Մարզաձեւեր առանց սեռի Մի րոպե
Հուլ 22

Խոսքս նոր հիվանդության մասին չէ, այլ՝ Երեւանի օդանավակայանի: Գործի բերումով երկրորդ գիշերն անընդմեջ անցկացնում եմ մեր օդանավակայանում, ու առիթ ունեցա շփվելու եւ հերթական անգամ զզվելու մեր բարքերից ու տիրող իրավիճակից: Այսօր էլ պատահաբար տեղեկացա, որ Երեւան-Մոսկվա չվերթ կատարող ինքնաթիռն ինչպես է մի կերպ շրջանցել հնարավոր աղետը, ու հիշեցի իմ՝ օդանավակայանի հետ կապված տպավորությունների մասին:

Որ նոր կորպուս են շինել արգենտինահայերը, ավելի ճիշտ՝ Էռնեկյանը, գիտեք բոլորդ: Ու նաեւ կիմանաք, որ դիմավորումներն այլեւս նոր մասնաշենքում են կազմակերպվում: Թվում է, թե ամեն ինչ մոտ է եվրոպական ստանդարտներին (թեեւ, ամենամոտը երեւի գներն են, ասենք, մեկ շիշ ապարան ջուրն արժե 640 դրամ): Սակայն կան, այնուամենայնիվ, «մանրուքներ», որոնք միանգամից քեզ հիշեցնում են, որ Երեւանում ես:

Առաջինը, որ կուզեի նշել, դա դիմավորման սրահից մինչեւ ավտոպարկ ձգվող մի 20-30 մետր ճանապարհն է, որը ոչ մի բանով չի տարբերվում Երեւանյան փողոցներից՝ փոսեր, ճաքած-ջարդուխուրդ եղած մասեր… Մի 20 րոպե սպասելիս, ականատես եղա, թե ինչպես են փուլ գալիս ուրախ-ուրախ Երեւան ժամանած հայերի ու հյուրերի ճամպրուկներով լի սայլակները: Ինչպես ասում են՝ բարի գալուստ Հայաստան: Եկա՞ք, լավ արեցիք, դե հիմա կամաց-կամաց, դեռ օդանավակայանի տարածքը չլքած, սովորեք մեր փոսերին: Իրոք, ամոթալի վիճակ է, երբ անհասկանալի դիմախաղով գերմանացին զարմացած նայում է, թե ինչպես սայլակը քշող ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ուզած-չուզած սայլակը գլորում փոսը, ճամպրուկներն էլ հանգիստ վայրէջք են կատարում գետնին. կեղտոտվում ու փոշոտվում…

Երկրորդը՝ սպասասրահի կոնդիցիոներների թուլյլ լինելն է… բավական է մի 50-100 մարդ հավաքվի, ու այլեւս շնչելու օդ չկա… Հնարավոր էլ չէ դուրս գալ եւ դռներից այն կողմ օդ շնչել, որովհետեւ դրսում է օդն ամբողջովին լցված է ծխող դիմավորողների ու չստիկներով տաքսիստների ծխախոտի հոտով…

Էդ տաքսիստները՝ մեկ այլ տրագեդիա են: Մոտենալն ու «չամռվելը», թե՝ տաքսի պե՞տք է… առանց ջոկելու, թե հարցը Մոսկվա-Երեւան կամ Աստրախան-Երեւան չվերթներից իջած խոպանչիներին են տալիս, թե Վիեննա-Երեւանի արտասահմանցի հյուրերին: Բա դրանց արեւածաղիկ չրթելը… ուրիշ բառ չկա՝ հենց չրթելը… Ու ոչ մեկ չկա, որ ասի՝ ռադներդ քաշեք Ձեր քուչեքում գետինն ու օդը կեղտոտեք…

Դե, չորրորդն էլ, իհարկե, տեղի դիմավորողներն են, ովքեր ավտոները բերում-կանգնացնում են ուր ասես… հնարավոր լիներ, միանգամից «պալասա» կքշեին…

Նայում ես շուրջբոլորդ ու քեզնից անկախ հոգոց հանում՝ չէ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ այլ մեր welcome-ը բոլոր Երեւան/Հայաստան ժամանած մարդկանց, այդ թվում՝ ոչ տեղաբնակներին…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. Jojoba

    Երեվի տեսած կլինեք, որ ժամանողների համար ստեղծված է մի ապակեպատ մի միջանցք, որի շուրջ բոլորը կարող են կանգնել դիմավորողները իրենց ցուցանակներով եվ հարազատ բարեկամները.

    Իսկ հիմա պատկերացրեք, որ գալիս է ինչոր թաղային հեղինակություն, Արգավանդցի կամ Փարաքարցի բիզնեսմեն /սա առանձին հասարակական դասակարգ է/, կամ որ աստված մի արասցե Տաջիկստանում կայացած հերթական Ճ առաջնությանը մասնակցած եվ մեդալ շահած Արմավիրի կարատեյի հավաքականը.

    Վերոնշյալ խմբերը դեռ չեն աճել ՎԻՊ-ով իջնելու համար, բայց դա չի ազդում նրանց դիմավորողների քանակի եվ նագլիության վրա. Եթե Արմավիրի հավաքականն է իջնում՝ ուրեմն պատկերացրեք, որ ամեն մի իրեն հարգող արմավիրցի պտի լինի Այլոպորտում. Ամենաահավորը դա Արմավիրի հեռու գյուղերից ժամանած հեռու բարեկամներն են, որոնք մի օրով հարեւանից խնդրել են վիդեոկամերան, եվ ամեն գնով փորձում են ներխուժել ապակեպատ այդ բունկերի տարածք, որպեսզի րոպե առաջ պատկերեն “իրենց համաշխարհային աստղերին”.

    Անվտանգության եվ օդանավակայանի աշխատակիցները, /որոնք իրենց պահվածքով, քայլուձեւով, ծխախոտատեսակով, թքելու ու բարեվ տալու ձեւով լրիվ տարբերվում են համայն մարդկությունից / ամեն կերպ փորձում են կարգի հրավիրել առավել ակտիվ դիմավորողներին, բայց ավաղ անզոր են լինում գյուղացի կամերավոր երեխեքի կամ ասենք Փարաքարի մեբելի խանութի տիրոջ մոր կողմից բարեկամների առաջ.

    Ու ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ապակե բունկերի հակառակ կողմում նախորոք ու կարգապահ կերպով տեղ զբաղեցրած դիմավորողները ստիպված են տարբեր հնարքների դիմել, որպեսզի բաց չթողնեն ժամանող իրենց բարեկամին.

    Իսկ հիմա պատկերացրեք, որ հարազատին դեմքով չեք ճանաչում, կամ տասնյակ տարիներ են անցել ... եվ որոշակի ժամանակ է հարկավոր ամեն մի զննելու համար ...

    Մի խոսքով -"Պիպեց".

    ---
    Այս սա է մեր Այլոպորտը, ուր դպրոցական տարիներին ես շատ էի սիրում տնից փախչել ու ժամեր անց կացնել. Բացի խախային ապարատներից, որոնք տեղադրված էին 2րդ հարկում, այստեղ միշտ մի ուրիշ աննկարագրելի մթնոլորտ էր տիրում .... բառերով դժվար է բացատրել, հուսով եմ, որ հասկացաք ինչ նկատի ունեմ.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org