Status avanakus Բրիտանական կայֆեր
Հուլ 28

sleeping-girl Վերջերս գիտնականները առանձնացրել են այն 5 տեսակի երազները, որոնք վկայում են մարդու հոգեկան առողջության որոշակի խնդիրների մասին: Մասնավորապես, երազատեսության մասնագետ Լորի Քուին Լեւենբերգը հայտարարել է, որ տարբեր բնույթի երազներից որոշները կարող են վկայել հոգեկան անկայունության մասին:

Այսպես, երազում հայտնված շենք-շինությունները խորհրդանշում են մարդու հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, եւ եթե դուք տեսնում եք հրդեհվող շենք/տուն, ապա սա կարող է վկայել բարոյական կամ ֆիզիկական հզոր սթրեսի մասին: 

Երազում ավտոմեքենան խորհրդանշում է պրոգրես եւ առաջընթաց: Եթե մարդը երազում տեսնում է, որ իր ավտոմեքենայի արգելակները խափանվել են եւ ոչ մի կերպ չի հաջողվում շարժվող մեքենան արգելակել, ապա սա կարող է վկայել իր ուժերից վեր կամ ուժերի գերագույն լարում պահանջող գործեր նախաձեռնելու մասին:

Երազում ջրում խեղդվելը կապված է ինչ-որ ստանձնած պատասխանատվությունը տապալելու մասին: Ջուրն, ըստ Լեւենբերգ, մեր հույզերի խորհրդանիշն է, եւ եթե այն վտանգի աղբյուր է դառնում, սա կնշանակի, որ մեր հույզերը սկսել են գերիշխել խելքին:

Երազում արյուն տեսնելը ֆիզիկական եւ հուզական էներգիային մասին է վկայում, եւ եթե երազում ինչ-որ մեկն արյունահոսում է, նշանակում է, որ այդ էներգին հյուծման սահմանին է, որից հետո վերականգնվելը խիստ դժվարին գործ կդառնա:

Վերջապես, եթե երազում տեսնում եք, որ դուք ընկնում եք, ապա սա վկայում է մոտ ապագայում երկարաձիգ ընկճված օրեր գալու մասին:

Այսպիսով, սույն գիտնականը պնդում է, որ ենթագիտակցությունը երազների միջոցով մեզ զգուշացնում է այն մասին, որ մենք ինչ-որ բանից խիստ դժգոհ եւ չբավարարված ենք, եւ կարիք կա ինչ-որ բան շտկելու:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Philosopher

    Իսկ դու՝ որպես բժիշկ, կարո՞ղ ես համաձայնել այս գիտնականի հետ:

  2. F5-admin

    Իսկ դու՝ որպես բժիշկ, կարո՞ղ ես համաձայնել այս գիտնականի հետ:

    Փիլիսիփա ջան, երեւի հարցիդ հակառակ կողմից պատասխանեմ… Չհամաձայնվել չեմ կարող, քանի դեռ այս ոլորտն ինձ ծանոթ չէ: Բայց, ամեն դեպքում, բախտագուշակ կամ երազահան գնչու չէ հայտարարություն անողը, առավել եւս, որ դա արել է ոչ թե մեր մամուլի ակումբում, այլ արտասահմանում, եթե չեմ սխալվում՝ ԱՄՆ-ում, որտեղ ամեն խոսքիդ համար կարող ես պատասխանատվության կանչվել ու ստիպված լինել փաստարկներ բերել: Էլ չեմ ասում՝ դատարան հրավիրվել…

  3. Jojoba

    Որ էդ մարդուն հանդիպես, պլս հարցրու էնուրեզի ինչ է նշանակում՞.
    Դա երազի եվ հոգեկան աշխարհի հետ է կապված, եվ եթե այո ... ի՞նչ է նշանակում.

    Թե դա որոլոգի ասպարեզն է ... եվ երազը ոչ մի կապ չունի.

    Հետաքրքիր է ինչ են այդ դեպքում բուժում ալտերնատիվ բժկության ներկայացուցիչները՝ վերջերս ի դեպ իր տզրուկներով արդեն դավադիտ արած տիկինը պնդում էր, որ տզրուկներով բավականանին լավ արդյունքների է հասնում.

    Մնում էր, որ Կրիոթերապիա մեր փող պոկողներն էլ պնդեն, որ լոկալ կրիոթերապիայով /սառեցմամբ բուժումը/ մեծ արդյունքներ են հասել. grin

    Էլ ով ունենք .. հա մոռացա Հայր եվ Որդի Բաբայաններին, որոնք խոտերով նույնիսկ թութք են բուժում.

  4. Jojoba

    Իսկ դու՝ որպես բժիշկ, կարո՞ղ ես համաձայնել այս գիտնականի հետ:

    Գիտական հետազոտությունների դեպքում .. .հավատալ-չհավատալու, համաձայնվել-չհամաձայնվելու կարիք չկա.

    Ուղղակի եթե բժշկությանում մեջ է բերվում որեւէ մի հետազոտություն, ապա բացի խմբի եվ անդամների հեղինակությունից, անպայման նշվում է ով է ֆինասավորել հետազոտությունը, եվ ինչ ուղղակի կամ անուղղակի հետաքրքրություններ ունեի հետազոտող խումբը, քանի հոգի են մասնակցել, ինչքան ժամանակ, ինչքանով «մաքուր» է եղել ընտրանքը ....եվ այլն

    Ու զարմանալու ոչ մի կարիք չկա այս ամենում. Բառացիորեն 2 օր հետո մեկ այլ գիտախումբ կարող է պնդել, որ ասենք իրենց հետազոտությունների արդյունքում երազում ավտոմեքենան նշանակում լրիվ այլ բան ...

    Սա տեսական բժշկություն է. Այստեղ զարմանալ ոչնչի վրա չարժե.
    Օր. համար արդեն երկար տարիներ Սեքսի մասին ոչ մի լուրջ անկախ հետազոտություն չի կատարվում մեկ պարզ պատճառով, որ շատ քչերն են այս թեմատիկան ֆինանսավորում.

    Ինչու՞ .. չեմ կարող ասել /ես չեմ աշխատում այնտեղ/, բայց մնալով ամենաբուռն ասպարեզներից մեկը, իրական եվ լուրջ հետազոտություններ չկան եվ բոլորն էլ գիտեն պատճառները.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org