Բրիտանական կայֆեր
Բրիտանացի բեռնատարի վարորդ Էնտոնի Լին դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ Լոնդոնի Պիկադիլլի փողոցի վրա գտնվող… «Ռից» հյուրանոցը վաճառելու համար:
2006 թվականին, Էնտոնին եւ նրա երկու ընկերները, ներկայանալով որպես հյուրանոցի սեփականատիրոջ մտերիմներ, խաբել էին գործարար Տերենս Քոլինզին, թե կարող են միջնորդել հյուրանոցը «էժան»՝ 250 միլիոն ֆունտ սթերլինգով վաճառելուն, եւ, որպես կանխավաճար/գրավ՝ այդ գործարքը նախաձեռնելու համար, Քոլինզից ստացել էին 1 միլիոն ֆունտ սթերլինգ կանխիկ գումար:
Գործը բացահայտվել է 2009-ին, իսկ ահա 2010-ին կայացվել է Էնտոնիի դատավճիռը: Նրա երկու ընկերներն արդարացվել են:
...
Ակամա հիշեցի էն հայի պատմությունը, ով մոսկովյան թանգարաններից մեկում մի ուզբեկի վաճառել էր այդ թանգարանի գորգը:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Մի փոքոր ճշգրտում.
Վաճառվել էր ոչ թե թանգարանի գորգի, այլ հյուրանոցի երկար ու նեղ միջանցքի գորգը.
Եվ երկրորդ՝ ինչպես ինձ հավաստիացրեցին Ռոսիա հյուրանոցի /որն հիմա քանդվել է -չգիտեմ վերակառուցեցին, թե՞ ոչ/ աշխատակիցները դեռեւս մի 15 տարի առաջ ... պատմությունը այս իրական է, եվ տեղի է ունեցել 70-ականների սկզբերին.
Իսկ այ հայի կողմից չուկչիին կրեմլի ժամացույցի վաճառքի պատմությունը իր մի քանի սերիաներիով /սկզբից փողը տուր գնամ աստիճանի հետեւից, մի տարի հետո կրկին հանդիպում են ՝ չուկչին հիմար չէ, այս անգամ դու կանգիր այստեղ ես գնամ աստիճանի հետեւից/ արդեն անեկդոտ է հիմնված նախորդ պատմության հիման վրա.
29-07-10 • 16:50 PM