Protect Your Largest Organ Եթե մի քվե լիներ, ասենք, մյուս կողմին օգտին, ապա պատմության ընթացքն այլ էր լինելու: Այսպես կարելի՞ է
Մար 05

Alik'-ի ավատարը

****** ****** ******

Նորից վիրավոր գազանի նման
Լեզուս դուրս գցել վերքս եմ լիզում,
Իմ մութ անձավի ներսում թաքնվել
Ու նորից հիմար փորձեր եմ անում…

**** **** ****
*********** ***********

Նորից վիրավոր գազանի նման
Լեզուս դուրս գցել վերքս եմ լիզում,
Իմ մութ անձավի ներսում թաքնվել
Ու նորից հիմար փորձեր եմ անում:

Սպին խորն է…Մի լեզուս որն է…
Արյունը կտրել չեմ կարողանում…
Քամին հեռացավ, էլ չդիմացավ,
Ասում է. ,,Արդեն իմ սիրտն է արնում…”:

…Մահվան մի ձև է միայնությունը,
Դաժան է նրա այցելությունը…

Սիրտս կանգնել է, հոգիս սառել է,
Ու ոչինչ հիմա չեմ զգում, տեսնում,
Լեզուս հոգնել է, արդեն մաշվել է.
Արյունը դեռ տաք ու տաք է հոսում…

20.04.09

ՁՅՈՒՆԸ ԿԱՊՈՒՅՏ ԷՐ…

Ձյունը կապույտ է, երկինքը մութ է,
Փոքրիկ սենյակի լույսը ձանձրույթ է,
Ուզում եմ ելնեմ ինձ քիչ քամուն տամ,
Բայց դրսում ավաղ օդը ճահճուտ է:

Քամին կանգնել է, բերանին բոթ է,
Հետի բերածը մի ճահճահոտ է,
Ուզում է գլուխն ձյան տակը թաղել
Իր ունեցածը ինչ խոսք ամոթ է:

Թթվածին չկա, օդը անփույթ է,
Ինձ նմանը միշտ օդի կարոտ է:
Ձյունը կապույտ է, երկինքը մութ է,
Իմ ճահճուտ հոգում էլի ձանձրույթ է…

13.04.09

,,ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔԸ”

Ինձ ասացին, իմ ցավերը էլ չլացեմ,
Խորհուրդ տվին ձեր դարդերից էլ չխոսեմ,
Մեր վշտերը, մեր վերքերը թղթին չառնեմ,
Որովհետև` ես, բառն ու ցավն դեռ չգիտեմ:

Ինձ ասացին. ,,Մի տեղ, տեսած ցավը չկա,
Մի տեղ ապրած մարդը չկա,
Այստեղ բառն է խիստ ձևական
Այնտեղ` ոչինչ զգացական…”:

Ասացին, որ դեռ չեմ ցավել ես իրական,
Դրանից է, որ չեմ գտել ,,բառն” իսկական…

Ինձ ասացին ,
Որ իմ ներսում ինչ որ մեկը ինձ խաբել է,
Հոյսով արել, խոստացել է ու դրժել է.
Ինձ հիմարի տեղ է դրել, կատակել է,
Երբ խոսելու ժամն է հասել նա փախել է…

Ինձ ասացին,
Որ ինքս ինձ պիտի կիսեմ,
Ինձնից պոկվեմ ու անջատվեմ,
Որ երկտակվեմ ու տապակվեմ…
Այնժամ գուցե ,,ցավը” տեսնեմ,
Նրան հարմար ,,բառը” գտնեմ:
Ցավը խառնեմ անշունչ բառին
Ստացվածը լավ տամ դաղին:
Սա կպցնեմ ,,խոսքի” պոչին,
Նրա վրա մի լավ ոռնամ,
Արցունքներով լավ լվանամ
Ու նոր հանձնեմ այն գրիչին…

…Ւնձ են ասում, ախ ինձ պեսին,
Որ ընկեր է Ցավի ծեսին,
Նրա դիտորդն ու տուժողն է,
Ճար ունենա` այն բուժողն է,
Ճար չունենա`,
Կարեկցանքի հզոր ուժն է…

…Սա ,,Գրոշի” մեծ խորհուրդն էր.
Ինքը հասկը կերած հորթն էր,
Հասկի ցավի, հասկի լացի
Միջով անցած տռուզ որդն էր…

07.05.09


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. Jojoba

    Անընդհատ ուզում էի հարցնել, բայց մոռանում էի

    Ինչ կապ կա ... հուզական, խիստ էմոցիանալ, աֆեկտների մեջ խորացած երիտասարդ բանաստեղծի, բավականին հավասարակշռված, բայց մի քիչ ռոմանտիկ շինարար-ինժեների եվ Կիանո Ռիզի /Մատրիցան մանրավորող/ լուսանկարի միջեւ.

    Ոչ երիտասարդի, ոչ էլ արդեն հասուն շինարարի հետ .... ոչ մի ձեւ չի մարսվում.

    Միգու՞ցե դու էլ կայուն կապեր ունես «վիրտուալ աշխարհների» հետ.

  2. Alik

    Ինչ լավ արեցիր, որ հարցրեցիր: Միշտ ուզում էի մի փոքր հայտարարությամբ հանդես գալ ու ասել, որ ես ոչ մի կապ չունեմ այդ նկարի հետ: Այսինքն ընտրությունը ես չեմ արել ու հիմա էլ, ծիշտն ասած, անհարմար եմ զգում ասել, ձևը չգիտեմ թե ինչպե՞ս փոխեմ: Դե ,,վիրտոալ աշխարհների” հետ մենք ամենքս էլ որոշակի կապ ունենք, բայց այ նկարի հետ՝ ես համենայնդեպս՝ ոչ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org