Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՀՀ անակախության 16 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ճիշտ է, նա այդ ելույթի ժամանակ դեռ չի տվել այն հարցի պատասխանը, որը շատերին է հուզում (առաջադրվում է նա որպես ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ), բայց նա հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարել Հայաստանի ներկայիս մարտահրավերներին և դրանց դիմանգրավելու տարբերակներին:
Նա շեշտել է այն 16-17 հեռուստաընկերությունների մասին, որոնց միջոցով հիմնականում կուրացվում է բնակչության մի ստվար զանգվածը և հետաքրքականն այն է, որ այս քիչ թե շատ պատմական կարևորություն ունեցող ելույթը մինչ այս պահը ոչ հեռուստաալիքով չի լուսաբանվել (ամեն դեպքում համահայկական ալիքներից ոչ մեկով, քանի որ ես հենց հիմա Վանաձորում եմ և ելույթի մասին իմացել եմ հեռախոսով և ինտերնետից):
Ես ճիշտն ասած շատ վաղուց գիտեի, որ հայկական բոլոր հեռուսատալիքները մի իշխանական ապտակի կարոտ անգլուխ ձիավորներ են և այս անգամ ևս համոզվեցի դրանում: Եվ եթե նայում ես թե համասփյուռ ալիքներով ամբողջ օրը ինչ են ցույց տալիս, լացդ գալիս է: Հ1-ով ցույց են տալիս թե ինչ լավ շատրվաններ ունենք, ինչ լավ էստակադաներ ենք բացում, բայց ցույց չեն տալիս որ, հարյուրավոր մարդիկ մի քանի միկաբաղդասարովների, ու արաաբրահամյանների թեթև ձեռքով ինչպես են անտուն մնում, որ ով է էն ապուշ ու տգետ նախագծողը ու շինարարություն նախաձեռնողը, որ ամբողջ Երևանը վերածել է սահմռկեցուցիչ շինհրապարակի ու այն բառիս բուն իմաստով կաթվածահար արել, որտեղ ամեն մետր անցնելուց հետո խաչակնքվում ես, որ դեռ ողջ ես: Դե ԱԼՄ-ով էլ դուք գիտեք ինչ են ցույց տալիս. թե ինչպես է մեր հարգարժան տկ-ն բարևում ռք-ին ու բարևելիս գլուխը խոնարհում, ինչպես թագավորի առաջ: Հա մոռացա ասեմ, շատրվանների բացման արարողության ժամանակ, ձեզնից ինչ որ մեկը լսել է, թե ինչպես ներկայացրեցին ռք-ին? Ասեմ, ՀՀ նախագահ, նորին գերազանցություն պարոն ռք: Բա մենք էս էինք ուզում մեր անկախությունից, որ մարդկանց կաստավորեն, ու ցեզարյան բաժանիր և տիրիր սկզբունքը աղավաղելով մեր երկիրը հավասարեցնեն փորձանոթային առնետի հետ (վերջինի մասին առանձին հրապարակում կանեմ):
Այս անգամ այսքանը, հուսով եմ արձագանքներ կլինեն ու մենք հետաքրքիր քննարկում կունենանք…
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...
Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Տեր-Պետրոսյանի խոսելը ահագին ակտիվացրեց Հայաստանի քաղաքական դաշտը: Նկատի ունեմ, հիմի որ նայում ես առկա ճահճին, ինչ-որ պղպջակներ են դուրս գալիս մակերեւույթ ու բլթում… ի դեմս լրագրողների ու մի քանի հոգու տակ իրենց վատ չզգացող եւ նույն լրագրողների կողմից քաղաքական գործիչ դարձած տարբեր անդեմ մարդկանց:
Տեր-Պետրոսյանն իր խաղը ճիշտ է սկսել, սակայն մի բանն է սխալ անում. իր նախկին սխալների մասին որ հրապարակավ ափսոսանք հայտնի (ներեղությանը նմանվող), ավելի ճիշտ կլինի: Թե չէ, ինչի մասին որ Քոչարյանին մեղադրում է, իր ժամանակ էլ կար, ու հենց իր ժամանակ դրանց ծիլը դրվեց:
25-09-07 • 18:41 PMԵս լրիվ համամիտ եմ Բլոգերի հետ կապված նախկին սխալների հետ: Կարծում եմ, որ իրոք նա պետք հստակ մատնանշի իր և իր թիմի կողմից արված սխալները (առնվազն նրանք, որոնք չեն վնասի Հայաստանի արտաքին շահին), ներողություն խնդրի դրանց համար և պատրաստակամություն հայտնի դրանք ուղղելու: Հետո արդեն նոր պարզ կլինի, թե ինչ է լինելու…
26-09-07 • 09:37 AMԻնձ առաջին նախագահը դուր էր գալիս, եւ հիմա էլ նրա երկրպագուն եմ: Ուղղակի առաջին անգամն էր, ու այն ժամանակվա իր անփորձությունն էր տարբեր մեծ ու փոքր բացթողումների պատճառը: Այժմ տեսել է, համտեսել եւ հաղթանակի քաղցրությունը, եւ պարտության դառը պտուղները: Հիմա նրան էլ խաբել չի լինի: Եվ չեմ կարծում, որ պարզապես կարիերիզմն է նրան դարձյալ մղում քաղաքական դաշտ: Համոզված եմ, որ նա իրոք ցանկանում է գուցե այս ձեւով քավել նախկին սխալներն ու մեղքերը:
Սա՝ Լեւոնը որպես անձ եւ քաղաքական գործիչ, եկեք չմոռանանք՝ պատերազմ հաղթած նախագահ:
Իսկ այժմ՝ ներկա իրականության մեջ տեսնենք, թե ով է այն տղամարդը, որը կարող է այս երկնիշ ճահճից մեզ վեր հանել: Ուրիշին չեմ կարողանում պատկերացնել, որովհետեւ այդ ուրիշները կամ վախկոտ են, կամ էլ՝ վախեցած: Լեոնն է այս կլանը բերել (իմ կարծիքով՝ սա նրա ամենամեծ սխալն էր), թողնենք, որ նա էլ ավլի-հեռացնի:
27-09-07 • 19:29 PMՀայարփի ջան շատ ուրախացա կշռադատված և դրական գրառումդ տեսնելով:
Ճիշտն ասած ես անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ` որպես անհատ խիստ դրական կամ բացասական վերաբերմունք չունեմ: Բացի իհարկե նրանից, որ շատ կուզենայի, որ նա անձամբ հրապարակայնորեն խոսեր իր սխալների մասին, ներողություն խնդրեր և մեզ պատմեր, թե ինչպես է պատրաստվում դրանք ուղղել:
Ես էլ եմ կարծում, որ այս պահին միայն նա է ունակ Հայաստանում որևէ ռադիկալ դրական փոփոխություն բերել: Համամիտ եմ նաև, որ նա կարիերիզմով դժվար թե տառապի:
Հուսամ նրա հետագա քայլերը ճիշտ ուղով կընթանան ու մենք հաջողության կհասնենք ռեժիմի դեմ պայքարում:
28-09-07 • 09:50 AMԱյն, որ ներկա կլանը իրեն սպառել է, դա հաստատ է: Ու ամենաահավորն այն է, որ ավելի վտանգավոր բան աշխարհում չկա, քան այն, որ իրեն սպառած համակարգը սկսում է ցույց տալ, որ ոչ մի լուրջ բան էլ չի եղել ու ամեն ինչ կարգին է:
Անցնենք նախագահին: Նախ՝ գործողին, ավելի ճիշտ՝ մթոմ գործողին: Շատ բան չեմ ասում, մի հատ հիշեք իր ընտրական ծրագիրը, ու ինքներդ տեսեք, թե ինչ է արել ու ինչ չի հասցրել անել: Ես մի բան եմ միայն շատ լավ հիշում՝ 24-ժամյա խմելու ջուր պիտի ունենայինք արդեն իսկ: Չունենք: Մնացածը թողնում եմ Ձեզ՝ ուղղակի համեմատեք, թե ինչ էր խոստացել, եւ իրականում ինչ է կատարվում Հայաստանում:
Անցնենք 1-ին նախագահին: ՄԻ բարի պտուղ էլ Լեւոնը չէր: ԲԱՅՑ, գոնե մտավորական էր, եւ ոչ թե կոմունիստական ցածր օղակի աշխատող: Գոնե խոսել գիտի եւ նաեւ, որը ես շատ կարեւոր եմ համարում՝ անկեղծանալ իր ժողովրդի առջեւ: Նա ահագին սխալներ է գործել, բայց չմառանանք, որ նա առաջինն էր:
Ո՞վ է ավելի լավը: Իրեն սպառա՞ծը, որի ուշքն ու միտքը ծախելն է ու փող դիզելը, ու մեկ էլ անկապ ելույթ ունենալը՝ ջարդված հայերենով ու հիվանդ երեւակայություններով, թե՞ ռեալ դատողինը, ով գոնե խոստովանում է, որ դեռեւս չգիտի, թե ինչպես կարելի է Հայաստանի վարկանիշը վերականգնել, սակայն հավատում է, որ ուղիներ կան: Ու որ իր բան ու գործը թողած, չի խորանում Երեւանում վաճառվող ամեն մի թիզ հողի գնի մեջ: Մեկ էլ ինչ-որ մի -չիկ-ի չի ասել՝ գնա, իմ սեփական բիզնեսը ծաղկացրու:
Մի բան հաստատ գիտեմ՝ Լեւոնի գալուց վիճակն ԱՎԵԼԻ ՎԱՏ չի կարող դառնալ: Իսկ որ մի բան դեպի լավը կփոխվի. չեմ էլ կասկածում: Մնում է այս էժանագին խաղամոլները գլխին մի բան չսարքեն: Իրենք պանիկայի մեջ են, իսկ դա նշանակում է, որ ամեն մի ստոր քայլի կարող են դիմել:
30-09-07 • 11:34 AMՈղջույն,
Եթե չեմ սխալվում Արիստոտելը ժամանակին ասել է, որ գիտելիքն է ծնում բարոյականություն, և տգետ մարդիկ չեն կարող բարոյական լինել: Ճիշտ է այս միտքը մի քիչ կարող է ժամանակավրեպ թվալ, քանզի մենք տեսնում ենք, թե ինչպես են շատ ու շատ գիտնականներ անբարո վարքագիծ դրսևորում, բայց դա միայն առաջին հայացքից:
Իմ կարծիքով Արիստոտելը այս դեպքում նկատի է ունեցել ոչ թե դասագրքային կամ հանրագիտարանային գիտելիքները, այլ կյանքի մասին գիտելիքները, բնության (որպես ամբողջություն) մասին գիտելիքները, ճշտի և սխալի մասին գիտելիքները: Եվ եթե այս շրջանակում դիտարկենք ներկայիս իշխանություններին, ապա կտեսնենք, թե ինչքան տգետ են նրանք` սկսած հենց ամենավերևից, միգուցե տգետագույն՝ մեր պատմության մեջ: Եվ լինելով բառիս բուն և Արիստոտելյան իմաստով տգետ՝ նրանք իրենց ծառաներին նույն սկզբունքներով են ընտրում, որ երբևէ նրանցից չզգան բարոյականության գետ մի փոքր պահանջ:
Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ կամ սխալ, բայց ես համոզմունք ունեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սրանց հետ համեմատած կարող է համեմատվել հենց Արիստոտելի հետ` իր համապարփակ ու կայացած աշխարհայցքով և կենսական գիտելիքների զինանոցով: Ու հաստատ համոզված եմ, որ նրա գալու դեպքում, այսինքն՝ համաժողովրդական ընդվզման միջոցով գալու դեպքում, նա գործի կդնի իր ամբողջ զինանոցը՝ Հայաստանում դրական փոփոխություններ բերելու համար:
Հ.Գ.
Հենց նոր, a1plus.am-ում կարդացի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել ՀՅԴ-ի հետ: Սա ևս վկայում է այն մասին, որ նա իրոք մտահոգ է ՀՀ-ի ճակատագրով և փորձում է լեզու գտնել նան իր վաղեմի, բայց գոներ քիչ թե շատ գաղափարական, թշնամիների հետ:
Սպասենք զարգացումների…
30-09-07 • 12:25 PMԱյն, որ երբեմնի թշնամիները նստած ապագայի մասին են մտմտում, երեւի թե խոսում է այն վարկածի օգտին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնունամենայնիվ կանի իր “ձիու քայլը”:
02-10-07 • 14:28 PMՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Կարծում եմ, որ սա նրա հերթական պատմական հանդիպումն էր:
Համոզված եմ, որ վերջին հանդիպումները հենց այնպես չեն տեղի ունենում` մանավանդ եթե նկատի ունենանք նաև Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը մասնակցած արդեն թվով 6 ջոկատների հայտարարությունները, որոնցում ասված է, որ նրանք միանշանակորեն և անկասկած սատարում եմ ԼՏՊ-ին իր վերսկսված քաղաքական գործունեության մեջ և ամեն դեպքում կանգնած են լինելու նրա կողքին:
Կարծում եմ, որ Սերժն ու Ռոբը արդեն հասկացել են, որ իրենց վերջը եկել է, ու երևի արդեն սկսել են փողերը արտասահմանյան բանկեր են փոխանցել :
12-10-07 • 14:28 PMՀոկտեմբերի 26-ին` ժամը 17.00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը խոստանում է դառնալ Երրորդ հանրապետության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը:
17-10-07 • 00:44 AMԱ1+-ից տեղեկացա, որ ... “Հեռուստաընկերությունները, ինչպես եւ ակնկալվում էր, հրաժարվում են ցուցադրել հոկտեմբերի 26-ի` ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող գովազդային հոլովակը:”
Ի՞նչ ասեմ, մարդ կա մարդ է, մարդ էլ կա, ում մանուկ հասակում կամ մի լա՜վ ծեծել են, ու մինչեւ հիմա ֆոբիաների բարդույթով է տառապում, կամ էլ ընդհանրապե՛ս մատով չեն կպել, ու հիմա, որպես ջերմոցային պայմաններում աճեցված փափկասուն արարած, վախենում է մի հատ “թարս” հայացքի հանդիպի, ուշագնաց լինի…
Խորհուրդ կտայի բոլոր հեռուստաընկերության տնօրեններին (ու նաեւ՝ “անկախ” մեկնաբաններին). ամո’թ է, մի քիչ տղամարդ եղեք, վերջապես տղամարդկությունը միայն կնոջ ծոցում քնելով ու երեխեքի վրա գոռալով չի: Գոռացո՞ղ եք, մի հատ հայելու դեմը կանգնեք ու Ձեր իսկ վրա գոռացեք: Գուցե ա՛յս ձեւով թասիբին նմանվող ինչ-որ բան Ձեր հոգում արթնանա…
Վախկոտ մարդն ավելի սարսափելի է, քան մարմնավաճառը: Փողոցի պոռնիկները գոնե իրենց մարմինն են վաճաոում, իսկ դուք մի քանի կոպեկով կամ էլ վախից վաճառում կամ էլ ձրի տալիս եք Ձեր հոգին:
Թե չէ, եթերը լցրել եք հիմարություններով ի դեմս փայլի հետ ոչ մի կապ չունեցող աստղերի ու փթած ատամների: Ու հետո էլ Ձեզնից գոհ փետրվարի 23-ին իրար շնորհավորում եք: Հոլանդիա ենք դարձել, մի խոսքով…
20-10-07 • 02:22 AMF5-admin ջան, ամբողջովին ու լիովին համաձայն եմ քո այն մտքին, որ մենք Հոլանդիա ենք դառնում, բայց մի տարբերությամբ, որ Հոլանդիայում գեյ-ակումբների անդմաները իշխանություն չունեն:
Իսկ սրանք հերիք չի իշխանություն ունեն, մի հատ էլ իրենց հետաքրքրող ոլորտներում որոշում կայացնող պաշտոնների վրա վերից վար իրենց գեյ-ընկերներին են դրել: Դրա համար տղամարդկությունը իրենց համար շատ խորթ կատեգորիա է: Ու էդ ակումբում մի հատ “տղամարդ” կա ընդամենը, էն էլ գիտես ով է :
Որպես այլընտրանք այս բոյկոտին, մնում է, որ մենք ջանք չխնայենք ու ամեն կերպ տեղեկատվություն տարածենք մեր ընկերների, բարեկամների ու նաև անծանոթների շրջանում: Օրինակ այդ նույն տեսահոլովակը էլ-փոստով ուղարկենք մեր բորոր կոնտակներին:
20-10-07 • 12:22 PMhttp://www.a1plus.am/file/vid/4910.wmv
20-10-07 • 12:23 PM