Չեմ թաքցնի. ինձ շատ դժվար է որեւէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ: Նախ, այն պատճառով, որ ոչ մի նոր բան չպարզվեց, երկրորդ՝ չնայած նրան, որ ոչ մի նոր բացահայտում ինձ համար չեղավ - լինելով «հին եվ ծանոթ» երեույթ, որպես 2 տղաների հայր, ամբողջ հոգով ընդվզում եմ սրա դեմ: Եվ երրորդ՝ այս ամենի մեջ տեսնում եմ ինչ-ինչ մութ կետեր, որոնք ինձ՝ մի մարդու, ով ընդամենը հանդիսատեսի կամ ընթերցասերի դերում է, բնականաբար հասու չեն:
Ամեն դեպքում ... ինչ կամ ով էլ լինեն այս երիտասարդները, ոչ-ոք ... կրկնում եմ՝ ոչ-ոք ... ոչ մի կիսագրագետ ու թափթփուկ կամ թեկուզ օրինապաշտ ու պարկեշտ ոստիկան /ինքնին արդեն Նոնսենս է հնչում/ իրավունք չունի ձեռք բարձրացնել մեր երեխաների վրա: Հարցը նրանում չէ, որ մենք բոլորս տղա ենք եղել եւ ժամանակին գոնե մի հատ կռիվ արած կլինենք եւ այսքանով սեփական մաշկին մոտիկ ենք զգում, այլ այն պատճառով, որ ոչ մի բռնատիրական կամ թեկուզ լեգիմիտ իշխանություն նրանց իրավունք չի տվել իրենց նման կերպ վարվել:
Ամեն դեպքում ... ես մի մարդ եմ, ով համեմատաբար քիչ է գործ ունեցել այդ համակարգի հետ /թու-թու/, երբ գեթ մեկ վայրկյան պատկերացնում եմ, որ նման մեկը կարող է տղայիս վրա ձեռք բարձրացնի ... հասկանում եմ, որ արյունը կխմեմ այդ ոստիկանի էլ, իր ոստիկանապետինն էլ.
Այո, այս ամենը նշում եմ Bold-ով, որովհետեւ նույնիսկ այս տողերը գրելիս, եւ միայն պատկերացնելիս ... մեջս ամեն ինչ խառնվեց: Խառնվեց, քանի որ ինքնին արյունախում չլինելով ... ու հասկանալով իմ համեստ հնարավորություններն այս «որսորդ» իշխանությունների պայմաններում, բայց… ուզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ուրիշի երեխայի վրա ձեռք են բարձրացնում, հասկանան ... որ այս աշխարհում մեզ առաջին հերթին մեր երեխաներն են հետաքրքրում: Եվ նույնիսկ եթե «քիթս չհասնի խաղողին», հաստատ ձեռքս գրպանիս կհասնի, որ վարձեմ մեկին ...
Ինչն է այս երկրում էժան .. մարդու կյանքը.
---
-----
Ավելացրել եմ F5-admin-ի խնդրանքով 05.05.2010 20:36
Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Նայած ում կյանքը… Կան մարդակերպեր, ովքեր զուգարան գնալիս էլ թիկնապահով են գնում, ու կնոջ ծոցը մտնելիս էլ, մի քանի թիկնապահ՝ վզները «ՏԷՑ-ի տռուբեքի» հաստության հսկում են նրանց մերձեցումը:
Կան դեմքեր, որ մենակ անասունների (այդ թվում՝ զեբր ու բիզոն) ներկայությամբ են իրենց մարդ զգում: Ամեն ինչ կախված է «ռազկլադ»-ից:
Իսկ այն, որ ոչ մենք, ոչ մեր երեխաները պաշտպանված չենք որեւէ «տավարից», դա՝ հաստատ: Մարտի մեկը մարսեցին, դրա համար էլ սենց աստիճանի ոգեւորվեցին: Իսկ մլիցեքը հա էլ ծեծել ու «սպանել են», ուղղակի, ցավոք, այս անգամվա «սպանելը» դարձավ առանց չակերտների…
05-05-10 • 18:32 PMԻնչքան էլ, որ մենք հարգենք Մարտի 1-ի զոհերին, բայց մի բան է դիմակայության պայմաններում կամ ձերբակալման ժամանակ սպանությունը եւ մեկ այլ բան, երբ դա արվում է հարցաքննության ժամանակ:
Ես լավ չգիտեմ, թե Մարտի 1-ի զոհերն ինչ պայմաններում են սպանվել, բայց չեմ բացառում, որ նրանցից ոմանք այդ պահին այդքան էլ խաղաղ չէին տրամադրված ... նկատի ունեմ անզեն երեխային ու հասուն տղամարդուն հարվածելը տարբեր բաներ են, չնայած երկու դեպքում են հանցանքը որակվում է «մարմնական վնասվածք հասցնել»:
05-05-10 • 20:42 PMԻսկական ողբերգություն…
05-05-10 • 22:54 PMԵթե չերեւաց, ահա հղումը…
http://www.youtube.com/watch?v=7FcIBmuwq_s
05-05-10 • 22:55 PMԻ՞նչ ես ասում: Անզեն մարդու վրա դիպուկահարով կրակելը ճի՞շտ է…
Ոնց էս ազգը չի ուզում հասկանալ, որ էս ամեն ինչի պատճառը մարտի մեկն է, մարտի մեկի պատճառը՝ 2008-ի ընտրությունները (չկեղծվեին՝ դա չէր լինի), սրա պատճառը՝ 2003-ից սկսած ապաթիան (իներտություն չլիներ, էդ վիճակը չէր լինի), 2003-ից սկսածը՝ հոկտեմբերի 27-ն է (սա չլիներ, էդ աստիճանի անկարգություն ուղղակի չէր լինի), 27-ի պատճառը` 98-ն է (դավադրություն չլիներ, դավադիր սպանություն չէր լինի), իսկ դրա պատճառն էլ` 96-ը (պետական ինստիտուտի վրա հարձակվողին որ պատժեին, Հոկտմբերի 27-ին ԱԺ շենք մտնել ոչ ոք չէր համարձակվի).... Էս ամեն ինչը փոխկապակցված ա:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄՅՈՒՍԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է:
Եթե ուզում եք մի բան փոխել, ուրեմն պետք է մեկ անգամ կանգնել… Ախր մի՞թե ամոթ չի. ղրղզները երկու անգամ ինչե՜ր ասես, որ չարեցին… Հույները… Ես, որ հույներից ընդհանրապես էսպիսի բաներ չէի սպասի, տեսնում ու զարմանում եմ նրանց պայքարի ոգու վրա… Իսկ մեզ մոտ 17 տոկոսի փոխարեն գազը 40 տոկոսով են թանկացնում՝ հեչ, ոչ մեկի «տանձին էլ» չի… Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյան. մեզ համար է ասում…
Ուղղակի մարգարեություն է… Իսկ մեր ազգը՞… Լավ, չեմ խոսում..........
Միայն երգեք՝ «ելիր, ում կյանքը անիծել են»…
06-05-10 • 01:49 AMԻ՜նչ լավ է գրել Հրանտը…
Philosopher ջան, բայց ոնց հասկացա, քո շարադրած տրամաբանական շղթան եկավ Լեւոնի գահընկալության տարիները ու կանգ առավ… Ըստ իս, այս շղթան լավ էլ շարունակվում է Լեւոնի ժամանակներով էլ, դրանից առաջ էլ…
Ու, Վարդան Պետրոսյանի ՎերԵԼՔ-ի համար, դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենք… որովհետեւ աննկարագրելի հարմարվող ենք: Մարդն իր տեսակով հարմարվող է, հասկացանք, բայց է՜ս աստիճանի…
06-05-10 • 02:09 AMՍկզբից մտքովս անցավ պատասխանել քեզ նույն կերպ եվ ման գալ 96-ի պետական ինստիտուտ մտնելու պատճառները ... հետո հասկացա, որ ձեզ ինչ ասեց, մեկ է պտի Լեվոնի խոսքերով պատասխանեք.
Ախր ի՞նչ կապ այս տղաների դեպքի եվ Լեվոն պապու հետ ... ուղղակիորեն ոչ մի կապ. Նույն բանը եվ եղել եվ Լեվոնի ժամանակով, եվ նրանից առաջ. Նույն բանը եվ արել են եւ Լեվոնի դրածոները եվ նույն Վանոն ... բայց չէ՜ ...
Ձեզ որ թողնեն ամուսնու ամլության պատճառն էլ կբարձեք 2008-ի պարտված ընտրությունների վրա ...
Թե քեզ թվում է Լեվոնը կամ ազգի հերոս Վազգենը նույն բաները չէին անում ... հավատա ինձ ավելի վատ բաներ էին անում, դրա համար ես նրանցից ոչ մեկի գերեզմանին մի քյոռ ծաղիկ էլ չեմ դնի երբեք. Հերիք է էլի ... սաղ իրենց ազգի հերոսի տեղ են դրել /խոսքը հետւակի մասին չէ Philosopher/, բայց որ տեսնես ամեն մեկը ինչ հարստություն է դիզել, ինչ ավտոներով է ման գալիս .. .մազերդ բիզ-բիզ են կանգնում ...
Իսկ դրանից հետո ... Philosopher-ի նմաններն կանգնում են եվ ամեն ինչում մեղադրում մի քանիսին, քանի որ վերջիններս իրենց խանգարում եմ վերցնել իշխանությունը.
Ցավալին էլ հենց դա է, որ ազգի 90 տոկոսը միայն ատելուն է ընտելացել .. .սիրելը եվ գնահատելը իսպառ վերացել է ... խոսքը սրանց սիրելու մասին չէ .. .բայց պետք չէ ամեն ինչում մեղքը ուրիշների վրա գցել /անկախ նրանից, թե դու ես եղել այս ամենը հոգեւոր հայրը, թե ես/
06-05-10 • 03:59 AMԱվելացնելւ բան չկա,տխւր է…
07-05-10 • 06:35 AM