FireFox-ը, փաստորեն, ամենախոցելին է Ակն ընդ ական, ատամ ընդ ատամ
Նոյ 12

Հենց նոր հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես Հայաստանում Եվրոպական շարժում անունով կազմակերպությունը պատվավոր անդամ (կամ նախագահ, լավ չլսեցի) շնորհեց Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս նպաստում է Հայաստանում եվրոպական արժեքների զարգացմանը:

Отсюда мораль - կարեւորը եվրոպական արժեքները չեն, կարեւորն այն է, թե մարդ ինչքան փող ունի…

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    բա չես ասի, որ ոչ ավել, ոչ պակաս էսօր ես դրանցից սպամ եմ ստացել grin

    ահավասիք

    Հայաստանի Եվրոպական Շարժման անդամներին, ասոցացված անդամներին և համակիրներին

    Այսուհետև Հայաստանի Եվրոպական Շարժումը հայտնում է իր պատրաստակամությունը հյուրընկալել ձեր կողմից նախաձեռնվող միջոցառումները (ֆիլմի դիտում, կլոր սեղան, հանդիպումներ և այլն): Կազմակերպությունը պատրաստ է տրամադրել մինչև 15 հոգանոց սենյակ սեմինարների և քննարկումների անցկացման համար` ներառյալ տեխնիկական միջոցներ:

    Ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Եվրապական Շարժման գրասենյակ 575890 հեռախոսահամարով:

    Հարգանքներով
    Եվրոպական Շարժում

  2. Philosopher

    Պո՜ւյ…

    Չհասկացա, բա որ Գագիկ Ծառուկյանին տվեցին ՀայԲուսակի դոկտորի կոչում, էդ ինչո՞ւ չէիք բարկացել, որ հիմա եվրոպոիդ ռասայի նշումն էր ձեզ բարկացնում, հարգանացս պարոններ…

    Մարդը գոնե արտասհմանյան /ակա՝ եվրոպական/ շորեր ա հագնում, ավտոներ ունի, տներ, մեկ-մեկ էլ ծերերին ա օգնում, ինչի՞, դա եվրոպականությո՞ւն չի…
    Վերջերս էլ, երիտասարդների համար ռոք համերգ էին կազմակերպում՝ ԲՀԿ առաջնորդի հովանավորությունը հետը…

    Այ, դոկտորի կոչումի պարագայում, միգուցե ձեզ հետ համաձայնեի, բայց այս հարցում արդար չես, Դեմոկրատ… ura  ura  ura

  3. Jojoba

    հիմա մի քիչ ավելի համառոտ

    award.JPG

    [11.05.2009] Gagik Tsarukyan, Eduard Mirzoyan and Serzh Smessow receive awards
    Leader of the Prosperous Armenia Party Gagik Tsarukyan, composer Eduard Mirzoyan, and French Ambassador Extraordinary and Plenipotentiary to Armenia Serzh Smessow have become Europeans of the Year in Armenia. G.Tsarukyan has become the winner in the main political nomination “for active participation in the work of the standing parliamentary commission for European integration and creation of European values in public-political field of Armenia”.

    Իսկ ահա նա, ով որոշեց ճանապարհ հարթել դեպի Օլիմպ

    engibaryan_victor.jpg

    Victor Yengibaryan

    President
    “European Movement in Armenia” NGO
    Address: Leningradyan 50/2, apt. 1, Yerevan, Armenia
    Tel.: +37410543123 , +37493585580
    E-mail:
    Web site: europeanmovement.am

  4. Jojoba

    Այսօր հիրավի Գ. Ծառուկյանի օրն էր՝

    Ակադեմիայի պատվավոր անդամ
    Մանթաշովի շքանշան
    Պատվատոր տիեզերագնաց
    Ասպետ
    Եվրոպական չգիտեմ ինչ կազմակերպության կողմից եւս մեկ նշան.

  5. F5-admin

    Ոչ թե այսօր, այլ՝ ամեն օրն էլ իր օրն է

  6. Մտահոգ

    Բայց զգում եք, թե ինչ հավեսով է մեր հասարակությունը հարմարվել նման դեբիլ իրականությանը: Եվրոպան էլ է դա տեսնում, ու դրա համար էլ շնորհակալություն է հայտնում նման մարդկանց, ովքեր մի 20-30 հոգով կարողանում է “կզզցրած” պահել ավելի քան երկու միլիոն մարդու՝ ներառյալ իրենց գիտնականները, գրողները, լրագրողները, քաղաքագետները ու էլի շարունակ… Որ կարողացել են մարդկանց դարձնել հոգեպես ինվալիդ, ով կարող է շատ-շատ փնթփնթա մտքում կամ էլ, եթե մի խազ քաջություն է մնացել, ապա բարձրաձայն բանբասել, բայց ոչ ավելին:

    Հասարակություն, ով ամեն անգամ Սեւանի մայրուղով գնալիս, Աբովյան չհասած, գլուխը աջ է թեքում ու երազանքով նայում դեպի պայծառ ապագան…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org