Եթե մի քվե լիներ, ասենք, մյուս կողմին օգտին, ապա պատմության ընթացքն այլ էր լինելու: Այսպես կարելի՞ է
Ի՞նչ տվեց մեզ այս բանաձեւի ընդունումը. Երեվի ոչինչ. Հերթական անգամ Թուրքիան փողեր ծախսեց, հերթական անգամ պրեզիդենտը վետո կդնի եվ հերթական անգամ սփյուռքը կհասկանա, որ խոստում տալն մեկ այլ բան է ...
Դավութօղլու. Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է մամուլի ասուլիս` հնչեցնելու իր գնահատականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ:
Այս պահին Դավութօղլուն պատասխանում է լրագրողների հարցերին: Թուրքական «Հաբեր 7» (Haber 7) լրատվական կայքն առանձին-առանձին նախադասություններով մեջբերել է Դավութօղլուհի ասածները, որոնք էլ ներկայացնում ենք ստորև`
- Թուրքիան ճնշման ներքո որոշում ընդունող պետություն չէ:
- Բանաձևի ընդունումից հետո մեր և կառավարությունը, և նախագահականը հաղորդագրությունն են տարածել: Մեր դիրքորոշումը հստակ է:
- Ակնհայտ է` պատմական իրադարձությունների հետ կապված որևէ հարցի քննարկում խորհրդարանում սխալ է: Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ:
- 1915 թվականին տեղի ունեցածի մասին ամենալավ իմացողը ժողովուրդն է: 1915-ին հայերի տարագրություն է եղել:
- 1915-ին Բալկաններից 2 մլն թուրք է տեղահանվել: Մենք, որպես թուրք ժողովուրդ, գիտենք վշտակցել: Սովորել ենք: Քաղաքական պատմությունից մարդասիրական շատ դասեր ենք քաղել:
- Երեկվա անլուրջ և զավեշտալի կերպով արված քվեարկությունից մեկ անգամ ևս երևաց, թե որչափ սխալ է հարցն այդ կերպ լուծելը:
- Եթե մի քվե լիներ, ասենք, մյուս կողմին օգտին, ապա պատմության ընթացքն այլ էր լինելու: Այսպես կարելի° է պատմություն քննարկել:
- 10 դար մեզ հետ միասին ապրած հայերին մենք դիտում ենք որպես մեր բարեկամներ և հարևաններ: Եթե մի կողմ դնենք վերջին քառորդ դարը, ապա մնացյալում մեր հարաբերությունները հանդուրժողականության ներքո են եղել:
- Ձեր ցանկացած միջամտությունը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
- Թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմության համագործակցության ամենածաղկուն շրջան ենք ապրում, սակայն երեկվա բանաձևի ընդունումը ցույց տվեց Ամերկայում առկա ռազմավարական տեսլականի խոտանը: Մեզ հրճվանք պատճառած 22 անդամները հենց այդ կերպ են նայել խնդրին:
- Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում մենք վճռական ենք տրամադրված:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
panorama.am
---
Շնորհավորանք Կ. Մանոյանից` որոշ վերապահումներով
Արդյո՞ք կարելի է մեզ բոլորիս շնորհավորել ամերիկյան Կոնգրեսում երեկվա քվեարկությունից հետո:
Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ որոշակի վերապահումով և կոնկրետ այս հանգրվանում կարելի է, բայց դեռ վաղ է ուրախանալ: Այս մասին նա նշեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ` նկատելով, որ բավականին դժվար գործընթաց էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Սպիտակ տունը մինչև վերջին պահը լռելուց հետո հաղորդագրություն տարածեց, թե իրենց կարծիքով Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հարցի քննարկումը լավ կլինի չքննարկվի, քանի որ դրան դրական եզրակացություն տալը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Կարելի է ասել, որ դա ինչ-որ տեղ ազդեց դեմ արտահայտված պատգամավորներից ոմանց վրա»,- ասաց Կ.Մանոյանը:
Ի դեպ, դեմ արտահայտված կոնգրեսականների մեծասնությունը, ըստ բանախոսի, հիմնական երկու պատճառ ունեին. նախ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացում և երկրորդ`Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տապալում:
Եվ սա, ըստ նրա, չնայած այն բանի, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Ալջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ կողմ է բանաձևի ընդունմանը, ինչը, երևի, չէր հասել կոնգրեսականներին.
«Ավելի ճիշտ կլինի, որ նախագահի կեցվածքը ոչ թե նման հարցազրույցներում արտահայտվեր, այլ պաշտոնապես փոխանցվեր»:
Ելնելով այս տրամաբանությունից` Կ.Մանոյանը ճիշտ է համարում, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալական նամակով դիմի Ներկայացուցիչների Պալատի նախագահին` ասելով, որ հայկական կողմն ակնկալում է փաստաթղթի առաջիկա քվեարկությունը:
Սակայն Կ.Մանոյանը դժվարացավ կանխատեսել, թե ե՞րբ կարելի է սպասել լիագումար նիստում բանաձևի քվեարկությունը և արդյո՞ք դա տեղի կունենա մինչև ապրիլի 24-ը:
Ինչ վերաբերում է այդ օրը նախագահ Օբամայի ելույթին և նրան, թե այս բանաձևը կարո՞ղ է հույս ներշնչել, թե նախագահը վերջապես կօգտագործի Ցեղասպանություն բառը, բանախոսը նշեց.
«Եթե այս տարի էլ Օբաման չօգտագործի Ցեղասպանություն բառը, պատճառը հայ-թուրքական բանակցային գործընթացը չի լինի. այդ գործընթացը միայն պատրվակ կլինի»:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Չի կարելի ասել այդպես. բացատրեմ՝ ինչու:
1978 թվականի հունիսի մեկից հուլիսի մեկը տևած Բեռլին քաղաքում գումարված գերտերույթւոնների համաշխարհյին Կոնգրեսը, որտեղ ի, դեպ, բացակայում էր ԱՄՆ-ն, ընդունեց որոշում՝ հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտական փուլ մտցնելու ու Համաշխարհային գերտերությւոնների ուսերին հայոց հարցը լուծելու մասին բանաձև ընդունեց… Ըստ դրա՝ Անգլիան, ԱվստրիոճՀունգարիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը պիտի միասին, միահամուռ ջանքերով լուծեին Հայկական հարցը… Սա չափազանց լուրջ հետընթաց էր նրանից, որ մենք ունեինք մինչ այդ:
Խրիմյան Հայրիկը իր սիրելիներ Չերազի ու Նարբեյի հետ վազվզել էր գրեթե վերը թվարկված բոլոր երկրները, հանդիպումներ ունեցել ու հասել Բեռլին՝ հույս ունենալով, թե իր թղթե շերեփը կօգնի Հայ ազգին… Սակայան գերտերությունները, Հայոց հարցը դնելով 6 տերության հսկողության ու լուծում ստանալու տիրույթում, փաստորեն վիժեցնում էին այն ու պահում իրենց ձեռքին՝ որպես դամոկլյան սուր:
Հայերը (Հայաստան պետություն դե ֆակտո և դե յուրե չկար) հույս ունեին, թե Բեռլինի կոնգրեսը կօգնի մեր ազգային իղձերը իրականացնելու համար: Այս սին պատրանքն ուներ նաև Խրիմյան Մկրտիչը: Նշեմ, որ նրան անգամ չթույլատրեցին մասնակցել Բեռլին Կոնգրեսին. սա չափազանց լուրջ անպատվությւո էր.... բայց դրա մասին պետք էր հասկանալ, մինչև եվրոբուրժուաների ոտքերը ընկնելը:
Ասեմ, որ գերտերությւոնների՝ հայկական հարցը մատի փաթաթան դարձնելը ու Թուրքիայի գլխին դամոկլյան սրի պես պահելը լավ էլ հաջողվում էր. Համիդ Երկորդ Արյուներախը Եվրոբուրժուաներին տալիս էր այն, ինչ ուզում էր, իսկ հայերին այստեղ կոտորում էր՝ հարյուրներից մինչև հազարներ: 184-96 ջարդերը դրա չափազանց վառ ապացույցն են, ինչի ժամանակ այդ ջարդերին զոհ գնացին շուրջ 300-400 հազար հայեր, իսկ Հայոց հարցը պաշտպանող գերտերությունները իրենց անտարբերությւոնը բացատրում էին անանցանելի Տավրոսով ու գումարային ստաբիլությամբ...
Ինչեւէ.... անցան անհույս տարիներ… Եղավ 1913-1918 թվականների հայոց Նածճիրը, հայոց Ցեղասպանությունը: Մեզ համար սա էլ դաս չեղավ… մենք ուրախացանք 1920 թվի օգոստոսի տասին Ահարոնյանը Պողոս Նուբարի ոսկե գրիչով ստորագորեց Սևրի դաշնագիրը: Հայը ցնծության մեջ էր… Իրականացավ երազանքը՝ գոնե 180.000 քառ/կմ մերն էր լինելու…
Դե գոնե մի բան անեինք, որ պահեինք.. չարեցինք... նույն 20 թվի նույն օգոստոսի նույն տասին Լևոն Շանթը պայմանագիր կնքեց Մոսկվայում Ռուսիայի հետ… Իմպերիալիզմը արևմտյան կատաղած էր: Մուստաֆա Քեմալը առիթը օգտագործեց՝ հարաբերույթւոն հաստատեց Արևմտյան Իմպերիալիզմի հետ՝ ջրեց Սևրը, հարաբերույթւոն հաստատեց Լենին պապիկի հետ՝ ջրեց Շանթի կնքածը: Հայաստանը մնաց ձեռնունայն… Նույն 1920 թվականի սեպտեմբերի 27-28-ի գիշերը «հարգելի» Քեմալ Աթաթուրքը զորք մտցերց Հայաստան, ջարդելով հասավ Ալեքսանդրոպոլ… Դաշնակները իրենց «ուժեղագույն» դիվանագիտական «զենք» Խատիսյանով կնքեցին Բաթումից հետո ավելի բեթար Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը.... Ալեքսանդրոպոլի կնքման օրը Երևանում Լեգրանին Վրացյանը տվեց Հայաստանը.... մենք կորցրինք մեր հողերը (Ալեքսանդրոպոլով մեզ էր մնում 12.000 քառ/կմ, երբ մինչ այդ ունեինք առնվազն 60-65 հազար, այդ թվում՝ Կարսի ամբողջ մարզը), ինչին գումարենք նաև պետականության կորուստը… Բոլորը շահեցին, մենք տուժեցին…
Դեռ չհանգստացանք, էլի պիտի քիթներս խոթեինք իմերիալիզմի բուրժուական դավերի տակառը: Լոնդոնում կոնֆերանս եղավ 1921 թ. փետրվար-մարտ ամիսներին.... մեր երկրում կիսադաշնակական, կիսաբոլշեւիկ մի կռիվ, քաղաքացիական պատերազմներ, Մոսկայում թուրք-ռուսական բանակցությւոններ, մեր ճակատագիրը բոլորը որոշում են, բացի մեզնից… Մենք էլ այստեղ իրար միս ենք ուտում, ինչը վերջացավ Վրացյանի թալանով ու ազգային հարստության՝ ոսկիների հանմամբ Հայաստանից: Ի դեպ, այս ժամանակվա դաշնակների ապստամբությունը լիապես սնանկացրեց Հայաստանը՝ մի լումա չմնաց երկրում…
Ու Լոնդոնում ձևական հայտարարություններ, այնպես ինչպես հիմա ԱՄՆ-ում էդ հանձնաժողովը ընդունեց… Խոսում էին հայկական հեղրից, բայց անորոշ, խոսում էին հայոց գաղթականներից՝ բայց ապարդյուն.... Թուրքի բերանում էին լեզու դնում, ռուսի սրտում կրակ վառում… Երկուսն էլ Հայոց հարցի հերն անիծեցին.... Մոսկվայի պայմանագրով ՄԵՐ, կրկնում եմ ՄԵՐ Նախիջևանը տվեցին ազերիներին… մենք, ասացի, չկանք ... հարց չենք լուծում…
Բայց ափսոս.... Դեռ բուրժուաեվրոները պիտի հարցեր լուծեին. 1922-23 թթ մի Հայկական օջախի մասին էին «բլթացնում», որը պիտի իբր ստեղծվեր Անատոլիայում.... բայց դե.... ստեղծվեց.... Հայոց հարցը ստեղծվեց՝ եվրոբուժուների ձեռքին նոր խաղալիք դարձավ....
Հիմա էլ նույնն է... Ու մենք հրճվում ենք մեր դժբախտության վրա.... Սա է իսկությունը: Նժդեհը ասում էր. անիմաստ է ոչխար լինելով գանգատվել գայլերից...
Ումի՞ց եմ, ենք գանգատվում: Պետք չի որեւէ մեկից գանգատվել. գնացքը գնացել է, իսկ մենք թռչել ենք ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ պահին…
ԳՈՆԵ ԵԿԵՔ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ....
Կոչ եմ անում՝ մի ուրախացեք, սա բլեֆ է, սպեկուլյացիա... միակ շահողը կլինի եվրոբուժուն, ՀՀԿ-ն (+ ՕԵԿ + ԲՀԿ) և հայոց «դահիճ» դաշնակները, որոնք մի քանի տարի էլ իրենց ծերուկի լեշը քարշ կտան ու կապրեն թալանելով մեր երկիրը, մեր ազգային հարստությունը: Ի դեպ, դաշնակներ, ո՞ւր են Վրացյան Սիմոնի գողացած փողերը՝ իրենց ահռելի տոկոսներով.... Հաշվարկներով մեր բյուջեից երեք-չորս անգամ պիտի մեծ լինի. Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ…
05-03-10 • 21:03 PMՄի րոպե հլը՛
Էդ ի՞նչ Սիմոնի մասին է խոսքը գնում.
Ի՞նչ փողերի.
Սիմոն Վրացյան լսել եմ, բայց եթե անկեղծ շատ տեղեկություններ նրա մասին չգիտեմ, էլ չեմ ասում, որ գաղափար չունեմ նրա փողերի մասին.
Հլը, ասա տեսնենք ի՞նչ փողեր են, ումի՞ց են քցել, ինչի՞ համար…
Էդ Սիմոնը ստեղ հայաստանում բարեկամ-բան-ման չունի՞, որ գնանք իրանցից իմանանք Սիմոնի ու՞ր լինելը.
05-03-10 • 22:17 PMՆախ՝ Սիմոն Վրացյանը մահացել է 1969 թվականին: Ուստի նրա այժմյան ուր լինելը մեզ համար միևնույնն է:
Երկրորդ՝ նրա փողերը չեն եղել դրանք, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, այսինքն՝ ՀԱՅ ԺՈՂՎՐԴԻՆԸ:
Երրորդ՝ փողերը ինչի համար չեն գցում, սիրելիս… Քցում են, ու վերջ… Բա ինչո՞վ պիտի ապրեին: Հայրենիգին փափագաձ էին օգնելու, բայց հայրենիգը անոնց հետ դաժան վարվեցավ… իրենգ էլ իրենց ձառայության վարձը կանխաղ վերցուցաձ են…
Ուրեմն լսիր, պատմական անցքեր են…
1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց` Բորիս Լեգրանի ու Սիմոն Վրացյանի միջև կնքված համաձայնագրով, որով, ի դեպ, նախատեսվում էր ձախ դաշնակների ու բոլշևիկների մասնակցությամբ կառավարություն կազմել:
Բայց դե բոլշևիկները նպատակ ունեին ամբողջական իշխանություն ունենալու` ի տարբերություն դաշնակաների, որոնք բազմիցս ապացուցել են, որ միշտ կողմ են կոալիցիոն ու անպտուղ կառավարությունների, որտեղ ունենալով հիմնականում յուղոտ պոստերը, ուտելով այն, ինչ հնարավոր է, հետագայում պատասխանատվություն չկրեին կառավարության ձախողման համար: Եվ բոլշևիկները անմիջապես, թեև կարճ կամանակով Դրոն մնաց ռազմական մինիստրի պոստին, կալանավորեցին գրեթե բոլոր նախկին չինովնիկներին` բոլորը դաշնակ, ու սկսեցին գնդակահարությունները, աքսորները:
Գիտեք հավանաբար, որ բոլշևիկները հենց մտան Հայաստան, սկսեցին ուտել այն, ինչ դաշնակներից մնացել էր: Մեծ մասամբ բան էլ չէր մնացել, բայց դե կար: Ու բոլշևիզմը սկսեց գյուղացիության թալանը` բառի ամենաուղղակի իմաստով: Արդեն 1921 թվականի փետրվարին` խորհրդայնացումից 2,5 ամիս անց, գնդակահարությունները, կամայականությունները, թալանը լցրին ժողովրդի համբերության բաժակը:
Ասեմ, որ ազնիվ ապստամբություն էր սա, բայց մի խնդիր կար: Քանի դեռ Մոսկվայում թուրք-ռուս-հայ-ազերի բանակցություններ պիտի ընթանային, Հայաստանում ապստամբություն բարձրացները սխալ էր, քանզի այնտեղ փորձ պիտի արվեր վերանայել այտառակ Ալեքսանդրոպոլյան պայմանագիրը, որի մաիսն թռուցիկ վերևում եմ խոսել:
Եվ ահա, սիրելի դաշնակիզմը, լինելով հիմնական ընդդիմադիր ուժը, փոխանակ պահը հասկանար, որ չի կարելի, դեռ մեր հարցը դրսում է լուծվում, որ պետք էր դիմանալ, դեռ պահը չէ, հակառակը, օգտվեցին առիթից, որ Կարմիր բանակը տարվել է Վրաստանը խորհրդայնացնելու, անմիջապես հիմնվելով ժողովրդական բողոքների վրա, Հայաստանում իշխանությւոնը վերցրեց 1921 թվականի փետրվարի 18-ին: Ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե, որի ղեկավարը դարձավ Վրացյան Սիմոնը: Սիմոնը փաստորեն կրկին դարձավ կառավարության ղեկավար: Մարտի 20-ին Օրջոնիկիձեն Վրացյանին վերջնագիր ներկայացրեց, սա էլ սկսեց Հայաստանից հեռանալու նախապատրաստություններ տեսնել ու հայերը հեռացան Դարալագյազով Զանգեզուր, որտեղ մեր այսօրվա հերոս Վրացյանը Նծդեհին համոզեց, դարձավ Լեռնահայաստանի վարչապետ, հետո այստեղից էլ հեռացավ` տանելով իր ոսկիները:
Ապստամբությունը պարտվեց, մինչ այդ էլ արդեն մարտի 16-ին Մոսկվայում թուրքը ռուսի հետ պայմանավորվեց Հայաստանը բաժանելու մեջ` օգտվելով նրանից, որ ռուսը հայոց վրա կատաղած էր, ու Սուրմալուն, Նախիջևանը տվեցինք…. Լավ ա գոնե ռուսը պնդեց Ալեքսանդրոպոլի վրա ու մեզ մնաց, թե չէ դա էլ չէինք ունենա…
Իսկ Վրացյանը ու “ազգի փրկիչ” նրա ընկերները մինչեւ վերջին կոպեկը սրբեցին Երեւանի բանկն ու գանձարանը` ավելի քան 10 միլիարդ ռուբլի, արտասահմանյան վալյուտա, ոսկյա եւ արծաթե զարդեր,16 կգ մաքուր ոսկու ձուլակտորներ` տեղավորած մի քանի արկղերում, դրանց մի մասը դեռ Պարսկաստանի ճանապարհին տակով արին: Հիմա ո՞ր բանկերում են դրանք եւ ո՞ւմ են տոկոսներ բերում արդեն 80 տարուց ավելի: Նախկին վարչապետ Վրացյանը խոստացել էր, որ գողոնը կվերադարձնի, երբ Հայաստանն այլեւս չի լինի խորհրդային, կլինի անկախ: Մինչ թուրքերից փոխհատուցում “ստանալը”, միգուցե տեղին կլինի, որ “հայ հեղափոխականներն” իրենց երբեմնի առաջնորդի խոստումը կատարեն: Իսկ նրանք կարծես դեռ էլի այստեղից են զբնում………
Սա է պատմությունը: Վրացյանը չպատժվեց, ինչը անպետք ու վնասակար նախադեպ դարձավ մեզ համար: Վերջերս էլ խոսում են, թե այդպիսի մեկը ինչ-որ 4 միլիարդ կարողություն է դիզել, թեև իմ կարծիքով ու լսածով ավելի ու ավելի շատ պիտի լինի…
Բա, Ժոժոբա… հիմա ինչ անենք, ումից ստանանք մեր փողերը, բարեկամս…
07-03-10 • 04:47 AMԵտ տվեք մեր փողերը
Չծիծաղեք, բայց ես երբեք պատմությունից ուժեղ չեմ եղել, եւ անկեղծորեն այս պատմությունը առաջին անգամ էի լսում, որի համար մեծ շնորհակալություն.
Շատ, հետաքրքրական է թե ի՞նչ վերսիայի կողմնակից են հենց իրենց դաշնակները. Ինչպիսի՞ն են նրանց հակավարկածներն ...
07-03-10 • 05:19 AMՀիշում եք շատ վաղուց մի հատ անեկդոտ կար, որ մեկը խմած նստում է տաքսի եվ ասում՝ Քշի Թուրքիա ... ես դրանց ...
Հիմա եմ հասկանում, թե ինչու այսքան ժամանակ, ենթագիտակցորեն չեմ սիրել դաշնակներին.
07-03-10 • 05:22 AMԴե իրենք փորձում են այսպես արդարացնել. ժողովուրդը բողոքում էր, մեր մեջ տեսավ պաշտպանությւոնը ու մենք էլ ղեկավարեցինք: Այսինքն ուզում են ասել՝ դեռ ժողովուրդն է մեզ պարտք:
Ուղղակի նշեմ, որ այո, 19821-ի թետրվար-մարտ ապստամբությւոնը ժողովրդի մեծ աջակցությունն ուներ, բայց պահը չափազանց անհամապատսխան էր, ինչը այդ ժամանկի «խելացի» դաշնակները պիտի հաշվի առնեին պարզապես:
Զուգահեռ տանեմ՝ եթե նրանք չապստամբեին գուցե Մոսկվայի պայմանագիրը, որը գրեթե նույն Ալեքսանդրոպոլի պայմանագրի կրկնությունն էր, չլիներ: Գուցե ռուսը՝ Հայաստանում ապահով զգալով իրեն պահեր Նախիջևանը, որը լուրջ հնարավորություն կտար Ջուլֆայով մեծ առևտուր անելու:
Գուցե չլիներ, բայց հավանական է, որ դաշնակների կողմից ապստամբության չսկսելը չէր թույլ տա թուրքերին՝ ռուսներին ստիպելու ՀՀ պատվիրակությանը հեռացնելու բանակցային սեղանից ու ռուսի հետ թշնամի դաշնակցական Հայաստանի դեմ արշավ սկսելու: Տրամաբանությունը ու ակնհայտ պատմական անցքերը հուշում են, որ իրադարձությունները այլ ելք կունենային:
Էստեղ ասեմ, որ Տեր-Պետրոսյանն էլ, ուղղակի չէր կարող չհասկանալ այս նրբերանգները, և այդ պատճառով էլ հենց մոտ մեկ տարի դադարեցրեց ակտիվ պայքարը՝ թույլ չտալու Սերժին ավելի վատ պայմաններով ստորագրել մեր կապիտուլյացիան, ինչպես եղավ 1918, 1920, 1921 թվականներին… Սա է խնդիրը, եղբարք պատվական… Ուղղակի մի քիչ պատմության դասերը պիտի քաղենք, որ ապագան ճիշտ կառուցենք. թե չէ «իրական երաշխիքներով փոփոխությունների գաղափար» դաշնակներն էլ են առաջարկել 117 տարի, բայց ունենք միայն կոտրած տաշտակը այսօրվա…
Խորհել է պետք, ի՞նչ կասե…
07-03-10 • 05:58 AMՉէ, ես նկատի ունեի փողերի կապակցությամբ ի՞նչ են ասում.
Ու՞ր են մեր փողերը.
Ե՞րբ են ընկեր Վահանը, մեծարգո ընկերներն ու ընկերուհիները վերադարձնելու այն փողերն, որը նրանք փախցրեցին հանուն ժողովրդի…
07-03-10 • 16:36 PMԱնկեղծ ասած՝ չեմ շփվել կարկառուն դաշնակիզմի հետ, որոնց հետ այսօրինակ թեմաները պիտի քննարկեի: Ասեմ, որ նրանք բնույթով, ըստ իմ ստացած տպավորության, բավականին սահմանափակ մտածելակերպի են ու հոդաբաշխ որեւէ տրամաբանությւոն ուղղակի նրանցում փնտրելը պարզապես ապարդյուն գործ է:
Ինքս գիտեմ դաշնակցականների, ովքեր պարզապես այդ կուսակցության անդամ են այն պատճառով, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել են այդ դրոշի տակ, իսկ մնացածի վերաբերյալ աշխատում են չխոսել՝ ըստ էության իրենք էլ գիտակցելով իրենց կուսակցության կործանարար քաղքականությունը 1984-86 թվականների Համիդյան ջարդերի, 1909-1918 թվականների երիտթուրքական նախճիրների ու 1918-1923 թվականների քեմալական ջարդերի և իրենց երկիրը ավիրելը:
Դու շփված կլինես, էդքան Մոսկվայում մի հատ դաշնակ չե՞ս բռնել:
08-03-10 • 02:57 AMՄոսկվայում Դաշնակ ՞
Բաքվեցի, ղարաբաղցի, ախարքալաքցի, վերջապես շաշմադինցի /վերջիններս այնքան են շատացել վերջին 10 տարիներին, որ կատակով ասում են առանց համայնք են կազմելու/ ... ինչքան ուզես, բայց՝ դաշնակ չէ.
08-03-10 • 03:15 AMԴա քեզ է թվում, թե ոչինչ չտվեց… մի քանի շաբաթ ուղեղներս արդուկելու թեմա տվեց… Ու այնպես են բոլորով ոգեւորվել, որ էլ դու սուս… ու գիտե՞ս, թե ինչու են ոգեւորվել… որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, ուղեղներս արդուկելու թեմա է գտնվել… ջհանդամ թե գազ-ջուր ու մնացած մանր-մունր բաները թանկանալու են, որի հետ շփվելու ենք ամեն օր, կարեւորը թող մեր հայկական հարցը լուծվի, թեկուզ՝ երազներումս…
09-03-10 • 04:58 AMԷս անդրադարձը չէի անի, բայց այսօր մի «ծերուկ» (քաղաքական առումով) Վահան Հովհաննիսյան անունով հարցազրույց է տվել ու մի շարք դատարկություններ է հորդել, որոնք շատ էական են ու պատասխանի արժանի: Պատասխանի արժանի այն իմաստով, որ ծերուկը մոռացել է իր անցյալը. տեսեք.
Ես Նալբանդյան Էձիկի վարած «արտաքին քաղաքականությունից» ուղղակի բան չեմ հասկանում, քանզի էդտեղ քաղաքականություն չկա: Ուղղակի չկա ու վերջ. բառերի կույտ, որը կարդալ ուղղակի դժվար է, ուր մնաց էլ ընկալել: Ու հենց էդպես տարօրինակ բառերի կույտով էլ վարում է հանդիպումներ, քննարկումներ և թշերի քաշքշոցներ:
Բայց այստեղ հետաքրքիր է, որ դաշնակ Վահանն է այդ մասին խոսում ու ասում. մեզ դասեր տալ պետք չի, մենք լավ էլ գիտենք…
Ծերուկը մոռացել է, որ իրենց վարածի արդյունքում Համիդը 300.000 հայ կոտորել է, 200.000 հայ էլ բռնի թրքացրել:
Երիտթուրքերը կոտորել են 1.600.000 մարդ, մոտ 200-300.000 էլ թրքացրել են… 1918-21 թթ-ին էլ մոտ մի քանի տասնյակ հազար մարդ էլի կոտորել են քեմալաբոլշևիկյան խունտաները:
Դաշնակների վարածը մեզ վրա նստել է մոտ 2-2.3 մլն մարդ ու հիմա ծերուկը հպարտանո՞ւմ է: Պարզապես ինչքան բարոյականություն ունենաս, որ այս թվերի պարագայում ուրախանաս ու գլուխ գովես:
Ի դեպ, նույն դաշնակների քավորությամբ Հայաստանի 3րդ Հանրապետությունում տեղի է ունեցել 2 աննախադեպ ոճրագործություն ժողովրդի հանդեպ, ազգի հանդեպ, պետության հանդեպ: Սրանք էին կոճակները սեղմում մարտի մեկի արտակարգ դրություն հաստատելու ու 10 մարդու գնդակահարությունը օրինականացնելու համար, իսկ հետո էլ մասնակցում էին ծածկադմբոցին ու գործի վիժեցմանը…
Ու հիմա սա խոսում է դասերից… Բա մի հատ լրագրող չկա, հարցներ՝ ընկեր ծերուկ, ո՞ւր են Վրացյան «կնքահորդ» թալանած միլիարդները…
Բայց ծերուկը մի «լոլո» էլ է կարդացել:
Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը, հաղթելով Արցախյան պատերազմը, վերջ տալով երկրի տնտեսական ճգնաժամին, կայուն պահելով Հանրապետությունը, երկիրը փրկելով պարզապես ոչնչացումից իր հրաշալի արտաքին քաղաքականությամբ, ամաչում էր երևալ մարդկանց աչքին, իսկ մի մարդ, ով որոշ գնահատականների համաձայն, որը անգամ չեն էլ հերքում, 4 միլիարդ դոլլար է թալանել երկրից, ժողովրդից, իր նախագահության օրոք ունեցել է տասնյակ քաղաքկան չբացահայտված սպանություններ, չտեսնված 27 ու մարտի մեկ, պետության դեգրադացում ու հասարակության բարոյական սպանություն, կարո՞ղ է դուրս գալ մարդկանց աչքի առաջ…
Էստեղ էլի պիտի ասենք. արա՛. բա ո՞ւր ա բարոյականությունը, թե նախագահի եղբոր խնամին լինելը քեզ թույլ ա տալիս այդքան ստեր հորդա՞լ:
Բայց ժողովուրդ, ոնց անենք, որ էդ դաշնակների հարցազրույցների ժամանակ մի հատ Վրացյանի թալանած փողերի հարցը տրվի՞…
14-03-10 • 01:54 AM