Հիրավի մեկը մեկին արժան են սրանք Խավարասերները եվ մեր նախարարները
Հուն 08

Միջազգային իրադարձություններում Հայաստանի կարծիքը դատապարտում կամ հորդորը այսպես ասած հաշվի չեն առնում, քանի որ դրանք բառացի Ռուսաստանի դիրքորոշման պատճեններն են:

Ինչպիսին է Հայաստանի տեսակետը Թուրք-Իսրաելական հակամարտությունում. չեմ խոսի դրա մասին, այլ կհայտնեմ իմ սեփական կարծիքը, որը ձավորում եմ ինքս՝ սեփական մտորումների միջոցով և առանց որևէ կողմնակի ազդեցության:

Վերջերս կարդացի , որ ըստ Նաստրադամուսի (եթե չեմ սխալվում) 3-րդ համաշխարայինը սկսվելու է 2010-ի նոյեմբերին, փոքրիկ կոնֆլիկտից: Գուցե այս կոնֆլիկտն էլ հանդիսանա հենց 3-րդ համաշխարհայինի սկիզբը:

Այնուամենայնիվ չշեղվենք…

Կարծում եմ, որ մենք՝ հայերս այս հակամարտությունում պիտի հստակեցված դիքորոշում ունենանք, ոչ թե սպասելով փորձագիտական զրթ ու զիբիլներին, այլ չհավատալ, որ Իսրաելը առանց լուրջ պատճառի հնարավոր է հարձակում գործի հումանիտար օգնություն տեղափոխող նավի վրա:

Իսկ ինչո՞ւ այդպես:

Ասեմ

1) Այսօր Հայաստանը պահը բաց չպիտի թողնի միջազգային հրապարակում Թուքիային վարքաբեկելու, ինչպես նաև նրա հետ կոնֆլիկտի մեջ գտվող պետություններին օգնելու համար՝ հետագայում ակնկալելով նմանատիպ վերաբերմունք վերջիններիցս հայ-թուրքական պատերազմի կամ այլ կոնֆլիկտի դեպքում:

2) Իսրաելը, որպես սպառնալիք, օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Ճիշտ է, ինքս հետևելով պատմության ընթացքին, համոզվել եմ, որ մեր ազգի դժբախտության շահարկումը իրոք անտանելի արարք է, բայց այսպես ասած «շնից մազ պոկելնել էլ է բան»: Այս դեպքում կա հնարավոր 2 շարունակություն, նախ Իսրայելի կողմից դրա ճանաչումը և իսրայելական ազդեցության օգտագործումը հօգուտ մեր շահերի: Սակայն չեմ կարծում որ դա կհասնի ծայրահեղին, նաև այդքան էլ չեմ հավատում Իսրելի կողմից ցեղասպանության ճանաչումը (հետո դրա մասին կգրեմ):

3) Հնարավոր հայ-թուրքական պատերազմի կամ կոնֆլիկտի ժամանակ Իսրայելի աջակցությունը ստանալու շանսերը մեծացնելու համար:

Մի խոսքով այս դեպքում Իսրաելի կողմից եմ, աջակցում եմ նրանց

Ինձնից վերև միայն երկինք:


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Philosopher

    Հարգելի Erewanski. կներեք որ էսպիսի հարց եմ տալիս, բայց և այնպես, դուք ծանո՞թ եք 1890-ից սկսած հայկական վայ «հեղափոխականների» նույնատիպ մտքերին: Զարմանում եմ, մի՞թե մենք դեռ չենք հասկացել, որ մեր նեյտրալ լինելը շատ պետք ա մեզ նման պայմաններում:

    Ի՞նչ Թուրքիային վարկաբեկելու մասին է խոսքը, եղբայրս… 2.5 մլն-անոց ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող, անարխիայով ապրող երկրի վարկաբեկմանը ո՞վ պիտի ըստ ձեզ շան տեղ դնի: Եվ, ի դեպ, ինչո՞ւ հենց վարկաբեկել: Չի կարելի՞ ճշմարտությունը ասել, ոչ թե վարկաբեկումներով զբաղվել… Վարկաբեկողին, բամբասողին, քծնողին ու առհասարակ արտասահմանում քաղաքական մուրացկաննություն անելը ուղղակի նողկանք է առաջացնում: Մենք գոնե այս 150 տարվա մեջ մի քիչ պիտի բան սովորած լինեինք էս մեր «վայ» սովորույթներից…

    Էս հարցում ՀՀ միակ ճիշտ ու ճշմարտագույն պահվածքը պիտի լինի երկխոսության կոչ անելը կամ նեյտրալ դիրք գրավելը… Ձեր առաջարկածը մեզ համար բավականին վտանգավոր է… Մենք մեկ և ոչ միայն մեկ անգամ անցել ենք այս փուլը ու կրել մոտավորապես 2 մլն կորուստ, ինչի հետ նաև հայրենազրկման ենք ենթարկվել:

    Սրանք մեկ բարեկամ են, մեկ թշնամի ու պետք չի «մտնել մատի ու մատանու արանքը»…

  2. F5-admin

    Լրիվ համաձայն եմ Փիլիսոփայի հետ. Հայաստանը էդքան չկա, որ կարծիք հայտնի, գլխին դոմփելուց ինչ ասեն, այդպես էլ անելու է: Կարծիք հայտնելու փոխարեն թող իր հարցերը լուծի, նոր անցնի մյուսների հարեցերին, այն էլ՝ Իսրայելի: Շատ հաց ու պանիր պիտի ուտենք, որ իսրայելական կուռ մտածելակերպ ունենանք: Մենք շատ-շատ կարող ենք մեր իսկ օդն ու ջուրն ապականել, ոչ ավելին…

    (հետո դրա մասին կգրեմ)

    Հարգելի, erewanski, գրի՝ ինչքան սիրտդ կուզի, բայց մի խնդրանք ունեմ. մինչեւ գրածդ հրապարակելը փլիզ մի հատ գրածիդ վրայով անցիր. ահագին ուղղելու բաներ կան, որ չարժե թողնել ուրիշների հույսին smile

  3. erewanski

    F5-admin
    հա ուղղակի չեմ սիրում մի բանը 2 անգամ կարդալ
    կհետևեմ խորհրդիտ ու ուղղումներ կանեմ
    Philosopher եթե Հայաստանը հենց սկզբից ունենար անկախ կարծիք , գուցե և հաշվի առնեին , ճիշտես հաշվի չեն առնելու
    իսկ Թուրքիային վարքաբեկելը միայն փաստերի հիման վրա , ոչ թե ադրբեջանական խաղեր տալ
    1890Թ ինչ որ չեմ հիշում այնուամենայնիվ կհետևեմ ու աչքի կանցկացնեմ
    մի բան էլ 2.5 միլիոնը կապ չունի եթե մենք անկախ,արդար,ժողովրդական երկրի համբավ ունենանք բոլորնել հաշվի կմստեն մեզ հետ

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org