Խայտառակություն կամ նոր օրհներգ Ամերիկյան հանգուցալուծո՞ւմ
Ապր 11

...Չեմ հիշում, ձեզ ասե՞լ եմ, որ իմ աչքերն առաջ ավելի մեծ էին ու ավելի արտահայտիչ, չնայած շատերը պնդում են, որ նրանք հիմա էլ շատ հետաքրքիր են… Երևի դուք շատ կզարմանաք, բայց ես սիրում եմ ամպամած եղանակ, ագռավներ ու ինքնակենսագրական վեպեր…

Չէ. էս տողերի հեղինակը ես չեմ, բայց լրիվ համաձայն եմ իրա հետ: Դե, պարզ ա, որ հեղինակի:

Որոշեցի սենց ազդարարեմ իմ մուտքը էս բլոգ:

ՆՓԱԿԻ ցուցահանդեսում եմ: Երևի ես, վսյո տակի բառերի մարդ եմ, որովհետև ոտերս հա տանում էին պատերին գրված տեքստերը: Դե, չէ, ես սովորական դիտող եմ, ու չեմ պատրաստվում վերլուծել էղած-չեղածը:

Փաստորեն, իմ վրա ազդում ա գրականությունը: Երևի: Վախտին, երբ նկարում էի ու էթում էս կամ էն նկարչի արվեստանոցը, իրանց գործերից չէի ազդվում:

Մեկ-մեկ մտածում եմ, որ սառը մարդ եմ, մեկ -մեկ էլ` չէ: Կինոն կարա վրես ազդի, նկարը`չէ:  Մեկ էլ գրականությունը: Մեկ-մեկ բաներ կա կարդում ես, ու թախիծը վրա ա տալիս ու քանդրտում հոգուդ էղած-չեղածը:

Քյասար: ՆՓԱԿՈՒՄ եմ: Էնտեղ ա ազգիս արվեստասեր ընտրանին: Մարինե Պետրոսյանի հետ Ֆեյսբուքից թեթևակի գրմրվում էի: Ուզում էի տենայի դեմքից ոնցն ա: Վահանի հետ Իշխանյան կայնած խոսում եմ, մեկ էլ վզզալով նկատեցի մի մեկին, ով բացի իրանից չէր կարա լիներ ուրիշը:

Մատս տնկեցի.

- Դուք Մարինե Պետրոսյանն եք:
- Հա, ես եմ,- զարմացած նայեց վրես ու չհասցրեց հարցնի, թե ով եմ ես, որովհետև վռազ վրա տվի:
- Ես Տաիշա Աբելարն եմ:

Ստեղ Մարինեի դեմքի գույնը բացվեց:
-Բա խի՞ մազերդ բբռեջ չեն,- զարմացած մազերս տնտղեց Մարինեն:

Բլոգիս պոստերում անընդսհատ գրում եմ, որ մազերս բբռեջ են, դաժե տենց պոստ ունեմ` բբռեջ Տաիշա վերնագրով:

Ասեմ, որ մազերս էդ օրը կակռազ բբռեջ էին, որովհետև մազերս նոր լվացել ու մեջը սանր չէի մտցրել, տենց գլուխս անկապ դես ու դեն շարժելուց, մազերս չորացել ու ընդունել էին իրանց սովորական դիրքը: Առանց սանրվելու էլ գնացել էի ցուցահանդես:

Քյասար: Անցանք առաջ: Արվեստի քննադատ էի ուզում, որ խոսացնեի ցուցոյի մասին: Ինձ մի մեկի ցույց տվին. ասին ազգանունը Թումասյան ա: Էրկու հոգով կայնած էին: Մոտեցա ու մատս տնկեցի մորուքավորի վրա:

-Ձեր ճակատին գրած ա, որ Թումասյանը դուք եք,- վրա տվի ես ցույց տալով, որ ոչ մի կերպ թույլ չեմ տալու ճողոպրի, եթե չի ուզում հետս խոսա: Բայց ինքը խոսաց ու դաժե զարմացավ: Էն պյանի վրա, որ էսօր մարդը կարա տենց ներկայանա: Դե, էդ մասին չասեց. պարզ ա: Էտի գրած էր: Իրա ճակատին:

- Ձեզ չե՞մ ասել, որ կարողանում եմ կարդալ մարդկանց ճակատին գրվածը: Ու էդ հմտությունը միշտ էլ ունեցել եմ: Չնայած, որ մարդիկ չեն էլ հավատում դրան: Տանձիս: Դուք երևի կզարմանաք, եթե ասեմ, որ սիրում եմ մթնդած եղանակին տաքուկ բնիս մեջից մասնակցել անձրևի կաթիլների վայրէջքին…

Հա, էս արդեն ես եմ: Տաիշա-Տալիաս:

Պտտվում եմ ՆՓԱԿԻ ցուցահանդեսում, նայում եմ բաղնքիում լողացող մերկ տղամարդու հետույքին, հետո փշերով շրջափակված գնդին, հիշում եմ Թումասյանի ֆորմայական ընկալումները, ոտերս նորից բերում են բառերի կողքը… սարնդոստիկներ, ՀԴՄ կտրոնների սյուն, դեմքը փակած նկարով պասպորտ, կավե կոշիկներով քայլք… Տաիշան հոգնեց…

Հրապարակում եմ: Գնում եմ տուն: Հրապարակի վրա մի մարդ ոտերին հագցրած գլորակները` սահում ա: Չգտեմ էդ առարկայի անունը: Դաժե իրա լեզվով: Բայց ինքը շատ հետաքրքիր սահում էր: Չգիտեմ, խի. ինձ թվաց, որ ինքը ֆրանսիացի ա: Հաստատ հայ չէր ըլնի: Հայը տենց ազատ չէր կարա ըլներ օրը ցերեկով` սաղի աչքի առաջ: Էս մարդու համար աշխարհը մի սահադաշտ էր, որտեղ ինքն ազատ էր: Ինքը պտույտներ էր գործում`շատ արագ ու վարժ, սահում էր հետ -հետ, քամակով շարժումներ էր անում, մի խոսքով վայելում էր շարժումն ու դրա պարգևած բերկրանքը:

Կանգնեցի մի երկար վայրկյան: Նայեցի նրան` մի հավերժ րոպե: Ինքն ինձ չնկատեց: Ես իրա համար չկայի: Շարունակեցի քայլել:


Ներկա պահին ստացվել է 18 մեկնաբանություն

  1. Jojoba

    - Ինչ նպատակ է հետապնդում Տաիշան այստեղ նույն հոդվածն copy-paste անելով
    - Ինչու է Տաիշան հաճախ իր մասին խոսում 3րդ դեմքից
    - Տաիշան իրականում 48 տարեկան է, թե՞ 48 թիվ
    - Ի՞նչ է ուզում ասել Տաիշան «Վախտ ա ըլնում », «Քյասար» եվ այլ կիսաժարգոնայնին արտահայտություններ ասելով… -

    ---
    Եթե դժվար չէ, ապա կուզենայի ստանալ այս հարցերիս պատասխանները /դե քանի որ հոդվածն զետեղվել է «Բարեւ, ե՛ս եմ» բաժնում, ապա հուսով եմ, որ հարցերս անպատասխան չեն մնա…

  2. Talia

    Դե, դուք ձեր հարցերի պատասխանը կստանաք, անկախ նրանից թե որ բաժնում զետեղված կլինի գրառումս, ուղղակի չգիտեմ, կլինի արդյոք դա այն պատասխանը, որը սպասում եք… Ասենք, օրինակ դուք ինչ եք սիրում, ես էլ ասեմ. Լեննագանի սմետան, օրինակի համար…

    Անկեղծ ասեմ, շատ աբսուրդ հարցեր են տված, եթե ուզեմ պատասխանեմ ձևովս, երկարաշունչ պոստ կստացվի… նպատակ՞՞՞ որ դեմքից՞՞ Իսկ դուք ինչու եք սիրում շնչել ասենք լեռնային մաքուր օդն ու քայլել ամպերի վրա՞՞՞ . էս հռետորական հարց էր,

    երևի ուզում էիք ասել գռեհկաբանությւոն, այլ ոչ թե կիսաժարգոնային… ընկալման խնդիր ա, ու շարադրման, կենդանի խոսքի՝ նկատի ունեմ…

    Ձեր սիրած ընկալման շրջանակներում, որտեղ քյասարը դիտվում է որպես կիսաժարգոնային արտահայտություն, կարծեմ ընդունված չէ աղջկանից տարիք հարցնել...թե՞ ոնց

  3. Talia

    Հա, ի դեպ, մոռացա ասեմ. նեղացնելու մտադրություն չունեմ… Եթե տոնս էդ ձևով ա ստացվել, բնույթովս վնասատու չեմ, ուղղակի, չգիտես ինչու. մտածեցի, որ երևի իմ գործն ա, թե գրածներս քանի պլատֆորմի վրա կարող եմ քոփի-փեստ անել…եթե չուեզի, բլոգիս լինքը ստեղ չէի դնի… Հո շատ ագրեսիվ չստացվեց՞… նպատակն այդպիսին չէ. վստահեցնում եմ..

  4. F5-admin

    Ողջույն, Talia, եւ բարի գալուստ ֆ5-բլոգ:

    Կարծում եմ, դեմ չեք լինի, եթե Ձեր ստեղծագործությունները այստեղ դառնան քննարկման առարկա: Պատրաստ եղեք լսելու նաեւ Ձեր տեսակետից ահագին տարբերվող կարծիքներ ու մեկնաբանություններ:

    Երեւի թե ես էլ սկսեմ:

    Նախ, ինձ համար խորթ է ընթերցել տողեր, որոնք լի են Ժոժոբայի ասած “կիսաժարգոնային” (թողնենք Ձեր ավելի կոշտ ածականը՝ “գռեհիկ") բառերով: Ավելի ճիշտ, ես կասեի ոչ թե “կիսաժարգոնային”, այլ պարզապես ոչ մաքուր հայերենով:

    Ասում եք՝ ընկալման խնդիր է: Փաստորեն, ես երեւի մեղավոր եմ, որ չեմ կարողանում ճիշտ ձեւով ընկալել ոչ մաքուր հայերենը: Նկատի ունեմ՝ ընթերցեմ նման ոճի ստեղծագործությունները ու վայելեմ այնպես, ինչպես կա՝ առանց գնահատական տալու լեզվին:

    Լավ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչն է նման գրելաոճի իմաստը: Ինչո՞ւ աղավաղել մաքուրը, ի՞նչ նպատակից ելնելով:

    Դուք ասում եք՝ կենդանի խոսքի ու շարադրման խնդիր է: Եթե լիներ մաքուր հայերենով, կլիներ ոչ կենդանի՞… Ամեն դեպքում, իմ շրջապատում մաքուր հայերենն է համարվում կենդանի խոսք, ու համարյա բոլոր ընկերներս ու գործընեկրներս գոնե փորձում են մաքուր խոսել: Ինձ համար հակառակը ոչ թե բերում է կինդանության շունչ, այլ ինչ-որ մի տեսակ վանող զգացումներ: Կներեք, իհարկե:

    Այնուամենայնիվ, կսպասեմ Ձեր պատասխանին. ինչո՞ւ նման շարադրանք:

  5. Talia

    Հարգելի Ադմին, բոլորովին էլ դեմ չեմ, որ տեքստերս դառնան քննարկման առարկա, այլ ոչ թե անձս… Եվ, իհարկե, պատրաստ եմ լսել իմ տեսակետից ահագին տարբերվող տեսակետներ ու մեկնաբանություններ… նույնիսկ շատ ուրախ կլինեմ…

    Գիտեք, ինձ համար շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, ես այդ մասին գրում եմ, այսինքն ընկալման… Բնականաբար, առաջին անգամ չի, որ այդ մասին լսում եմ… Ես չաասցի գռեհիկ, ես ասացի գռեհկաբանություն, դրանք տարբեր բաներ են…

    Լրիվ հասկանալի է խորթության ձեր զգացողությունը… Մարդու քիմքին միշտ էլ խորթ կարող է լինել այն ճաշը, որը ոչ միայն սովոր չէ ուտել, այլ նաև առաջին համից դուրը չի գալիս… Հնարավոր է, որ հետո էլ չգա…Մարդիկ կան, իրենց դուր կգա, կամ էլ արդեն դուր է եկել, արդեն պարզել եմ…

    Հետո դուք մեկնաբանում եք իմ մեկնաբանությունը ընկալման ձեր տեսանկյունով ու եզրակացնում եք. «փաստորեն ես մեղավոր եմ»… դա ոչ միայն բոլորվին էլ չի հետևում իմ գրածից, այլ նաև չի ենթադրում… Ինչու՞ եք դուք մեղավոր… Ես նման բան չասացի ու երբեք էլ չեմ ասի…

    Մաքուր ու գրական հայերենի մասին չեմ կարող դատողություններ անել, քանի որ լեզվաբան չեմ… Ու չեմ էլ կարող բացատրել, թե ինչու եմ այդպես նախընտրում գրել… Այսինքն կարող եմ, բայց դա էլ բարդ է գրելը, կասեմ միայն թե մեր մեջ միշտ էլ հարց է առաջանում, թե ինչու է նկարիչը այսինչ տեղը այսինչ գույն դրել… ես կարող եմ այդ հարցին պատասխանել, ու դա կլինի ձեր հարցի պատասխանը… Նկարիչը ընտրում է այդ գույնը, որովհետև ինքը զգում է մղումը. ահա, թե որ գույնը պետք է ընտրել… Ենթադրում եմ, որ ոչինչ չասող բացատրություն էր…

    Կներեք, եթե չկարողացա լավ բացատրեմ, այսքանը… եթե գրվածքներս հետագայում կարժանանա մեկնաբանությունների , կակընկալեմ, որ մեկնաբանվի, ոչ թե շարադրման կերպը, այլ բովանադակությունը…

  6. Jojoba

    Կներեք, եթե չկարողացա լավ բացատրեմ, այսքանը… եթե գրվածքներս հետագայում կարժանանա մեկնաբանությունների , կակընկալեմ, որ մեկնաբանվի, ոչ թե շարադրման կերպը, այլ բովանադակությունը…

    Դե հիմա ...՜

    Համարյա այսպես - Մեկնաբանեք, ոչ թե իմ ծուռ ոտքերս, այլ իմ հարուստ երեւակայությունը

    Ներիր, բայց ինձ շառ դժվար է ընկալել կնոջը, աղջկան առանց ուշադրություն դարձնելու նրա արտաքնին կամ ասենք խոսելաոճին. Հատկապես, երբ այդ վարվելակերպն շինծու է. Ներիր, որ թույլ եմ տալիս ինձ եղրակացություններ անել, բայց ես այն տարիքում եմ, որ կարող եմ պարզել որն է շինծու «ժարգոնային», իսկ որն՝ ոչ.

    Ուղղակի չեմ կարողանում հասկանալ ինչ նպատակ կարող ես դու հետապնդել «մտատածին գռեհիկ» քո խոսքն դարձնելով. Հաստատ դեռահաս չես, որ փորձես օրինակի համար ծխել կամ քֆուրով խոսալ /էլ չեմ ասում աջ ու ձախ թքել/ քեզ ավելի մեծ ցույս տալու նպատակով.

    Բայց մյուս կողմից էլ քո պահվածքի մեջ կան բաներ, որոնք կարծես խոսում են քո չձեվավորվես ինքնության մասին. Ակնկալում եմ, որ հիմա էլ կխնդրես չմեկնաբանել քեզ, այլ բովանդակությունը.

    Իսկ ինչի՞ բովանդակությունը.
    Թե ինչպե՞ս դու գնացիր ՆՓԱԿ կամ թե ինչպե՞ս ես դու նկարագրում քո հանդիպումն Մարինե Պետրոսյաննի հետ.

    Ներիր հարգելի պատճառներով /հիվանդանոցում պառկած եմ/ես չկարողացա ներկա գտնվել այդ ցուցահանդեսին, հակառակ դեպքում հաստատ տանս դիմացն է ... կգայի ծանոթանալու Մարինե Պետրոսյաննի հետ, ռւմ ծավոք դեռ չեմ ճանաչում.

    -------
    Ստիպված մեկ անգամ էլ աչքի անցկացրի հոդվածդ, որ մեկնաբանեմ բովանդակությունը. եւ ցնցվեցի. Ես չեմ ընդունում, բայց չեմ էլ զարնամում, երբ զրուցակից աղջնակն փորձում է ինքնաներկայացումն» նման կերպ /կարդա քո իսկ հոդվածն/, չեմ ընդունում, երբ աղջիկն խոսում է «քյասար», «կայնած խոսում եմ» արտահայտություններով, բայց էդ էլ ոչինչ - կուտվի.

    Բայց որ աղջիկն /իսկ հիմա վերընթերցելուց հետո ես քեզ ավելի շատ աղջիկ եմ համարում, եւ ոչ թե կին ... ոչ ֆիզիոլոգիապես, այլ տարիքային/ խոսում է «Տանձիս» արտահայտությամբ ... ապա «ներող քուր ջան», էդ ինձնից վեր է ... ոչ ընդունել, ոչ էլ ընկալել.

    Հլը դեռ ոչինչ, որ մեկ մեկ գյուղերում կարող ես հանդիպես քֆուր-քյաֆարով խոսացող տատիկների ... բայց երբ երիտասարդ աղջիկն ասում է «Տա՜նձիս», չէ .. .դա արդեն պերեբոր է ինձ համար. Կարելի է պատկրացնել «Չորրորդ իշխանություն» թերթում ստաժիրովկա անցած մի թերհաս լրագրող-ուսանողուհի, որն փորձում է ավելի մեծ ու հանճարեղ երեւալու նպատակով առաջ անցնել իր ուսուցիչներից.

    Հետաքրքիր է. ինչ է ակնկալում «Տա՜նձիս»-ով խոսացող աղջիկ, որ իր հետ տղամարդն պետք է խոսա նման կերպ ու նույն արտահայտություններով ... թե՞

    ------
    Լավ, փորձեմ եզրափակել.
    Ինչքան ինձ համար անընդունելի է սեռը կորցրած թատերականի ուղանողն, առավել այդքան չեմ ընդունում ՂզՕղլան դարձած կամ ձեւացող կանանց.

    ---
    Պ.Ս.

    Հա, ի դեպ, մոռացա ասեմ. նեղացնելու մտադրություն չունեմ…

    Ազնվորեն ես նույնպես նեղացնելու կամ վիրավորելու ցանկություն կամ մտադրություն չունեի,

  7. Talia

    բավական հետաքրիր մեկնաբանություն էր… դիցուք ոտներս ծուռ են, իսկ հարուստ երևակայ ությունս էլ չակերտավոր է… կամ էլ ղզողլան եմ, հետն էլ ինքնությունս ձևավորված չէ, մանավանդ տարիքիս համար, դրանի՞ց ինչ կփոխվի ձեր համար

    Ես բոլորովին էլ դեմ չեմ, որ ինձ ընկալեք այնպես ինչպես ընկալում եք, ու չեմ էլ փորձի բացատրել, թե գրել մի լեզվով չի նշանակում խոսել այդ լեզվով, ու դա բացատրություն չէ…այդ համատեքստում կարծում եմ, որ ձեր համար պետք է, որ հետաքրքիր չլիներ, թե կոնկրետ այսինչ բառն ասելուց ինչ է ակնկալում սեռը կորցրած թատերականի ուսանողը…

    ուղղակի մեկ նկատառում, նկատեցի, որ օրինակ աղջնակն փորձում է արտահայտության մեջ ինչու՞ եք բառավերջում բաղաձայն հոդ կցում, իսկապես հետաքրքիր էր, ինչ է դա. ոճ՞ , չեմ կարծում չգիտենաք, որ քերականորեն սխալ է…

    Մեկ նկատառում ևս, եթե այսուհետ տխեղծ բովանդակությամբ անձս կհեատաքրքրի մեկնաբանություններ անելու նպատակով, կխնդրեմ ավելի կոռեկտ արտահայտվել, եթե ոչ՝ ապա ոչ…

    Առողջություն

  8. Philosopher

    Ժոժոբա, +1. լրիվ համաձայն եմ…

    ինչու՞ եք բառավերջում բաղաձայն հոդ կցում, իսկապես հետաքրքիր էր, ինչ է դա. ոճ՞ , չեմ կարծում չգիտենաք, որ քերականորեն սխալ է…

    ԴԵ քերականական սխալ է իրականում, ուղակի Ժոժոբան իր ռուսական կրթությամբ որ էդքան էլ հայերեն է գրում, պիտի գնանք Կճոյանի մոտ մոմ վառենք… tongue wink

    Ներիր հարգելի պատճառներով /հիվանդանոցում պառկած եմ/

    Ի՞նչ ա պատահել, ախպեր ջան… Հո լուրջ բան չկա՞…

  9. Jojoba

    ուղղակի մեկ նկատառում, նկատեցի, որ օրինակ աղջնակն փորձում է արտահայտության մեջ ինչու՞ եք բառավերջում բաղաձայն հոդ կցում, իսկապես հետաքրքիր էր, ինչ է դա. ոճ՞ , չեմ կարծում չգիտենաք, որ քերականորեն սխալ է…

    Ներիր, բայց իմաստը չհասկացա.
    Հասկացա, որ ինչ որ սխալ եմ անում գրելուց, բայց չհասկացա ինչ /իմիջայլոց մտքերդ շատ խրտին ես արտահայտում/

    Եթե դժվար չէ, ապա կխնդրեյի Տալիային բացատրել այդ կանոնը, հակառակ դեպքում ստիպված լինեք հետագայում եվս վայելել թերի հայերենս.

    Ի՞նչ ա պատահել, ախպեր ջան… Հո լուրջ բան չկա՞…

    Լուրջ էր. Հիմա վայելում ենք հետվիրահատական ընթացքն.

  10. Talia

    խոսքը միայն աղջնակն փորձում է արչտահայտության մասին չի, կանոնը չբացատրեմ, խրթին չլինելու համար, ի դեպ խրթին գրվում է թ-ով, բերեմ կոնկրետ օրինակներ ձեր գրածից

    ճիշտ ձևը պետք է լիներ աղջնակը փորձում է, գրել եք ներկայացումն նման կերպ, պետք է լիներ ներկայացումը նման կերպ, խոսքն դարձնելով- խոսքը դարձնելկով և այլն:

    դա կարևոր չի, ուղղակի ես մտածեցի, թե միտումնավոր եք անում

  11. Philosopher

    Լուրջ էր. Հիմա վայելում ենք հետվիրահատական ընթացքն.

    Ինչեւէ, գուցե ռազմավարական գաղտնիք կա այդտեղ, միևնույնն է այս պահին, մաղթում եմ քաջառողջություն… Շուտ ապաքինվիր…

    Իսկ կանոնի պահով ես բացատրեմ. Այ օրինակ հենց այս նախադասության մեջ

    Լուրջ էր. Հիմա վայելում ենք հետվիրահատական ընթացքն

    ընթացքՆ պետք չէր գրել, այլ՝ ընտացքԸ… Էսպես խոսքդ ճիտ ա դառնում…

    Բյաց դա կարծես այդքան էլ Հայոց հարցը դարձնելու «հարց» չէր… tongue_wink.gif

  12. Jojoba

    Ինչեւէ, գուցե ռազմավարական գաղտնիք կա այդտեղ, միևնույնն է այս պահին, մաղթում եմ քաջառողջություն… Շուտ ապաքինվիր…

    Շնորհակալ եմ

    Իսկ կանոնի պահով ես բացատրեմ. Այ օրինակ հենց այս նախադասության մեջ

    Այ հիմա, որ ասեցիր - հիշեցի, որ գիտեի այդ կանոնը.
    Բայց ախր «իմ ձեւ» ավելի գեղեցիկ է ստացվում, էհ՜ …grin

    Լավ, ամեն դեպքում ներող եղեք.

    ---
    Հա , համ էլ իմացա Մարինե Պետրոսյանն ով է -

    Նշանակում է այնքան էլ չսխալվեցի Talia-ի մեջ լրագրողական նախադրյալներ տեսնելով ...թե՞

  13. Jojoba

    «Լրտեսները»՝ ՆՓԱԿ-ում

    Ապրիլի 10-ին ՆՓԱԿ-ում բացվել է «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսը, որի համադրողն է Սեդա Շեկոյանը: Մասնակցում են Անահիտ Հայրապետյանը, Օվսաննա Շեկոյանը, Դավիթ Նուբարյանը, Սամվել Վանոյանը, Վահագն Ղուկասյանը եւ այլք: «Մեզանից շատերը կարող են ասել՝ ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում: Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում՝ պատժվել կյանքի առումով ամլությամբ եւ փորձի բացակայությամբ, որից մեզ կարող են փրկել աշխատանքն ու հավատը: Այն, ինչից կարող էինք սովորել, այնտեղ է, որտեղ մենք կանք, քանի որ կարող ենք փորձով դուրս գալ միայն այն տեղից, որտեղ գտնվում ենք մեր կենդանի մարմնով… Անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է: Ցանկացած արվեստագետ կամ անհատականություն, այդ թվում՝ երիտասարդ հայ, ինչ-որ առումով անհայտ երկրի քաղաքացի է: Նա նման է լրտեսի, ով հասու է իրականությանը, այն տարբերությամբ, որ հայտնի չէ, թե ում է ծառայում, քանի որ ծառայում է ոչ թե կոնկրետ պետության՝ ի վնաս իր ծննդավայրի, այլ որոշակի աշխարհագրական անուն չունեցող անհայտ հայրենիքի: Հետեւաբար՝ նա ծառայում է ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ֆրանսիային կամ էլ Ռուսաստանին: Սրա գիտակցումն էլ մեզ դնում է մի իրավիճակում, որտեղ պետք է լրտեսներ լինենք»,- ցուցահանդեսի խորագիրն այսպես է մեկնաբանում համադրողը:

    Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հուլիսի 10-ը:

    Ժողովուրդ, ես եմ հոգնա՞ծ, թե իրականում տաֆտալոգիա է.

  14. Talia

    Իրականում ես համաձայն չեմ Սեդայի առաջ քաշած մտքի հետ հայրենիքի մասով, բայց լրտեսի գաղափարը ահագին հետաքրքիր միտք էր… ո՞ր մասն է ձեզ թվում տաֆտալոգիա, եթե մանրամասնեք կարող եմ ընկալմանս շրջանակներում բացատրել…

  15. Մտահոգ

    Ինձ թվում է, մտքերի նման շարադրանքը նման է Փարաջանովի հանած ֆիլմերի քննարկման դեպքին, երբ այդ ֆիլմը, օրինակ, Նռան գույնը, դիտում են, ասենք, 100 հոգի, նրանցից միայն 5-ը մի կերպ հասկանում են, թե ինչի մասին էր այդ ֆիլմը (այն էլ նախնական կամ հետ-դիտումային ինֆորմացիա ստանալուց հետո), իսկ հետո, երբ այդ 100-ին հարցնում ես, թե Փարաջանովն ինչպիսի ռեժիսյոր է, նրանցից չգիտեմ ինչու, սակայն մի 40-50-ը միանշանակորեն պնդում են, թե՝ Փարաջանովը տաղանդ կամ հանճար է:

    Ըստ իս, այս ամենը նրանից է, որ երբեմն կամ ոմանց կողմից արվեստը նույնացվում է բարդության հետ՝ որքան բարդ ու խրթին է դիմացինիդ արտահայտած միտքը, այնքան նա արվեստի մարդ է… Թումանյանն ուներ ամենահասկանալի, անգամ չկրթված գյուղացիների համար հասկանալի լեզուն, ու ոչ մեկ թող չապացուցի, որ նրա պես ստեղծագործող կամ կյանքից հասկացող արվեստագետ ունենք… Սեւակն ավելի բարդ է, ակադեմիական, սակայն, էլի կարելի է հասկանալ նրա միտքը: Իսկ մեր օրերում կան արվեստի մարդիկ, որոնց ոչ ստեղծագործությունն ես հասկանում, ոչ էլ արտահայտած մտքերը… Կամ էլ պիտի բան ու գործ թողնես, աշխատանքից ազատվես, գնաս մի 10-12 օր լավ հանգստանաս, ու հետո մի օր առավոտից տրամադրես այն գործին, որ նրա արտաբերած նախադասությունը դարձնես ընկալելի smile

  16. Jojoba

    ո՞ր մասն է ձեզ թվում տաֆտալոգիա, եթե մանրամասնեք կարող եմ ընկալմանս շրջանակներում բացատրել…

    Օրինակ սա

    Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում՝ պատժվել կյանքի առումով ամլությամբ եւ փորձի բացակայությամբ, որից մեզ կարող են փրկել աշխատանքն ու հավատը:

    Այն, ինչից կարող էինք սովորել, այնտեղ է, որտեղ մենք կանք, քանի որ կարող ենք փորձով դուրս գալ միայն այն տեղից, որտեղ գտնվում ենք մեր կենդանի մարմնով…

    Այս վերջին նախադասությունը 2 անգամ ընթերցելուց հետո մոտ գլխացավ սկսվեց, որն ինչպես հավաստում է բուժող բժիշկս՝ ինձ հակացուցված է. Հուսով եմ, որ 2 նախադասությունից մոտս գոնե «վերընշված ամլությունը» չի առաջանա.

    Ցուցահանդեսի նման նկարագրություն լսելու հետո, դժվար թե որեւէ մեկի մոտ «որեւէ» ցանկություն առաջանա

    -------
    Ժամանակին բուժֆակը մի դեկան ուներ -Շեկոյան ազգանունով. Չնայած նրան, որ նա դոկտոր պրոֆեսոր էր /կարծեմ, որ բշժկագիտական գիտությունների/, բայց 2-3 արտահայտությունից կազմված նախադասություններ չէր ընկալում. 

    Զարմանալի է, ինչպես նրա սերունդները /ենթադրում եմ, որ Սեդա Շեկոյանը եվ Օվսաննա Շեկոյանը այլ ծագում չունեն/ այդքան հեռու են գնացել.

    Տերդ մեռնի ակսելեռացիա՜

  17. Talia

    հա, էդ մասերի հետ ես էլ համաձայն եմ… Դե ես ընդհանրապես գնահտակննաներ տալ չեմ սիրում, ուղղակի ասում եմ, որ որևէ մտքի հետ համաձյան եմ կամ ոչ, նկատի ունենալով, որ տվյալ մարդու համր իր միտքը յուրովի հիմնավորված է, որի իրավունքը ինքը ունի, ինչպես ես՝ իմը, դուք էլ՝ ձերը…

    Ուղղակի նախ ասեմ, որ չգիտեմ որ հոդվածից եք մեջբերել այդ հղումը, լրագրողական ոչ մի նյութ չի կարող կոռեկտ համարվել այդպիսի երակարաշունչ ուղղակի խոսքի մեջբերմամբ, առավելագույն թույլատրելին մի երեք կարճոտ նախադասույթյուն է… եվ հետո Համադրողը կամ հարցազրույց տվողը կարող է ժամերով ճառել, հո՞ լրագրողը նրա բերնից թափվող մարգարիտները չի ցիտելու… Ինքը պետք է ընտրի այն մասերը, որոնք առավել ընկալելի են հանրության համար , հետո էլ թեմայի համար առանքային համարվող խոսքերը… Կոնկրետ նշված դեպքը չեմ ուզում մեկնաբանել… երեևի պարզ է

    ինչ վերաբերվում է կոնկրետ այս ցուցահանեդեսի գաղափարին՝ լրտեսին, ապա այստեղ կասեմ, որ շատ հետաքրքիր միտք էր ու ես էդ գաղափարի հետ համաձայն եմ…

    Խոսքը հետևյալի մասին է… Համադրողն ասում է արվեստագետը լրտես է, այիսնքն ինքը ապրելով էս իրականությնա մեջ և գտնվելոց իր միջավայրի հետ անմիջական փոխազդեցույան մեջ, իր տեսածը՝ կամ ոնց որ առաջ է քաշված լրտեսի գաղափարը, լրտեսածը արտահայտում է իր ստեղծագործության մեջ… Նաև ասվում է, որ լրտես է ոչ միայն արվեստագետը, այլ անհատականությունը, որովհետև նա էլ նույն ձևի լրտեսում է իրականությունը…արվեստագետը միաժամանակ լրտես է և լրտեսվող… այսինքն ինքը լրտեսում է վերը նկարածգրած ձևով, ե լրտեսվում է՝ դիտող կողմից, այսինքն մեր կողմից… Մյուս կողմից մենք, դիտողներս ևս լրտես ենք՝ արվեստագետի գործերը դիտելսի, ինչպես նաև լրտեսվում ենք, որովհետև նույն արվեստագետը ապրում է մեր կողքը և գտնվելով մեր հետ փոխազդեցության մեջ՝ իր արվեստ է ներմուծում մեզնից լրտեսածը…

    Եղավ, որ միևնույն ժամանակ և արվեստագետը, և դիտողը միաժամանկ լրտես են և լրտեսվող… ահա սա ինձ համար ընդունելի է և խորագրի իմ մեկնաբանությունն է… Իհարկե դա հենց նույն կյանն է, երբ մարդն ու արվեստագետը ապրում են կողք կողքի և շփվում միմյանց հետ, միմյանցից ազդվում, ճիշտ նույն ձևով ոնց որ սովորական մարդիկ… Ուղղակի դե սենց դեպքերում մի քիչ բարդ բաներ են մտածում, որովհետև....

  18. Jojoba

    622b9a1319408c68bbf24aee576_prev.jpg

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org