Կոռուպցիան դպրոցում Մեր օրերի հերոսը
Մայ 14

Ազիան'-ի ավատարը

image
,,Հետք,, 13 մայիսի

«Համարյա թե բան ա եղել, էլ բանը ոնց ա ըլնում, ըսենց ա ըլնում, որ բանը բանից անցնում պրծնում ա, դե համը հանել պետք չի էլի…»: Էսպես պատասխանեց արդեն այս նյութին վերնագիր դարձած ու թևավոր խոսքի ուժ ունեցող կատակախառն հարցիս, իմ ավտոմեխանիկ ընկերը, երբ նրան հարցմունքեցի` տեսնելով անգոհունակ, թթվածախառը դեմքով: Նրա դժգոհության արտահայտության որոշ վերծանություններ դեռ տեղ կգտնեն հոդվածում: Ուղղակի նրա մտահոգությունը ինձ էլ փոխանցվեց, քանի որ ես էլ եմ հաճախ մտածել, ինչ-որ անում են այստեղ մեր արտիստները, հեռու է իսկական արվեստի էթիկայից:

Դեռ ոչ հեռավոր սովետական անցյալում, իսկական երազանք էր արտասահման, այն էլ կապիտալիստական երկիր մեկնելը: Մեկը մեկին երանի էր տալիս, ում հաջողվում էր ճեղքել երկաթյա վարագույրն ու անգամ ամենակարճ ժամանակով շրջագայության մեկնել:

Ամենահաջողակները մշակութային խմբերն էին, ում հաջողվում էր դուրս գալ Հայաստանից ու իրենց արվեստը ներկայացնել արտասահմանում: Դա նրանց հաջողվում էր, պարի պետական համույթ վառ օրինակ է: Մարդիկ քրտնաջան պարապում, նոր մտահաղացումներով թարմացնում էին իրենց խոհանոցային արտադրանքը, երկրի պատվի հարցն էլ մի կողմից կար: Անխտիր բոլոր խմբերն ու անհատները նոր ասելիքով էին ներկայանում իրենց արտասահմանցի հանդիսատեսներին: Բեմի վարպետները վարձատրվում էին (խոսքը նյութականի մասին չէ: Բոլորին է հայտնի նրանց չնչին ամսավճարը), արժանանալով հանդիսատեսի բարյացկամ, հիացական վերաբերմունքին, ծափողջյուններին ու որ ամենակարևորն է «հրաժեշտ» կրկին տեսնվելու փափագով:

Փոխվեցին ժամանակները, վարպետներին փոխարինելու եկավ նոր սերնդի աստղեր ու աստղուհիները: Արտասահման համերգների մեկնելն էլ դարձավ հալած յուղ: Ինչպես ավտոմեխանիկ ընկերս բանաստեղծորեն մտաբերեց. «Առաջ Մոհամեդն էր գնում սարի մոտ, հիմա սարն է մոտ եկել: է’հ, երբ պակասում է մեր աստղերի գրպանի փողը, դողում է նրանց տակի հողը ու վազում են արտասահման, այն վաստակելու, դեպի ի հայ համայնքն ընդառաջ…:

Ընդհատելով ընկերոջս խոսքը` ավելացնեմ,որ բարձրակարգ արտիստների այստեղ սպասում են ու այն էլ ինչպես: Բայց ներկայանալ է պետք հավուր պատշաճի, պատասխանատվության զգացումով: Չէ՞ որ շուկայական հարաբերություններում պահանջարկն ու առաջարկը պետք է համահունչ լինեն, համապատասխանեն միմյանց, սա բացառություն չպիտի լինի շոու բիզնեսի համար: Իմ ավտոմեխանիկ ընկերը և էլի շատերը մեղմ ասած դժգոհ ու հիասթափված են: Ո՞րն է պատճառը, Ինչո՞ւ:

-Ես ինձ խաբված, նաև փոքր-ինչ անարգված եմ զգում, և ոչ միայն ես,-ասում է նա: -Այս ասպարեզում համատարած խաբեություն է: Սա վերաբերվում է մեզ մոտ այցելող գրեթե բոլոր խմբերին: Տպավորություն է ստեղծվում, կարծես թե նրանք այստեղ են այցելում ոչ թե բարձրարժեք արվեստ մատուցելու, այլ դրամ կորզելու…:

Կազմակերպչական հարցերն էլ մի կողմում են ստվերում մնացել, պրոդյուսերները գործարքի մեջ են մտնում գործից անտեղյակ տեղաբնակ ազգակիցների հետ,ավելի ճիշտ հակառակը,վերջիններս են համույթներին ու անհատներին իրենց շահույթից դրդված հրավիրում այստեղ` վարձելով էժան, անհարմարավետ ու անհրապույր դահլիճներ, իսկ պրոդյուսերները, հաշվի չառնելով իրենց իմիջը (եթե կա), համաձայնում են: Արման Հովհաննիսյանի համերգին գնված տոմսերի դիմաց մարդիկ կանգնած էին մնացել, շատերն, այդ թվում մի հոլանդացի ընտանիք, ետ տվեց գնված տոմսերն ու հուսալքված ետ վերադարձավ:

-Սա դեռ լավագույն դեպքն էր, գոնե հետագայում իր երգերի լավ կատարմամբ Արմանը կոմպենսացրեց անհարմարությունները, վերջում էլ լուսանկարվեց իրեն երկրպագողների հետ: Հակառակ դեպքերն ավելի շատ են,-պատմում է ավտոմեխանիկ Մինասը: -Ավելի հաճախ գործ ենք ունենում ուղղակի հանպատրաստի կատարումների հետ, մատուցվում են արդեն հեռուստատեսությամբ բազմիցս ցուցադրված համարներ, շատ երգեր մատուցվում են ֆանագրամայով, ու դրան գումարած կազմակերպչական անհարմարությունները:
Ցավալին նաև ստելն է: Ասեմ. Օրինակ, ակնհայտ է, զգում ես, որ երգը կատարվում է ոչ կենդանի ձայնով, հետո ձևացնում են, որ մաքուր են կատարել: Կոնկրետ չեմ ուզում նշել նրանց անունները:

Վերջերս Հոլանդիա մեզ մոտ էր եկել «Յոթուկեսը»: Հեռուստատեսությամբ գովազդը տեսնելուց հետո երեխաներս շատ համոզեցին, պնդելով, որ սա նման չի լինի նախորդներին ու կրկնություն չի լինի: Անսացի նրանց ցանկությանը: Զոքանչս էլ մի կողմից ոգևորվեց, էլ մերժելու լիմիտ չմնաց, մտածեցի կգնանք լիաթոք կծիծաղենք ու երգիչների (ոչ բոլորի-ծ.հ.) երբևէ դիտած անմակարդակ, տաղտկալի ելույթները կմոռանանք: Պատվիրեցի 5 տոմս, յուրաքանչյուրը 45 եվրո արժողությամբ, լիցքավորեցի մեքենաս 520 կմ գնալու և ետ վերադառնալու համար, քանի որ ապրում ենք ծայրամասային պրովինցիայում: Ընդհանուր արժեքն առանց սննդի ծախսերի կազմեց 330 եւրո, որն համարժեք է մոտավորապես 500 դոլարին: Դե սա բարձր տրամադրություն ունենալու համար համապատասխան գումար է:

Բայց կրկին հիասթափություն, դերասաններին, որոնց սիրում էինք, նոր բան ասել չհաջողվեց: Բեմ էին ելել առանց ասելիքի, հնի անհաջող կրկնությամբ: Սկզբում զոքանչիս` տիկին Ռոզային թվաց, թե սա Մենչի հերթական բլեֆն է, հետո էլ հույսեր փայփայեց, թե դեռատի թուռնուհիների հետ նրանց հետ գոնե կլուսանկարվի:
Բայց նրա այս երազանքն էլ օճառի պղպջակների պես պայթեց, երբ բախվեց թիկնապահ «Սերոժներին»: Նրանց կարգադրված էր ոչ մեկին մոտ չթողնել: Ու այսպես, եղած տրամադրություններս էլ պոպոքի պես փչվեց: Գլխիկոր, ասես ֆուտբոլի Հայաստանի հավաքականն էր պարտվել, թողեցինք դահլիճը: Ճանապարհին, երեխաները լուռ էին, ես մտովի պրպտում էի Մենչի,Մկոյի, Դաժանիկի «կեսի» և մյուսների հեռուստատեսային հաղորդումների լավագույն դրվագները ու ինձ հարց տալիս` մի՞թե ասելու բան այստեղ նրանք չունեին, հապա ինչու՞ էին եկել` ցուցադրելու՞ իրենց ֆիզիկական ներկայությունը, այդ ժամանակ գոնե չմերժեին լուսանկարվելու բազմաթիվ խնդրանքները:

Մտածում էի, որ սա երևի մեր վերջին ներկայությունն էր «կենդանի» համերգի: Հա, քիչ էր մնում մոռանայի, վերջում Եվա Ռիվասն էլ երգեց:

Դժբախտաբար ասվածին ավելացնելու բան չկա, քանի որ սա համապատասխանում է համընդհանուր կարծիքներինին: Այնուամենայնիվ, լավատես պետք է լինել: Հոլանդիայում և Բելգիայում սպասված հյուրեր են նրանք, ովքեր նոր խոսք ու թարմ ասելիք կունենան, իրենց գործին կվերաբերվեն պրոֆեսիոնալի պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ, բարի համբավը վերականգնել է պետք: Վերջում կարելի է խոստովանել,որ «բան ա եղել», բայց հուսով ենք` բանը բանից չի անցել:
http://hetq.am/am/diaspora/amatuni/#more-31865

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. Ազիան

    Բարև բոլորիդ,կներեք,որ ուշ-ուշ եմ երևում:Jojoba ամեախրախուսակա գործը դու ես կատարում,հետևում եմ բլոգին:Մի բան,լավ կլինի բաժիներն ավելացել,ասենք’ տեսություն , քրեական , Արցախ, սփյուռք , աշխարհ, բնապահպանություն, մշակույթ, առողջապահություն, ֆինանսներ, տեխնոլոգիաներ, լուսանկար, հարցազրույց և այլն:Վերոհիշյալ հոդվածը չէի իմաում, եղած որ բաժում զետեղել,ասենք հարմար կլիներ մշակույթ, կամ սփյուռք բաժիերը:

  2. Jojoba

    հանաձայն եմ բաժինները քիչ են.

    Կասեմ Ադմինի-ին որ ավելացնի, իրա մոտ դա լավ է ստացվում.

    Իսկ տիկին Ռոզային ասա, որ եթե մյուս անգամ ուզենա որեւէ մեկին ըմբոխշնել, հարկավոր չէ փեսու փողերը քամուն տալ. Մեզ ուղարկում է 100 եվրո, մենք էլ իրեն պահ-պահ-ով ուղարկում ենք էդ մեկի դիսկը.

    1. Նախ դիսկի մեջ ... հաստատ ամենալավ համարներն են «էդ մեկի»
    2. երկու դեպքում էլ ֆոնոգրամա եք լսելու
    3. երկու դեպքում էլ տիկին Ռոզայի թոռները զրկված են նկարվելու հնարավորությունից .. այնպես որ հարկավոր է ավել փող ծախսել

  3. Jojoba

    Մտածում էի, որ սա երևի մեր վերջին ներկայությունն էր «կենդանի» համերգի: Հա, քիչ էր մնում մոռանայի, վերջում Եվա Ռիվասն էլ երգեց:

    Դիանա Մնացականյանը մեզ տեղեկացրեց, որ պրոմո շրջագայության շրջանակներում Ռիվասն արդեն ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Բելգիայում, ինչպես նաև մասնակցելու է Արման Հովհաննիսյանի մենահամերգին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր Ռիվասն այցելելու է մեկ օրով։

    Վատ նախաձեռնություն չէ ... Ռիվասն մասնակցում է բոլոր հայկական, կամ ավելի ճիշտ հայերի մասնակցությամբ համերգներին.

    Ամատունի ջան, գիտեմ, որ դու Ռիվասին չես սիրում, բայց հիմա այն պահն է, որ ընտրության պահն արդեն անցել է եվ ըստ իս պետք է համախմբվենք մեր ներկայացուցչի շուրջ. /հիշեցնեմ, որ Ռիվասն իմ դուրս գալիս է /

  4. Ազիան

    uremn vor amen ban lav ancni mi hat Rivasin arajarkutyun ara))))))))))
    mi mtaci amen ban lav klini,nra hamar mec gumarner e caxsvum.
    Belgiajum cirani car e tnkel,asem vor aystex ciran hasnum e,sakayn berq@
    kaskaceli ham uni)))Joյօba jan es el qez em shat hargum,axpers,Juraqanchyur iren sirox mard
    petq e azgi shaher@ aveli ver dasi.De husanq Rivasi bazmaqanak smsnerin

  5. Jojoba

    Joյօba jan es el qez em shat hargum,axpers,Juraqanchyur iren sirox mard
    petq e azgi shaher@ aveli ver dasi.De husanq Rivasi bazmaqanak smsnerin

    Ամատունի ջան, հազար տարեկան մարդ եմ, բայց միակ մարդու համար, որ իմ գրպանից /ավելի շուտ կնոջս հեռախոսից/ փող եմ ղմշել եվ sms ուղարկել .. դա Ռիվասն է. Ավելի շուտ նրա երգն /արդեն մի քանի անգամ ասել եմ, որ ինձ երգն է շատ դուր գալիս, իսկ ինքը՝ ոչինչ .. համեմատած մեր մնացած անտաղանդների հետ/.

    Դե, դու պատկերացրու, էդքանից հետո, որ մեկի համար 320 /թե 400 ԱՄԴ/ տված լինեմ ինչքան պետք է մարդու հաղթանակն ուղենամ ura

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org