Մայրենի 2-ի սահմաններում Տանել չեմ կարողանում ատամնաբույներին...
Ապր 25

Հիրավի կարելի է զարմանալ մեր ժողովրդի վրա. ում հետ ենք մենք ընկերություն, հարեւանություն ու քիրվայություն անում՝ ռուսների եւ թուրքերի… Հիմա երեւի կհակաճառեք, թե թուրքերը դուրս եկան այս շրջանակից (Սերժը եւ ԱԺ-ն հայտարարություն տարածեցին, թե «ժամանակավոր չենք հավատում թուրքերին»): Մի քիչ շուտ չի՞ արդյոք նման հայտարարությունների համար: Միթե՞ ինչ որ մեկը կասկածում է, որ սա ընդամենը ընդմիջում է եւ շուտ է խոսել ավարտի մասին: Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է հավատալ թուրքերին կամ ռուսներին:

Հիմա շատերը կասեն, թե թուրքերը մեր հարեւաններն են եղել ու կմնան, իսկ ռուսները մեր դաշնակիցներն են: Բայց, ավաղ, եթե առաջինին ես երբեք չեմ կարող հավատալ, ապա ռուսներից ավելի մեծամոլ, ինքնահավան եւ շովինստ ազգ ես դեռ չեմ հանդիպել: Այո, որպես կիրգիզ ազգի մի տոհմանկան ճյուղ մենք հավանաբար կհետաքրքրենք ռուսներին, բայց՝ ոչ ավելին: (Հայ-ռուսական հարարբերություններն այն թեմա չէ, որ կուզենայի այսօր արծարծել):

Այսօր, երբ առաջին անգամ նստեցի կոմպի առաջ, որոշեցի տեսնել, թե ինչ են գրում թերթերը: Ռուսական մամուլն, ինչպես միշտ, որպես ոդիսական տեղադրել էին Սերժի, Գալուստի, կառավարությունից մի քանի հոգու հայտարարությունները, եւ մեծամամասնությամբ իրենց զերծ պահել անձնական ձեւակերպումներից: Փորձեցի հասկանալ՝ մարդաշատ ռուսական ֆորումներում ի՞նչ վիճակ է ... Ավաղ, նորից կամ լռություն կամ էլ քննարկումներ հայկական եղեռնի լինել-չլինելու վերաբերյալ կամ ինչպես են հայերը սիրում ամեն ինչ իրենց վերագրել, ստեղծել ու հորինել… Մի խոսքով, փակեցի առանց խղճի խայթի:

Ստիպված միացրեցի հեռուստացույցը, եւ քանի որ վերջին անգամ փոքր տղաս Շանթով «Նարուտո» մուլտն էր դիտել դեռ երեկ, ապա թարսի պես հենց Ծիծեղնակաբերդից Շանթի ուղիղ թողարկմանը հանդիպեցի: Եվ, իմ բախտից, (քանի որ ահավոր ներվայնացել էի ռուսական բլոգներից), Շանթի եթերում մի անգրագետ աղջնակ միկրոֆոնը ձեռքին մի թուրք էր բռնել Ծիծեռնակաբերդում եւ իր արեվին հարզազրույց է վերցնում: Աջ ձեռքում միկրաֆոնն էր, իսկ ձախ ձեռքը ակնհայտ նրան խանգարում էր. մեկ շարվարի գրպանն էր դնում, մեկ հորիզոնական հարթության մեջ այնպես շրջապտույտներ էր տալիս, որ թուրքին առնվազն թվում էր, որ իրենից հայկական հողերն են ետ պահանջում:

Դիմելով թարգմանչին՝

- Խնդրում եմ իրենց հարցրեք, ինքը ինչա մտածում հայերի եղեռնի մասին...

Իհարկե, թարգմանիչն իրենց բեթար էր հայերեն խոսում, բայց մեկ այլ բան է թուրքի թարգմանիչ, մեկ այլ բան է Շանթի լրագրող… ով «է»-ի փոխարեն «ա»-ներ է օգտագործում, իսկ հարցազրույցն էլ այնպես էր վարում, ինչպես 95-99 թթ-ին հացի տալոններով հերթում մարդիկ կամաչեին իրենց պահել:

Մի խոսքով… տիպիկ կոլխոզ.

Լավ է շուտ պրծավ եւ Շանթը որոշեց ցույց տալ, թե ինչպես առավոտյան երկրի ղեկավարությունը իր պարտքն է կատարել եւ այցելել Ծիծեռնակաբերդ: Եվ ի՞նչ… ոչինչ ...ուղղակի պետք է մեկ անգամ գոնե տեսնեիք այդ կադրերը, երբ մի քանի շարքով գնում են երկրի առաջին դեմքերը, եւ Սերժից քիչ ձախ եւ մեկ քայլ հետեւից աչք էր ծակում Հրանուշ Հակոբյանի ձյունաճերմակ ատամների փայլը: Այն ժամանակ, երբ պրեզիդենտի աչքերից ուր որ է արցունքներ պետք է հոսեն, նույն այդ պահին հարգարժան Տիկնոջ ժպիտը ոչ մի կերպ չէր անցնում… Դե օպերատորն ի՞նչ մեղք ունի: Կադրում, ինչպես էլ օբյեկտիվը պահեր պրեզիդենտի ուղղությամբ, Հրանուշի ժպիտը պիտի շողշողեր… Մի խոսքով, Սփյուռքի նախարարությունը անկեղծ սգում էր:

Ստիպված անջատեցի հեռուստացույցը եւ դուրս եկա տնից:

Երեկոյան, երբ վերադառձա տուն, կինս ասաց, որ նույն այդ կադրերը Շանթի առնվազն 2-3 անգամ կրկնել է: Դե հո ուրիշ պրեզիդենտի չէին ցուցադրելու կամ ուրիշ տարվա կադրեր չէին հեռարձակելու…

Միացնում եմ նույն հեռուստացույցն այն հույսով որ մի կինոնկար կգտնեմ (Մայրիկ, Արարատ)… Մեկ էլ տեսնեմ ԱՐ-ով Վարդան Պետրոսյանն է իր Եղեռնին նվիրված իր իսկ բառերով ասած «Տավարած» համարով.... Դե ո՞նց չգժվես սրանից հետո: Ինչքան էլ որ նրա արվեստին, կամ այլ կերպ ասած՝ «խոպաններին» լավ վերաբերվես, ինչքան էլ որ վիճահարույց լինի Եղեռնին նվիրված նրա համարը, բայց ամեն դեպքում այն հումորային է: Նկատի ունեմ, որ հումորի իմաստը ծիծաղ առաջացնել է, ինչքան էլ որ այն «սեւ հումորով» տեղ-տեղ համեմված լինի… Ամեն դեպքում, այդ համարը նայելուց արցունքները չեն որ ողողում են իմ աչքերը, այլ ծիծաղ է առաջանում…

Դե, ինչ ...  խոսքեր չունեմ հավելելու:


Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն

  1. F5-admin

    Ւնչ ասեմ, Jojoba ջան… Ամենավատն այն է, որ ապրիլի 24-ը վերածում են քարոզարշավի (կարո՞ղ է մոտակայքում արտահերթ ընտրություններ են սպասվում smile): Այո-այո, բոլոր ալիքներով, ամեն 30 րոպեն մեկ սկսվում էր Սերժ Սարգսյանի մի 10 րոպեանոց գովքը: Ու ներկայացվում էր ոչ թե որպես՝ Հայաստանը այսպես արեց, հետո այսպիսի հայտարարություն եղավ… այլ՝ Սերժ Սարգսյանը այսպես խոսեց, այսպես դիմեց ժողովրդին, Լոնդոնում այսպիսի հայտարարություն արեց… Ու կոմունիստական ամենաջերմ ու պայծառ գույներով: Հոգեբանորեն, իհարկե, կարելի էր ժողովրդի վիշտը մի քիչ թեթեւացնել (թեեւ, քիչ հավանական եմ համարում, որ ժողովրդի գոնե կեսը անկեղծորեն վշտում էր այդ օրը), բայց չդարձնել մեկ անձի գովաբանության օր…

    ՉԻ ԼԻՆԻ ՔՈ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐԱԿԸ, որովհետեւ ԶԼՄ-ները անկախ չեն… Շատ էլ որ մեկ-երկու թերթ փորձում են մի քանի «անթույլատրելի» բաներ անել, որից հետո կհայտնվեն դատարաններում: Հեռուստատեսությունն, ընդհանրապես, խորը կախվածության մեջ է: Օրինակ՝

    Տեր-Պետրոսյանի եւ Կոնգրեսի մյուս առաջնորդների հուշահամալիրին մոտենալուն պես Ծիծեռնակաբերդից դադարեցվեց ուղիղ հեռարձակումը:

    Որ ի՞նչ…

    Վարդան Պետրոսյանի պահին լրիվ համաձայն եմ… Կարելի է դիտել, ցուցադրել, բայց ոչ հենց Ապրիլի 24-ին: Մեկուկես միլիոն հայերի նահատակվելու օրն ենք հիշում, ու պետք չէ դրա տակ սարկազմ դնել… Բայց, դու ԱՐ-ով ինչ-որ նորմալ բան տեսե՞լ ես ընդհանրապես… Կամ ռուսական ալիքներից թխած սպորտ-հաղորդումներ ու բիլիարդ են ցույց տալիս, կամ էլ եսիմ ինչ… Ու զարմացա անկեղծ, որ քո ԹՎ-ի ալիքներում ԱՐ-ը թողել ես, քեազնից չէր smile

  2. Philosopher

    Ի՞նչ կապ ունի քարոզարշավը… Միշտ էլ նույնն է եղել էլի: Էս կեղտը ոնց կարելի է մաքրել, ուղղակի չեմ պատկերացնում…

    Հրանուշի հռհռոցը… Դե Երևի ԱԾԾ պետ Գորիկ Հակոբյանը այնքան «կոմպլիմենտներ» էր արել, որ Հրանուշի ուշքը գնալուց 5 էր պակասել… Դրա համար էլ ծիծաղը պահել չէր կարողանում: Իսկ առհասարակ էսպիսի արդիկ անչափ շատ են մեր պետական ապարատում, եթե ոչ գրեթե բոլորն են այդպիսին:

    Վարդան Պետրոսյանին էլ չհավանեցի իր երկդիմի հումորի համար հատկեպս «Սեր և Ատելություն» թատրոնի ժամանակներից: Երկդիմի մարդկանց չեմ սիրում.. Իսկ նրա՝ Եղեռնի վերաբերյալ հումորին ուղղակի վերաբերվում եմ բացարձակ ցասումով: Կան թեմաներ, որոնք հումորի, ծաղրանքի առարկա դարձնելը, ըստ իս, ուղղակի անբարոյականություն է… Իսկ «ԱՐ»-ի ցուցադրությունը ուղղակի տհասության արդյունք… Ապրիլի 23-ի երեկոյան ու 24-ի երեկոյան այդ ապուշությունը ցուցադրելը պարզապես խոսում է հասարակության փտածության մասին:

    ԴԵ էդպես էլ պիտի լիներ. ո՞վ ցուցադրեց Կոնգրեսի այցելությունը հուշահամալիր: Ես որ չեմ տեսել, դուք տեսե՞լ եք. նկատի ունեմ իրենց «լուրեր» կոչված հետույքամտական հաղորդումներում…

    Ու զարմացա անկեղծ, որ քո ԹՎ-ի ալիքներում ԱՐ-ը թողել ես, քեազնից չէր

    Էդ դո՞ւ էլ ես ալիքները արգելափակում… smile

  3. Jojoba

    Կոնգրեսը չէ, բայց օրինակ Վազգենի կրտսեր եղբայրը աչքս ընկավ, նույնիսկ մի քանի բառ ասեց. /չհարցնեք, որ ալիքով, բայց տեսել եմ նրան խոսելուց/

    Ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանին, ապա դա իրականում խայտառակություն էր.

    Մեկ այլ բան է, երբ հուշահամալիր մոտք գործող անչափահասների դեմքին ծիծաղ ես տեսնում /ուղիղ եթերի ժամանակ նման պահերը քիչ չեն/,

    մեկ այլ բան երբ ցույց են տալիս, ինչպես է լրագրողը հարցազրույց վերցնում ծաղիկները ձեռքին կանգնած Վերվարածներից պարսկահայ քեռուց /Արբի-Արտուր Հակոբյան/, իսկ նրա հետին ֆոնի վրա մի 4-5 տարիքով եվ երիտասարդ կանայք են կանգնած բերանները մինչեւ ծակները բացած /ներողություն եմ խնդրում, բայց այլ կերպ չեմ կարող արտահայտվել, երբ դա անում է միջին տարիքի կինը/

    եվ մեկ այլ բան է, որ բերանը բացած քահ-քահ ծիծաղում է պաշտոնական անձը՝ այն է էլ կին, այլ է պաշտոնական այցի պահին. Նախ նախարարը, որպես անհատ չէր այցելել ծիծեռնակաբերդ, չեմ կարծում, որ Սերժը այդքան հուզված էր, որ նման այլալված դեմք ուներ, բայց դա էր պահանջում պահի լրջությունը ....... միգուցե ոմանք դա դեռ չեն ընկալել կամ միգուցե թքած ունեն.

    Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այցելուցյանը, ապա ի՞նչը ցուցադրեին, թե ինչպես արդեն որերորդ տարին ՀԱԿը իր այցը վերացում է միտինգ-ի, / անկախ նրանից, թե Կառավարության շենքի դիմացով անցնելիս գոռում են, իսկ Ծիծեռնակաբերդում վեր պարզում բռունցքները ....

    ՄԻ խոսքով բոլորը պահը չեն կորցնում իրենց նպատակների համար օգտագործելու հարմար պահը, ափսոս, որ Հրանուշ Հակոբյանը երեւի տեղյակ չէր թե ինչի՞ եվ ու՞ր էին իրենք եկել.

  4. Philosopher

    ապա ի՞նչը ցուցադրեին, թե ինչպես արդեն որերորդ տարին ՀԱԿը իր այցը վերացում է միտինգ-ի

    Պետք չի Ժոժոբա.... Մարդիկ կան, ովքեր չեն եղել ՀԱԿ-ի երթին ու սխալ ինֆորմացիա են ստանում քո ասածից: Առաջին՝ ՀԱԿ-ից պետք է գոնե ցույց տալ այն, որ չանջատեն ուղիղ եթերը երբ ՀՀ Առաջին Նախագահը իր համակիրների ետ այցելում է Ծիծեռնակաբերդ: Երկրորդ՝ ՀԱԿ-ի երթի ժամանակ՝ Սարյանի արձանից մինչև Ծիծեռնակաբերդի բարձունք, միայն Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ մի քանի հոգի փորձեցին գոռալ «Սերժիկ, հեռացիր», սակայն ժողովուրդը սաստեց ու 2 վանկարկողից բացի այլ բան չլսվեց… Եվ երբ Կիևյանի մոտ Տեր-Պետրոսյանը ընդառաջ եկավ, մի քանի անգամ Լե-վոն, Լե-վոն վանկարկումներ եղան՝ մի քանի վայրկյան տևողությամբ ու վերջ… Էնպես որ, սիրելիս, իզուր դեզինֆորմացիա տարածել պետք չէ…

    ՄԻ խոսքով բոլորը պահը չեն կորցնում իրենց նպատակների համար օգտագործելու հարմար պահը

    Այո, երբ ուղղակի ցանկություն չկա մի կողմին քննադատելու, ապա անպայման պետք է ԵԽԽՎ բուրժուների պես հավասարության նշան դնել: Իսկ ես չեմ ընդունում դա. այո, ընդդիմության մեջ կան պատեհապաշտներ, որոնք անգամ կուսակցությունների ղեկավարներ են, բայց որ ընդդիմությունը մի քանի անգամ սեփական մակարդակով բարձր է իշխանությունից, դա անվիճելի է…

    Իսկ Հրանուշ Հակոբյանի կապակցությամբ ոչ մի խայտառակությւոն էլ չկա… Ուղղակի դա արտահայտությւոն է, որը առկա է ամենքի մոտ ու ամենուր… Չեմ ուզում հիշեցնել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները Հոկտմեբերի 27-ի՝ ուչաստկովի գործ լինելուց սկսած, մինչև Պողոս Պողոսյանին հետմահու մի քանի խոսք էլ ասելու պատմական անհրաժեշտությունից զրկելուց…

    Խորհուրդս կլինի այն, որ ավելորդ հավասարության նշաններ չդրվեն… Պետք է ասել այն, ինչ կա… Ղազար Փարպեցին դեռ 5-րդ դարում էր նկատել այդ աղետալի երևույթը մեր ազգում, որ չեղածը գրում են, եղածը՝ պակասեցնում…

  5. Nara-lragrox

    Պետք չէ հավատալ ոչ մի կողմին… Բոլոր ժամանակներում , պատմության բոլոր էջերում ռուսները համարվել են մեր բարեկամները և մեզ պգնողներն ու դաշնակիցը, ինչի հետ ես այնքան էլ համաձայն չեմ… Նաև ասեմ, որ այդ Շանթի «լրագրողը» և օպերատորը նկատողություն են ստացել թարգմանչին կադրում ցույց տալու համար, քանի որ նա գաղտնի գործակալ էր և արգելված էր դա… Իսկ ինչ վերաբերում է ոչ գրագետ խոսքին, ապա ասեմ, որ դա սովորական երևույթ է այժմ, քանի որ ոչ ոք արդեն հաշվի չի առնում մասնագիտական կրթությունը…
    Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի ելույթին, կարծում եմ դա չափազանցված է, ես ինքս դա համարում եմ նրա ամենաանհաջող ելույթը… Իսկ ֆիլմերի մասին ասեմ, որ ամեն տարի ցուցադրվում են նոււյն ֆիլմեչրը, այնինչ Եղեռնին վերաբերող շատ ֆիլմեր կան, որոնք աչքաթղ են լինում, օրինակ, Արամ, Կարոտ…

  6. Jojoba

    Իսկ ինչ վերաբերում է ոչ գրագետ խոսքին, ապա ասեմ, որ դա սովորական երևույթ է այժմ, քանի որ ոչ ոք արդեն հաշվի չի առնում մասնագիտական կրթությունը…

    Հարցն անգրագետ խոսքի մասին չէր, այլ պահվածքի ... մի ձեռքը ջեբը, մյուսը անկապ օդում պտույտներ է անում ... դիմում է թարգմանչին, ոչ թե զրուցակցին .. .եվ այլն

    Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի ելույթին, կարծում եմ դա չափազանցված է, ես ինքս դա համարում եմ նրա ամենաանհաջող ելույթը…

    Ճիշտն ասած, չհասկացա ի՞նչն է չափազանցված ... եթե դուք էլ եք համարում այդ ելույթը անհաջող ...

  7. Nara-lragrox

    Թեկուզ հենց նրա պահվածքը ապացուցում է մասնագիտական կրթության պակասը, քանի որ դրա ժամանակ նա գոնե կիմանար էթիկայի կանոնների մասին, թե ինչպես է պետք հարցազրույցներ վարել… Բայց ասեմ, որ նա մեղավոր չէ, մեղավոր են հեռուստաընկերության ղեկավարները, որ չեն նայում, թե ում են եթեր ուղարկում

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org