Ուղղակիորեն այս կադրերն ոչ մի կապ չունեն Մոսկվայի մետրոյի ահաբեկչությունների հետ, բայց եթե մի պահ մտածենք, ապա ... ամեն ինչ օրինաչափ է դառնում.
Արդեն մի քանի օր է մենք ընկերներով վիճում ենք, որ քաղաքն է ավելի կոռումպացված, որտեղ է ավելի անվտանգ ապրել եվ աշխատել- Մոսկվայում, թե Երեւանում. Փողն ամեն տեղ է մարդկանց շփացրել, եվ ինչպես մենք արդեն չենք զարմանում, որ Նոր Ձորաբերդի տնօրենի որդիները կարող եվ «վրավատ» անել ոստիկանության աշխատակիցներին /կարելի է միայն ենթադրել, թե էդ ինչ պտի արած լինեին, որ նրանց բերման են ենթարդկել /, ապա նույն թողտվությունն էլ տիրում է Մոսկվայի առօրյա կյանքում. Արդեն ոչ ոք չի զարմանում, որ ոստիկանը կարող է գնել Toyota Land Cruiser, կամ երբ մոտակա շուկայի տեր կարող է հանդիսանալ տեղի ոստիկանության բաժանմունքի շեֆն.
Սարսափելին նրանում չէ, որ ոստիկանը Toyota Land Cruiser է վարում, այլ նրանում, որ փողն մուտք է գործել ոստիկանական համակարգ, եվ ինչպես միշտ այն հարցեր է լուծել, ապա մինչեւ հիմա էլ իշխանություններն անկարող են պայքարել դրա դեմ. Ինչու զարմանալ նրա վրա, որ տեռորիստներով լի մի քանի Կամազ անցնելով մի քանի ոստիկանական կետեր/բլոկ-պոստեր/, անցնելով մի քանի ստուգումներ հասան Դագեստան եվ ... մնացածն երեվի շատերն են հիշում ինչ եղավ…
Սարսափելին նրանում է, որ Լուժկովի, Շանցեվի եվ Օրջոնիկիձեյի նման բ-ի ծնունդներն ժամանակին լպստում էին Իզմաիլովի հետնամասն /ԱՍՏ կոնցեռն- Չերկիզովյան շուկա/, իսկ հետո ինչ-ինչ պատճառներից հետո -շուկան իր ամբողջ ինֆրաստուրաներով եվ մարդկանցով հանդերձ հանեցին աճուրդի.
Իրականում, երբ գեթ մեկ վայրկյան մտածում ես թե ինչ արին այս շուկայի հետ . ..մազերդ բիզ-բիզ են կանգնում.
1. Պատկերացրեք հայտարարվում է ամբողջ շուկայի ապրանքն կոնտրաֆակտ եվ կալանքի տակ է վերցվում
2. Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ աշխատում էին նույն կերպ, նույն «Տերերին» եվ «Ոստիկաններին» վճարելով հիմա մեկ օրվա մեջ կորցրեցին
ա/ աշխատանքը
բ/ գոյության միջոցներն
գ/ իրենց ապրանքը /որն ի դեպ բավականին մեծ թվերի է հասնում. Քանի որ շուկան մեծածախ շուկա էր համարվում, ապա նույնիսկ ամենահամեստ վաճառականն ուներ ոչ պակաս քանց 10հզ դոլարի ապրանք. Միջին հաշվարկներով ..30-50 հզ ամեն մի վաճառական/
Կալանքի տակ դրված ապրանքին բնականաբար չէին թույլատրում մոտենալ, բայց շատերն էլ գիտեին, որ ոստիկաններն թույլ են տալիս $500-$1000 վճարելով հանել մեկ Գազել ապրանք. Մի մասն սկուպոյություն չարին եվ վճարելով ամեն մի ռեյսին այդքան հանեցին իրենց ամբողջ ապրանքը, իսկ մյուս մասը հավատացած էր, որ իշխանություններն չեն կարող «քցել» այդքան մարդու.
Իրականությունն ավելի դառն եղավ՝ ՔՑԻՆ
Հիմա էլ հայտարարելով, որ այդ կալանքի տակ գտնվող ապրանքը վնասակար է /հետաքրքիր է ում կամ ինչի համար ... կամ թե ինչպես մի ապրանք, որ վնասակար չէի 25-30 տարի, հիմա հանկարծակի 4-5րդ աստիճանի վնասակար դարձավ/, եվ որոշում կայացվեց այրել ցուցադրաբար 2000 տոննա ապրանք.
Վկաներն պնդում են, որ այրվել է ընդամենը 2 կոնտեյներ ապրանք, մնացածն բաժին է հասել ոստիկաններին եվ չինովնիկներին. Ծիծաղելին այն է, որ մարդին նշում են շուկաների անուններ հիմնականում հեռակա մերձմոսկովյան շրջաններում, կամ ավելի հեռո ուր բացվել են նոր շուկաներ հատուկ Չերկիզովյան շուկայից առգրավված ապրանքը վերավաճառելու նպատակով. Տվերում նույնիսկ մեկ շուկա իր գովազդում հենց այդպես էլ նշում է՝ հիմա արդեն կարիք չկա գնալ Մոսկվա եվ փնտրել Չերկիզովյան շուկան - նրա ապրանքը հիմա վերավաճառվում է նույն գներով արդեն մեր մոտ.
Մի խոսքով պետությունը ազերի, չինացի, վիետնամցի, հայ եվ ռուս վաճառականների ձեռքերով կարծես թե լուծեց իր սոցիալական պրոբլեմներն՝ մեկից վերցրեց - տվեց մեկ ուրիշին /Վաճառականից -Մլիցուն/.
Ի՞նչ եք կարծում՝ գեթ մեկ անգամ նման կերպ ավար ստացած մլիցեն արդյոք դրանից հետո կխորշի նման կերպ հարստանալուց
Դե ուրեմն չզարամանաք, որ հետագայում էլ կլինեն սոցիալական բախումներ, դժգոհ խավեր եվ խմբավորումներ.
Անարդարություններն միշտ վերարտադրվելու եվ հետադարձելու հատկություն ունեն.
Մի զարմացեք, երբ վաղն էլ զոհեր ունենաք ՝ իմացեք դուք ինքներդ եք դրա առիթն տվել.
Իսկ հիմա մի փոքր վիդիոռոլիկ, որն հայտվեց ինտերնետում Ապրիլի 4-ին եվ խառնաշփոթ առաջացրեց
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները