Այսօր Մարտի մեկն է ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
Մար 01

Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն.

Երկար բարակ փնտրտուքներից հետո, մի քանի անգամ ուշադիր ՏՎ-ով նույն կադրերն նայելուց հետո այդպես էլ չհասկացա Խոջալու.նետ-ի իրական հասցեն անգլերեն լեզվով.

ՏՎ-ով պարզ երեւում էր , որ պրեզենտացիա իրենք անում էին իրեն լոկալ ֆայլերով - C://Documents and Settings/....., իսկ xojalu or xojali.net կայքերում մեր ուզած կայքն չկար.

Իսկ քանի որ հայկական մամուլն էլ զերծ չէր մնացել այս փաստն գովաբանելուց, ապա թերթերից մեկում գտա իրական հասցեն http://xocali.net

Ես ադրբեջաներենի գիտակ չեմ, տվյալ գծով ինձ փորձագետ էլ չեմ համարում, բայց իմ կարծիքով Խոջալու անգլերեն երեւի մի քիչ այլ տրասկրիպցիա ունի. Բայց լավ, սա այնքան էլ կարեւոր չէ ... չնայած եթե ուզում ես, որ քեզ գտնեն եվ քո կայքի տեղն իմանան, ապա հարկավոր է ճիշտ գրել քո հասցեն, վերնագիրն ...

Նախ չեմ թաքցնի ՏՎ-ով նայելուց մի քիչ զարմացրեց ներկայացնող կնոջ խոսելաոճն.

«Եթե ձեր ներկայացրած փաստերն սրանք են, ապա սրանք չանցան. ՈՒ՞րիշ»

Ցավում եմ, որ բառացի չեմ կարող ցիտել նրան եվ ներկայացնել խոսելու տոնը, բայց հաստատ համոզված եմ, որ եթե Պոլիտեխնիկի եվ Ժողի դիմացի այգում ինչ որ ռազբորկա լինի, ապա մի քանի տղաների նա հաստատ սխալ կհանի.

Հիմա անդրադառնամ կայքին.

Հավատացեք, սա իրականում շատ կարեւոր է.

Թողնենք մի կողմ կայքի designը and developmentը, անդրադառնամ մի քանի կոպիտ սխալների.

1. Կայքն ինչքան ես հասկացա տեղեկատվական պայքարի համար է ստեղծված, հետեւաբար չեմ հասկանում ինչ նպատակ է հետապնդում կայքի ստորին մասում տեղակայված web host provided by .... հայտարարությունը.

Նման հայտարարություն դնելն խոսում է միայն մեկ բանի մասին, որ հոստերին փողի քիչ են տվել, կամ ընդհանրապես չեն վճարել, այլ փոխարենը խոստացել են իր վրա backlink դնել. Հակառակ դեպքում հոստերի ավելորդ գովազդ այստեղ անիմաստ ճոխություն է.

Հետո ի՞նչու բոլորին տեղեկացնել, ով է քո հոստերն. Որ ջարդելուվ հակերն ավելորդ ջանք չգործա՞դրի ստուգելու քո IP կամ DNS-ներն.

Ինչու է ընտրված մի հոստեր, ով ակնհայտ overselling-ով է զբաղված /UNLIMITED HOSTING for a $2.49/. Սա նշանակում է, որ ոչ մի հարվածի նա հաստատ չի դիմանա ... իսկ դրան սպասել արժե նմանատիպ կայք տեղադրելիս.

Միգուցե կայքի ադմինիստրացիան որոշե՞լ է օգտվել free web hosting-ից /ներող չէի տեսել այս առաջարկն/ եվ այդ է պատճառն, որ ամենուրեք հետագա էջերի վրա էլ առկա է հոստերի գովազդն /տեղ-տեղ մի քանի անգամ մի էջի վրա/

Լավ, սա էլ մի կողմ.

Ի՞նչպես կարելի է անվանել մեկ մարդու, ով օդանավակայանում սահման կամ մաքսային հսկողություն անցակետը հատելիս գրպանում զենք ունի /հատկապես, եթե հաշվի առնենք, որ ոչ ի պաշտոնե իրավունքներ, ոչ էլ բարեկամական կապեր չունի նախագահի ախրանի կամ Ազգային անվտանգության տղերքի հետ/

Դե էդ դեպքում ինչպես բացատրել, որ այս կայքի հարգելի webmasterը բռնել եվ հենց առաջին էջի վրա մի կանոն է խախտել, որի համար մեղմ ասած կայքը դուրս է թռնում բոլոր search engine-երի index-ից.

Խելոքն /այլ կերպ դժվար է անվանել սրան/ բռնել է եվ առաջին էջի վրա տեղադրել է անտեսանելի տեքս /բացեք հենց առաջին էջն - http://xocali.net/ եվ նայեք նրա «պեյդջ սուրսը» -.

Սրա համար գօօգլը եվ Յահոն մի վայրկյանում են կայքին ԲԱՆ դնում. /Ես մտադրաբար եմ օգտագործում հայերեն բառեր, որ գոնե հակառակորդներն դա չկարդան./

Գեթ մեկ նամակ -բողոք Գուգլին - եվ կարելի է մտածել նոր կայք գրանցելու մասին.

2. Ամենամեծ երկրորդ սխալն կայանում է նրանում, որ եթե դու փորձում ես մեկին մի բան համոզել, ապացուցել - ապա բարի եղիր ներկայանալ.

Տվյալ դեպքում ես այդպես էլ չհասկացա, թե ով է կանգնած կայքի ետեւոմ. Դա ինձ հարկավոր չէ, այլ նրանց, ում կայքի ադմինիստրացիան ուզում է համոզել, որ Խոջալու չի եղել /անձամբ ես այլ կարծիք ունեմ, բայց դա կարեւոր չէ/ կամ այդպես չէ եղել.

3. Երրորդ Սխալն .. /եվ բավարարվենք այսքանով/

Կայքն նույնիսկ չի գրանցված որեւէ մեկ ռեալ մարդու կամ կազմակերոպության անունով.

Whois տալուց մենք հասկանում ենք, որ կայքի տերն չի ցանկացել բացահայտել իր ով լինելն. Տվյալներն ՓԱԿ ԵՆ

Ես արդեմ մեկ անգամ դրա մասին ասել եմ /Հայկական Սպամերների թեմայի հետ կապված/, որ նման կերպ մարդն հիմնականում վարվում է եթե խախտում է որոշակի կանոններ եվ օրենքներ, եվ ցանկություն չունի, որպեսզի գրվեն իր տվյլաներն./օրենքի հետապնդումից կամ այլ վիճահարույց պահերից խոսափելով/.

Դե այսքանից հետո միայն հիմարն կարող է հավատալ մեկի խոսքին, ով նույնիսկ իր անունն է թաքցնում.

----
Վերջում,
Անձամբ ես ՏՎ-ով իրենց պրեզենտացիան դիտելիս համոզված էի //կարծեմ Կոնգրես հյուրանոցում էր կազմակերպված/, որ կայքն ավելի մեծ բովանդակություն է պարունակում. Դե, ինչ իմաստ ունի, 3-4 փաստի համար կայք բացել, եվ այդքան փող ծախսել նման դահլիճ վարձելու եվ կազմակերպչական հարցերի վրա.

Չէ, կայք ամեն դեպքում արժե բացել, բայց դե ընկերոջդ ասելուց առաջ արժե գոնե մի քիչ ինֆորմացիա լցնել ... թե չէ այսպես ....

Լավ ... չգիտեմ ...

Им виднее !!!


Ներկա պահին ստացվել է 11 մեկնաբանություն

  1. Jojoba

    Xocali.net- կայքի ստեղծումից Ադրբեջանը շփոթահար է

    ArmAr.an-ի հետ զրույցում, «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» ՀԿ-ի անդամ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, թե այս երեք օրերի ընթացքում նորաստեղծ կայքը մի քանի հակերային հարձակման է ենթարկվել: «Երբ ստեղծվում է կայքը, մենք գիտեինք, որ այն դառնալու է լուրջ թիրախ ադրբեջանական կողմի համար, հետևապես լուրջ ուշադրություն ենք դարձրել ոչ միայն Կայքի իմաստային պարունակությանը, այլև կառուցվածքի վրա»:

    Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ստեղծել է այնպիսի մի Կայք, որը գրեթե չունի լուրջ խոցելի կետր, հետևապես, այն տեխնիկապես գրեթե անհնար է կոտրելը:

    Ադրբեջանական լրատվամիջոցներն անվերջ գրում են նորաստեղծ կայքի մասին, փորձում վարկաբեկել արված աշխատանքը, բայց նրանց արձագանքներն արդեն իսկ ապացուցում են, թե հայկական կողմի իրականության բացահայտումից որչափ մտահոգված, շփոթահար ու անհանգստացած են ադրբեջանցիները:

    Կամ ես եմ պառավել, կամ աշխարհն է շուռ եկել.

    Նույնիսկ չեմ ուզում կրկնել այն ինչի մասին արդեն ասել եմ.

    Առնվազն N00b հակերն առաջին հերթին կնայի այս կայքի «sourceը» եվ նույնիսկ չի էլ փորձի կայքն ջարդել՝ այն փակել կտա հավերժ-հավիտյանս.

    Իսկ նրա մասին, որ «ստեղծել է այնպիսի մի Կայք, որը գրեթե չունի լուրջ խոցելի կետր» ... ապա շատ կուզեյի, որ այդպես լիներ. Ավաղ.

    ------
    Որպեսզի թյուր կարծիք չստեղծվի - կրկնում եմ

    Նման կայքերի լինել-չլինելու հարցն չի քննարկվում. Դա միանշանակ է.

    Կայքի գործունեությունը նույնպես.

    ՈՒղղակի մի բան անելուց առաջ ավելի լավ կլիներ խորհրդակցել գոնե 1 կամ երկու մասնագետի հետ. Թե չէ ինքնահրչակմամբ կարող ես խայտառակ անել ոչ մի միայն քեզ այլեւ մի ամբողջ երկրի պատվի հետ խախալ.

    -
    Կրկնում եմ, քանի շուտ է ուղղեք մատնանշված սխալներն.
    Սա իրականում շատ հրատապ հարց է
    .

  2. Philosopher

    Բայց հոդվածիդ վերնագիրը ի՞նչ կապ ունի նյութիդ իմաստի հետ: Վերնագիրը փոխիր՝ «Ադիբեկյանի դստեր կայքը...»:

  3. Jojoba

    Ճիշտն ասած չէի էլ իմանում, թե ով - ով է.
    Չնայած, իրականում դա ոչինչ էլ չի փոխում.

    Այ մի բան հաստատ գիտեի, որ հեսա դու գալու ես ու ասելու «Որտեղից՞ ուր հասար՜».

    Բայց հոդվածիդ վերնագիրը ի՞նչ կապ ունի նյութիդ իմաստի հետ:

    ներող, ես մոռացել էի, որ «ՄԱՐՏԻ 1» բառակապակցությունը / վերնագիրը / ամսաթիվը դուք սեփականաշնորհել եք.

  4. Philosopher

    Մի պահ շեղվենք՝ մոռացել էի, նոր կարդացի սկզբից, ի սրտե շնորհավորում եմ հայրկիր ծննդյան տոնը՝ մաղթելով ամենայն բարիք ու նապատակների իրականացում՝ դրա հետ միասին առողջություն ու երկար տարիների կյանք…

    ամսաթիվը դուք սեփականաշնորհել եք.

    Ոչ ոք էլ ամսաթիվը չի սեփականաշնորհել, ուղղակի Սուդիբեկյանի նոր մարդ դարձած «Խոջալույագետ» դստրիկը կարծես կապ չուներ Մարտի մեկի սպանդի հետ կամ ասենք գարնան գալստի՝ բնության ու կյանքի զարթոնքի ու արթնանալու հետ…

    Այնպես որ, դու ինձ այստեղ մեղադրելու իրավունք ուղղակի չունես…

  5. Jojoba

    Սուդիբեկյանի նոր մարդ դարձած «Խոջալույագետ» դստրիկը կարծես կապ չուներ Մարտի մեկի սպանդի հետ

    Նոր մարդ դարձած ես չէի ասի, քանի որ այնքան էլ երիտասարդ չէր եվ բավական ագրեսիվ. Հետո էլ նա դժվար արտաբերվող անվանբ Հ/Կ-ի նախագահ է - «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության». Հիմա հասկանում եմ ինչու չեն նշել կայքի about us-ում իրենց մասին /դժվար արտաբերվող եվ խրթին իմաստով մի անվանում/ - սա կատակ է.

    Խոջալույագետ չգիտեմ, բայց որ PR-ից լավ հասկանում է - դա հաստատ. Պատկերացնում ես մարդիկ հասան նրան, որ իրենց մասին արդեն խոսում են Ազերիների պառլամենտում

    Ինչպես պնդում է փորձագետը

    «Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Պոլուխովը հայտարել է, թե հայերը ստեղծել են «անիմաստ կայք»: Բայց եթե Ադրբեջանի ԱԳ նախարաությունն է պաշտոնական կարծիք հայտնում կայքի մասին, ուրեմն, այն անիմաստ լինել չի կարող»,- նկատում է Ս. Մարտիրոսյանը:

    Այնպես որ, դու ինձ այստեղ մեղադրելու իրավունք ուղղակի չունես…

    Հիմա ոնց որ դու էիր ուզում՝

    Мухи - отдельно, котлеты - отдельно

  6. Democrat

    Իսկ ինձ շատ դուր եկան հատկապես այս էջում թվարկված լինկ-երը…

    http://xocali.net/EN/spisok.htm

    մեկը-մեկից հետաքրքիր էջեր են բացվում, որոնցից հատկապես սա էր շատ արդիական

    Not Found
    The requested URL /EN/spiski/presid.html was not found on this server.

    Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

    --------------------------------------------------------------------------------

    Apache/2.0.63 (Unix) mod_ssl/2.0.63 OpenSSL/0.9.8e-fips-rhel5 mod_auth_passthrough/2.1 mod_bwlimited/1.4 FrontPage/5.0.2.2635 Server at xocali.net Port 80

  7. Jojoba

    Ցավում եմ, բայց կիրակի ավելի շուտ եկավ

  8. Jojoba

    222.gif

    XOCALI.NET

    Hacked by Azerbaijan Defacers

    Геноцид в Ходжалы это правда и ничто вам не поможет это скрыть!
    Это говорим вам мы – Азербайджанцы! Мы отомстим за наших матерей и детей !

    Genocide in Khojaly is true and nothing will not help you hide it!
    This tells you we - Azeris! We will avenge our mothers and children!

    Հարց
    Ո՞վ է մեղավոր.

  9. F5-admin

    Դե մի՛ գրի էլի… դու գրում ես, իրենք էլ կարդում-զարգանում ու շուռ են գալիս մեր կայքերի հերն անիծում smile

    Այնպես որ,

    Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ստեղծել է այնպիսի մի Կայք, որը գրեթե չունի լուրջ խոցելի կետր, հետևապես, այն տեխնիկապես գրեթե անհնար է կոտրելը:

    դարձավ Արմենիկումի նման հրաշք-ճշմարտություն…

    Կարո՞ղ է մեր ԿԳԲ-ն էր հսկում էս կայքը…

  10. Jojoba

    Գիտես, ես մեղավոր չեմ՝ համենայն դեպս ես իմ մեղավորությունս այս ամենում չեմ տեսնում. Չնայած չեմ թաքցնում, երբ երեկոյան տեսա, որ կայքն ջարդված է ... ինքս ինձ էշին ընկած էի զգում /սա ամենայն լրջությամբ/

    Բայց ես միշտ ասել եմ, եվ համողված եմ, որ շատերի դուրն դա չի եկել.

    Ամեն մարդ պետք է զբազվի իր գործով. Երբ մարդ իրեն հրչակում է «ամենայն հայոց ‘ինչ որ մի բան’» պետք է
    ա/ չնեղանա, երբ իր երեսին դա ասում են
    բ/ գիտակցի, որ բացի սեփական կարիերա անելուց եվ փողից կան նաեւ «այլ գաղափարներ»

    Տվյալ դեպքում նույնիսկ հեռվից դելիտանտության հոտ էր գալիս.

    Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ստեղծել է այնպիսի մի Կայք, որը գրեթե չունի լուրջ խոցելի կետր, հետևապես, այն տեխնիկապես գրեթե անհնար է կոտրելը:

    հարց.
    ինչպես կարող է մի մարդ, ով տեխնիկական ասպեկտներից նույնիսկ հեռահար գաղափար չունի ստեղծել մի կայք, որը անհնար է կոտրել.

    մեկ այլ բան է խոսել դեպքերի խրոնոլոգիայի մասին, մեկ այլ բան ապահովել անվտանգությունը եվ մեկ ուրիշ բան է ինքնահռչակել «ինչ որ մի բան».

    Դեպքից արդեն անցել է 24 ժամ, բայց կայքի բնականոն աշխատանքն չի վերականգնվել.

    Առնձամբ ես առավոտյան 30 րոպեն մեկ փորձում էի ֆ5 սեղմել եվ տեսնել ինչն են վերականգնել.... բայց հասկացա, որ միակ մարդն ով շտապում է .. դա ես եմ միայն.

    Մինչեւ ժամն 14 միայն անգլերեն վերսիայի միայն մեկ մասն էր վերականգնված /համեմատության համար ասեմ, որ նույնիսկ Դիալ-Ապով ամբողջ կայքն վերականգնելու համար լիովին բավարար է 10-16 րոպեն /. Բայց հավանաբար ես ավելի մակերեսային մոտեցում ցուցաբերեցի.

    Ամեն ինչ կատարվում է ... դա պետք է օգտագործել ի օգուտ. Չեմ զարմանա, որ այս դանդաղկոտությունը PR նպատակներ է հետապնդում.

    Դա պարզ կերեւա առաջիկա մի քանի օրերի ընթացքում.

  11. Jojoba

    Միակ բանը, որի համար շնորհակալ եմ, որ նոր webmasterը առաջին հերթին կայքից մայն պեյջի տակից հեռացրել է hidden text-ը, որը ինչպես ես արդեն ասել էի խստիվ արգելված է.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org