Տանել չեմ կարողանում ատամնաբույներին... Էլիտար կայֆալոմ
Ապր 26

գլուխս շարժում եմ ձախ ու աջ
հետո աջ ու ձախ
տնօրենիս կողից աչքով ա տալիս դիզայները
կամացից իջացնում եմ մայկաս
որ քշտվել ա վերև
ու բացել ա փոր-մորս

ականջներիս մեջ երգում ա լհասա դե սելան
ինքը երգում ա իրա տխրոտիկության մասին
լսում եմ ու նորից լսում
չեմ կարում կտրվեմ ես լհասայից
չգիտեմ խոսքերը
ու չեմ էլ հասկանում
բայց գիտեմ որ երգում ա իրա հոգու մասին
իրա՜ ի՜մ ու քո՛ հոգու մասին

սենյակ ա մտնում ուրիշ մի մեկը
ու տարածվում ա ուրիշ մի տեսակ դուխու հոտ
տաիշային տանում ա շատ տարիներ առաջ
էդ դուխու հոտը
իրան հիշացնում ա առաջին սերը
իրա վրից գալիս էր դուխու էդ հոտը
իսկ լհասան երգում ա ականջներիս մեջ
տաիշան ոչ մի պյան ու ոչ մեկին չի մոռանում
նամանավանդ հոտերը

լհասա՛ լհասա՛ լհասա դե սելա՜
երգիր անըդմեջ դու լհասա դե սելա՜
հանիր տաիշի հոգու մեջից ամեն ինչ
թող ոչ մի պյան չմնա մեջս
մեջս լինի դատարկ
ու աչքերս լինեն դատարկ ու անտակ

էդ հոտը մեջս զարթնացրեց անկապ հիշողություն
դու հոտ չունես բնավ որ հոտով հիշեմ քեզ հետո
դու հոտ չունես բնավ ու հոտով չեմ հիշի քեզ հետո

լհասան երգում ա տաիշայի չսիրո մասին
չսերը հոտ չունի
ինքը ուրիշ պյան ունի
ինքը ունի հիշողության հոտ
հիշողությունը անկապ ա
այսինքն ինքը հեչ էլ անկապ չի
ինքը ուրիշ տեսակ ա

տաիշը ձեռի հետ նայում ա էս նույն տեքստը ու ձեռի հետ հյուսում ա երկարած չոլկի ձախ կողմը

լհասա՜ լհասա՜
ինչու դու մեռար կրծքի քաղցկեղից
ես էլ կմեռնեմ
ինչպես նաև դո՛ւ նա՛ ու մե՛նք բոլորս մի օր երբ կգա ժամը

ու մի գուցե մի մեկը այնժամ հարցի թե ինչո՞ւ մեռար դո՛ւ տաիշա
կամ էլ չհարցնի
ինձ համար այնժամ դա արդեն մեկ կլինի կամ էլ ոչ

լհասա՜ լհասա՜
ինչու՞ դու մեռար 37 տարեկանում
ժամը չէր դեռ
կարող ա ես էլ մեռնեմ 37 տարեկանում
բայց ես չեմ մեռնի 37 տարեկանում
որովհետև 48 եմ արդեն

ես գրում եմ սա անկապ հավեսի համար
լրիվ անկապ որովհետև գործի ժամ ա հիմա ու հավես չունեմ ուրիշ պյանի
ինչ- որ պետք ա արել եմ
ու անկապ ժպտում եմ
սենյակ մտնող ու խառնված տնօրենիս
ինքը հարցնում ա տաիշա ի՞նչ ես դու գրում
ասում եմ բանաստեղծություն
տարօրինակ նայում ա դեմքիս
իսկ ես լսում եմ լհասա ու գրում էս տեքստը

տնօրենս խառնված վազում ա սենյակից սենյակ
իսկ ես լսում եմ լհասա դե սելա
ու գլուխս շարժում եմ ձախից աջ հետո աջից ձախ
մարմնով ճոճվում եմ ձախից աջ ու հետո աջից ձախ

ինչ որ մեկը կհամարի սա անկապություն
ու կմտածի թե տաիշը խելքը գցել ա
տաիշը շուտվանից ա խելքը գցել ասեմ տենց մտածողին
էն ժամանակ երբ ծնվել ա

տաիա՜ տաիշա՜
ինչու՞ դու ծնվեցիր
որ մի օր մեռնե՞ս ինչպես լհասան կամ էլ չմեռնես
ո՞վ գիտի վաղն ինչ ա լինելու
միգուցե ես հենց վաղն էլ մեռնեմ
կամ էլ հենց հիմա երբ լսում եմ լհասա դե սելա
տաիշն արդեն մի անգամ մեռել ու նորից ծնվել ա
բայց խի՞ մի անգամ
հա էլ ծնվել ու նորից մեռել եմ
մինչև դարձել եմ տաիշա48

լհասան երգում ա ականջներիս մեջ իսկ ես գլուխս տանում եմ ձախ ու աջ հետո աջ ու ձախ
մարմնով ճոճվում եմ ձախ ու աջ հետո աջ ու ձախ
մայկես քշտվել ա սավսեմ վերև
բացելով փոր մորս
աչքերիս դիմաց տնկվել ա երկարած չոլկիս ձախ կողմի պոչը

կինո մոսկվայի ամառայինը մնացել ա բորտին
ինքը կքանդվի հաստատ բայց ես չեմ ուզում էտ
ինչպես նաև էն որ լհասան մեռներ կամ մհերը ենոքյան նստեր

ով գիտի թե խի ա կյանքը սենց
ես գիտեմ
թե խի ա սենց
բայց համաձայնվել եմ արդեն
հազարամյակներ առաջ
երբ տաիշա չէի
բայց հիմի արդեն համաձայն չեմ էլ
ու կպայքարեմ ինչքան ուժ ունեմ
փոշմանել եմ արդ որովհետև կոնկրետ ինձ չեն հարցրել
ու կպայքարեմ ինչքան ուժ ունեմ

տաիշա՛ տաիշա՛
տնօրենս քայլում ա սենյակից սենյակից
իսկ ես լսում եմ լհասա դե սելա
ու գլուխս շարժում եմ ձախից աջ հետո աջից ձախ
մայկես սավսեմ քշտվել ա վերև ու բացել ոչ միայն փորս-մորս

երբ տաիշը փոքր էր
ուզում էր դառնար տան կնիկ
ու բերեր մի բոլուկ էրեխա
իրեք աղջիկ ու էրկու տղա
տաիշա՜ տաիշա՜
բայց լրիվ կտտցրած ես դու ծնվել
ինչ խելքդ գցածն էս բայց դու ծնվել

էրկու տղա մտածում էր տաիշը
որ իրար թև թիկունք ըլնեն
իսկ իրեք աղջիկ
որ իրանք իրար օգնեին նոր տարվա անթիվ անհամար կաստուրկեքով փաթթվելիք տոլմեն սարքելուց
որ հերթով անեին սաղ գործերն ու համ էլ տելեվիզրից հետ չմնային

հենց գալիս էր նոր տարին
ախպերներս նստած տելեվիզրի առաջ լավ կիոն ու հաղորդում էին նայում
իսկ ես կուխնիում նստած տոլմա էի փաթթում կամ էլ տորթ թխում
կամ էլ սալաթ պյան ու տենց մինչև նոր տարվա գիշեր
ու միշտ նախանձել եմ էն աղջիկներին
ում մամաները սաղ գործերն անում էին ու իրանց աղջիկներն ինչ ուզում անում էին

իմ մաման հիվանդ էր
ու ես մենակ նոր տարին չէ որ չէի կարենում նստեի տելեվիզրի առաջ
ամառները բուրդ էի չփխում ու լուսամուտ լվում
տան մաստիկա պյան-մյան ուբոռկա լվացք-պյան
երբ հինգերորդ դասարան էի մորքուրս ասեց տաիշ դու մեծ աղջիկ ես արդեն
լվացք չե՞ս կարում անես որ էն մյուս մորքուրդ պիտի ձեր տան լվացքը անի
ու տենց ջոկեցի որ արդեն մեծացել եմ
շատ տարիներ հետո պապիս մեռելի սփխեչի վրա էդ նույն մորքուրիս մի լյավ խչմարեցի
բայց էդ մասին ուրիշ օր

քննությունների վախտ երբ մեր կուրսեցիները մենակ պարապում էին
ես համ էլ տան ուբոռկա էի անում բուրդ էի չփխում ու յորղան կարում

լհասա՜ լհասա՜
լհասա՛ դե սելա՛ ինչո՞ւ դու մեռար այդքան շուտ

տաիշա՜ տաիշա՜
տաիշա՛ն լսում ա լհասա դե սելա ու սաղ մարմնով ճոճվում ա խառը կողմերով

սաղ կյանքս երազել եմ պրծնեմ էդ ուբոռկեքից ու տան գործերից
ու երբ որ էկավ վախտը
թքեցի ալամ աշխարհի ու հենց իմ վրա
տունս օրերով կեղտոտ ա տանձիս էլ չի
լուամուտներս երկրորդ տարին ա ֆռռում էլի տանձիս չի
պատալոկի անկյունիկներում սարդերը իրար սեր են խոստովանում
ու ճանճ բռնում սավսեմ տանձիս չի
չեմ էլ հիշում թե երբ եմ վերջին անգամ ճաշ սարքել
ուտում եմ ամեն զիբիլ
երբ որ վախտին երազում էի իմ համար սարքել ամեն ինչ
տեսակ ու տեսակ ու վայելել ազատությունս
այ էսի տանձիս ա

ի՞նչ ազատություն ի՞նչ պյան
ես վանդակում եմ
կյանքի սարքած վանդակում ու չեմ կարում անեմ էն ինչ ուզում եմ
տաի՛շա տաի՛շա դու վանդակում ես ինչպես բոլորը
բայց իրանք էդ մասին չգիտեն
ու ապրում են բաց երկնքի տակ

ես լսում եմ լհասա դե սելա ու գլուխս տանում եմ ձախ ու աջ ու հետո էլ աջից ձախ
լհասա՜ լհասա՜
լհասա՛ դե սելա՛

մհեր ենոքյանը ճաղավանդակում նստած էր ոնց որ կենդանին վանդակում
տաիշը կատաղել ու լացել էր
ո՞նց կարան մարդուն պահեն վանդակում
ու էդ կոչվում ա ժողովրդավարությո՞ւն
մենք արդեն տասը տարի ա ինչ թոմ թազա դարում ենք
մարդու արժանապատվությունը նսեմացնող վանդակ
մարդը կարա նստի խցում մեկուսարանում բանտում բայց ոչ վանդակում
մարդը վանդակում
ճաղավանդակում
ոնց որ գազանանոցում
մարդն ինչպես գազան
նստած վանդակում

մենք էլ ենք վանդակում
կյանքի վանդակում
բայց մեր վանդակի սահմանները լեն են
ճաղերն էլ աչքի համար չտեսանելի

լհասա՛ լհասա՛ ինչու՞ դու մեռար լհասա՛ դե սելա՛

մենք ապրում ենք դեղին արևի տակ ու կանաչ խոտերի վրա
լհասա՜ լհասա՜ ինչո՞ւ դու մեռար
տաիշան սիրում ա քեզ

տաիշա՜ տաիշա՜ ինչո՞ւ դու ծնվեցիր

տաիշան լսում ա լհասա դե սելա
գլուխը տանում ա ձախ ու աջ հետո աջ ուձախ
ճոճվում ա բարակ մեջքը տաիշի
ձախից աջ հետո էլ աջից ձախ
ականջների մեջ նորից ու նորից
երգում ա լհասա դե սելան


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    լհասա՛ լհասա՛ քեզ կարդալուց
    Պաշին եմ հիշում Դիանա Գրիգորյանի
    Չգիես ինչու հիմա մոդա է դառել Հայաստանում
    Իրենց մասին երրորդ դեմքով խոսելու

    տաիշա՜ տաիշա՜ ինչո՞ւ դու ծնվեցիր
    լհասա՜ լհասա՜ ինչո՞ւ դու մեռար

  2. Talia

    …ՃՃՃՃ ճիշտն ասած չեմ կարողանում գտնել էստեղ ոնց ժպիտի նշան դնեմ… Մի խոսքով մեծ նշան ժպիտի… պարզապես ժպիտ…

  3. Մտահոգ

    Ավելի լավ չէր լինի՞, որ պատմվածք լիներ smile

    Չգիես ինչու հիմա մոդա է դառել Հայաստանում
    Իրենց մասին երրորդ դեմքով խոսելու

    ոչ միայն դա, այլ՝ առանց վերջակետ-մեծատառի իրար հետեւից բառեր շարելու…

    Չգիտեմ… ինձ որ դուր չեկավ այս ոճը… տպավորությունն այնպիսին է, որ մորդու մտքին ինչ եկել է հանձնել է թղթին առանց ֆիլտրելու… Ու, ճիշտը որ ասեմ, հոգնեցնում է: Իսկ որ ես հոգնում եմ, մեկ սկզբից եմ մի քանի տող կարդում, մեկ էլ վերջից: Իսկ մեջտեղներում, ոնց էլ լինի, մի լավ միտք կլինի…

  4. Jojoba

    Չգիտեմ… ինձ որ դուր չեկավ այս ոճը… տպավորությունն այնպիսին է, որ մորդու մտքին ինչ եկել է հանձնել է թղթին առանց ֆիլտրելու…

    Հավատա, դու միայնակ չես.

    մեկ էլ մի բան եւս ... ինձ է թվում, թե՞ բանաստեղծական նկտրտումներ ունեցողները վերջերս շատացել են.

  5. Մտահոգ

    ինձ է թվում, թե՞ բանաստեղծական նկտրտումներ ունեցողները վերջերս շատացել են.

    Ըստ իս, նրանց համարձակությունն է մեծացել, քանի որ ընթերցողի կարծիքը ու գնահատականը շատերին չի հետաքրքրում (մյուս կողմից էլ՝ ընթերցո՞ղ է մնացել), կարեւորը ներքին բավարարվածություն ստանալն է: Ինչ-որ անիմաստ «ազատություն ու անկախություն» եմ տեսնում այս ամենի մեջ: Կգրեն ոնց կցանկանան, կարտահայտվեն ինչի մասին ԻՐԵՆՔ կցանկանան, կյանքը գռեհիկ է, ուրեմն՝ կգրեն գռեհիկ ոճով… Կարեւորը՝ իրենց ու մի քանի ընկերների կամ, այսպես կոչված «արվեստագետների» դուրը գա, կամ էլ՝ թքած բոլորի վրա, կարեւորը գրողի դուրը գա. իսկ մնացածը ինչ ուզում են, թող մտածեն…

    Այլ կերպ՝ գրվում է ԳՐՈՂԻ համար եւ ոչ թե ԸՆԹԵՐՑՈՂԻ: Այդ դեպքում էլ ինչո՞ւ է հրապարակվում smile

  6. Talia

    էս քանի օրը, հենց ժամանակ լինի, հումոր բաժնում կանդրադառնամ բոլոր քոմենթներին… հույս ունեմ ըմբռնումով կմոտենաք առանց ֆիլտրելու մտքիս էկած մտքերի խրթին ու անհասկանալի հոսքին… չեք ասում էլի, թե ստեղ ոնց կարելի է ժպտալ…Ճ

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org