Մի րոպե
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք հեչ էլ փոքրիկ չէին: Դրանք իմ աշխարհի մի փոքրիկ ու անփոխարինելի մասնիկն էին:
Ես սիրում էի առավոտները մենակով կոֆե խմել, երբ աշխարհը նոր էր արթնանում: Մենակ ու անտրուսիկ: Ընդհանրապես ինձ միշտ էլ հետաքրքրել են սկզբնական վիճակները ու անտրուսիկ լինելը դրանցից մեկն էր:
Միօրինակ ու արտաքուստ շատ սովորական թվացող այդ գործողությունն իրականում մեծ խորհուրդ ուներ: Ինքը խորհրդանշում էր Տաիշայի ազատ լինելու ու մենակ-անտրուսիկ կոֆե խմելու շատ պարզ ցանկությունը:
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք նվաճել էի կյանքիս 48 երկար ու ձիգ տարիների անզիջում պայքարի արդյունքում:
***
-Բարև ձեզ:
Գիշեր էր: Տուն էի գալիս Աստված գիտի որտեղից: Կարող ա Ծիրանոտ գիշեր էր կամ էլ ոչ: Չէ՛: Չէր կարա Ծիրանոտ լիներ, որովեհտև դեպքի սկզբնական վիճակը ծնվել էր ձմեռը, իսկ Ծիրանոտ օրերը հուլիսին են լինում: Բայց էդ կարևոր չի: Մանավանդ որ ամիսներ հետո պարզվեց, որ սկզբնական վիճակը ծնվել ա տարիներ առաջ, երբ ապրում էի հորս տանը:
Գիշեր էր ու դեմքը լավ չտեսա: Բոյով ու լոյլող մի տղա էր, կողքն էլ ձեռից բռնված մի 3 տարեկանաչափ երեխա:
Րոպե առաջ աշխարհիս դուռը բացելու անհամբերության սպասումներով` համարյա վազում էի, ու ջահելի բարևը տեղ հասավ, երբ նրանից մի քանի քայլ անցել էի: Շրջվեցի:
-Բարև: Մենք ծանո՞թ ենք:
Չեմ ուզում առաջանամ դեպի նա, իսկ ինքն էլ աշխարհին տիրելու զգացողությունը դեմքին շպարած կայնած ա` կողքն էլ ձեռից բռնված մի 3 տարեկանաչափ երեխա:
Երևի 48 վայրկյան անթարթ նայեցինք իրար, մինչև կջոկեի, թե սա ծանո՞թ ա, թե ուղղակի աղջիկ կպցնելու ամենասովորական ու ոչ մի հետաքրքիր զարգացումներ չխոստացող լղոզված մի տիպ:
Կայնած տեղից ինչ-որ բան քրթմնջաց, որից եզրակացրի. վերջին տարբերակն ա: Ափսոսացի էդ 48 վայրկյանը, որ ծախսել էի լոյլող բոյը տնտղելու համար ու անցա առաջ:
***
Չէ՛: Միշտ էլ իմացել եմ, որ աշխարհը շատ ավելի մեծ ա էն տիրույթից, որը կարա ընդգրկի Տաիշայի ֆիզիկական աչքերը: Բայց էդ կապ չուներ իմ աշխարհի հետ: Իմ աշխարհը իմ տունն էր, որտեղ ոտ դնելուց հետո դուռը փակվում էր ալամ աշխարհի ու, մասնավորապես, հարևաններիս առաջ, որոնց չափազանց հետաքրքիր աչքերը հետևիցս տուն սողոսկելու ցանկությամբ ուղեկցում էին մինչև աշխարհիս դուռը, բայց այդ նույն դուռը միշտ էլ շրխկում էր իրանց քթի տակ:
Իմ աշխարհը իմ տունն էր, որտեղ միապետ էի բոլոր ոլորտներում: Դրա համար վճարել էի ճիշտ այնքան, ինչքան պահանջել էր ՏԵՐԸ ու բոլորովին էլ չէի պատրաստվում այն կիսել ուրիշների հետ:
Սիրում էի տանս ամեն մի անկյունը, կավե ամաններում աճող ծաղիկներս, աման-չամանս, մեբելս, սենյակիս զանավեսկի վրա անկապ խփած դպրոցական բանդիկս, բալկոնս, լվացքի պարանների վրա թառող տատրակներին, խալիս, կոմպիս կողքը դրած արևելյան անուշահոտություն վառելու համար նախատեսված փայտյա գեղեցիկ իրս, որի համար Սիեթլում վճարել էի կլոր 10 դոլար` առանց տաքսի, Վայո լեփթոփս, լեն ու բոլ կառավաթս, տրիմոյի վրա դրած ֆրանսիական դուխիս, վաննիս կողը շարած զարմանազան անուշահոտություններն ու յուղերը, չօգտագործված տելեվիզրս…. աշխարհս ոտ չդրած անկոչ հյուրին… քեզ…
Սիրում էի ամառները աշխարհումս թրև գալ միայնակ ու անտրուսիկ: Վրես գցում էի երկար, փեշերը ծնկներիցս ահագին վերև կտրած պլեչիկավոր մի շոր, որը շատ տարիներ առաջ առել էի Բանգլադեշի տոնավաճառից ու վճարել էի կլոր 3000 դրամ, ու որն էնքան կարճ էի կտրել, որ մի թեթև կռանալուց սաղ էղած- չեղածս երևում էր: Տանձիս: Աշխարհիս միակ բնակիչն էի ու ինձ միշտ էլ դուր են էկել սկզբնական վիճակները: Համ էլ տենց հով էր:
***
-Մի րոպե հա՞:
Ցերեկ էր: Ամառվա ամենաշոգ ցերեկներից մեկը: Կողից նայեցի: Մի լոյլող տղա հետս հավասար կողքովս քայլում էր: Լրիվ անծանոթ էր: Հանճար պետք չէր լինել հասկանալու համար, որ ուղղակի խոսացնում ա: Էս օրերին էդ երևույթը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, ու կյանքդ վայելելու համար քեզ հատկացված չափազանաց կարճ ժամանակից ոչ մի վայրկյան էլ չես ուզում ծախսես մի մեկի վրա, ով աշխարհից էդքան հետ ա մնացել: Շարժվում եմ առաջ: Սա հետս:
-Մի րոպե հա՞:
Մտնում եմ խանութ: Առևտուր եմ անում: Սա սպասում ա: Հաջորդ խանութը: Ինքը դեռ կանգնած ա: Մոտենում եմ շենքիս ու աշխարհս վերևից արդեն աչքով ա տալիս: Մտնում եմ կողքի պադյեզդ: Սա հետևցս: Հաշվարկս սխալ էր: Ենթադրեցի, որ հետևցս չի բարձրանա` մտածելով, թե հասել եմ տեղ: Էկավ, ու ես ստիպված հետդարձի ճամփա բռնեցի: Փակ էր: Դեմս ցցված էր լոյլող մի տիպ: Փաստորեն, ստիպեց, որ նայեմ աչքերի մեջ: Ինքն էլ իրա աշխարհի մի մասնիկն էր ու այդ աշխարհի լիակատար մասնիկը լինելու իրա համարումը պահանջում էր իմ ուշադրությունը: Ստիպված էի լսել:
Անիմաստ բարբաջում էր: Ուրիշ ոչինչ էլ չէր կարելի անկալել մի լոյլողից, ով էս փոքրիկ աշխարհում աղջկա հետ ծանոթանալու ուրիշ ձև չէր գտել, բացի մի մի ճանապարհից, որի սկիզբն ու անփառունակ վախճանն ի սկզբանե կանխորոշված էր:
Ահավոր շոգ էր, ու ես առանց էդ էլ տուն էի վռազում, որ խալադելնիկումս ինձ սպասող ջուրը քաշեմ գլխիս: Սա շարունակում էր բարբաջել առ այն, որ ինձ լրիվ լուրջ նպատակներով ա մոտեցել, այսիքնս պսակվելու: Ու էդ ասելիս առանց էդ էլ շատ լուրջ դեմքն ընդունում էր չափազանց լրջի ամենահնարավոր երնագներն ու էդ կարգի լրջությունը գումարվելով շոգին` ճակատիցս քրտինքի առվակներ էր հոսեցնում: Զգում էի, որ սիրտս կամացից վատանում ա, իսկ ես մանրից կատաղում եմ:
Փորձում եմ դուրս պրծնել: Սա դեմս փակում ա:
-Լսի, ուրեմն ինչ եմ ասում: Մի րոպե հա՞: Մի րոպե: Ես կարգին տղա եմ ու աղջկա չեմ անհանգտսացնի: ՄԻ ՐՈՊԵ: Լսի լը: Ես կարգին տղա եմ: Դու տենց կողքերդ մի նայի, է՛: Ես լուրջ բան ունեմ քեզ ասելու: Մի րոպե: Ես ուզում եմ ստեղից էթամ ու ինձ աղջիկ ա պետք, որ հետը զագսավորվեմ: Ես քեզ լուրջ առաջարկություն ունեմ անելու:
Ստեղ դաժե չեմ մտածում, թե սրա խելքը գցած ա, ոչ էլ էն, որ անասուն ա: Բան էլ չեմ մտածում: Մենակ ուզում եմ էթամ տուն: Աշխարհս ինձ էր սպասում: Գեշ ձևի կոպտում եմ: Տանձին չի: Ձենս գլուխս եմ գցում:
-Կամաց: Մի գոռա: Մարդիկ կլսեն: Մի րոպե: Բան ունեմ ասելու:
Փաստորեն, իրա տղա հալով հլը ինքն էր մտածում, թե մարդիկ կլսեն: Այ, քեզ 48 տեսակի բան: Սարսափելի կոպտեցի: Մտածելով, որ ախմախը կջոկի թե սիրուն-միրուն արտաքինի տակինը նույնը չի ու ճամփեն կշարունակի: Բայց լոյլողը դրա փոխարեն աչքերը թռցրել էր քյալլեն, թե էս ինչքան կոպիտն եմ:
-Սիրտս հեսա ստեղ կվատանա: Չէ, ես չեմ թողի, որ վատանա: Ուզո՞ւմ ես ջուր բերեմ: Հա՛, ուզում եմ: Չե՞ս խաբում: Չէ: Չէ, որ էթամ ջրի, կեթաս տուն:
Ա՛յ քեզ փորձանք: Զգալով, որ արունը խփում ա քունքերիս ու հասկանալով, որ սույնը լոյլողի ուղեղը չի ենթարկվում ինձ ծանոթ տրամաբանությանը, այլ հակառակը գործում ա Տաիշային լրիվ անծանոթ կանոներով, ուրիշ կերպ ասած պարզապես տրամաբանություն չկա, համբերությունս կորցրի ու մի դրան յանի բրդելով ճամփեն բացեցի:
Արևը դրսում պայծառ շողում էր, ու աշխարհը դրանից մի ուրիշ տեսակ քաղցրացել էր աչքիս:
Բայց ի՞նչ կոպիտն ե՜ս: Դե սիկտիր, տանձի գլուխ: Տանձակո՛թ: Տանձածե՛ր: Տանձուտի մեջի ամենաքնձռոտ տանձատեր:
***
Երբ ոտս դրի տուն, էդ մասին միանգամից մոռացա: Դուռս հերթական անգամ շխկաց , ու ես հայտնվեցի աշխարհի իմ ամենասիրած վայրերից մեկում: Իմ աշխարհում էի: Էնտեղ ինձ ապահով էի զգում ու բոլորից պաշտպանված: Ինչպես նաև ազատ` անելու էն ինչ կուզեմ ու ոնց կուզեմ: Կարող ա ուզեի գլխիս վրա կայնեի` մերկ ու անտրուսիկ: Ու՞մ` ինչ: Ես գնել էի իմ ազատությունը` դրա համար վճարելով կյանքիս 48 երկար ու ձիգ տարիներին վատնած ծիծիլիոն մեգաջոուլ էներգիա:
Շորերս շպրտելով որը որտեղ հասնի, մի բան կերա ու նստեցի կոմպիս առաջ: Ֆեյսբուքը դարձել էր աշխարհիս մի փոքրիկ բաղկացուցիչ մասը: Ամեն ինչ կառավարելիության սահմաններում էր: Ազատությունս գին չուներ ու ոչ մի կերպ թույլ չէի տա, որ փոքրիկ ուրախություններս դառնային կախվածություն ու թելադրեին վարքս: Դրանք ուրախություն էին հենց նրա համար, որ Տաիշոկին պատճառում էին մանր-մունր, բայց անսահման ուրախություն:
Աչքերս սահեցերի սենյակիս ձախակողմյան անկյունում գտնվող գրապահարանի վրա ու մտովի շոյեցի վրան` լավ մտածված կարգով դասավորված փոքրիկ իրերը: Դրանից սիրտս անասելի ուրախություն ապրեց:
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները, որոնք ուրիշների համար միգուցե ոչ մի արժեք էլ չունեին: Իմ աշխարհն էլ ուրիշներից տարբեր էր: Ես սիրում էի սկզբնական վիճակները, ու էդ հեչ էլ չէր նշանակում, որ էդ ընտրությունը ուրիշներից լավն ա: Դա պարզապես իմ ընտրությունն էր: Չէ՛: Էս բացատրություն չի: Այն մասին, թե ինչը` ոնց: Կամ, լավ, թող լինի բացատրություն: Եթե արդեն արտասանեցի բառը, ուրեմն հենց տենց էլ կա:
Հա՛: Փաստորեն, բացատրություն ա: Փաստորեն, էդքան էլ ազատ չեմ: Որ կարիք եմ զգում քեզ բացատրություններ տալու: Թող լինի այդպես: Բայց իմ կռիվը դեռ չի վերջացել: Այն չի վերջանա նույնիսկ, երբ ես կմեռնեմ: Դա կշարունակեն ուրիշները: Այդպես եղել է և միշտ կլինի:
***
Ամեն օր նույն ճամփով գնում էի գործի ու հիմնականում մի ժամի հետ գալիս տուն: Ամեն ինչ շատ կոպիտ ֆիքսված չէր, բայց ցանկության դեպքում օրինաչափությունը տեսնելու համար գիտնական լինել պետք չէր:
Ու շատ շուտով ջահելին նորից տեսա: Էս անգամ արդեն լրիվ նագլիացել էր ու հետևցս բարձրանում էր վերև: ԴԵՊԻ ԻՄ ԱՇԽԱՐՀ: Պատկերացնում եք՞՞՞:
Ուրմեն, ջահելը բոյով ու նիհար, դեմքի շագանակագույն տհաճ մաշկով, վրեն մի զույգ ոչ մի բան չասող աչք ու տպոյ հայացքով անգույն դատարկություն էր: Ինքն էն աստիճանի անհրապույր անձ էր, որ ոչ մի արտասովոր շտրիխ չեմ մտապահել, որ ավելացնեմ իրա կերպարը կերտելուց: Բացի, իհարկե, կատաղության հասցնող անտրամաբանական վարքից:
Ուրեմն, ջահելը, դաժե շատ վախկոտ ջահել էր, որովհետև, երբ երրորդ հարկի վրա ֆիքսեցի հետևիցս եկող ոտնաձայներն ու տեսա սույն լոյլողին` նորից բարձրաձայն կոպտեցի, ու սա վախենալով, որ ձենիս վրա հարևաններ կարող ա դուրս գան, ոչ միայն չառարկեց, որ ինքը դեբիլ չի, այլևս գլխիկոր իջավ:
Բայց ստեղ հասկացա, որ այդ անձնավորությունը խախտում ա գծածս սահմաններն ու թքած ունի վրես: Ինքը փորձում էր մտնել աշխարհս ու իմ հետ կապված որոշակի պլաններ ուներ: Էդ գաղափարը, մեղմ ասած, ինձ իհարկե հեչ դուր չէր գալիս, ու ես ելքից դուրս գալու միջոցներ էի որոնում:
Արդեն հասկացել էի, որ ջահելի տանձին չի կոպտելս: Իրա կռիվը շատ պարզ մարտավարություն ուներ: Հետևում էր ինձ էնքան վախտ, մինչև շրջակայքում մարդ չէր լինում ու էդ վախտ մոտենում էր: Իրան չէր հետաքրքրում, որ ես ցանկություն չունեի իրա գոյությունը նկատելու: Դաժե չգիտեմ էլ, թե ոնց էր պատկերացնում նման իրավիճակում որևէ կոնտակտ հետս: Մարդկային էդ տեսակի հետ շփվելու փորձ ունեմ: Իրանց վրա ազդելու միակ ձևը գլուխը ցխելն ա: Ծիծիլիոն տոկոս:
Մենք համեմատվելու ոչ մի եզր անգամ չունեինք: Ժամանակակից տեխնալոգիաներն էնքան են նեղացրել աշխարհի սահմանները, որ ինչ-որ մարդու մասին ինչ-որ բան իմանալու համար պարտադիր չի մասոնական լոժայի անդամ լինես:
Նման պարագայում, եթե լոյլողի գլխում տեղավորվել էր էն հանճարեղ գաղափարը, որ հետս նույն օդը շնչելու ցանկություն ա առաջացել, էդ միայն մի բացատրություն ուներ: Ջահելի գլխի շարիկները էն գլխից պակաս են էղել, ու ես ոչ մի ցանկություն էլ չունեի վրես վեկալելու պակասող շարիկները լրացնելու անշնորհակալ ու անարդյունք աշխատանքի պարտականությունը:
Պետք էր սպասել տեսնելու համար, թե արդյո՞ք ջահելը կհասկանա իրավիճակի լրջությունն ու ճամփեն կշարունակի: Ինտուիցիաս հուշում էր, որ ոչ: Չսխալվեցի:
***
Սաղ խնդիրն էն էր, որ ջահելը փչացրել էր տրամադրությունս: Հետդարձի ճանապարհս փոխել էի ու դարուփոս ճամփեքով էի էթում տուն: Դա արդեն ներվերիս վրա ազդում էր:
ՈՒՐԵՄՆ ԻՐԱ ՊԱՏՃԱՌՈՎ ՃԱՄՓԵՍ ՓՈԽԵԼ ԷԻ:
Չէի կարա մտնեի էն խանութները, որտեղից միշտ եմիշ կամ կլուբնիկ էի առնում: Հա: Ես եմիշ շատ եմ սիրում: Ինչպես նաև կլուբնիկ: Դրանք իմ փոքրիկ ուրախությունների մի շատ փոքրիկ մասն են: Մի անգամից կարամ ուտեմ մի էրկու կիլո կլուբնիկ կամ մի մեծ եմիշ: Օխա՛յ: Շատ համով ա: Կլուբնիկը չեմ սիրում լվալ: Ուտում եմ հենց տենց: Սկզբնական վիճակներով: Ինչ՞՞: Կեղտոտ ՞ա: Կեղտոտը էն ջահելն ա, ում խելքը տհաս ա, ինչքան կանաչ եմիշը:
Բայց ինքև երևի մի բան արժեր: Թեկուզ էնքան, որ անձնավորվել էր ու դարձել գրական կերպար: Փաստորեն, ջահելը էնքան կար, որ իրա մասին գրում էի:
Աշխարհումս մի բան փոխվել էր: Ու ես լավ էլ հասկանում էի պատճառը: Կուխնու մեբելից կախված ընկերուհուս սարքած ղսմաթիկը օրորվում էր ինչպես միշտ: Իսկ նույն ղսմաթիկին ամրացված կավե զանգակը` քամու հարվածից նույնպես ղողանջում էր առաջվա պես: Բայց դրանք դադարել էին ինձ պատճառել առաջվա ուրախությունը:
Տանս մեջ ազատ չէի ու սույն ջահելը աննկատ` մտքերիս արանքներով սողոսկել էր աշխարհս ու ազդում էր ամենօրյա փոքրիկ ուրախություններս վայելելու ծեսի վրա:
Նորից առավոտ էր: Ես էլի անտրուսիկ էի ու հագիս էլի նույն պլեչիկավոր կարճ շորն էր, որի տակից էղած-չեղածս էրևում էր: Լվացվեցի ու ատամներս լվացի: Հետո մանր-մունր քայլերով գնացի կուխնի: Կոֆե դրեցի ու դուրս էկա բալկոն: Շատ եմ սիրում իմ բալկոնը: Դրա միակ վատ կողմ էն ա, որ դիմացս շենք կա, ու երբեմն դիմացի շենքից հետարքրասեր հայացքները փորձում են մասնակից լինել առավոտյան սուրճիս արարողակարգին: Կոպտում եմ: Մարդիկ հասկանում են:
Բայց էդ օրը ամեն ինչ ուրիշ էր: Հասկացա, որ ՊԵՏՔ ԷՐ ՄԻ ՊՅԱՆ ԱՆԵԼ:
Ես շատ բան կարամ ներեմ մարդկանց: Սուտ, կեղծիք, դավաճանություն և նմանօրինակ այլ անհեթեթություններ, նամանավանդ որ ոչ մի սուտ, կեղծիք ու դավաճանություն էլ չկա: Կարամ հասկանամ մարդկանց ու փորձեմ նայել իրանց տեսանկյունից, գտնել ինչ-որ համատեղ լուծումներ:
ԲԱՅՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՍ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԻ:
Պետք էր մի պյան անել: Որոշումն ընդունված է: Մնում էր ի կատար ածել:
***
Օրը սովորական էր ու օդում ոչ մի անկապ նոտաներ էլ չկային: Նույն ձևի գնացի գործի ու հետ էկա տուն: Ընթացքում շատ ծիծաղացել էի, ու ոչ մեկ էլ չէր նկատել աչքերիս մեջ հասունացած որոշումը: Ես համակ բարություն էի: Բոլորի հետ առանձնակի սիրալիր էր, ու դա ոչ ոքի էլ զարմանք չպատճառեց: Որովհետև կոշտ ու կոպիտ արտահայտություններիս հետ, երբեմն սիրալիրության նենց պոռթկումներ եմ ունենում, որ էդ օրվա դոզան նույնիսկ շատ էլ սովորական էր:
Ընտրեցի հետդարձի հին ճանապարհս: Կանգնած էի խաչմերուկի եզրին: Նայեցի աշխարհիս ուղղությամբ, մտովի ժպտացի ինձ ու քայլերս վստահորեն ուղղեցի իմ ճանապարհով:
Ջահելը սպասում էր: Էդքան կանխատեսելի: Նույնիսկ ժպտացի: Անսպասելիությունից շշմեց: Չէր պատկերացրել, թե երեսին կարող եմ ժպտալ: Առանց մի բան ասելու Ճամփես շարունակեցի: Ինքը, բնականաբար, հետևեց: Ես արհամարհեցի:
-Մի րոպե:
Քայլում եմ:
-Հլը մի րոպե:
Շարունակում եմ ճամփես, իսկ ազատությունս վերագտնելու կանխազգացողությունից վիզս հաստացել ու մի տեսակ պնդացել էր: Ամբողջ մարմինս ձգվել ու պատրաստ էր, ինչպես հովազը` զոհին մի ցատկով տապալելուց առաջ:
Գնացի մոտակա շենքի մի պադյեզդ, որտեղ մարդ-մուրդ չէր երևում: Հետևիցս կրնկակոխ գալիս էր: Մտա պադյեզդ: Մարդ չկար: Շրջվեցի դեպի ինքն ու լայն ժպտացի:
Մի րոպե:
Ոչ մի րոպե: Ասեցի, ու զույգ ձեռներիս հինգ մատները մագիլի ղայդա օդում հարձակման պոզա ընդունեցին:
Մեկ ուզեցի զույգ մատներս կոխեմ աչքերի բնի մեջ ու գլախառը հանեմ: Հետո փոշմանեցի: Ուզում էի տեսնել աչքերի դատարկության սկզբնական վիճակը:
Հաջորդ րոպեն արդեն աչքերի մեջ` լեզվի վրա սառած մնաց, որովհետև զույգ ձեռներս թափով հետ տարա ու մխրճեցի մարմնի մեջ: Մատներս ներթափանցեցին ներս ու ժեխահոտ օրգաններից բռնած ջահելին մոտ քաշեցի, որ ուղիղ նայեմ աչքերի մեջ:
Մի րոպե: Առը հա, քեզ մի րոպե:
Ձեռներս հանեցի ու ինչքան ուժ ունեի կրունկիս ծերը հագցրի տանձին: Ցավից կռացավ: Հոպ, լոյլող ջան: Մի րոպե դզվի: Լոյլող բոյը դզեցի: Մի ձեռս կոխեցի սրտի ուղղությամբ, մյուսով ցխում էի դեմքը: Մատերս ծալել ու ամեն մեկը դարձրել էի պոպոք: Ամեն հարվածից հետո շագանակագույն ու տհաճ մաշկի վրա մի պոպոքաչափ տեղ էր բացվում: Մենակ աչքերին չէի խփում: Որ տենայի, թե ոնց ա մեջը գրվում շուրթերի վրա սառած մի րոպեն: Էս քեզ 48 րոպե:
Լոյլողի տկար ուղեղը ժամանակին չէր հասցրել ադապտանալ իրադարձությունների անսպասելի շրջադարձին ու բերանից դուրս պրծած ոռնոցը մնացել էր սկզբնական վիճակում` մի րոպեի վախտ սիրտն արդեն կայնել էր: Բայց էդ ինձ չէր հանգստացնում: Վիզս մի ուրիշ տեսակ ձգվել ու ողնաշարս փշաքաղվել էր: Ձեռներս հանեցի ու նորից խրեցի ջանդակի մեջ: Ձեռներս դողդողում էին, ու լավ չէի կարում ջոկեմ, թե որտեղ ա սիրտը: Մատներս պատառոտեցին ջահելի դոշն ու երևան հանեցին սիրտը: Ձեռներս զգուշորեն հետ հանեցի ու նայեցի: Արյուն չկար: Գիտեի, որ Լոյլողը մարդկային տրամաբանությունից դուրս ա: Սիրտը դեռ թփթփում էր: Սումկիցս հանեցի երկար ու նույն առավոտը` սուրճի ծիսակատարությունից հետո սրված մսի դանակը: Հարված: Դիպուկ էր: Դանակը խրեցի սիրտն ու մեջը մի լյավ խառնեցի: Հետո դանակահարեցի ամբողջ մարմինը` առաջացնելով կլոր 48 բացվածք: Ամբողջ ընթացքում հայացքս չեմ կտրում աչքերից, որի մեջ մեծ-մեծ տառերով գրած էր ՄԻ ՐՈՊԵ:
Գործն ավարտված էր: Դանակը պետք չէր թողել տեղում: Թեպետ ոչ մի արյուն էլ չկար: Կամացուկ նայեցի կողերս: Մարդ չկար: Դանակը դրի սումկես: Դուրս էկա պադյեզդից:
Արևը պայծառ շողում էր, իսկ ինձ սպասում էին իմ փոքրիկ ուրախությունները:
***
Առավոտը ամբողջ քաղաքում գույժ տարածվեց, որ N թաղամասի պադյեզդներից մեկում անմարդկայնորեն մի ջահել էր սպանվել: Լոյլողի մարմինը գազանաբար մասերի էր ծվատված: Ոչ մեկ ուշադրություն չդարձրեց ջահելի անվնաս աչքերին կպա 48 քառակուսի սանտիմետր մակերես ունեցող մի թուղթ, որի վրա սևով սպիտակի վրա գրած էր. «ՄԻ ՐՈՊԵ»:
Ասում են` ջահելի մոր բերանը ցավից պապանձվել էր: Ջահելին մեր էր ծնել: Ինչպես նաև ինձ:
Ներկա պահին ստացվել է 9 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Սպանեցիր էլի դու քո տափակ ու տանձային գրվածքներով:Ինտեռնետի որ անկյունը մտնում ես յա տաիշատանձոտ է, յա փիղաազգայնոտ, յա ուրիշ կենդանինոտ, հերիք էղավ էլի՜:
23-07-10 • 19:25 PMԷս մի մաքուր տեղն էր մնացել , ստուց էլ սկսեց տանձի հոտ գալ, մնաց փիղ-միղ ու այլ կենդանիներ էլ գան ստեղ ու դառնա կենդանաբանական այգի:
Հետո ինչ որ ադմինները բժիշկներ են, հո բոլոր կիսախելագարները չեն հավքվելու ստեղ:
Էսի ամենայն հայոց ծլիկագիր Վիոլետի շկոլան ա:Վայաչյան, Դորիան, հմի էլ էս մի կիսախելագարը:Աշկերտները տալի անցնում են ուստա վիոլետին:Էնի գոնե անշառ իրա ծլիկ մլիկն էր հանել գցել արևի երես,սրանց մոտ սրացումներ են սկսել: Կատարելագործվել են, սպանություն, մահ, արյուն, կրունքով տանձին,դիդիլով բերնին, պտուկներով աչքերին, բա ձվերը՜ ձվերը՜,ձվերներ տարեք խաշեք ու անտռուսիկ նստած կերեք, մի րոպեում կուլ տվեք բայց 48 րոպե կեռացնեք, հակահիգենիկ ա:
23-07-10 • 19:41 PMMush ջան, երեւի թե ավելի դիպուկ չէր էլ լինի գնահատել քան այն, ինչ արտահայտվեցիր… Իմ մոտ նման ոճի գրվածքները առնվազն սրտխառնոց են առաջացնում, դրա համար չեմ էլ փորձում մինչեւ վերջ կարդալ… Ինչ-որ ֆիքսված-կպչուն մտքեր կան, որոնք կարծես թե չեն թողնում Talia-ին, որ, եթե մի բան է սկսում ասելը, ապա նորմալ կերպով ավարտի միտքը: Դրանցից մեկը ներքնաշորերի բացակայության պահն է: Ասենք, թե՝ անտրուսիկ ես, ի՞նչ ես ֆիքսվել դրա վրա ու դրանից մի վայրկյան անգամ չես կարողանում կտրվել… ու հերիք չի ֆիքսվել ես դրա վրա, մի հատ էլ մեզ ես ֆիքսում, որ ի՞նչ… Ըստ երեւույթին ամեն ինչ գալիս է նրանից, որ ասելիք չկա…
24-07-10 • 01:20 AMՄեռաաաա՜
24-07-10 • 17:15 PM+1000
Խխղջացեք մեզ ... :=) գիտեմ, որ ծիծաղելն օգտակար է, բայց կասկածում եմ, որ “նման կերպ հանգելը” օգտակար լինի.
Մուշ սպանեցիր
Հատուկ սա կարդալուց հետո ինձ ստիպեցի կարդալ առաջին մի քանի աբզացները ... ՜ ....
Սպանություն է ՜ .. .մորթում է ...
Հավատացնում եմ ձեզ, որ այս կայքում հոգեբույժ չկա
Ուղղակի մեկ վայրկյան պատկերացրեցի 48 տարեկան մի կնոջ, որը առնվազն 3-4 աբզաց կարող է ֆիսվել իր անվարտիք կեցվածքի վրա. Սա արդեն կեցվածք չէ, այլ՝ հոգեվիճակ.
Ինչքան մարդ պետք է անբավարարված լինի ...
--
24-07-10 • 17:34 PMՊ.ս. որեւէ մեկը Տաիշայի նկարը ունի ...՞
Ադմին, դու կարծեմ Սողոյանի հետ մի կուրսից ես եղել. Խնդրիր, որ մեր մոտ մի հատ շրջիկ պունկտ ստեղծեն ՝ միգուցե ստացվի իրավիճակը բարելավել.
Այլ կերպ քանց «ուղղակի դիագնոզ» այս հոգեվիճակը չես անվանի.
24-07-10 • 17:42 PMհոգեբույժը սրան էլ չի կարա օգնի, ավելի լավ է մի հատ աղեստամոքսային բժիշկ ճարեք, թե չէ մի օր էլ ստեղ մի բան կանի, հլը նայեք էս գիժը ինչ ա գրել իր բլօգում իր մասին:
24-07-10 • 19:18 PMկարծեմ շատ տանձ ուտելուց են ցռիկ ընկնում չէ՞
24-07-10 • 19:27 PMչէ .... ընդհակառակը ...
25-07-10 • 02:48 AMՄուշ խղճա մեզ.