Status avanakus
Աշխարհիս ամենաահավոր բաներից մեկն այն է, երբ մարդ իրեն ավանակի տեղ է դնում՝ իմաստուն վերլուծաբանի աչքերով: Շրաջապատը լի է նման անձանցով, եւ վերեւներն էլ «դժգոհ» չեն լինի այս առումով: Հասկանալի է, որ ոմանց կյանքն ինքն է ստիում կրել ավանակի դիմակ: Բայց, կրել այդ դիմակը՝ լավ ապրելու, բարձր պաշտոն զբաղեցնելու կամ քարտուղարուհի եւ օգնականներ ունենալու համար, բարոյականությունից շատ է շեղվում: Այս հոդվածի ներքո առաջարկում եմ հիշել/վերհիշել մեր շրջապատի հայտնի-անհայտ մարդկանց, ովքեր փայլում են ավանակային իրենց տրամաբանությամբ կամ իրենց ավանակի տեղ դնելու շնորքով: Քանի որ հոդվածն ու միտքը ես եմ նախաձեռնել, ես էլ կսկսեմ:
Ուրմեն այսօր, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, երեւի մտածելով, որ իրեն արդեն սկսել են մոռանալ, կամ էլ իր հարազատ կուսակցության հրահանգը կատարելով, մամլո ասուլիս էր տվել:
Ու տեսեք, թե ինչ է հայտարարում մի մարդ, ով մի հանձնաժողով չկարողացավ կառավարել, բայց հիմա մի ամբողջ երեսփոխանների գումարտակի զամ-պալիտն է:
«Այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանը ևս մեկ անգամ ասաց, որ եթե ուզում ենք, որ մենք լավ ապրենք, պետք է Լեռնային Ղարաբաղը հանձնենք։ Սա, իհարկե, ինձ համար բավականին ցավալի էր»,– ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները մեծ ոգևորություն են առաջացնում Ադրբեջանում, բացի այդ, դա «Հայաստանի պաշտպանունակությունը քայքայող տրամաբանություն է»։
Ո՞րն է Նիկոյանի՝ այս հոդվածի վերնագրի ներքո հայտնվելու պատճառը:
Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջական տեքստը:
Եթե որեւէ մեկը կարողանա Լեւոնի ելույթում նման միտք գտնել, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ ՀՀԿ-ի պաշտոնյայից եւ Ադմինին էլ կխնդրեմ՝ հանել նրան վերաբերող մասը:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Էլ ով դիմանա՜ ... Կոնգրեսն էլ իրա կայքն ունի.
---
Ադմին, բայց լավ չարիր, որ նախորդ հոդվածի մեկնաբանությունները փակիր. Հեչ չես դիմանում քննադատությանը.
Հիմա ի՞նչ, եթե ցանկություն առաջանա մեկնաբանություն գրել պտի գրավոր դիմենք խմբագրությանը կամ հեռուստաալիքի թեժ գծին զանգենք.
Արդար չես Ադմին ... Արդար չես.
26-07-10 • 23:59 PMԼրիվ համաձայն եմ Ժոժոբայի հետ: Արդար չի Ադմինը: Ես դեռ ասելու բան ունեի իրեն :D
27-07-10 • 01:29 AMԴե դուք էն գլխից եք իրար հետ լեզու գտել…
Դե, մի բուռ ազգ ենք, եթե իրար չասենք, կարո՞ղ է գնանք չուկչիին բան ասենք, ինքը մեզ չհասկանա, մենք էլ՝ իրեն
Talia, հաղորդակցվելու կամ շփվելու որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց թող մնա այլ թեմաների շրջանակներում ու նախորդ քննարկումն էլ (թեեւ այնտեղ քննարկում համարյա չկար, “կծոցի” էր) համարենք որպես մղձավանջային երազ: Ու ասեմ, որ, մնում եմ իմ տեսակետին. ամեն դեպքում, Ձեր գրելաոճն իմ դուրը չի գալիս ու ոչ մեկը չի կարող ինձ հորդորել-համոզել-ապացուցել, որ ես ճիշտ չեմ
27-07-10 • 01:40 AMԲայց ինչո՞ւ պետք է չունենա… Տիգրան Կարապետիչը մի ամբողջ մետրային թիվի ունի, չես զարմանում, կայքի վրա ես զարմանո՞ւմ…
Բայց ամենաՕՂԲԱԹ-ը Ռունինյան-Մանուկյան դիստանցիոն կոնցեսիուսն էր.
Երեւի այս երկու նախկին գործընկերներից մեկնումեկն արժանի է այս թեմայի ներքո իր տեղը գրավելու… Կամ էլ՝ վատագույն դեպքում՝ երկուսն էլ…
27-07-10 • 01:45 AMԴե Ժոժոբան քաջություն ունեցավ խոսքերը հետ վերցնելու առ այն, որ գիժ չեմ: Հիմի որ ասեմ, կասեք ասեց: Ձեզ ո՞վ է հորդորում-համոզում: Ես հարգում եմ մարդու տեսակետ ունենալու իրավունքը, այդ թվում իմը: Բայց մեկ է Ժոժոբան էլի ճիշտ բան ասեց: Քննադատության չեք դիմանում: Բա ես ոնց էդքանին դիմացա???
27-07-10 • 01:45 AMՉգիտեմ, կոնկրետացեք ու մի որոշման եկեք՝ կամ դու ես գիժ, կամ էլ Ժոժոբան
Դե դուք որ Ձեր գրածներին դիմանում եք, մեզ էլ կդիմանաք
27-07-10 • 01:53 AMԴե իհարկե դու ես էս փոքրիկ աշխարհի տերն ու տիրակալը. Քեզ շատ հակաճառենք վաաբշե դուրս կշպրտես.
Այլ կերպ ասած՝ Я начальник, ты дурак.
Էհհհհ՜, Մազարինի ջան, ինչպես քո ընկերներն են քո մասին արտահայտվում շատ ընդունակ, աշխատասեր, կոմունիկաբել, ամեն ինչ շուտ ընկալող ու արագ սերտող մարդ ես, բայց մի բան դու «ինիստուտից» սկսած չսերտեցիր՝ կին արարածին եվ նրա հոգեբանության գաղտնիքները. /խնդրում եմ չմտածեք, որ ես եմ դրա մասնագետը/.
Ու դրանից հետո ... հլը մի հատ էլ ինձ ու խեղջ Տաիշային ես մեղադրում. Ամոթ էլ չես անում.
Մի հատ քեզ կպան՝ բռնիր բորբոքվիր - թեման փակիր.
Բա էն դրսի փողերը լվացող Դեմոկրատը ու սուտի Փիլիսոփան ինչ ասեն, որ նույնիսկ անվանափոխությունները եվ Դորիանի ստեղծագործությունների սիրահար Մարատը բռնեց «հայհոյեց».
Կարող է վերեւից պետպատվերի տեղ են իջեցրել, չգիտես մեզնից ում բաշխես. Լավ իմացի 22-24-օրից ավելի պահելու իրավունք չունեք ՜՜՜
Մենք կբողոքենք՜…
---
27-07-10 • 02:36 AMՏաիշա, ի՞նչ ես ասում, մի հատ Հայաստանում Լավ Պարադ /առանց պատահարների/ չկազմակերպենք.
Jojoba, դու կարո՞ղ է վերջերս Եհովայի վկաների հետ ռեմոնտի գործերի մեջ ես… Ինչո՞ւ ես խոսքս կտրում ու կեսից մեջբերում: Ես ասել եմ, որ՝
Համ նախադասությանս սկիզբն ես հանել, համ էլ վերջի սմայլիկը:
Մեղադրանք որտե՞ղ տեսար:
Էլ մի կրակի վրա յուղ լցրու… Բայց որ Մարատը Դորիան է սիրում, էդ լավ չի…
Վերեւները կապ չունեն, դա դեռ պետպատվեր է: Օրերն էլ կապ չունեն, կարեւորն այն է, որ դուք պետք է գրավոր դիմում գրեք. առանց ձեր ցանկության ոչ մեկ չի էլ պառկացնի… Ծայրահեղ դեպքում դատարանի որոշում է պետք:
Տաիշային չգիտեմ, բայց քեզնից ոչ թե Լավ Պարադ, այլ լյավ պարադ կստացվի
27-07-10 • 02:45 AMԷս «գյոզալ» թեման ի՞նչ դարձիրք: Էլի հին երգն եք երգում, փոխանակ, այ օրինակ, սնայպեր Նիկոյին անդրադառնաք, ընկել եք գիժ-գիժ եք խաղում…
27-07-10 • 03:05 AMPhilosopher ջան, կամ ինչպես ասում են չար լեզուները «007ճվճվիկ» ինչ եք ընկել Նիկոյանի հետեւից. Մարդը իրա պաշտոնը եվ անդամակցության վճարն է օտրաբատիվատ՛ անում. Չնայած ... նրանից ոմանք այնքան են մտնում դերի մեջ, որ որոշ ժամանակ հետո սկսում են անկեղծ հավատալ իրենց ասածներին, ԱԿԱ դերն սահուն անցնում է իրականություն.
27-07-10 • 03:29 AMՈչ մի զարմանալի բան այս ամենում չկա,
Չար լեզզուները, թող իրենց լեզուները . . հասականալի էր
27-07-10 • 03:46 AMինչ էլ գտար էդ սմայլիկը