Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար:
Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր հավանականությունն այն բանի, որ 11-ում կամ 12-ում վերջապես կտապալեր Դիրելին: Բանը գնում էր դրան… ուղղակի մի քիչ հայավարի տաքարյունություն արեց… կատաղած էր համ իր հակառակորդի, համ էլ մրցավարի վրա… Հեչ որ չլինի, մի հատ մաքուր, թեկուզ կարճատեւ նագդաուն չհաշվեցին… Ինչքան նակդաունի բերած միավորն էր պետք Արթուրին ու վատ իմաստով՝ նրա մրցակցին, որքան դրա հոգեբանական կողմը…
Ամեն դեպքում, հուսանք, որ մյուս մարտերին տակտիկապես ավելի լավ կպատրաստվի մեր հայրենակիցը…
Իսկ այստեղ ըմբոշխեք վերին 9, 10 եւ 11-րդ ռաունդները ու ինքներդ կհամոզվեք, որ ամեն ինչ գնում էր նոկաուտի… բայց ոչ այն վերջաբանով, որին հասցրեց Արթուրը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Մոռացա ասել… հլե տեսեք, թե հաղթողը ոնց է լացում՝ ինքն էլ խաբան չլինելով, որ հաղթել է…
<object width="640" height="385"></param></param></param><embed src="http://www.youtube.com/v/RstonIa8kp4&hl=en_US&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="640" height="385"></embed></object>
30-03-10 • 05:07 AMԱրթուրի պարտությունը ինչքան պետք է, որ ազդեր Ադմին-ի վրա, որ վերջինս որոշեր դուրս գալ ընդհատակից եվ նույնիսկ հոդված գրել.
30-03-10 • 05:17 AMհա… ահագին ազդվել եմ… լուրջ…
30-03-10 • 05:20 AMԴե Դիրելը իր դերն լավ խախաց ... ահագին խնդացի, հատկապես որ հարվածից հետո մի 10-15 վրկ կոնվուլսյաների իմիտացիա էր անում. Ես մտածեցի, որ հավանաբար հիմա բերանից փրփուր կգնա եվ էպիլեպսիայի կլասիկ նոպա կսկսվի
30-03-10 • 06:02 AMիմ կարծիքով այս երիտասարդը բավականին լավ եվ մանրամասն է նկարագրում Arthur Abraham vs Andre Direll մարտը
30-03-10 • 06:16 AMԱդմին ջան, բոքսից բոքս ես երևում «ագորայում», խեր լինի…
Համ ել՝ ինչ ասել է, թե՝ վերագրեցին պարտություն: Ոչ թե վերագրեցին, այլ պարտվեց: Դեռ մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մինչ այդ ռաունդը նա պարտվում էր, բա իր պահվածքը ի՞նչ էր: Հա, էն մեկը լավ էլ սիմուլյանտ էր, բայց դե ընկածին չեն խփում, սիրելիս:
Ուստի ոչ թե վերագրեցին, այլ պարտվեց: Նրա այս քայլը կարծես արդյունքն է Երևանում գտած ընդունելությունների, որտեղ նա պաշտոնյաների հետ հանդիպելիս տարբեր սրճարաններում փողոցներ են փակվում ու մարդկանց անդորրը խանգարում…
30-03-10 • 22:09 PM