Ես քեզ սենց եմ հիշելու Արմենչիկ-Տիմաթի 10:0
Դեկ 07

Կարծում եմ, բոլորդ տեղյակ եք օրերս Նուբարաշենի բերդից 2 ցմահ ազատազրկվածների հաջողված փասուստի դեպքից: Գիտեք նաեւ, որ նշանակվել էր ծառայողական քննություն:

Արդյունքում՝

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ.  N 27-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Աֆրիկյանը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ.  N 299-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանի վրա:

Թվում է, թե սովորական նշանակումներ են: Սակայն հետաքրքիր է դառնում, երբ մի քիչ խորանում ենք: Հատկապես, երբ “զննում ենք” կողքից, առանց որեւէ նախատրամադրվածության` սրբացնելու կամ մեղադրելու մեկնումեկին:

Ես թվարկեմ իմ պնդումները, իսկ դուք Ձեր մտքում պարզապես ճշտեք` համաձայն եք իմ պնդման հետ, թե ոչ.

1. Որեւէ քրեակատարողական հիմնարկում (դա կլինի Նուբարաշենը թե Կոշը) որեւէ մեծ “չե-պե"-ն ոչ միայն այդ հիմնարկի, այլ ամբողջ քրեակատարողական վարչության “չե-պե"-ն է
2. Եթե այդ հիմնարկներից մեկնումեկում փախուստ է լինում, դա առաջին հերթին անվտանգության միջոցառումների եւ, ընդհանուր առմամբ, քրեակատարողական վարչության անվտանգության համակարգն ապահովող ծառայությունների սխալն է, իրենց “չե-պե"-ն է
3. Դե հիմա խնդրում եմ վերեւի այս երկու կետը միացրեք իրար, ու տեսեք, թե, որպես ստեղծված իրավիճակի լուծում, նախարարի հրամանով, ով է փոխարինում Նուբարաշենի արդեն նախկին պետին: Պաշտոնյա, որն, իմ պատկերացմամբ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ պետք է լիներ պատասխանատվություն կրողների ցուցակում: Այսինքն, թող Աֆրիկյանին էլ պատժեն, բայց պետք է պատժվեր նաեւ նրան փոխարինողը:

Համաձայն չեք?

image

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


Ներկա պահին ստացվել է 13 մեկնաբանություն

  1. Marat

    Համաձայն չեք?

    Ես որ համաձայն եմ:

    Իսկ հայտնի լուսանկարի հայտնվելը համացանցում ձեզ տարօրինակ չթվա՞ց…

  2. Philosopher

    Հա, բայց զարմանալ պետք էլ չի..... Ինչ է եղել, որ սրա վրա էլ զարմանանք: Սովորական, հերթական ապօրինությունը, որի հետեւանքները, կհուսամ, որ չենք տեսնի… Երկիրը ամեն ոլորտում, ամեն բնագավառում կատակլիզմի մեջ է… Էդպիսի սֆեռա չեք գտնի, որտեղ քիչ թե շատ նորմալ վիճակ լինի… Ու դեռ պնդողներ կան, թե այդքան էլ վատ չէ ու պետք չէ մուգ գույներով նկարագրել… Պետք չէ, թե՝ պետք է, միևնույնն է, երկիրը գլորվում է դեպի կործանում… Հոռետես չեմ, խորապես ցավ եմ զգում, որ էս վիճակին ենք հասել… Պատմության հետ «քիչ մը աղերսներ ունենալով»՝ կարող եմ պնդել, որ այս վիչակում, նման խեղաթյուրված կեցության մեջ այս երկիրը դեռ չի եղել, այս ազգը դեռ չի եղել...... Ցավոք, վիճակը առավել քան աղճատված է, առավել քան ողբալի:

    Մովսես Խորենացին հետաքրքիր աշխատանք ունի, որը գրել է 4-րդ դարի վերաբերյալ: Պատկերացնում եմ, եթե Պատմահայրը ներկա լիներ այս վիճակին, էս խոսքերից «այն դին» ինչեր էլի պիտի գրեր…

    * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

    Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարատությունը ուղիղների համար և ահավորությունր չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը,նեղություններից հանգստացողը.— կորա՜վ ժողովուրդր, ծածկվե՜ց նավահանգիստը,, լքե՜ց օգնականը. լռեց խրախուսիչ ձայնր։
    Ո՞վ այսուհետև պիտի հարդե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե՝ մասամբ իր որդուցս հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված՝ շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են, և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց)։ Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի և լռության։
    Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ մեջ հառաչանք և արտասուք են ծագում, ինձ թելադրում են տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ, ի՛նչպես հորինեմ իմ ողբր և կամ ո՞ւմ արտասվեմ .— արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն գցվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որ գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կենցաղօգուտ պսակը. արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ միտքը, լի կատարյալ խոհականությամբ, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած ուղղություն էր տալիս (ընթացքին) և սանձահարում էր օտարոտի (մտքեր հայտնող) լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրվկածիս ու տնանկիս. արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունր, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս. արդյոք մեր աշխարհին արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվածները։
    Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր,, և ողբա մարգարեանալով հանդերձ ինչ թշվառություններ որ կրեցինք և դեռ պիտի կրենք. գուշակի՛ր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիան Իսրայելացիների համար։
    Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
    Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
    Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
    Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
    Ժողովրդականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող։
    Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։
    Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։
    Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։
    Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
    Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել և տարրերը փոխել են իրենց բնությունը. — գարունր երաշտ, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները՝ բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ. եղանակը դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը և չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլև երկրաշարժներ և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։
    Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս։ Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար։ Ասպատակությունններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, ան֊վերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։ Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն։

  3. Jojoba

    ԸնԵնՑ տպավորությունն է, ոնց որ Վայաչ եվ Philosopher նիկիերի տակ նույն մարդն է ...

    Մեկը հարցնող լինի էս «դժոխքի ակնկալություն» ինչ կապ ուներ Աֆրիկյանի հետ՞…

    Աչքիս մեկի մատոռն էլ խփեց ...

  4. Մտահոգ

    Գրեթե համոզված եմ որ Աֆրիկյանին ոչ մի պաշտոն էլ չեն տա…

    Նաեւ՝ Աֆրիկյանը հա՛մ եղել է Աբովյանի գաղութի պետը, համ էլ Ցե-բե-ի պետը… սաղ իրար հետ մի 4-5 տարի պետ-ություն է արել… Այնպես որ, հերիք է հանգստի գնալու համար ու արդեն անձամբ կառավարելու իր բիզնեսները… Մենակ չասեք, թե փող չի հետ գցել ու որեւէ բիզնես չի հասցրել դնի առ այսօր… որեւէ կալանավորի հարցրեք, ու ինքը ձեզ ամեն ինչ “դասկանալնի” կպատմի, թե ով ինչքան է աշխատում հայաստանյան բերդ-գաղութներում:

  5. Jojoba

    Մի րոպե Աֆրիկյանը դա էբ ահավոր չաղ անձնավորությունն չէ՞

    Եւ ինչ երդիք ունեն եւ ինչ հանցանքով էին ցմահ բանտարկվել փախնողները…

    Ի միջայլոց բժիշկ ուսանողի դատապարտման պատմություններն եվ Աղաջանովի անվան հիշատակումն ահավոր ինձ հետաքրքրեց. /այդ ամենի մասին կարդացի թերթերում/:

    Միգուցե ինչ որ մեկն լուսաբանի, թե այդ ինչ սպանության մասին է խոսքն գնում. Չեմ կասկածում, որ մեծ հնչեղության գործ է եղել ... նման պատմություններն աննկատ չեն անցնում այս մեռած ու հոգնած երկրում.

  6. Marat

    Պրոֆեսոր Աղաջանովը ԵրՊԲՀ ամբիոնի վարիչն էր (հիմա ամբիոնի վարիչ է թե ոչ, չգիտեմ): Որդին նույն ԲՈՒՀ-ի կարծեմ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող է եղել, որին գազանաբար սպանել էր իր համակուրսեցին՝ վերը նշված փախուստի դիմած ցմահ բանտարկյալը: Որքան լսել եմ, դիակը նունիսկ կտորների են բաժանել…

  7. Marat

    Հա, կենսաքիմիայի ամբիոնի վարիչը…

  8. Jojoba

    Էդքանը ես թերթերից էլ գիտեմ /նկատի ունեմ, որ փախուստից հետո կրկին վերհիշվեց այս պատմությունը իր որոշ մանրամասներով/, բայց ցավոք նույն թերթերում շատ է հիշատակվում այն փաստի վերաբերյալ, որ այս երիտասարդն ոչ մի կապ չունի, կամ ընդամենը «անցողիկ անձ» է վերոհիշյալ սպանության գործում.

  9. F5-admin

    Ահա որոշակի ինֆորմացիա

    Նույն կերպ` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ է փոխարինվել նաև Մհեր Ենոքյանի դեպքում: ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի կոլեգիան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին` 20-ամյա Մհերին, 1996 թ. կատարած սպանության համար դատապարտել էր մահապատժի:

    Մհերը բժիշկների ընտանիքից է, նախկինում դատված չի եղել, բնութագրվել է դրական: Ըստ հաստատված դատավճռի` Մհեր Ենոքյանը դասընկերոջը` իր դասախոս Աղաջանովի որդուն` Իոսիֆին, տարել է մյուս ընկերոջ` Արամենց բարձրահարկ շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարան, «ռազվադնոյ կլուչով» հարվածներ է հասցրել գլխին, ապա բռնել է նրա ոտքերը և կարգադրել Արամին, որ դանակով հարվածի վերջինիս պարանոցին: Այնուհետև նրանք դիակը դրել են մեծ պայուսակի մեջ, փորձել տնից հանել, սակայն մտափոխվել են, կատարվածի մասին պատմել իրենց ծնողների ու ներկայացել ոստիկանություն:

    Բայց դատարանն ապացուցված է համարել, որ Մհերը նախապես ծրագրել է առևանգել ու սպանել «մեծահարուստ» դասախոսի որդուն, իսկ հետո, դիակը ստանալու համար ծնողներից պահանջել փրկագին` 20 հազար ԱՄՆ դոլար:
    Այս վարկածը բացառապես հիմնված է Մհերի հանցակից ընկերոջ` 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի ցուցմունքների վրա: Դեռ տարիներ առաջ մամուլն այս գործով առաջ է քաշել անպատասխան մնացած մի շարք հարցեր:

    Մասնավորապես` ինչո՞ւ է նման «կանխամտածված» սպանությունը կատարվել Արամ Հարությունյանի բնակարանում, երբ տանը եղել է նաև վերջինիս անչափահաս քույրը, որին քննիչը չի հարցաքննել: Ինչո՞ւ պետք է որպես զոհ ընտրվեր դասախոսի որդին, որն առանձնապես մեծահարուստ չէր: Եթե հանցագործության դրդապատճառը գումարն էր, ինչո՞ւ դիակի վրայից չէր հանվել ոսկե մեծ խաչը, շղթան, գրպանի փողերը: Որտե՞ղ է պայուսակը, որի մեջ տեղափոխել են դիակը: Ինչո՞ւ պետք է սպանությունից հետո այդ մասին տղաները հայտնեին իրենց հարազատներին եւ ինչո՞ւ չեն զանգել սպանվածի հորը` փրկագինը պահանջելու: Ինչո՞վ է բացատրվում Ենոքյանի ձեռքերի վնասվածքները (փորձել է դանակը խլե՞լ): Եվ, վերջապես, ինչո՞ւ է դատարանը մեղադրյալներից մեկի (Արամի) ցուցմունքները համարել արժանահավատ, մյուսինը (Մհերինը)` ոչ:

    Ինքը` Մհեր Ենոքյանը, պատմել է որ վեճ է ծագել Արամի և Իոսիֆի միջև, լավ մարզված Իոսիֆը սեղանից վերցրել է դանակը ու փորձել հարվածել Արամին: Սակայն ինքը նրանց անջատելու համար ձեռքն ընկած «կլյուչով» հարվածել է նրա մեջքին, առաջացել է քաշքշուկ, ապա Արամն անցել է հարձակմանª հարվածել նախ «կլյուչով», հետո`դանակով: Ինքը փորձել է օգնություն ցույց տալ ընկերոջը, նույնիսկ արհեստական շնչառություն է տվել (մատների վրա մնացել է ատամների հետքը), սակայն վերջինս մահացել է: Մհերը հայտարարել է, որ ինքը չի սպանել ընկերոջը, բայց մեղավոր է, քանի որ չի կարողացել կանխել այդ ամենը:

    Ենոքյանի հարազատները տարիներ շարունակ դիմել են տարբեր ատյաններ` խնդրելով վերանայել գործը և կատարել կրկնակի քննություն, սակայն որևէ արդյունքի չեն հասել:

    «Երբ սպանությունից հետո ոճրագործից հետ (նկատի է ունեցել Արամ Հարությունյանին) ներկայացել եմ ոստիկանություն, դատարանն իմ ինքնակամ հանձնվելը հաշվի չի առել: Այդ պատճառով էլ փախուստից հետո մտքովս չի անցել, որ եթե հանձնվեմ ոստիկանությանը, իմ գործը կվերանայեն և արդարացի վճիռ կկայացնեն»,- 2004-ի փախուստից հետո հայտարարել է Մհերը:

    Բայց, իմ հիշելով, ինչ-որ այլ տիպի պատմություններ էին ֆռֆռում հանցագործության հաջորդ օրերին… Բայց չեմ հիշում, թե կոնկրետ ինչպիսի

  10. Jojoba

    Այ հենց էդ մասին էլ ես եմ ասում .. .աչքիս ուրիշ պատմությունն էր, թե չէ այս մի քիչ հավատ չներշնչող պատմությունն ես արդեն կարդացել էի.

    Ինչ որ չբռնող մոմենտ կա վերոհիշյալում մեջբերման մեջ.

  11. Democrat

    Այսօր երկու պագոնավոր էլ կալանավորեցին…

    Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձի՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

    Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

  12. Democrat

    Բռնեցին, հա՞, մահապարտներին…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org