Ակն ընդ ական, ատամ ընդ ատամ Ես քեզ սենց եմ հիշելու
Նոյ 17

Այսօր Թոխատյանի Արմենիա ՏՎ-ով որոշել էր ձեռի հետ Չեխովի դպրոցի գովազդով զբաղվել.

Հրավիրել էր տնօրենին, մի քանի փոխտնօրենների եվ 10րդ դասարանցի 3 աշակերտների /1 տղա եվ 2 աղջիկ, որից մեկը չգիտես ինչու ոչ հայկական անուն-ազգանունով- հավանաբար Ռումինա-մոլդովական ծագումով/. Չէ ես դեմ չեմ ինտերնացիոնալ մոտեցմանը, բայց դե գոնե կարելի էր ընտրել լավագույն աշակերտներին. 

Իմ կարծիքով հաղորդումը ավելի շատ խայտառակություն էր, քանց գովազդ.

Հարց աշակերտներին.
- Ինչու հենց ընտրությունը ընկավ փոխտնօրենների վրա /խոսքը հրավերի մասին է/
- Դե ով առավել լավ կարող է բնորոշել մեր դպրոցը.

No Comment

Հարց տնօրենին.
- Ինչու հենց այս աշակերտներին ընտրեցիք.
- Ընտրությունը ես չեմ արել, այլ իրենց փոխտնօրենը, բայց ամեն դեպքում ես նրանց ճանաչելով հանդերձ կարող եմ հավաստել, որ նրանք պատրաստված զրուցակից եվ աշակերտ են.

No Comment

Մի կողմից հասկանում եմ, որ առաջին անգամ հեռուստաեթերում երեխաներն կարող էին շփոթվել, եվ միգուցե կաշկանդվել, բայց չեմ մտածում, որ արտայտվելու անկարողությունը կապված էր եթերի հետ.
Այո, չեմ բացառում, որ ոտանավոր արտասանելու հանկարծակի ցանկություն ունեցած աղջնակը քանի-քանի անգամ սխալներ արեց հենց այդ լարվածության պատճառով. Բայց դե մի քիչ ծիծաղելի է ամերիկացի հասակակիցների մոտ արտասանել «Пушкин. “Я вас любил: любовь еще, быть может ...», բայց դե հիմա ...

Անձամբ ինձ համար ցավալին այն էր, որ կամ երեխաներն ահավոր կաշկանդված էին, կամ սեփական մտքերն արտահայտելու պրոբլեմ ունեին.

Բայց հաղորդման ապոֆիոզը սա չէր.
Ամերիկահայ մի տղա հարց է տալիս.

--Մեր դպրոցում շատ են քննարկվել հայ-թուրքական բանակցությունները եվ կնքված համաձայնագրերը. Ինչ կարծիք դուք ունեք, եվ արդյոք այն քննարկվել է ձեր մոտ.
Հայաստանի ստուդիայում Խոսափողն տալիս են տղա աշակերտին.
-- Դե իհարկե մենք գիտենք, որ թուրքերն այսպես ասած ցեղասպանություն են արել, .... ցեղասպանել են հայերին, եվ դրանից ելնելով մենք նրանց չենք սիրում....

խառնվում է Թոխատյանը.
-- Խոսքը դրա մասին չէ, այլ այն բանի մասին, արդյոք դուք տեղյակ եք համաձայնագրերի մասին.
-- Այո, .... ես լսել եմ, որ .... համաձայն դրա ... Թուրքիայի հողերի մի մասն անցնելու է Հայաստանին ....

Մի քանի րոպե ծիծաղից հետո, տիրում է լռություն,… ապա խոսափողն վերցնում է ոչ հայկական ծագումով աղջնակը եվ մի քանի խոսք ասելով թուրքերի վատ լինելու մասին, արագ թեման փոխելու փորձ է կատարում.... տալով ամերիկացիներին մեկ այլ հարց.
----------------
Ես հասկանում եմ, որ 10րդ դասարանցի տղան պարտավոր չէ որ իմանար հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց դե եկած 3 աշակերտներից գոնե մեկն «պտի որ» լսած լիներ. Կամ կարծիք ունենար ...
Չէ, չեմ ուզում քաղաքականացված 10րդ դասարանցի, բայց իմանալ ցեղասպանության մասին, իմանալ զարգացումների մասին, գոնե իմանային, որ ճանապարհներն շուտով բացվելու է, եվ Անտալիա գնալն էժանանալու է ...

էհհհ ...

---
Ես էլ մտածում էի միգուցե՞ արժեր երեխայից տալ Չեխով.

Ուրախ եմ, որ չեմ սխալվել.


Ներկա պահին ստացվել է 16 մեկնաբանություն

  1. Philosopher

    Բայց այստեղ ի՞նչ խայտառակություն կա, որ մի հատ էլ զարմացել ես… Կներես, բայց ես զարմանում եմ, որ դեռ Թոխատյան ՀԴՄ-կտրոնին դիտողներ ու լսողնր կան, մի հատ էլ՝ ԶԱՐՄԱՑՈՂՆԵՐ…

    Իսկ ինչ վերաբերում է 10-րդ դասարանցու «այսպես ասած»-ին, ապա բնավ չեմ զարմանում, քանզի երկիրը այնքան գարշանքի մեջ է, որ մի հատ՝ այս կողմ, մի հատ՝ այն կողմ, որեւէ բան չի փոխվի… Ինչ տարբերություն գնացքից 5 րոպե, թե՞ 15 րոպե ես ուշացել, միևնույնն է, այն ա՞րդեն մեկնել է…

    ՀԻմա այս երկիրն է… Գնալով ավելի եմ համոզվում, որ այստեղ այլևս ոչինչ վերականգնել հնարավոր չէ: Ցավով եմ նշում, բայց փաստ է, որ ազգի 70-80 տոկոսը ՈՉԽԱՐ է՝ բառի բուն իմաստով (ոչ ոք թող չվիրավորվի, խնդրում եմ)… Քիչ են մնացել մտածող ու դատողունակ մարդիկ.... Ցավալի է, բայց կարծես ծերունու հոգեվարք լինի....

    Իսկ ինչ վերաբերում է «թոխատին», ապա պիտի ասեմ, որ սույն «խելացին», իրեն «խելացու» տեղ դրած, ուզում է «խելացի» բաներ ասել/անել, բայց վերջում ստացվում է նույն տխմարությունը:

    Իսկ երկրի վիճակի մասին հենց հրաշալի պատկերացում է տալիս 10-րդ դասարանցու «այսպես ասածը».... Ի՜նչ աստիճանի ենք հասել, որ Ցեղասպանությունը արդեն հայն է ուրանում.... Կարո՞ղ եք ասել, թե սրանից այն կողմ էլ դեգրադացիա ու տխմարություն կա՞…

  2. Jojoba

    Թոխատին թողենք, նա ինձ չի հետաքրքրում, թող գնա իր Վահագնի թաղամասում հանգիստ սրտով ապրի.

    Ինձ հուզում է Չեխովի դպրոցն, քանի որ իրականում առաջ բավականին լավ եվ որակյալ դպրոց էր. Ինձ ընդհանրապես երեւանի դպրոցներն են հետաքրքրում /որպես ծնող/ ... ծավոք կամ ահավոր կոռումպացված, կամ շատ թանկ /մասնավոր դպրոցներից մեկի տարեկան կրթություն տարրական դասարանի համար արժե 900 000/, եվ վերջում մենք ստանում ենք որակի բացակայություն.

    Ինչ վերաբերում է քո պեսիմիզմին, ապա իմհօ պետք չէ այդքան սեւ գույների մեջ ամեն ինչ տեսնել.

  3. Philosopher

    ապա իմհօ պետք չէ այդքան սեւ գույների մեջ ամեն ինչ տեսնել.

    ԻՄՀՕ-դ սխալ էր. տեսար՝ ո՞նց ապացուցեց Չեխովական հայ տղա 624-ը… Այ հենց էդպես, տեսա՞ր Ժոժոբա, որ ասում եմ, ասում ես՝ էլ սև գույներ, էլ չգիտեմ ինչեր....

    Մի՞թե Ֆ5 էլ լցվեցին աղբով հարուստ խոսակցություններն ու ելույթները… Հուսով եմ՝ ոչ, քանզի էս օազիսն էլ, որ կեղտոտվի, հաստատ էլ ոչ մի տեղ չեմ գրի....  I love plan

    Իսկ համար 3-րդ մեկնաբանությունը լրիվ ցույց տվեց, որ Չեխովի դպրոցի նման դպրոց Հայաստանում .... լիքն ա ու ամենա«լավն» ա....  ura

  4. Democrat

    Ես լսել եմ, որ քաղաքի դպրոցներում ուսուցիչները ենթարկվում են իրենց սաներին բառիս բուն ու ֆինանսական իմաստով… …

    Ու ընդհանրապես, Չարենց, Չեխով, Կրուպսկայա, Դերժինսկի… լավ բաներ չեն խոսում: Եթե քաղաքի կենտրոնում են, դա դեռ մակարդակի մասին ոչ մի բան չի ասում, դա ավելի շատ խոսում է “պրիստիժի”, հավաքվող փողերի չափի, կազմակերպովող միջոցառումների ճոխության ու կեղծ պճնամոլության մասին: Եթե զգացիք, ուսման ու կրթության մասին որեւէ խոսք չասի, որովհետեւ դա որեւէ նշանակություն չունի՝ կենտրոնի դպրոց է, թե բանգլադեշի… ոչ մի տեղ ոչ նորմալ սովորեցնող կա, ոչ էլ սովորեցնողները հավես ունեն ինչ-որ բան սովորեցնելու… Չասած, որ աշակերտներն էլ ավելի շուտ Միշոյի երգերը անգիր կանեն, քան թե կնստեն մի բան կկարդան, ու ինտերնետ մտնելուց էլ ամեն ինչին կնայեն ադնակլասսնիկի-ի աչքերով…

    Այնպես որ, սպասեք ավելի վատ բաների… Մեծանալ կա, չափահաս դառնալ կա. այ, էդ ժամանակ կիմանաք, թե “վատ"-ն ինչ է…

  5. Jojoba

    2 Չեխովական

    Հարգելիս, նախ գրագետ խոսելով եւ քաղաքավարի պահվածքով դու սկզբից քեզ ես բնութագրում, եւ հետո միայն մնացածներին «ինչ որ» բան ասում:

    Ինչ վերաբերում է քո բերած մեջբերումներն, ապա ցավով պետք է նշեմ.


    ձերը
    1.http://www.f5blog.com/site/posts/495/
    ՍԵՔՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ
    «բացեցին» մինետ ձեւացնող դերասանն ու դերասանուհին…

    էդ ես չեմ գրել, այլ «Առավոտի» թղթակիցն. Եթե մի քիչ ուշադիր լինեիր, կնկատեիր վերջում զետեղված լինկը <to original source>


    2.http://www.f5blog.com/site/posts/489/

    Հայ աղջիկներին հարիր չէ բացել իրենց պորտը եւ բաց շորեր հագնել …

    Նախ, ոչ մի ահավոր ձեւակերպում չեմ տեսնում այդ նախադասության մեջ /բացի ապուշությունից/, բայց ցավով պետք է քեզ եւս մեկ անգամ հուսախաբ անեմ. տողերի հեղինակը ես չեմ, այլ այն խելոքն, ով նման լիստովկաներ է ստեղծում եւ կպցնում օղակաձեւ այգի ծառերին.

    3.http://www.f5blog.com/site/posts/480/
    Չարենցի խեռը կերել եք
    ՀՄԴ ակցիա կամ թոզ ենք փչում ազգովին

    Տպավորություն է ստեղծվում, որ դու չես սիրում հոդվածներն ամբողջովին կարդալ, հակառակ դեպքում կմեջբերեիր իմ խոսքերը, այլ ոչ դե այլ հեղինակներինը: Եվս մեկ «պրոմախ». արտահայտությունն իմս չէ, այլ այն բլոգերների, ում մասին գրված էր այդ հոդվածում:

  6. Jojoba

    հաաա,շատ լավ սայտա...վերջնա.....՞

    լավնա, վատնա… մերն է.

    Եթե ուրիշի կայքը դուրդ չի գալիս, ապա գնա ձեր կայքը սարքեք, այդ դեպքում գուցե նախանձելու առիթ գոնե կլինի… թե չէ ՏՎ-ով գովազդում եք, թե՝ մտեք ձեր կայքը, իսկ ձեր մոտ մենակ եռալեզու էջը միայն առաջին էջն է /լավ է, որ գոնե իսպաներեն վերսիան - Lorem ipsum dolor sit amet/ հաջորդ օրը փակվեց. /հուսով եմ վեբմաստերը կհասկանա, թե ինչի մասին է խոսքը/.

    ---
    Իսկ Իտալիա, կամ Անթալիա, այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ պիտի երազեմ գնալ /չլինի՞ հայ-թուրքական համաձայնագրի մեջ այդպիսի կետ էլ կա/:

  7. Philosopher

    1. ԲԱ ձեր ասածն է մաքո՞ւր:
    Ցավով եմ նշում, բայց փաստ է, որ ազգի 70-80 տոկոսը ՈՉԽԱՐ է՝ բառի բուն իմաստով

    Կխնդրեի խոսել կոնկրետ… Այս արտահայտությունը ինձ է պատկանում, դրա հեղինակը ես եմ: Ձեր դուրը չեկա՞վ: Խնդիր չունեք, ապացուցեք ձեր խոսքերի ճշմարտացիությունը: Մեծ հաճույքով կբանավիճեմ այս թեմայի շուրջ ու ԿԱՊԱՑՈՒՑԵՄ, որ ես ՃԻՇՏ եմ:

    ԱՄԵՆ էջին նույն մարդկանց քոմենթները Philosopher---Jojoba----Democrat
    դե էլ մարդ էլ չկա, որ ըտենց ապուշություններ կարդա… հիմա ել ՛՛լավ՛՛ վերնագրեր եք գրում, որ մարդ հավաքվի, դե էլ վարիանտ չկա

    Քանակը որակ չի ապահովում… Լավ է քիչ ու որակով, քան շատ ու տխմար…

    Հ.Գ. Ինչեւէ, ձեր դպրոցի մասին հաղորդումը թողել էր այս տպավորությունը… Իսկ եթե դուք հակառակն եք պնդում, ապա գոնե ապացուցեք.... Թե չէ այսպես «գեղեցիկ» ու «խելացի» խոսքեր ամենքն էլ կարող են ասել…

  8. Marat

    70-80 տոկոսը

    Ցավոք, դա այդպես է… Եվ եթե ասենք, որ այդ 70-ը ոչ թե «ոչխար» են, այլ բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ապա դրանից մեր երկիրն ու «մնացածը» լավը չեն դառնա…

    70-80 տոկոսը

    Չեխովական ::: հայ տղա ;;;624, դու բանակում ծառայե՞լ ես… Այ, օրինակ՝ ես ծառայել եմ… Ու ծառայության ընթացքում համոզվել եմ, որ մեր ազգում համատարած տգիտություն է տիրում: Բազմիցս իմ կողմից հնչեցված այս հարցին. «Ու՞մից ես պաշպանելու մեր հյուսիս-արևելյան սահմանը, որ գնաս առաջին գիծ, հարգելի զինվոր», 70-80 տոկոսը պատասխանել են սխալ՝ նշելով «վրացիներից», «թուրքերից» և նույնիսկ «ղարաբաղցիներից» պատասխանները:
    Ո՞վ է մեղավոր: Իհարկե, առաջին հերթին դպրոցները…

  9. Մտահոգ

    Լավ… էլ մի տղուն նեղեք smile ու մի մոռացեք, որ դպրոցական է գրողը: Գոնե գրածի ոճից զգացվում է, որ համ դպրոցական է, համ էլ ուզում է պաշտպանել իր դպրոցը, թեեւ այդ դպրոցի դափնիները ոչ մեկը չի ուզում ոչ մեկի ձեռքից վերցնել:

    Հարգելի Չեխովական ::: հայ տղա ;;;624 (հա, քանի չեմ մոռացել, հարցնեմ, այդ 624-ն ինչ է նշանում, թե, ուղղակի, անկապ թվեր ես շարել...): Խոսքը հենց քո դպրոցի մասին չէ, եթե հասկացել ես թեմայի զարգացումը, այլ, ընդհանրապես, հայ դպրոցի մասին: Երեւի շատ չես խորացել, ու քո ժամանակն էլ չէ, որ խորանաս, սակայն այսօրվա դպրոցի լավ ու վատ լինելը խոսում է վաղվա մեր, ավելի ճիշտ՝ ձեր լավ ու վատ լինելու մասին:

    Օրինակ, պատկերացնում ես, որ մեր վաղվա վաչապետը, պարզվի, որ հենց +5 տեսնի, միանգամից օդնոկլասնիկի նկարների գնահատականը հիշի, կամ էլ, վաղվա պաշտոնյաներից մեկը երկու տող կարդա, ու գլխացավ սկսի մոտը ու սրտխառնոց… Նկատի ունեմ, խոսքը մայող ոչխարի մասին չէ խոսքը՝ որպես կենդանական դաս/ընտանիքի, այլ համատարած անգրագիտության ու լպիրշության մասին, որ տիրում է ԲՈԼՈՐ դպրոցներում, իսկ ձերը բացառություն չէ: Ուղղակի, եթե ձեր ուսուցիչների մի մասը ռուսախոս են, դա դեռ չի նշանակում, որ ռուսերեն լավ գիտեն կամ կարդացել են Չեխով… Ու ոչ էլ իմ դպրոցի տնօրենն է տեղյակ, թե Չարենցն ինչեր է գրել, նա շատ լավ գիտի մի բան՝ թե երբ է լինելու ընտրությունները ու ում համար է նա “ուրիշ բան” տալու:

    Այնպես որ, ոչ թե նեղացիր ու սրտնեղվիր, այլ հետեւություններ արա: Կամ էլ, ավելի լավ է հիմա մի քիչ սրտնեղվես, քան չափահաս տարիքում…

  10. Dora

    Ես ողջույնում եմ հոդվածի հեղինակին, առավելապես նրա համար, որ համարձակվել է քննադատության ենթարկել նման կոռումպացված ու նեղ բոլոր ժամանակներում իշխանամեդ հանդիսացող “միավորի”, ինչպիսինն Չեխովի անվ. դպրոցն է: Որտեղ, ինչպես “ԿԿԲ”-ում, պատերի տակ են վախենում համարձակ բաներից խոսեն, հատկապե,ս երբ ունեցան այսպես կոչված ինտերակտիվ համակարգ, որը ոչ այնքան արտաքին աշխարհի հետ առնչվելու, ինչքան ներքին հսկողության, դիկտատուրան ամրացնելու համար է:

    Այդ հաղորդումը ես դիտել և մեծ ցավ եմ ապրել. այնքան ակնհայտ եր մեր դառը իրականությունը: Ցանկանում եմ մի փոքր ուղղում անել. այդ աշակերտը հայտնի հարցին պատասխանեց, թե “թուրքերը մեզ մի քիչ հող տվել են, մի քիչ էլ պիտի տան”… ինչքան հիշում եմ: Ուղղակի այդ ժամանակ այնպիսի աղմուկ սկսվեց՝ թե՛ տնօրենը, թե՛ Թոխատյանը միաժամանակ խոսեցին, խուճապի մատնվելով, Թոխատյանն էլ փորձեց շտկել, ասելով՝ “տղա ջան, երանի դու ճիշտ լինեիր”:

    Մի կուրյոզ ևս եղավ, երբ վերջում հրաժեշտի խոսք տվեցին ուսմասվարին: Տնօրենի աջ ձեռքը ափսոսանք հայտնեց նրա մասին, որ հարևան երկրում գործում են 500 ռուսական դպրոցներ, իսկ մեզ մոտ չկան, մոռանալով, որ ինքն այդ պահին փաստորեն քննադատում է իշխանություններին, որի անբաժան մասն է իր անմիջական տնօրենը, և համոզված եմ, որ նման խոսքերից հետո մեծ խնդիրներ ունեցավ: Նա այդ պահին մոռացավ դիկտատուրայի մասին, երևի թե ուղիղ եթերի էֆեկտն էր, իր մեջ խոսեց ռուսերենի ուսուցչուհին:

    Նաև այն մասին, թե 10-րդ դասարանցիները չպետք է քաղաքականացված լինեն: Ասեմ, որ այս արձանագրությունների թեման միայն քաղաքականություն չէ, այլ մեր պատմությունն է՝ իր դժբախտ անցյալով, անորոշ ներկայով, և ավելի քան անորոշ ապագայով, որի մասին չիմանալը ուղղակի տգիտություն է:

    Իմ երեխան էլ է դպրոցական, ավարտական դասարանում է սովորում: Այդ կիրակի, երբ պիտի ստորագրվեին այդ պայմանագրերը, նա ներկա էր ընտանիքում բուռն քննարկումներին, տեսավ, թե ինչպես պոկ չէինք գալիս ինտերնետից, գիտակցելով այդ երևույթի վտանգավորության մասին, և ի վերջո պատմական պահի զգացողությունը: Իսկ հաջորդ, երբ գնաց դպրոց, որտեղ բոլորը խոսում էին նախօրեին տեղի ունեցած Էրեբունի-Երևան տոնախնդության մասին և վերջ: Այ սա է մեր դառը իրականությունը:

    Կարծում եմ, որ հաղորդմանը պետք է հրավիրեին հայերենի որևէ ուսուցիչ, հայախոս երեխաներ, կարևորը, իրոք, ազատ մտածող երեխաների, ինչպես ասաց տնօրենը, որի սովորությունն է` ամեն խնդիր բարդել ենթականների վրա, իսկ այս դեպքում անտեղյակ ձևանալ, թե ում են բերում: Տպավությունն է, թե այդ շենքում գործում է ավելի շատ նախընտրական շտաբ, քան դպրոց… Իսկ դուք ասում եք, թե՝ չքաղաքականացնենք մեր երեխաներին…

  11. Jojoba

    Ցանկանում եմ մի փոքր ուղղում անել. այդ աշակերտը հայտնի հարցին պատասխանեց, թե “թուրքերը մեզ մի քիչ հող տվել են, մի քիչ էլ պիտի տան”… ինչքան հիշում եմ: Ուղղակի այդ ժամանակ այնպիսի աղմուկ սկսվեց՝ թե՛ տնօրենը, թե՛ Թոխատյանը միաժամանակ խոսեցին, խուճապի մատնվելով, Թոխատյանն էլ փորձեց շտկել, ասելով՝ “տղա ջան, երանի դու ճիշտ լինեիր”:

    Լրիվ համաձայն եմ, ես ընդամենը ներկայացրել էի ինչքան հիշում էի…

    Նաև այն մասին, թե 10-րդ դասարանցիները չպետք է քաղաքականացված լինեն: Ասեմ, որ այս արձանագրությունների թեման միայն քաղաքականություն չէ, այլ մեր պատմությունն է՝ իր դժբախտ անցյալով, անորոշ ներկայով, և ավելի քան անորոշ ապագայով, որի մասին չիմանալը ուղղակի տգիտություն է:

    Հըմմ… միգուցե եւ դուք ճիշտ եք: Իմ երեխաները փոքր են, ուստի ես չեմ կարող օբյեկտիվ լինել այս հարցում:

    Ամեն դեպքում սեփական պատմությունն իմանալը պարտադիր է, նույնիսկ ռուսական դպրոցներում:

  12. Dora

    Ի դեպ լրացնեմ, որ այդ դպրոցը անգլիական թեքումով է, ուղղակի ունի ռուսական սեկտոր, որտեղ կարող են սովորել միայն այլ ազգի երեխաներ… Բայց, ինչպես ամեն ինչն է մեզ մոտ, դա էլ է խախտվում… ընդամենը հազար դոլարով: Իհարկե, դպրոցի ծախսերի համար… բա էլ ինչի՞…

    էէէէ… այ սենց էլ ապրում ենք, առանց պատմության, առանց մնացած տարրական գիտելիքների…

  13. Jojoba

    Ի դեպ լրացնեմ, որ այդ դպրոցը անգլիական թեքումով է, ուղղակի ունի ռուսական սեկտոր, որտեղ կարող են սովորել միայն այլ ազգի երեխաներ…

    ես դա նկատի չունեյի, այլ այն, որ դպրոցը ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ինքն դեռ ռուսական է, կամ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր «ռուսական անցյալն». Ես ընդհանրապես դեմ չեմ ռուսական դպրոցներին, բայց այդքան նշել, հիշել եվ ապրել իրենց «ռուսական» անցյալով, դա նույնն է, որ անընդհատ հիշել, որ դու վախտին կույս ես եղել ... Դրա վառն ապացույցն էր հենց այդ չարաբաստիկ հաղորդումն՝ ուսմասվարի հուզումնալից զեղումներն, բանաստեղծության ընտրությունն, խոսակցություններն այդ թեմայով…

    Ժամանակին ռուսալեզու լինելն էլիտարոտ էր համարվում, միգուցե հիմա նույնպես՞ ... միգուցե՞ դա է պատճառն

  14. Democrat

    Ուրախ եմ լսելու, որ մեր դպրոցներում կան նաեւ դրական շարժեր: Սակայն ամբողջ հարցն այն է, որ վատն այնքան շատ է ու գերիշխող, որ նույնիսկ լավ փոփոխություններին սկսում ես չհավատալ:

    Հարգելի Սոնա, ձեր ներկայացրածը պրոակտիվ ուսուցման ներդրման հիանալի օրինակ է: Սակայն դպրոցը՝ որպես կրթօջախ (ու խոսքը հենց այս դպրոցի մասին չէ) այնքան է փչացել, որ դարձել է չեմ իմանում ինչ՝ ինչ կուզեք ասեք, բայց ոչ թե երեխաների դաստիարակման կենտրոնի:

    Ուսումը եւ ուսուցումը դարձել են երկրորդական, մակարդակի մասին էլ չեմ ասում: Յոլա են գնում եղածով: Ասենք, երգի դասատուն կարող է ամիսներով փոխարինել անգլերենի ուսուցչին, ով նշանակվել է թաղապետարանից՝ աշխատանքի չներկայանալու պայմանով: Կամ, բարձր գնահատական ստացող աշակերտին հարցնում ես դասի վերնագիրը՝ չի իմանում…

    Մի խոսքով, մերօրյա դպրոցը վերածվել է բոլոնյան անտառի…

  15. Jojoba

    Այսօրվա սովորողին շատ հետաքրքիր է այլ երկրում սովորող իր հասակակցի կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ…

    որն պարզ երեւաց այդ չարաբաստիկ հաղորդման ժամանակ.

    Տխուր է, որ նույնիսկ լավ նախաձեռնությունները այդպիսի արձագանք են ստանում, էլ ինչ սպասես, եթե հանկարծ վրիպես…

    ինչ՞ արձագանքի մասին է խոսքն… այն որ որեւէ մեկը «ոչ հարգալից» արտահայտվեց ձեր ինտերակտիվ համակարգի մասին.

    Իսկ մինչ այդ քննարկված բացթողումների հետ դու միանգամայն համաձայն եք՞.

    ---
    Սոնա ես հասկանում եմ, որ տհաճ է կարդալ քննադատություն սեփական դպրոցի վերաբերյալ, բայց ախր ... ասվածների մեջ իրականությունն ավելի շատ է, քանց «անձնական որակավորումներն».

    Չեխովի դպրոցն ինձ նույնպես հարազատ դպրոց է, /խոսքն 70-80-ականների մասին է խոսքն, ոչ նրա ինչ հիմա եմ ես տեսնում/. Թող տպավորություն չստեղծվի, որ այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք սիրում եմ միայն քարկոցել ... բայց իրականում ցավ եմ ապրում երբ տեսնում եմ ինչ է կատարվում դպրոցների հետ Երեւան քաղաքում.

    Խոսքն դրա մասին է, եվ տվյալ կոնտեկստում կոնկրետ դպրոցի մասին, քանի որ հաղորդումն նվիրված էր Չեխովի դպրոցին, եվ ոչ թե Բ2 թաղամասի «Ոմն Թաղային Օլիգարխի» անվան դպրոցի մասին.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org