FIFA World Cup 2010
Գրառումս կատարում եմ Գերմանիա-Անգլիա խաղի ընմիջմանը: Գերմանիան առջեւոում է 2-1 հաշվով:
Հիշեցի, երբ մի շաբաթ առաջ մեր տանը ընեկրներիս հետ վիճում էի մի հարցի շուրջ (նրանցից մեկը ներկայումս ֆուտբոլի մարզիչ է, իսկ երկրորդը՝ նախկին ֆուտբոլիստ ու այս խաղի մոլի երկրպագու):
Ի՞նչ հարցի շուրջ էինք բանավիճում: Ես պնդում էի, որ, այսօրվա տեխնիկական առաջընթացի ու հագեցվածության դարում ամոթ է, որ մի դատավորի սխալ որոշման պատճառով տապալվում է ողջ խաղը, եւ, բնականաբար՝ հաշիվը դառում է ոչ արդար: Նման կասկածելի իրավիճակներում, ես առաջարկում էի, որ մի քանի վրկ. խաղը դադարեցվի ու դատավորը կայացնի այն որոշումը, որն իր ականջակալին «կհուշեն տեխնիկական դատավորները»՝ վիճելի պահը եւս մեկ անգամ նայելով: Իսկ ընկերներս պնդում էին՝ թե, չէ, այս ձեւով կկորի ֆուտբոլի «համն ու հոտը»:
Հիմա անդրադառնամ Գերմանիա-Անգլիա խաղին: 1-ին կեսում, երբ Գերմանիան 2-1 առջեւում էր, Անգլիան ՄԱՔՈՒՐ ԳՈԼ խփեց, որը չտեսավ դատավորն ու չհաշվեց: Մաքուր չէ՝ գերմաքուր գոլ էր: Ու հաշիվը մնաց անփոփոխ:
Հիմա, դժվա՞ր կլիներ, որ խաղը մի 20-30 վրկ. դադարեցվեր ու էդ պահը ընդամենը 1 անգամ դիտվեր…
Ինքս Գերմանիային եմ երկրպագում, բայց արդարությունը պահանջում է, որ Անգլիայի գոլը գրանցվեր, ու հաշիվն էլ դառնար 2-2:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 25 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Համաձայն եմ: Հիմա ես էլ գրում եմ Արգենտինա-Մեքսիկա խաղի ընդմիջման ժամանակ ու նույնը կասեմ Արգենտինայի առաջին գոլի մասին, որը խփվեց ակնհայտ խաղից դուրս վիճակից…
Գերմանիա-Անգլիա խաղում և առհասարակ, ես Գերմանիայի երկրպագուն եմ, իսկ Արգենտինա-Մեքսիկա խաղում իմ ֆավորիտը Արգենտինան է…
Իրապես, ամոթ է այս զարգացած դարում պապենական մեթոդներով խաղ վարելը ուղղակի զարմանալի է… Մեկ է՝ այդ մի քանի ավյրկյան ընդմիջումը ու դադարը այսպես թե այնպես լինում է, քանզի գլխավոր մրցավարը խորհրդկցելու է շտապում եզրային մրցավարի հետ…
ՈՒՍՏԻ՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է…
28-06-10 • 03:23 AMՃիշտն ասած ֆուտբոլից բավականին հեռու մարդեմ, մայց նման թերությունները խաղի ընթացքում նույնիսկ իմ աչքից չեն վրիպել: Այդ խաղից հետո ֆուտբոլասերները տվյալ դատավորի ծնողներին, իսկ ավելի շուտ իր մայրիկին ավելի հաճախ կհիշեն, քան թե հենց իրեն` դատավորին: Ու միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ այն հարցում, որ տեխնիկայի զարգացման հետ զուգընթաց պետք է կատարելագործել թեկուզև այնպիսի խաղերում, ինչպիսին է ֆուտբոլը, արդարամիտ որոշումներ կայացնելու համար հենց այդ իսկ նպատակով կիրառվող տեխնիկայի օգտագործման անհրաժեշտությունն ու որակը:
28-06-10 • 20:36 PMՔանզի արդյունքում տուժում են ավելի շատ դատավորների ծնողները, քան հենց իրենք` դատավորները…
Այս առաջնությունը իրոք անկապ է ինչ-որ… հլը որ մենակ բրազիլացիների խաղն է դիտվում… Արգենտինային մոտ խոտանը շատ է, ու գերմանացիք դրանից հաստատ կօգտվեն… Ւսպանիա, Պորտուգալիա… Պարագվայ, Ճապոնիա… դրանք հեչ…
Չգիտեմ, ով ում հետ է խաղալու, բայց լավ կլիներ, որ եզրափակիչում Բրազիլիա-Արգենտինա լիներ…
29-06-10 • 20:58 PMԱյսօր,ինչպես Ձեզանից շատերը, ես էլ ականատես լինելով Բրազիլիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների խաղին, միանգամայն անակնկալի եկա տեսնելով Բրազիլիայի հավաքականին պարտվողի դերում… Նույնպես անակնկալ էր բրազիլիայի հավաքականի խաղացողի ոչ բրազիլական խաղավոճի դրսեվորման արդյունքում խաղից հեռացումը… Էլ չեմ ասում պարտվածս գումարների մասին, որոնք տանուլ տվեցի ՛՛Տոտո՛՛-ի բիզնես-կենտրոնում…
իսկ հիմա դեպի սպասված և շատ լարված խաղ.
ԳԱՆԱ - ՈՒՐՈՒԳՎԱՅ
Ուրուգվայի ֆուտբոլիստները /եթե իհարկե իրենց խաղացածը ֆուտբոլ էր/ իրենց խաղով ավելի շատ քուն-ֆու մարզաձևն էին հիշեցնում, քան՝ ֆուտբոլ…
03-07-10 • 06:44 AMԻսկ ես բացահայտ երկրպագում էի Ուրուգվային, ով տեխնիկապես էր խաղում, առանց մախերին տալու… Վերջում հիշարժան էր Ուրուգվայի խաղացողներից մեկի Ձեռքով գնդակի կասեցումը տուգանային հրապարակում, որին նախորդած կարմիր քարտից հետո 11 մետրանոցի արդյունքը միանգամայն ձեռնտու էր Ուրուգվային… ինչևէ, Ուրուգվայն իրոք արժանի էր հաղթանակի Զոմբիների դեմ… /որոնց մեջ դատավորնել էր մտնում/…
Արտասովոր առաջնություն է… դեռ մի հատ նորմալ խաղ չեմ տեսել՝
1. խաղեր կան, որ քուչի ֆուտբոլի տպավորություն են թողնում, ասենք Ուրուգվայ-Գանա-ն
2. մրցավարներ կան, որ դրանց առնվազն Քյափազ-Լեռնագործ տիպի խաղերը կարելի է վստահել
3. թիմեր կան, որ ավելի լավ կլիներ, որ դաշտ դուրս չգային
4. աղմուկը շատ է, որը չի թողնում, որ մարդ կենտրոնանա բուն խաղի վրա
Գնալով համոզվում եմ, որ թելադրողը ոչ թե խաղն է, այլ տոտո-մոտոները
03-07-10 • 17:31 PMԲարևներ.
Գանաի խաղի մասին խնդրում եմ, չէ, պահանջում եմ, որևէ բացասական բան չասեք. հաստատ իրենց խաղում ավելի լավ էին նայվում, քան բրազիլացիները հոլանդիայի դեմ.
համաձայն եմ, որ մի քանի թիմ պիտի չհասնեին այս առաջնությանը. Իտալիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Սերբիա. իսկ ընդհանրապես վատ առաջնություն չէ. հենց նոր Գերմանիա Արգենտինա հանդիպումը դրան հստակ ապացույց. ճիչտ մարտավարություն, փոխանցումների փակում, ու Մեսին ու Իգուաինը դառնում են կիրգիզ ֆուտբոլիստներ.
ինչ կա չկա
04-07-10 • 00:08 AMԴե որ տենց է, դու էլ կիրգիզ ֆուտբոլիստների մասին որեւէ վատ բան չասես. Իրենք մեր փոքր ախպերներն են.
04-07-10 • 00:15 AMԲա Դու պատկերացրու, որ եթե Գանայի մասին ենք բացասական բան ասում, բա Բրազիլիայի մասին վերջին խաղի համար որքան բացասական բան կա ասելու…
Հետաքրքիր է, մեկը հենց Դուք, Գանայի խաղը դիտելով հաճո՞ւյք էիք ստանում տեխնիկայի ՛՛բարձր՛՛ դրսևորումը դիտելով: Իրենց տեղը բոդի բիլդինգի առաջնություննա, կամ էլ շտանգի ձգումների, բայց ոչ ֆուտբոլը…
Անցած առաջնության ժամանակ էլ Չեխիային պարտության մատնեցին Երկու Զրո հաշվով, այնինչ հանդիսատեսը ավելի շատ հիանում էր Չեխիայի խաղով… Ուղղակի ինչպես ասում են՝ բախտը ապուշներին ավելի շատա սիրում…
04-07-10 • 00:21 AMՍա իմ խոսքերն են՝
Այ սենց, ով դեմներս դուրս եկավ՝ խոշոր հաշվով հաղթելու ենք ու ուղարկենք կոկաինի մարգերը…
04-07-10 • 00:24 AMՄի պահ կար, որ մի 5-6 րոպե էր մնացել, ու արգենտինացիք կպած գոնե 1 գնդակ ուզում էին խփած լինել…
Այդ ժամանակ Մարադոնայի դեմքից ջիվանոտ դուդուկի ձայն էր գալիս… Իրոք մի պահ խղճալի վիճակ էր այս բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի համար… Դիեգոն, իրոք, հզոր ֆուտբոլիստ ու հզոր մարդ է, բայց հայտնվել էր անհուսալի տխուր վիճակում…
Այսօրվա խաղը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ֆուտբոլը թիմային խաղ է, ու եթե թիմը խաղում է որպես մի օրգանիզմ, ապա Մեսսին չէ, եսիմ ով լինի, կարելի է “նվաստացենել” բառիս ֆուտբոլային իմաստով…
04-07-10 • 00:29 AMես էլ եմ Արգենտինաի երկրպագու, բայց գերմանացիք դրանց պղտոր ջրով լվացին
04-07-10 • 00:29 AMէս ով էր գրել, եթե չեմ սխալվում Սևակն էր. Սևակ ջան, Գանաի խաղի տեխնիկական որակը այս առաջնությունում երևի երկու կամ երեք թիմ ունեին . Արգենտինա, Բրազիլիա, Ալժիր…
04-07-10 • 00:33 AMսպանեց
04-07-10 • 00:46 AMշ
Ալժիրն էլ այնպես ոչնչոտ սպանիչ էր
04-07-10 • 00:51 AMնայել ես Անգլիա Ալժիր խաղը. այ այդ խաղն էր սպանիչ, մորթեցին անգլիացիներին, տեխնիկական բարձրագույն մակարդակ, կարգապահության վերին աստիճան. համարյա Գանաի պես թիմ էին,…
ով որ կարծում է թե կատակ եմ անում, թող ասածս խաղը նորից նայի. նախապայմանը ֆուտբոլից գաղափար ունենալն է
04-07-10 • 00:59 AMՉէ, Ֆենոմեն, Ալժիրը Անգլիայի հետ խաղում էր պարզապես նրա համար, որ Անգլիան չէր խաղում… Կապպելոն ուղղակի խղճալի էր այս առաջնությունում…
Իսկ ահա Գերմանաիան........................... Այ սա հավաքական է… Առաջին օրն եմ ասել՝ հաղթողը նա է… Առհասարակ՝ միշտ էլ եղել եմ Գերմանիայի երկրպագուն, այլ թիմ ուղղակի չեմ էլ սիրել .. Վերջապես պիտի այս առաջոնթւոյւնը դառնա գերմանացիներինը: Ամեն ինչով արժանի էին… Ու այ էստեղ՝ Մարադոնան թող գնա, իր երեք ականջողը հանի… հենց հանեց՝ իրավունք ունի մտածել հաղթելու մասին…
04-07-10 • 01:06 AMԴե Ձեր պես Phenomen - ալ գաղափար չունեմ ֆուտբոլից վայթեմ, բայց դե գոնե կառատեն ֆուտբոլից տարբերում եմ…
04-07-10 • 01:45 AMՈր ասեմ՝ փիս ազդվեցի գերմանացիների անկապ խաղից՝ հո չե՞ք զարմանա… իրոք ներվայնացնելու աստիճան ախմախ ձեւի խաղացին… Մի ընկեր ունեմ՝ իսպանացիների խաղի երկրպագու է, ու լավ խոսք ունի, որը լեզուս կապ է գցում, ասում է՝ գերմանացիք խաղացին այնքան, ինչքան իսպանացիք էին թույլ տվել: Համաձայն եմ… բայց… գնդակը կողքներով անցնի, ու չվազեն, այլ՝ դիտորդի նման կողքից հետեւեն… փոխանցումների կեսից շատը՝ սխալ…
Չէ, մի բան հաստատ ни то էր… շոգն էր, ութոտնուկն էր, ինչն էր, բայց որ նեմեցները կոտրված էին խաղի առաջին վայրկյաններից, դա ակնհայտ էր…
09-07-10 • 02:55 AMՀարգելի Ադմին,անկեղծ ասած այսօր խաղի կրկնությունը դիտելուց հետո (օրիգինալը չէի նայել) ես էլ որոշել էի անպայման մտնել և իմ կողմից Ձեզ իմ մխիթարական խոսքն ասել: Ախր բան չկա, դե հիմա նեմեց էն էլի, մի հատ շաբլոն արտահայտություն կա , որն է. “Կարևորը մասնակցությունն է, այլ ոչ հաղթանակը” Բայց դե, վեջ ի վերջո մի անգամ էլ թող իսպանացիք կամ հոլանդացիք (կամ ինչպես հիմա ) երկուսով վայելեն եզրափակչում իրենց իսկ խացի պարգևած բերկրանքը Գերմանացներին շատ եղավ, եթե չեմ սխալվում արդեն 3 թե 4 անգամ եղել են չեմպիոն…
ՏՈՏՈ ի հերթական գովազդ.
“… Իմ կարծիքով կհաղթի Իսպանիան
1-0 հաշվով կապտեցնելով
Հոլանդացիներին...”
Սևակ.
09-07-10 • 03:53 AMՉէ, չեն խաղացել ու ֆյոոոոոոոոոո… Էստեղ 2 կարծիք չկա… Մեկը լիներ, Իսպանիային թոյլ տար խաղալ.. Արգենտինայի հետ նման խաղից հետո այսպես աննպատակ խա՞ղ… Անհնար է, չեմ հավատում.. ԵՎՐՈ 2008-ին էլ էր այսպես… Հոլլանդիան բացարձակ հրաշք էր գործում ու պատահաբար Ռուսաստանին պարտվեց.. Այստեղ հոթեր են գալիս ու ականջներ ենյ երևում.. Իսկ նման կարծիքի հիմք տալիս է հենց Լյովի իներտությունը ողջ խաղի ընթացքում, գերմանացիների դանդաղ ու անտրամաբանակն դանդաղությունը… Կարծես խաղից առաջ վարուցանք էին արել, որ ահավոր հոգնել էին…
Ի դեպ, Փոլը գուշակել է Հոլլանդիայի հաղթանակը եզրափակիչում.. Բայց հաղթելու է Իսպանիան… գումարներ են ախր պտտվում:
09-07-10 • 03:54 AM