Ոստիկանը նույնպես գրել գիտի Հումանիտար բեռն զբոսանավով
Մայ 26

2009թ. Հայաստանում գրանցվել է 1740 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են (թմրամոլների պաշտոնական թիվը որոշվում է ըստ բուժման համար դիմածների թվի)։ Այս մասին լրագրողերին տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, միաժամանակ, նշելով, որ այս տարի թմրամոլների թիվը կրկնապատկվել է։ Ասուլիսին, սակայն, նա ներկայացրեց միայն 2009թ. տվյալները։

Սոցիոլոգը նկատեց, որ թմրամոլների թվի ավելացման միտումը պայմանավորված է նրանով, որ թմրամոլներն ավելի ազատ են դարձել թմրամիջոց օգտագործելու հարցում։

Ներկայացնելով նաև ոչ պաշտոնական տվյալներ՝ Ադիբեկյանը հայտնեց, որ Հայաստանում կա 7000 թմրամոլ, որոնցից երկու տասնյակը կանայք են։ Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ո՞ր թմրամիջոցներն են ամենաշատը օգտագործվում Հայաստաում, նա նշեց՝ մարիխուանան, իսկ, օրինակ, ֆինանսապես կայացած մարդկանց շրջանում գործածվում է ափիոնը և կոկաինը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում շատ են տարածված «կոաքսիլ» անվանմամբ դեղը, որի մեկ հաբի արժեքը 250 դրամ է. «Դա լավ պաղպաղակի գին է»։ Նա նկատեց, որ այդպիսի թմրամիջոց օգտագործող մարդուն ամսական հարկավոր է 15 հազար դրամ։

Ըստ Ադիբեկյանի՝ թմրամիջոցները Հայաստան են հասնում Միջին Ասիայից և Ադրբեջանից։ Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանում հայազգի թմրամոլների թիվը 45 հազար է։

Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով թմրամիջոցների տարեկան շրջանառությունը ամբողջ աշխարհում կազմում է 400 մլրդ դոլար։ Աշխարհում մարիխուանա է օգտագործում 142 մլն մարդ, սինթետիկ թմրամիջոցներ՝ 30 մլն մարդ, կոկաին՝ 13 մլն, իսկ հերոին և օփիում՝ 8 մլն մարդ։

----
Աղբյուր

---

Էս ամեն ինչ շատ լավ է, մենակ մի բան չեմ հասկանում, Ադիբեկյանը ուր, թմրամոլությունը ուր՞.
Մեկ այլ բան է սոցիոլոգինա, մեկ այլ բան պաշտոնական տվյալներն թմրամոլության մասին, եվ լրիվ ուրիշ բան ... իրական պատկերը.

2009թ. Հայաստանում գրանցվել է 1740 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են (թմրամոլների պաշտոնական թիվը որոշվում է ըստ բուժման համար դիմածների թվի)։ Այս մասին լրագրողերին տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, միաժամանակ, նշելով, որ այս տարի թմրամոլների թիվը կրկնապատկվել է։ Ասուլիսին, սակայն, նա ներկայացրեց միայն 2009թ. տվյալները։

Մի բան չեմ հասկանում, երբվանից է Ադիբեկյանը դարձել հայաստանի գլխավոր նարկոլոգ, կամ ասենք նարկո. դիսպանսերի շեֆ /ինչքան գիտեմ փաստացի նույն մարդն է/. Ես լավ պատկերացում չունեմ սոցիոլոգիա գիտության մասին, բայց ինչքան ես եմ հասկանում ...պաշտոնական տվյալներ ներկայացնելն իրենց պարտականությունների մեջ չի մտնում. Չնայած, եթե այս երկրում պաշպանության նախարարն է հայտարարում ՍՊԻԴ-ի դեմ դեղամիջոցի ստեղծման մասին, ապա հանգիստ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահը կարող է հայտարարել թե ինչքան հայաղգի թմրամոլ կա Ռուսաստանում, կամ ասենք Ուկրաինայի, Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում.

Եթե չեմ սխալվում այս կայքում մի քանի նարկոլոգ, կամ հարակից մասնագիտությունների բժիշկներ կային.
Սկսնակ, եթե չեմ սխալվում .. .դու՞ էլ սկսնակ նարկոլոգ էիր.

Հը՞, ասելու բան չունեք, այս թեմայով.


Ներկա պահին ստացվել է 21 մեկնաբանություն

  1. Philosopher

    Դու էլ էնպիսի թեմաներ ես առաջ բրդում, որ մարդիկ ակամայից բան չեն գտնում ասելու… Ես էլ, որպես մարդ, որին ժամանակին համոզում էին բժիշկ դառնալ, բայց էդպես էլ չկարողացան մինչև վերջա համոզել, ուզում եմ դոկտոր Ժոժոբային հարց ուղղել. ինչո՞ւ ես դիմում բժիշկներին, նրանք ի՞նչ պիտի ասեն: Այս հարցով դիմիր Հրանուշ Հակոբյանին… Թեև նա ավելի շատ գինեկոլոգիական ասպարեզում կարող է ձեզ օգտակար լինել…

    Բայց, իրոք, էս Ադիբեկյանը այստեղ ի՞նչ մի ոգևորվել է: Սրան ԲՀԿ-ի ղեկավարը ո՞նց դեռ չի պատժել:

  2. F5-admin

    Մինչեւ Սկսնակը իր խոսքով հանդես կգա կամ էլ հանդես չի գա (վերջերս մեր բլոգում չի երեւում), ես կտեղեկացնեմ մի քանի խոսքով ապօրինի թմրամիջոցների ոլորտի մասին ու հավատացնեմ Ձեզ, որ, թեեւ սոցիոլոգ չեմ, վատ չեմ պատկերացնում այս ոլորտը:

    Սակայն, մինչ այդ, մի քանի ընդհանուր դիտարկումներ:

    1. Հայաստանում ոչ մի բան իր տեղում չէ, ու դա նորություն չէ ոչ մեկիս համար: Կարեւորը մամուլի ասուլիս տալն է ու լրագրողների ժրաջան հարցերը` դարձյալ հաշվի չառնելով, թե հարցերն ում են հասցեագրված ու որքանով է պատասխաններ տվողը կոմպետենտ՝ խոսելու այս կամ այն թեմայի վերաբերյալ: Ստացվում է, որ Աթիբեկյանը կարող էր երեկ չէ առաջին օրը խոսել խորհրդարանական ընտրություններից, երեկ՝ նախագահական, այսօր՝ թմրամոլության, վաղը՝ խաղողաբուծության ու անասնապահության, իսկ երկու օր հետո էլ՝ գլոբալ տաքացման մասին: Ընթացքում էլ պարզաբանի, թե ինչու են տաջիկները ժխտում, որ Ռուսաստանի պոլիոմիելիտի դեպքերի սկզբնաղբյուրը իրենց երկիրը չէ, կամ էլ՝ ինչու երեւանյան փողոցների փոսերը չեն պակասում Բեգլարյանի ընտրվելուց հետո…

    2. Ինձ զարմացնում է Ահարոնյանի համարձակությունը. հասկացանք, որ հասարակության մեջ առկա զարգացումները կարելի է հետազոտել, ու, կիրառելով գործնական վիճակագրության արդյունքները (ճիշտ կամ կանխավ խեղաթյուրված) ներկայացնել հանրությանը: Բայց չեմ կարծում, որ ճիշտ է ընդունել հրավերքը ու գնալ-պատմել մի երեւույթի մասին, որից, իմ համոզմամբ, միայն կինոնկարներից ինչ-ինչ պատկերացումներ ունես:

    Նմանատիպ համարձակությունը խոսում է երկու բանի մասին՝ կամ խիստ տեղյակ ես ոլորտին (խիստ կասկածում եմ), կամ էլ խիստ ինքնահավան ես (Աստված գիտե...): Բա որ մի ընենց հարց տար լրագրողներից մեկնումեկը, երբ քեզ մնում է համեստորեն քորել ծոծրակդ: Ասենք հարցներ, թե՝ այդ ի՞նչ է կոաքսիլը պաղպաղակի գին ունեցող կոաքսիլը, եւ ոնց հաշվեցիք, որ 15 հազար դրամ է նստում մեկ ամիս այն գործածելը: Ու վերջապես՝ ինչո՞ւ է կոաքսլը վտանգավոր...: Ի՞նչ է նշանակում՝

    ...Հայաստանում շատ են տարածված «կոաքսիլ» անվանմամբ դեղը…

    Հայաստանում ասպիրինն էլ է տարածված, վալերիանկան էլ, հետո՞ ինչ: Այ, եթե ոլորտին ծանոթ լիներ, կասեր, որ կոաքսիլը հակադեպրեսանտ հաբ է, սակայն թմրամոլները մի քանի տասնյակ նման հաբերը լուծում են ջրում ու ներերկվում, որովհետեւ նման քանակով հերոինանման ազդեցություն է դրսեւորում ու մեղմացնում “լոմկան"… Կոքասիլի մեկ տուփը, որը պարունակունում է 30 հաբ, դեղատնում արժե 7-8 հազար դրամ, իսկ թմրամոլները վերցնում են մեկ-երկու տուփ ու ներարկվում… էդ ո՞նց հաշվեցիք, որ ամսեկան 15000 դրամ է նստում նրանց վրա…

    Սա ընդամենը մի օրինակ է:

    Այլ օրինակ.

    2009թ. Հայաստանում գրանցվել է 1740 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են (թմրամոլների պաշտոնական թիվը որոշվում է ըստ բուժման համար դիմածների թվի)։

    Դարձյալ չիմացության արդյունք…
    1) ինչո՞ւ եք վերցնում միայն բուժման դիմածներին, իսկ՝ թմրամիջոցների գործածմամբ տուգանվածներին, կալանավորվածներին, դատապարտվածներին, ոստիկանությունում գրանցվածների թիվն ի՞նչ անենք…
    2) վիճակագրորեն, եթե թմրամոլության տարածվածության խնդիրն է պետք գնահատել, ապա գործածում են հետեւյալ երեք ցուցանիշները՝
    - կյանքի ընթացքում գոնե 1 անգամ թմրամիջոց գործածած անձանց թիվը
    - վերջին 1 տարվա ընթացքում գոնե 1 անգամ թմրամիջոց գործածած անձանց թիվը
    - վերջին 30 օրվա ընթացքում ... (նույնը)

    Դրանցից ոչ մեկը Հայաստանի համար չկա… ուստի եւ որեւէ մեկը կարող է պարզապես գուշակություններ անել… կամ էլ փորձագիտական կարծիք հայտնել, իսկ Աթիբեկյանը փորձագետ չէ այս ոլորտում… ուրեմն, եթե թիվ է ասում, թող բարի լինի նաեւ աղբյուրը նշել: Կամ էլ ասի, որ՝ ընկել տնետուն հարցրել է…

    Մի ուրիշ օրինակ.

    Ըստ Ադիբեկյանի՝ թմրամիջոցները Հայաստան են հասնում Միջին Ասիայից և Ադրբեջանից։ Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանում հայազգի թմրամոլների թիվը 45 հազար է։

    Ինչ է նշանակում՝ ըստ Ադիբեկյանի...: Եթե ըստ-երով ենք խոսում, ապա ոչ թե ըստ իս, այլ իմ խորին համոզմամբ Ադիբեկյանը անկապ դուրս է տալիս (նախապես ներողություն եմ խնդրում իրենից):

    Բոլոր փաստերը վկայում են, որ ափիոնային թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ մեր հարեւան Իրանից: Կանեփը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ հենց Հայաստանում աճում է: Հազվադեպ (աստիճանաբար շատանալով) որոշ սինթետիկ թմրամիջոցներ մեր երկրում հայտնվում են Վրաստանից: Ուղղակի, դե մարդ է, լսել է, որ միջինասիական երկրներում լավ կանեփ է աճում, կրակել է… Մեր պլանքաշները կերազեին, որ Չուի դաշտավայրերի (Միջին Ասիայում է, կարծեմ՝ Ուզբեկստանում) կանեփը հայտնվեր Հայաստանում… Էլ չեմ ասում՝ Ադրբեջանի մասին… ուղղակի ծիծաղելի է…

    Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանում հայազգի թմրամոլների թիվը 45 հազար է։

    Ակունք իմաստության ու գիտության… Ախր, լինելով սոցիոլոգ, ո՞նց է կարողանում թվեր նկարել… Ո՞վ ասեց, ո՞նց իմացար… Մոսկվայից մարդ է եկել երեւի, հարցրել է, էդ խոպանչին էլ ասել է…

    Առայժմ այսքանը:

  3. Jojoba

    Ստեղ են ասում՝ նշանակետին կպա
    Վերջին անգամ ե՞րբ էիք տեսել, որ Ադմինը էսքան երկար գրի ...

  4. Jojoba

    Արդեն երկրորդ անգամ է, որ հիշատակում ես Չուի դաշտավայրը, բայց երկու անգամ էլ ապատեղեկացնում ես հանրությանը. Առաջին անգամ ներեցի, բայց հիմա՝ ոչ

    795234154.jpg
    Չուի դաշտավայրերը - դա Կիրգիզիայի հյուսիսն է, եվ Ղազախստանի հարավը՝ Դջամբուլի եվ Չիմկենտի մարզեր. Ահռելի մի տարածություն՝ Տաշկենտից մինչ Ալմա Աթա /արեւմուտքից դեպի արեւելք/, Կիրգիզական լեռներից /հարավում/ մինչ Մյուն-Կում տափաստան/հյուսիսային սահմանը/. Սա 3մլն հեկտարից ավելի մեծ տարածություն է որտեղ աճում է վայրի կանեփ. /սա հատուկ կանեփ է, որը կարող է գնահատել միայն «մասնագետը»/.
    Ծովի մակերեւույթից բարձրությունը՝ 500—1300 մետր.

  5. Jojoba

    Այս հարցով դիմիր Հրանուշ Հակոբյանին… Թեև նա ավելի շատ գինեկոլոգիական ասպարեզում կարող է ձեզ օգտակար լինել…

    Դու հավանաբար խոսում ես Գեղանուշի մասին - այն էլ այնքան էլ գինեկոլոգիա չէ - ավելի շուտ օնկոլոգիա /ուռուցքաբանություն/ - քանի որ Մամոգրաֆիայի կենտրոնի ղեկավարն է.

  6. Philosopher

    Դու հավանաբար խոսում ես Գեղանուշի մասին - այն էլ այնքան էլ գինեկոլոգիա չէ

    Բայց ես շատ էլ լավ Հրանուշի մասին էի խոսում, ուղղակի մնաց դու պարզես, թե ինչո՞ւ հենց Հրանուշ ու ինչո՞ւ հեց գինեկոլոգիա… tongue wink

    Ադմինը ուղղակի «ոչնչացրեց» Ադիբեկին: Վա՜յ Ադիբեկին… smile

  7. Jojoba

    Բայց ես շատ էլ լավ Հրանուշի մասին էի խոսում, ուղղակի մնաց դու պարզես, թե ինչո՞ւ հենց Հրանուշ ու ինչո՞ւ հեց գինեկոլոգիա…

    Դե միգուցե բացատրես

    Ադմինը ուղղակի «ոչնչացրեց» Ադիբեկին: Վա՜յ Ադիբեկին…

    Ադիբեկյանը ինքն էր մեղավոր ... ոչ ոք նրան չէի խնդրում մտնել մի բնագավառ եվ փնտրել պատճառա-հետեւանքային մի բնագավառում, ուր նրա գիտելիքներն ու մասնագիտական իրավահասությունները մեղմ ասած սահմանափակ են.

  8. Philosopher

    Դե միգուցե բացատրես

    Կներես, իհարկե, բայց մի այլ հարմար առիթով միգուցե...ՀԻմա՝ դեռ կարիքը չեմ տեսնում…

    Իսկ Ադիբեկը լրիվ Ադիբեկ ա…

    Խորհրդի կարգով. ուզում եմ Մարինե Պետրոսյանին բաց նամակ գրեմ, ի՞նչ կասեք, արժի՞, թե՞ ոչ:

  9. Jojoba

    Խորհրդի կարգով. ուզում եմ Մարինե Պետրոսյանին բաց նամակ գրեմ, ի՞նչ կասեք, արժի՞, թե՞ ոչ:

    Իսկ ո՞վ է Մարինե Պետրոսյանը.
    Ադիբեկյանի հետ, կամ այս թեմայի հետ ի՞նչ որ կապ ունի.

    ---
    Պ.ս.
    Լսիր, ընկեր, իսկ նա ընկերուհի ունի՞

  10. Philosopher

    Ադիբեկյանի հետ, կամ այս թեմայի հետ ի՞նչ որ կապ ունի.

    Չէ, այս թմայի հետ կապ չունի, ուղղակի ուզում էի խորհրդի կարգով ձեր կարծիքն իմանալ՝ արժե գրել, թե՝ ոչ:

    Իսկ ո՞վ ունի ընկերուհի, անկեղծ ասած, ոչինչ չհասկացա… Էս Ռեվազն էլ լավ չերգեց.......

  11. Jojoba

    Լուրջ էդքան վատ երգեց՞,

    Ափսոս չկարողացա նայել.

    Ինչ վերաբերում է Մարինե Պողոսյանին, ապա հուսով եմ Ադմինը ավելի օգտագար կլինի այս հարցում

    Իսկ ո՞վ ունի ընկերուհի, անկեղծ ասած, ոչինչ չհասկացա…

    ЛОРИСУ ИВАНОВНУ ХОЧУ
    Скажи пусть подружку! Подружку с собой возьмет

  12. Marat

    Ա՜յ քեզ Ահարոն… grin

    Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ո՞ր թմրամիջոցներն են ամենաշատը օգտագործվում Հայաստաում, նա նշեց՝ մարիխուանան, իսկ, օրինակ, ֆինանսապես կայացած մարդկանց շրջանում գործածվում է ափիոնը և կոկաինը։

    Այո, մարիխուանայի գործածումը բավականին տարածված է մեր երկրում, սակայն մարիխուանայի չարաշահումից առաջացած հետևանքները, անհամեմատելի են ներերակային ճանապարհով գործածվող թմրամիջոցների չարաշահումից առաջացած հետևանքների հետ:

    Դատեք ինքներդ. կանաբիսի խմբի թմրամիջոցներից (մարիխուանա, հաշիշ) կախվածություն ձեռք է բերվում տարիների ընթացքում: Միայն թե պետք չէ մոռանալ «հաշիշային փսիխոզը», որը բավականին լուրջ բարդություն է:
    Ներերակային ճանապարհով մեր երկրում չարաշահում են ափիոնային թմրամիջոցներ՝ հերոին, «չերնյաշկա» (ացետիլացված ափիոն), նաև վերջերս տարածում գտած դեզոմորֆին կոչվող նյութը, որը պատրաստում են կոդեին պարունակող դեղամիջոցներից մի շարք քիմիական լուծիչների հետ փոխազդեցությունների արդյունքում:

    Ափիոնային թմրամիջոցներից կախվածություն ձեռք է բերվում շատ արագ: Հաճախ մի քանի ներարկումը բավական է, որ անհատի մոտ ձևավորվի հիվանդագին հակում թմրամիջոցի նկատմամբ: Ափիոնատիպ նյութերի չարաշահումից առաջանում են բազմաթիվ մարմնական խնդիրներ, ներերակային ճանապարհով տարածվում են վարակային հիվանդություններ՝ «ՄԻԱՎ», «վիրուսային C հեպատիտ» և այլն… Էլ չեմ ասում ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող մարդկանց մշտական խնդիրներն իրավապահների հետ («լոմկա է», վատ է. պետք է թմրամիջոց հայթայթել ամեն գնով»)…

    Նման պարագայում ասել, որ ափիոն գործածողները ֆինանսապես կայուն են, բնականաբար իրականությանը չի համապատասխանում: Ինչպե՞ս կարող է ֆինանսապես կայուն լինել մի մարդ, ով տարիներ շարունակ՝ ամեն աստծո օր, ինչ-ինչ ճանապարհով «գնել է» թմրամիջոցի իր մեկ-երկու օրվա «դոզան», «բռնվել» (իսկ Հայաստանում գիտեք՝ ինչ է նշանակում «բռնվել»)… Նույնիսկ մեկ տարի այսպես ապրելու դեպքում կայուն կյանք ունեցող ու լավ ապրող թմրամոլն ու նրա ընտանիքը դառնում են չը-քա-վոր: Չէ՞ որ թմրամիջոցը բավականին թանկ է…
    Կոկաին Հայաստանում գրեթե չկա: Երևի լավն էլ սա է:

  13. Marat

    Նա նաև հայտնեց, որ Հայաստանում շատ են տարածված «կոաքսիլ» անվանմամբ դեղը, որի մեկ հաբի արժեքը 250 դրամ է. «Դա լավ պաղպաղակի գին է»։ Նա նկատեց, որ այդպիսի թմրամիջոց օգտագործող մարդուն ամսական հարկավոր է 15 հազար դրամ։

    Ուրեմն՝ կոաքսիլը հակադեպրեսսանտ է, որը մեր երկրում բժիշկ-մասնագետներ կողմից շատ քիչ է նշանակվում (ինձ ծանոթ հոգեբույժներից ոչ մեկ չի նշանակում): Այսինքն՝ պետք է կարծել, որ այն իր հատկություններով զիջում է նույն շարքի բազմաթիվ դեղամիջոցների: Սակայն այսօր (2-3 տարի առաջ ավելի շատ) ամենաշատ վաճառվող հակադեպրեսսանտն է:

    Ահա, թե ինչն է թմրամոլներին ստիպում գործածել կոաքսիլ: Նախ, ասեմ, որ կոաքսիլը գործածում են ներերակային ճանապարհով: Կոաքսիլն այսօր ազատ վաճառքում է: Վաճառվում է բոլոր դեղատներում: Այն արգելված դեղամիջոց չէ, դեղատոմսով չէ: Այսինքն՝ կարող են հանգիստ մտնել դեղատուն, գնել դեղահաբերը (կոաքսիլը հաբերով է արտադրվում, հեղուկ չի լինում) և ներարկվել՝ առանց «բռնվելու վտանգի»: Հետագայում իհարկե, օրական գործածվող հաբերի քանակն աճում է՝ դառնում մի քանի տասնյակ, նույնիսկ 2-3 հարյուր:  Ներարկվում են 2-3 ժամը մեկ անգամ: Հիմա պատկերացրեք նման մարդկանց արյունատար համակարգի վիճակը, որտեղ օրական մուտք է գործում 100 հաբից ստացված գրեթե չլուծվող «ինչ-որ հեղուկ»: Այս մարդկանց մոտ ամիսների ընթացքում զարգանում են վերջույթների սնուցախանգարումներ, վերջույթների ինֆեկցիոն բարդություններ՝ հետագա ամպուտացիաներով և այլ վիրաբուժական միջամտություններով:

  14. Marat

    Հա, մոռացա ասել.

    Խոսել այսօր Հայաստանում թմրամոլության վերաբերյալ և գոնե երկու բառ չասել դեզոմորֆինի (վերևում արդեն նշել եմ, թե ինչ է) մասին, նշանակում է ոչ մի պատկերացում չունենալ այսօր առկա վիճակի մասին: Կոդեին պարունակող դեղամիջոցները «թափած են» դեղատներում, իսկ մնացած նյութերը հայթայթելն առանձնապես բարդ չէ և հասանելի է բոլորին: Այսինքն՝ կարելի է մոտ 2000-3000 դրամով մեկ օրվա «դոզա» ապահովել: Այս նյութի ներերակային ներարկումներից առաջացող բարդությունները նույնպես բազմաթիվ են, հատկապես երակաբորբերը: Իր «ուժգնությամբ» այն համեմատելի անգամ հերոինի հետ:

    Դեզոմորֆինի չարաշահումը հատկապես տարածված է հատկապես Գյումրիում և Վանաձորում՝ քաղաքներ, որտեղ ափիոնի և հերոինի մուտքը սահմանափակ է (երևի պահանջարկի նվազ լինելու պատճառով):

    Երևանում այն ավելի շատ գործածում են այն մարդիկ, ովքեր «չերնյաշկայի» կամ հերոինի գումար կամ «ալիք» չունեն:

    Ի դեպ, ներերակային թմրամոլները դեզոմորֆին գործածողներին անվանում են «բենզին անողներ», վերբերմունքը նրանց նկատմամբ փոքր-ինչ արհամարհական է, ինչպես նաև կոաքսիլ գործածողների նկատմամբ:

  15. Jojoba

    Հայաստանում չէ, բայց Մոսկվայում բախտ վիճակվել է տեսնել կոակսիլ սրսիկվողների ... նույնիսկ չգիտեմ ոնց ասեմ .... երակ չկար ... կային միայն վառված երակներ եվ ակամայից մի զգացում էր առաջանում, որ մարդու ճակատին ակնհայտ գրված է - ինչքան է նրան մնացել ապրելու.

    Հարգելի դոկտոր Մարատ, խնդրում եմ մի հարցի պատասխանեք.

    Ինչպիսին է հայաստանում վիճակը Նավսայ-ի հետ կապված /տարբեր անվանումներ կարող են հանդիպել՝ նաս, նասիբայ, նասվայ/. Ինչու եմ հարցնում, քանի որ ռուսաստանում հիմա սա ահավոր մեծ տարածում է գտել եվ հատկապես դպրոցահասակների եվ անապահով խավերի մոտ. Բաղադրությունը՝ ծխախոտ /մախորկա/, հաշիշ, կամ որ ավելի ընդունված է հաշիշի փոխարեն օգտագործվում է հավի կամ ուխտի արտաթորանք, ինչպես նաեւ տարբեր յուղեր եվ խոտեր. Տարբերակում եմ մի քանի պատրաստման եղանակներ՝ տաշկենտի, անդիջանի, ֆերգանայի. Տհաճ հոտով եվ համով կանաչ գնդիկներ կամ փոշի է իրենից ներկայացնում, որը ընդունված է «գցել» - այսպես է կոչվում վերին կամ ստորին շրթունքի, կամ լեզվի տակ դնելն /ասում են, որ քթի մեջ նույնպես մտցնում են/

    Ռուսաստանում սրա դեպ փայքարը դառել է մեծ պրոբլեմ, քանի որ ունենալով պսիխոտրոպ ազդեցություն այն արգելված չէ… հետեւաբար նույնիսկ թերթերում կարելի է հանդիպել գովազդային հայտարարությունների.

  16. Marat

    Ինչպիսին է հայաստանում վիճակը Նավսայ-ի հետ կապված

    Բախտներս բերել է. դեռ դրան չենք հասել:grin

    … ու, ընդհանրապես, պետք է փաստել, որ համեմատած մեր հարևան երկրների հետ, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրների, մեր երկրում թմրամիջոցների տարածվածությունն ու թմրամիջոց գործածողների քանակը բարեբախտաբար բավականին ցածր է:

  17. Philosopher

    Բայց մալադեց Ադիբեկին, ո՞նց խառնեց մի ողջ բլոգի առօրյան… Մադբլոթ Ադիբեկին:  fuck

  18. Jojoba

    … ու, ընդհանրապես, պետք է փաստել, որ համեմատած մեր հարևան երկրների հետ, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրների, մեր երկրում թմրամիջոցների տարածվածությունն ու թմրամիջոց գործածողների քանակը բարեբախտաբար բավականին ցածր է:

    Ես իհարկե մասնագետ չեմ եվ փաստերի չեմ տիրապետում, բայց վրաստանում ես էլ տեղեկություններ ունեմ, որ վիճակը վերջին 10-12 տարիներին օրհասական է.

    Իմիջայլոց բավականին ծանր վիճակ է նաեւ ուկրաինայում, հատկապես պրովինցիաներում. Մտնում ես որեւէ քաղաք, գյուղ կամ ավան եվ ամեն քայլրի կարելի է հանդիպել բակերում ու տաղավարներում «բնորոշ մարդկանց».

    Տպավորություն է, որ բոլորը գիտեն նրանց մասին, ներքին օրգանները նույնպես - եվ ոչ մի պայքար էլ չի տարվում.

    Մոտավորապես նույն վիճակն է /մի քիչ ավելի բարվոք/ ռուսաստանի հարավային շրջաններում՝ /կրասնոդարի մարզ, դաղստան, ադիգեյա/

  19. Jojoba

    Բայց մալադեց Ադիբեկին, ո՞նց խառնեց մի ողջ բլոգի առօրյան… Մադբլոթ Ադիբեկին:

    համաձայն չեմ. Ինչու խառնեց. Ավելին ... բավականին լավ թեմա տվեց՝ էդ խադր նույնիսկ մի քանի «մեռած մարդիկ» արթնացան.

    Հետո ո՞վ ասեց, որ այստեղ միայն Ադմինը եվ Մարատն են մասնագետ.

    ԻՄՀՈ .. բոլորս գոնե մեկ անգամ ուռռել ենք ... /ոմանք մեկից ավել/. Միգուցե՞ իրենց կարծիքը հայտնեն.

    Օր. դու Philosopher տղա ... ուռռած կա՞ս. Ո՞նց էր ... հավայի քոլ էր, թե՞..

  20. Philosopher

    Օր. դու Philosopher տղա ... ուռռած կա՞ս. Ո՞նց էր ... հավայի քոլ էր, թե՞..

    Չէ, ախպեր, Վահան Տերյանի ոճով ասած ինձ «մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին»… Հումոր էր, նեղանալ չկա… ura

    Բայց Մարատին ու Ադմինին Ադիբեկը հանեց, էն էլ մի քանի օրով, երևի… gulp

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org