Հումանիտար բեռն զբոսանավով
Մի քիչ տարօրինակ չի՞ հնչում .. .ով է տեսել, որ հումանիտար բեռը տեղափոխվի կրուիզային զբոսանավով - ինչպիսին է հանդիսանում «Մավի Մարմարա» նավը.
Հասկանում եմ, որ ես առաջինը չեմ, ով առաջ է քաշում այս տարբերակը, բայց ես նպատակային կաշխատեմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստերի վրա, որոնց մասին շատ չեն հիշատակում
600 իրավապաշպան, որոնց մեծ մասն թուրքիայի քաղաքացիներ
Ինքսինքյան արդեն ականջ է ծակում թուրքիայի նման երկրում իրավապաշպան բառը. Չէ, ոչ այն պատճառով, որ մեկ դար առաջ եղել են ջարդեր եվ ցեղասպանություն. Ուղղակի մի երկրում, որ փոքրամասնությունների շահերն ուղղակի անտեսված են ... իրավապաշպանների աշխատանք պետք է որ «եռար» ... բայց ինչպես տեսնում ենք ... իրավապաշպաններն ի հայտ են գալիս, երբ ճնշվում են հարեւան ազգի շահերն մեկ այլ երկրում /արաբների շահերն Պաղեստինում/.
Հլը մի հատ ասեք 600 իրավապաշպան մեկնում եմ Գազայի գոտի.
Կարելի է իմանալ .. քանի իրավապաշպան կա այս քամբաղ երկրում /որն կոչվում է հայաստան/ ... երեվի մի 20, կամ լավ ... մի 100 իրավապաշպան. Թուրքիան մեզնից մեծ է - համաձայն եմ, բայց եթե հաշվի առնենք, որ որպես օրենք իրավապաշպանները գործում մեծ կամ փոքր քաղաքներում, ապա տարբերությունը իրականում այդքան էական չպետք է որ լինի /60մլն : 3մլն =20 /. Ամեն դեպքում խիստ կասկածում եմ, որ թուրքիայում կա 2000 իրավապաշպան, որոնց 1/3ը հանուն եղբայր պաղեստինցիները տուն-տեղ թողած ուղեվորվել էին Գազայի գոտի.
Ինձ անձամբ այս թվերն հավատ չեն ներշնչում.
Հիմա եկեք նայենք թե ինչ իրավապաշպաննների մասին է խոսքը գնում.
Նավի գրավումից մի քանի րոպե առաջ
Նկարից իսկ երեւում է, որ թուրքերը լավ են պատրաստ են դիմավորել նույնիսկ հաքագազերով
Վիրավոր հրեա զինվորը
Մեկ այլ իսրայելական զինվոր, ով նույնպես տուժել էր այս միջադեպի ժամանակ
Շոտլանդական ակտիվիստ Ալի Ավաիսի, ով նույպես եղել նավերից մեկի վրա
Իսրայելական արաբ շեյք Ռաեդ Սալախ - Իսլամական շարժման հյուսիսային թեվի առաջնորդ
Նույն մարդը արդեն ձերբակալումից հետո՝ ով կասի, որ քիչ առաջ նրա 9 զինակից է մահացել
Մի քանի տվյալ եւս ...
Մավի Մարմարայի վրա հայտնաբերվել է առանց փաստաթղթերի մոտ 50 մարդ, որոնք մոտ գտել են զրահաբաճկոններ, գիշերային դիտարկման սարքավորումներ, վերոհիշյալ դանակները եվ այլ սառը զենքի տեսակներ.
Բացի այդ տարբեր տվյալներով նավի վրա հայտնաբերվել է մոտ 1մլն եվրոյի չափ գումար մաս-մաս փաթեթավորված.
Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Հրեաները լավ էլ արել են: Էդ Էրդողանին հասնում էր… Տեսաք՝ ոնց են արդեն ձենները կտրել: Բա, Էրդողանին թվում էր՝ Իսրայելը հանգիստ նստելու է ու իրեն թողի, որ դառնա Մերձավոր Արևելքի հեգեմոնը…
04-06-10 • 03:26 AMՀեգեմոնը-հեգեմոն ...Մենակ մի բան չեմ հասկանում, խի է թուրքիան վիզ դրած ուզում իսրայելին կզզացնել ...
Նենց տպավորություն է, որ ամեն անգամ Թուրքիան մի հատ պինտո է ման գալիս Իսրայելի վրա, որ կպռշկվի ... իսկ «խեղճ հրեաներն էլ» հերթով ներողություն են խնդրում մեկ իրենց արտագին գործերի փոխնախարարի վարքագծի/երբ դեսպանը դիտավորյալ ցածր աթոռի էր նստացվել/, մեկ իրենց դեսանտայինների, մեկ իրենց սխալ հասկացման մասին/Դավոսում/ ...
Չեմ հասկանում ինչու՞ են հրեաները այդքան դողում թուրքիայի նման դաշնակցի վրա. Այնպիսի տպավորություն է, որ թուրքիան վալյուտնի եվ շատ փորձառու պուտանկա է, որն իմանալով որ անփորձ տղան իրեն մեկ է բաց չի թողնի .. .սաղ օրը դրած քամում է եվ մատների վրա խաղացնում է «ջութակահար հրեա երիտասարդին». Վերջինս էլ հնաձանդվում է, քանի որ գիտի, որ հակառակ դեպքում մայրիկը կիմանա եվ այն ժամանակ իրեն արդեն «լիխայեմ» չեն ասի…
Մի խոսքով չեմ հասկանում, թե ինչ խաղաթուղթ կա թուրքիայի ձեռքին, որը նա արդեն որերորդ անգամ օգտագործում է ... եվ ամենազարմանալին այն է, որ խաղաթուղթն դեռեւս ամենազոր է.
04-06-10 • 06:13 AMՊ.ս. Ադմին ջան էս անգամ խաղ եմ գրել խախի փոխարեն, բայց աչքիս «արտաքինի» փոխարեն «արտագին» եմ գրել ...
04-06-10 • 06:15 AM