեւորը.
Կնոջս մոտ կա խրոնիկ թոնզիլիտ /դեկոմպենսիրովաննի տիպի/, որն անընդհատ նեղություն է պատճառում - Հայերեն ասած գլանները բորբոքված են.
Որոշել էի գնալ ԿրիոՄետ, իմանալ ինչ կարող են առաջարկել եվ ինչ կարժենա, բայց քանի որ միշտ ժամանակ չէր լինում, ամեն անգամ չէր ստացվում. Մի քանի օր առաջ այդ փողոցով անցնելիս հիշեցի վերջիններիս մասին, գտա շենքը .. հետ նաեւ ցուցանակը եվ մտա.
Զարմացրեց, որ սկզբից մտա ինչ որ դեղատուն - պարզվեց, որ իրենց դեղատունն է /խնդրում եմ չշփոթել ոչ մի հոմեոպատիկ դեղատան հետ, լրից նորմալ դեղատուն -նորմալ ավանդական դեղերով/, որից էլ մի դուռ էլ տանում էր դեպի այդ «Կլինիկա» կոչվածը.
Ինձ դիմավորեց հավաքարարը, որն էլ ուղեկցեց դեպի դիսպեչեր՝ միջին տարիքի մի կնոջ մոտ, որն կամ երկար տարիներ ծննդատանը մայրապետ կամ բուժքույր էր աշխատել. Ամեն դեպքում բարձրագույն կրթության մասին խոսք չկար.
Ասեցի.
. Մեր մոտ խրոնիկ թոնզիլիտ է, եվ այդ պատճառով ուզում ենք իմանալ ինչ կարող եք դուք առաջարկել, ինչքան դա կտեւի եվ ինչ կարժենա.
Ի պատասխան իմ խոսքերի, նա սկսեց այն անգիրը, որն հավանաբար օրը մի քանի անգամ կրկնում էր իրենց զանգող տատիկ-պապիկների համար.
... Սկսեց թվարկել, թե ինչ է իրենից ներկայացնում Կրիոթերապիան, ինչ հիվանդություններ են նրանք բուժում, ինչ հաջողություններ .....
Ստիպված էի ընդհատել, եվ ասել,
… ինձ կոնկրեպ հետաքրքրում է խրոնիկ թոնզիլիտը, ավելի կոնկրետ մեր մոտ ԱՅ-ԱՅՍ տիպն է, չկա ոչ մի հարակից հիվանդություն /լարինգիտ, բրոնխիտ....բլա-բլա-բլա/, ես շատ տպավորված են նրանց հաջողություններով, բայց շատ երախտապարտ կլինեի, եթե ինձ ասեին, արդյոք ինձ կարող են օգնել, եվ եթե այո՝ ինչ դա կարժենա.
Ստիպված եղա լսել անգիրի վերջին կեսը, որից հետո ինձ առաջարկվեց գրանցվել.
- Ինչու
- Կարգն է այդպես
- Տիկին դուք կարող եք ինձ ասել, թե մեզ կարող եք օգնել, թե՝ ոչ, եվ ինչ դա կարժենա. Մեր մոտ ինչպես ասեցի ԱՅ-ԱՅՍ դիագնողն է.
- Ոչ՜, ես դա չեմ կարող ասել. Դա ձեզ կասի բժիշկը. Իսկ բժշկին հանդիպելու համար դուք պարտավոր եք գրանցվել. Գրանցումնե վճարովի է, եվ արժե 5000 դրամ. Ինքն էլ ձեզ արդեն կասի, թե ինչ կարժենա բուժումը.
Չեմ թաքցի ...պարտավոր եք խոսքը ունեցավ իր հրաշագործ դերը. Ճիշտ է ես ինձ զսպեցի, եվ չասեցի, թե ո՞վ ում եվ ինչի՞ համար է պարտավոր, բայց դե կթելու-փախցնելու զգտումը աչքի էր ծակում. Պատկերացնում եք, որպեսզի ես իմանամ թե ինչ կարժենա իմ բուժումը, ես պարտավոր են վճարել 5000 դրամ.
Կնոջը բացատրում եմ, որ մենք ձեր բժշկի դիանգոզի կարիքն չունենք, հատկապես, որ չգիտեմ էլ ինչ կարքի, կամ ինչ կոոպերատիվ ինստիտուտի շրջանավարտ մեզ կընդունի. Մեզ պետք է իմանալ ընդամենը արժեքը եվ էֆեկտիվությունը.
Ի պատասխան ես ստացա ...
.. Մեր մոտ տենց չի.
Առանց որեւէ մի բառ ասելու շրջվեցի, որ դուրս գամ.
Հետեւիցս լսեցի հավաքարարի ձայնը,
... Խի եք զարմանում, հիմա բոլոր տեղերն էլ տենց է.
... Դե մի 100 հազար, էլի…
-------
Չեմ պատասխանել եվ դուրս եմ եկել, հիմա էլ ցանկություն չունեմ շատ խորանալու, բայց լինելով ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդ կասեմ ՝ Փախեք նման ՎԱՅ բժշկական կազմակերպություններից. Նույնիսկ մի էլ ճշտեք գինը.
Ի հապավում այս ամենի ասեմ, որ եթե նույնիսկ դուք շատ եք ակցենտավորվել այս մեթոդիկայի վրա, ապա արդեն քանի տարի է այս թերապիան կիրառվում է մի քանի հիվանդանոցների քիթ-կոկորդ բաժանմունքներում.
-----
15-08-10 • 02:55 AMՀարգելի Philosopher, հիմա հասկածար, որն է փախցնոցին՞
Ինքս Կիրո-յի հետ /ոչ Մանոյան/ գործ չեմ ունեցել ու Աստված տա չունենամ էլ: Բայց ասեմ, որ իմ իմանալով, նման երևույթը շատ է տարածված՝ կապված նման մասնավոր կլինիկաների հետ: Ուստի փախցնոցի է, թե չէ, համենայն դեպս սա է. ուզում եք՝ ուզեք, չեք ուզւոմ՝ ուզեք: Մի խոսքով՝ ՊԱՐՏԱՎՈՐ եք…
«Խաթաբալադայի» մեջ հարցնում է՝ «իսկ պրիզդենտ կարող եմ դառնալ», պատասխանը հնչում է՝ «ոչ միայն կարող ես, այլև ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ»:
Ասեմ, որ վերջն տարիներին հենց փախցնոցի է, այնպես որ սա վերջերս չի միայն: Վերջ ի վերջո խոպան տեղ ա…
15-08-10 • 05:30 AMԿիրո չէ, այլ Կրիո -ԱԿԱ բուժում սառեցման մեթոդով.
Համաձայն չեմ. Մասնավոր կլինիկաները ավելի շատ են դողում իրենց կլիենտների վրա, եվ գիտեմ ամեն մի պոտենցիալ կլիենտի գինը ...ինչ է չես ասի մեծ կլինիկաների մասին.
Այ նման բաժանմունքները հիմա սկսել են աշխատել վերոհիշյալ սկզբունքով՝ ամեն մի կլիենտ իրենց համար թանկ է եվ ամեն լկտի ու տհաճ վերաբերմունքի դժվար թե արժանանաք. Մեծամասնությամբ վերջ է դրված քույրերի եվ մայրապետերի բերան ծռելուն՝ ամեն դեպքում իրենց վախենում են փող վերցնելու հետեւանքով աշխատանքը կորցնելուց.
Էլ չեմ ասում, որ իրենք բաժանմունքի շեֆերը, որոնք իրենց ասպարեզում ԴԵՄՔԵՐ են - կունսուլտացիան, եվ նախաօպերացիոն շփումները դարձրել են ձրի - դրանով իսկ փորձելով դեպի իրենց տրամադրել պացիենտին.
Հարգելի Ֆիլիսոփա, զգում ես տարբերությունը ....
Պետք չէ, մի փախած, դուքյանի վերածված կազմակերպությունը համեմատել նման մասնավոր կլինիկաների կամ բաժանմունքների հետ.
---
Համենայն դեպս, ես դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել նման դրվածքի, որ գինը իմանալու համար ես պարտավոր եմ վճարել եվ հաշվառվել.
---
15-08-10 • 17:07 PMՄիգուցե, ես քեզ հետ չեմ կարող վիճել, քանզի այս ոլորտին չեմ տիրապետում: Ինքս նման կլինիկաներից օգտված չկամ, ուստի քեզ ոչինչ ասել չեմ կարող այս թեմայով և միայն ինձ մնում հավատալ քո խոսքերին:
Իսկ Կրիո, թե Կիրո.. էլ ի՞նչ տարբերություն… գրել էի ուղղակի հենց այնպես…
15-08-10 • 21:51 PMԴե ասեցի իսպանկա մուրուք թողած Կրիո-ն հանկարծ չնեղանա
16-08-10 • 14:29 PMԳառնու ձորում մի օբյեկտ կա, որտեղ տղաներով սիրում ենք գնալ՝ ձկով մի հատ ճաշ ունեն, որի համար մեկ-մեկ հասնում ենք Գառնի. Ոչ առաջին կլիենտն ենք այդ օբյեկտի, ոչ՝ վերջին. Այնքան ենք գնացել, որ արդեն ոչ միայն մենք գիտենք «աֆիցիանտկաների» անունները, այլեւ՝ իրենք մերը.
Վերջերս նորից գնացինք, պատվիրեցինք-ընբոխշեցինք ... վերջում մի հատ հաշիվ բերին, որը առնվազն 70% ավելին էր քանց երբեւէ.
Հարցրեցինք, ինչու՞ ...
Պատասխանը, բա հիմա թանկացել է....
Հետաքրքիր է, ինչի՞ գինն է կրնկանի թանկացել ... ձկան, թե օղու ...
Ախր ոնց հաշվես, գինը նույնիսկ կես գին չի կազմում. Բայց քանի որ գիտեն, որ ամեն անգամ գալիս ենք, ապա կարելի է եւ կրակել.
Լա՜վ ... կրակեք. «Գյուլլեն» մյուս անգամ ես ձեր օբյեկտ չեմ մտնի, ոչ էլ որեւէ մեկին իմ ծանոթներիցս խորհուրդ կտամ.
Ո՞վ օգուտ արեց.
----
Ինչն է հիմա շատ մեր մոտ, դա օբյեկտների եվ խանութների բազմազանությունը. Տեսականին շատ բազմազան չէ, եթե իհարկե հաշվի չառնենք որոշ ֆրանսիա-իտալա-իսպանական ռեստորաններն, որոնց հիմնական կլիենտուրան մեր վարչապետն է /դե եթե վարչապետն մի տեղ գնաց, ապա հաջորդ շաբաթ ամեն մի նախարար ու փոխնախարա «պտի» մտնի նույն տեղը/ «իրա սվիտայով», կամ մեր նորաթուխ բիզնես լեդիները կամ բիզնես կանայք /ԱԿԱ՝ բիզնեսմենների տիկնայք/.
Հիմա ասա տեսնեմ Փիլիսոփա աղբեր, արդյոք սա Փախցնոցի չի՞ կոչվում.
---
18-08-10 • 01:20 AMՇարունակելի՜
Դե եթե ասեմ փախցնոցի, մի քիչ ճիշտ չի ստացվի, բայց դե հակառակն էլ պնդել չեմ կարող, քանզի դա կարծես սովորություն է: Գիտես, երբեմն նման բաներ լինում են ու ակամայից մտածում ես՝ լավ, բա ձեզ, ձեր հեղինակությանը ոնց եք վերաբերվում հենց ինքներդ: Նման մի երևույթի մաիսն վերջերս լսեցի Ֆեյսբուքում, որտեղ պատմեցին, թե Հյուսիսային Պողոտայի «Կայլ» կոչվող ինչ-որ օբյեկտ հրաժարվել է իրենց սպասարկել: Վիճարկում էին՝ թե արդյոք դա սահմանադրական է, թե՞ ոչ:
ԵՎ վերջապես, ինքս Պապլավոկում քո պատմածի պես մի սիտուացիայի մեջ եղել եմ. ճիշտ է, ոչ այնպես, ինչպես քեզ մոտ է եղել.. Գնացել եինք Առագաստ սրճարան՝ մոտ 23-ի կողմերն էր և գիտեք, որ այնտեղ կենդանի ջազ են երգում-նվագում: Եվ, ահա… աֆիցանտը պահանջեց, որ սեղանները միացնենք, քանզի 5 հոգու համար 4-հոգանոց սեղանը բավարար չի ըստ իրենց: Դե մենք էլ առանց մտածելու, որ մեր հանգստության ու ազատության համար չի ասում՝ միացրինք: Ու վերջում հաիվ է բերում, որտեղ ներառվում է նաև 2 սեղանի համար նախատեսված ջազի գումարը: Համաձայն եմ, մեծ բան չէր, անհանգստանալու կարիք՝ ընդհանրապես չկար.. բայց խնդիրն այն էր, որ մեզ փաստորեն խաբեցին.. Դե սա էլ եկ կոչենք փախցնոցի..
Ուղղակի ես ոչ թե ասում եմ, թե այս դեպքերը փախցնոցի չեն, այլ պնդում եմ, որ սա վերջին ժամանակներս չի, որ զգացվել է ր նկատվում է…
18-08-10 • 04:32 AMԼավն էր.
18-08-10 • 20:10 PMԻսկ իմ կարծիքով փախցնոցին դա վերջին մի քանի տարիների մենաշնորհն է. Խաբելն միշտ էլ եղել է, բայց նման «ապուշ փախցնոցու» ես առավելապես հանդիպում եմ վերջին մի քանի տարվա ընթացքում.
Վերջերս կարդացին, որ Մոսկվայից Եգիպտոս մեկնած մի կնոջ Բիլայնը վերադարձից հետո ներկայացրել է 522 հզ Ռուս.Ռուբլի վճարման պահանջ. /~ $17100/. Բանն նրանում է, որ կինը միացրել է ռոումինգ ծառայություն եվ իր Iphone-ով եվ իր երեխայի հետ մեկտեղ մեկնել Եգիպտոս. Երեխան ընդհանուր առմամբ 4 ժամ մոր հեռախոսով օնլայն խախեր է խախացել, որոնք արժեքը Մոսկվայում գտնվելու դեպքում կկազմեր 139 Ռուս. Ռուբլի /$4.55/, իսկ այ ինտերնետից օգտվելը ռոումունգով Բիլայնը հաշվարկել է 3750 անգամ թանկ.
Պատկերացնում եք ... մարդը գնում է ակտիվացնելու Ռոումինգ ծառայությունը, իսկ նրան վերադիր տրամադրում են նաեւ «թանկարժեք ինտերնետ», եվ որ ամենակարեւորն է՝ առանց զգուշացման.
Եթե հիշում եք, որոշակի ժամանակ առաջ նման մի պատմության վկան էլ մենք դարձանք ֆ5-ում, երբ մարդուն առանց զգուշացման տրամադրվել էր վճարովի աստղագուշակի ծառայություն.
Ինչպես եվ երեւանյան դեպքում, աղմուկ բարձրանալուց հետո բիլայնը առաջարկել էր «ջրել» գումարը եվ փակել հարցը. Բայց կազմակերպությունը, որում աշխատում էր այդ կինը, որոշել է գործից մեծ աղմուկ բարձրացնել /դե ավելորդ գովազդը իրենց չի խանգարի/ եվ գնալ մինչեւ վերջ.
Պատկերացնում եք, Բիլայնը նկատում է, որ պարտքի գումարը դառնում է աստղաբաշխական, բայց ամեն դեպքում չի արգելափակում համարը կամ շարունակում է հաշվարկել հետագա պարտքերը.
Չգիտեմ ինչպես կվերջանա Penny Lane-ի եվ Բիլայնի վեճը, բայց ամեն դեպքում նախադեպ կլինի.
18-08-10 • 20:35 PMԴե ինչու եք զարմանում փախցնոցու պահով… Եթե չկա որեւէ կայուն ապագային նկատմամբ հավատ ու երաշխիք, մարդը ստիպված է լինելու իր միջոցները հայթայթել փախցնելով: Նկատի ունեմ՝ «դեղատունը խաչմերուկից ձախ կողմում է, ինձ էլ ինչ կտաք-կտաք...»
Ինչ վերաբերում է այն մտքին, որ՝
այնքան էլ համաձայն չեմ… Էդ մարդը թող բարի լինի, մինչեւ ակտիվացնելը մի հատ հարցնի կամ կարդա, թե ռոումինգն ինչ է, ու սա ակտիվացնելով ինչ հարակից ծառայություններ են ակտիվանալու… Փառք աստծո, նման տեղեկատվությունը հասանելի է ամենուրեք… Թե չէ՝ «չգիտեի»-ը շատ էժանագին միջոց է իր վրայից պատասխանատվությունը ուրիշների վրա գցելու համար… Ուզում ես օգտվել ռոումինգից՝ նստիր ու մի քանի րոպե հատկացրու՝ տեղեկանալու բոլոր կարեւոր մանրամասներին…
25-08-10 • 17:03 PMԱյ աստեղ ես արդեն համաձայն չեմ քո հետ. Նոր եմ վայելել այդ ռոմինգ կոչվածի հաճույքը եւ ասեմ, որ հիացած եմ ... ռոոմինգ տրամադրողից, ծառայության ակտիվացման եվ սպասարկման հնարավորություններից, եվ վերջում մեր ԱԴՄԻՆ-ից, որը «վառեց» իմ բոլոր թանկարժեք ռոպեները բացատրելով թե ինչպես ես ակտիվացնեմ ռոոմինգը - այդ այն դեպքում, երբ ես արդեն արտերկրում էի /այսինքը ռոոմինգը ինքսինքյան ակտիվացած պետք է լինի, եթե դու կարողանում ես հաղորդակցվել/.
Օրանժի մասին մի քանի օրից /իմ արեվին ամենաէժան պայմանները նրանն էին համեմատած Բիլայնի/ ... ներող եղեք - գիշերն եմ ժամանել
01-09-10 • 16:54 PMՆախ՝ բարով ես եկել:
Ու հետո՝ դու լրիվ ուրիշ բանի մասին ես ասում: Դու խոսում ես ծառայության որակի մասին: Իսկ ես գրել էի՝ “չգիտեի, որ վճարովի է"-ի մասին:
02-09-10 • 02:08 AMՄեր մեջ ասած, բայց դու դեմք ես …
Ինձ զանգելուց, չես ալարել վերցնել տղայիդ ձեռքից ձեր Օրանժ համարով հեռախոսդ /որ հանկարծ 29.99 դրամ չվճարես, երբ կարող ես 5դրամով հետս խոսել/, բայց երբ քեզ խնդրեցի SMS անել ռոոմինգ ակտիվացնելու հնարավորությունը /որն հիմա արդեն հասկացար ինձ պետք չէր, քանի որ եթե հետդ խոսում եմ, ուրեմն արդեն ունեմ ռոոմինգ/ ... ինձ հակաճառեցիր, որ երկար ասելու բան չկա ... հեսա «պրծնում ես» ....
Ցավոք քո «պրծնելու» ամեն մի րոպեն ինձ արժենում էին 310 դրամ…
Ամեն դեպքում շնորհակալություն, որ ամեն դեպքում «փորձեցիր հասկանալ» ինձ
02-09-10 • 03:46 AM