Խաչիկ Դաշտենցի անվան N 114 միջն. դպրոց (շարունակություն)
Ինչպես եւ խոստացել էի ...
Սկիզբն այստեղ
---
Իսկ հիմա անդրադառնամ թեմայի երկրորդ մասին:
Դեռեւս 2000 թե 2001թթ-ին Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում ընդունվեց 2 օրենք, որոնք շատ-շատերին բերեցին սնանկացման, բայց ըստ իս բավականին տեղին էին:
1. Ալկոհոլային խմիչքների վաճառքի լիցեզիա ստանալու համար սուբյեկտը պարտավոր էր ունենալ ոչ պակաս քան 7 մետր տարածություն, ուր կարող էր մուտք գործել այցելուն: Այլ կերպ ասած, ալկոհոլ այլեւս չէր թույլատրվում վաճառել «բուդկաներից», «դաղլիներից» կամ բոլոր պատուհանավոր կիոսկներից կամ «ակվարիումներից»:
Վաճառքի համար հարկավոր էր, որպեսզի այցելուն մուտք գործի խանութ, (որն պետք էր ունենա ոչ պակաս քան 7մ տարածք) եւ նոր միայն կատարի իր գնումը:
/Խոսքը չէր վերաբերում գարեջրին, քանի որ գարեջրի լոբբին կարողացավ հասնել նրան, որ գարեջրի վաճառքի լեցենցիայի տրմանը տրվի որոշակի արտոնություն: /
2. Ալկոհոլային խմիչքների վաճառքի լիցենզիա տրվում էր միայն այն խանութներին, որոնք գտնվում էին ոչ պակաս, քան 200-250 մետր հետեւյալ տեսակի հաստատություններից.
• հանրակրթական, նախադրպոցական եւ այլն
• կանգառներ, երկաթուղային եւ օդային կայարաններ, մետրոյի կայարաններ
---
Դե հիմա եկեք մի պահ հետ վերադառնանք, եւ տեսնենք ինչի վրա են փող աշխատում մթերային խանութները Ռուսաստանում: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց մթերային խանութի 80-90 տոկոս առեւտուրը գալիս է ալկոհոլային բաժնի վրա: Լիզենցիայից զրկումը բերում է առեւտրի-շահույթի համապատասխան չափի անկման: Ես կասեմ նույնիսկ մինչեւ 200 տոկոս շահույթի անկման (ալկոհոլային խմիչքների առեւտուրն ունի իր նրբություններն Ռուսաստանում):
-------------
Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր չարաբաստիկ 114 դպրոց
Դպրոցից 30 մետր հեռավորության վրա գտնվում է «Զովք» մթերային խանութը: Հերիք չէ, որ խանութում կա ալկոհոլային խմիչքների բաժին, դեռ փողոցի վրա էլ (նկարներում երեւում է «Պեպսի»-ի մեծ զոնտիկները, որի տակ խանութը կազմակերպել է բացօթյա առեւտուր (բացօթյա միշտ վաճառվում են էժանացված ռուսական օղիներ 1000 դրամի սահմաններում) եւ նույնպիսի գներով գարեջուր եւ գինեներ (օրինակ՝ ես ինքս չեխական գարեջուր եմ մի քանի անգամ գնել 250-300 դրամով):
Անձամբ ես Երեվանի ոչ մի այլ խանութի դիմաց, կամ շուկաներում կամ ուղղակի փողոցային առեւտրի մեկ այլ վայրում չեմ տեսել օղու վաճառք:
Ինչու Լուժկովի կողմից ընդունված վերոնշյլալ 2 օրենքները. ալկոհոլային խմիչքների բացօթյա այսպիսի առեւտրով Զովքը խախտում է 2 օրենքն էլ միանգամից:
Հավելեմ, որ փողոցի դիմացի մայթին գտնվում է մեկ այլ դպրոց, իսկ 114 դպրոցի դիմաց էլ գտնվում է մանկապարտեզ:
---
Եվս մեկ հավելում: Ես ծանոթ չեմ, թե ինչպես է կազմակեպվում փողոցային առեւտուրը Երեվանում, բայց Մոսկվայի օրինակով կարող եմ ասել, որ եթե դու ուզում ես բացօթյա առեւտուր կազմակերպել քո իսկ սեփական խանութի դիմաց, ապա հարկավոր է առանձին առեւտրի թույլատվություն ստանալ թաղապետարան-մունիցիպալիտետային կազմակերպություններից, ուր անպայման նշվում է
1. տարածքը, որն դու զբաղեցնելու ես
2. վաճառքի տեսականին…
եւ այլն
Խանութի դիմացի տարածքը հասարակական տարածք է, եւ այն զբաղեցնել, կամ առավել եւս առեւտուր կազմակերպելու իրավունքը պետք է որ տրվի համապատասխան թույլատվությամբ:
Եթե խանութը քոնն է, ապա դու պարտավոր ես 3 թե 5 մետր լայնությամբ ապահովել մաքրություն.
---
Ես հասկանում եմ, որ Երեւանը Մոսկվա չէ, (ալկոհոլային կախվածությունը այն աստիճանի վրա չէ), բայց ես նույնպես չեմ ցանկանում, որ դպրոցի հարեւանությամբ բացօթյա պայմաններում վաճառվի ալկոհոլային խմիչքներ:
Պ.ս. Վերջերս (մի քանի շաբաթ առաջ) Մոսկվայի քաղաքային պետդուման հարց էր դրել ընդհանրապես արգելել ալկոհոլային խմիչքների առեւտուրը գիշերային ժամերին (խոսքը 12:00-ից հետոյի մասին է): Անձամբ ես լինելով խիստ զբաղված վերջին օրերս տեղյակ չեմ, թե ինչ ընթացք է դա ստացել, բայց կոնկրետ Ռուսաստանի, իսկ ինչու ոչ - Հայաստանի համար նման օրենքները միշտ էլ օգտակար կլինեին:
Ուրիշ հարց է, թե ինչպես պետք է դա անել, որպեսզի ունքը դզելու փոխարեն աչքը չհանվի…
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները