Եվրատեսիլ 2010 & Eva Rivas Հայաստանում կա 7000, Ռուսաստանում՝ 45 000 հայ թմրամոլ - Հա, ո՞ր
Մայ 25

Պաշտոնական
Կաշառք` ավարտական քննությունը դրական գնահատելու համար
Երեվանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի երկու ուսանողներ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարություն են տվել, որ նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ, 1971 թ. ծնված Արմեն Հարությունյանը ամբիոնի ասիստենտ ու ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ, 1964 թ. ծնված Արմինե Գեւորգյանի միջոցով իրենցից պահանջում է 1000-ական ԱՄՆ դոլար` ավարտական քննությունը դրական գնահատելու համար:

Միջոցառումների իրականացման արդյունքում` մայիսի 22-ին, նշված ամբիոնի վարչական շենքում, հիշյալ քաղաքացիներից 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո Արմինե Գ—որգյանը փաստով մերկացվել ու բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Կաշառքի առարկա 2.000 ԱՄՆ դոլարն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:

---
Աղբյուր

Այնպիսի տպավորություն է, որ այս հաղորդագրությունը գրի առել է ինչ որ պարսիկ ուղանող.

Նախ՝
1. Երեվանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը չունի ՛թերապեւտիկ ստոմատոլոգիական՚՛ ֆակուլտետ
2. Ի՞նչ է նշանակում «նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ». Ո՞ր ամբիոնի

Համեստորեն բաց կթողնեմ կետադրական ու ձեւակերպման սխալների քննարկումը /համոզված լինելելով, որ նրանք առկա են .../

Ծավալին գիտեք ի՞նչն է՞.
Ոչ թե այն, որ ոստիկանությունում չկա մեկը, ով պաշտոնական հաղորդագրությունները գրագետ ձեւակերպել իմանա, այլ այն, որ մի շարք իրենց հարգող թերթեր դնում արտատպում են առանց ուղումներ կատարելու.

---
Տենց էլ չիմացանք ում են բռնել եւ ում նավոդկայով.


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Մտահոգ

    Վայթեմ ամբիոն ու ֆակուլտետ իրար են խառնել…

    Ամեն դեպքում տհաճ կլինի, երբ պատահաբար «ընկենես մի ատամնաբուժի ձեռքը», ով ավարտում է կաշառք տալով:

    Հենց կոռուպցիան ու պրոտեկցիոնիզմն է մեր տունը քանդում: Ի միջի այլոց, երկրորդը պակաս վտանգավոր չէ, քան առաջինը:

  2. Jojoba

    Ամեն դեպքում տհաճ կլինի, երբ պատահաբար «ընկենես մի ատամնաբուժի ձեռքը», ով ավարտում է կաշառք տալով:

    Իսկ դու որեւէ մի ատամնաբույժի գիտես, ով ատամնաբույժություն ասելով պատկերացնում է՝ ատամ պլոմբելուց, հանել ու գցելուց /պրոտեզավորում/ բացի այլ բան.

    Տպավորություն է, որ 5 տարի ատամնաբույժներին միայն սովորեցնում եմ միայն այս 3-ն /հիմա էլ ոմանք դրսում սովորել են իմպլանտացիա անել .../

    Դուրս է գալիս, որ մեր դանտիստներն գիտեն՝

    1. ատամ հանել
    2. ատամ բուժել՝ ներվը հանելով ու պլոմբելով
    3. պրոտեզավորում՝ ոսկի, կերամիկա, մետաղո-կերամիկա եվ այլն

    Իսկ հիմա եկեք մեր իսկ ատամնաբույժին հարց տալ կապված որեւէ մի բերանի խոռոչի հիվանդության հետ կապված /փորձեք ինտերնետում գտնել մի 2 նյութ ստոմատիտ, գինգիվիտ կամ պարոդոնտիտ-ի մասին/ եվ կտեսնեք, որ բացի ռամաշկայով կամ կարադուբայով ողողում անելուց - ոչ մի ավել բան չգիտեն.

    Եթե ուշադրություն եք դարձնում, ես չեմ անձնավորում, քանի որ վիճակն իրականում գլոբալ է եվ օրհասական. Հիմա կասեք, թե հայկական բժկության վիճակն ինքնին օրհասական է.

    Թույլ տվեք չհաձայնվել ձեր հետ.

    Արդեն մի քանի անգամ ասել եմ այս թեմայով «չկա չարիք, առանց բարիք». Եթե մինչ երկրաշարժ հայկական բժշկությունը գտնվում էր հետամնած վիճակում, ապա երկրաշարժից հետո առաջին 4-5 տարին մենք նույնիսկ առաջ ընկանք Ռուսաստանից.  Միգուցե շատերն կվիճեն ինձ հետ, բայց ես անձամբ այդ տարիներին գտնվել եմ Մոսկվայում եվ անմիջական կապ եմ ունեցել առաջատար կենտրոններից մեկի հետ՝ նկատի ունեմ, որ գիտեմ ինչ եմ ասում.

    Անցավ եւս մի քանի տարի—մենք մնացինք տեղում կանգնած, իսկ մնացած երկրներն /այս թվում Ռուսաստանը/ մեծ քայլերով առաջ էին գնում. Հիմա մենք բավականին հետ ենք ... մեզ փրկում են միայն, որ ժամանակ առ ժամանակ հայաստան վերադարձող մեր նախկին շրջանավարտներն, ովքեր ոչ մի կերպ չեն հարմարվում այլ երկրների կլինիկաներին.

    ----
    ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆԸ.

    Ատամնաբուժության բնագավառում միայն կատարվել են ներդրումային ծրագրեր անհատների կողմից՝ հանձինս մի քանի արտասահմանցի անհատների, ովքեր որոշեցին փող ներդնել եվ բացել կլինիկաներ. Ոչ ավել.

    Նրանցից մի քանիսն տարիներ անց վաճառեցին, կամ վարձով տվեցին այդ կլինիկաներն եվ հեռացան հայաստանից. Իսկ բժիշկ ինչպես չի եղել, այնպես էլ հիմա չկա.

    -----
    Պ.ս.

    Տեղեկության կարգով՝
    ԱՊՀ երկրներում ահավոր դժվար է գտնել աշխատանք հայաստանի դիպլոմով թերապեվտին, վիրաբույժին կամ սրտաբանին. Համարյա անհնարին.

    Միակ հնարավոր միջոցն ավարտել այնտեղ մագիստրատուրա կամ ասպիրանտուրա. Նույնիսկ այդ դեպքում բժիշկը դժվարությամբ կարող է հոգալ իր իսկ անձնական ֆինանսական կարիքներն.

    Ինչը չի կարելի ասել ատամնաբույժի մասին. Նա միշտ կգտնի աշխատանք, եթե առնվազն պլոմբել գիտե.

    ----
    Արդյունքում ստացվում է, որ արտերկրում ՛բժշկական դպրոց՛ անցած շատ սակավաթիվ ատամնաբույժ է վերադառնում հայաստան.

  3. Jojoba

    Տենց էլ գիտեի, որ իրանցի ուսանողների նավոդկայով են բռնել

    Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը՝ 2 ամսվա նախնական կալանքի վերցնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ամբիոնի ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Գեւորգյանին (լուսանկարում): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, մայիսի 22-ին, բժշկականի շենքում 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո՝ Արմինե Գեւորգյանը «փաստով մերկացվել է» եւ բերման ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Առավոտի» տեղեկություններով, Ա. Գեւորգյանը հիմնականում փողային «գործարքներ» է իրականացրել իրանցի ուսանողների հետ:

    Ցավն գիտեք որն է՞

    Որ մեկ ամիս առաջ այդ կուրսից 2 ծանոթ պարսիկ, որոնց անցյալ տարի օգնել էի /անշահախնդիր կերպով/ ստանալ տարեվերջին քննություններից մեկը, այս տարի ինձ դայաղ էին եղել, որ օգնեյի պետական քննությունը ստանալ.

    Իրենց խոսքերով իրենք պետք է հանձնեյին պետական քննություն թերապիայից, որն ինձ շատ զարմացրեց. Ստոմատոլոգը ու՞ր, թերապիայի քննությունը ու՞ր.
    Չնայած պարսիկ են, հնարավոր է, որ ինչ որ բան շփոթել են /*/.

    Եվ հանձնաժողովի ղեկավարն էլ պետք է լիներ 8րդ հիվանդանոցի /Քանաքեռ-Զեյթուն համայնք/ թերապիայի կլինիկայի ղեկավարն՝ Ստամբոլցյանը.

    Ես հրաժարվեցի օգնելուց՝
    1. նախ անձամբ ծանոթ չեմ
    2. օգնել պարսիկին -» դա չգնահատվող աշխատանք է
    3. անցյալ տարի դեռ հասկացա, որ իրեն հարգող դասախոսն պարսիկի հետ աշխատում է գործ չունենալ՝ մեծ մասն գործ տվող են եվ «օրգաններն» էլ հենց սրանց միջոցով են գործ անում.

    ---
    Պատկերացնու՞մ եք, բա որ հանկարծ ինձ էլ բռնեին տանեին. F5ը նախդ փակվելու էր…

    -----
    *
    P.s. սա մի ուրիշ ընդարձակ թեմայի նյութ է, բայց եթե համառոտ ասեմ, ապա ... մեր Փիլիսոփա եղբայրն ավելի շատ գիտելիք կունենա, քանց ավարտական այս կուրսի պարսիկները. Լրից անկեղծ եմ ասում ... գիտելիքների բազան մոտենում է 0-ին, չեն տիրապետում ոչ մի լեզվի /պարսիկների մի մասն սովորում է ռուսերեն, մյուս մասն անգլերեն լեզվով, բայց եթե անկեղծ ասեմ, որ մի լեզվի չեն տիրապետում ... զարմանում են ինչպես կարող են նրանք քննություն հանձնել մի լեզվով, եթե նույնիսկ շփվել այդ լեզվով չեն կարողանում/.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org