Նոյ 09
Windows 7
Առօրյա | Հեղինակ՝ Philosopher Մեկնաբանել
Ի՞նչ խորհուրդ կտայիք, արժե՞ անցնել Windows 7-ի, թե՞ խորհուրդ չէիք տա…
Ֆ5-ադմինի կողմից. մեկնաբանությունը դարձրել եմ առանձին թեմա, ելնելով այն հանգամանքից, որ կարող է լուրջ առանձին քննարկումների առարկա դառնալ:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Ներկա պահին ստացվել է 45 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Եթե անկեղծ լինեմ, 7-ը այնքան էլ լավ չեմ ուսումնասիրել, բայց եթե ելնենք այն հանգամանքից, որ Վիստա-ի մասին շատ բացասական կարծիք ունեմ, ապա Վին7ճը մի քանի գլուխ միանշանակ բարձր է. /զգույշ եղիր «հավաքած» վերսիաների հետ - սրանք հիմնականում «միայն մաքուր» ինստալի համար են /:
08-11-09 • 22:20 PMԻնքս ունեի վիստա (տանս PC-ի վրա), թեեւ, ապահովության համար, լափթոփիս վրա XP եմ պահում:
Ու մի քանի օր առաջ անցա Windows 7-ի: Նշեմ, որ երկուսն էլ (վիստա ու յոթ) ջարդած վերսիաներ են, ու երկուսն էլ գնել եմ մեր լիցենզավորված խանութներից: Սա էլ առանձին թեմա է, թե այդ ինչպես է լինում, որ պետության կողմից լիցենզիա ստացած խանութ-կրպակները վաճառում են հիմնականում չլիցենզավորված կամ ջարդած ծրագրեր ու սի-դի/դի-վի-դի-ներ:
Ասեմ իմ դիտարկումները:
1. Եթե ընտրությունը կայանալու է վիստայի ու յոթի միջեւ, ապա միանշանակ յոթը մի քանի գլուխ բարձր է, որովհետեւ`
- յոթը թողարկելիս հաշվի են առել վիստայի բոլոր հիմնական թերությունները
- յոթը ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում ու ավելի արագաշարժ է
- յոթն ավելի կայուն է ու տհաճ անակնկալներ գործնականում չի առաջացնում (հիշեք, որ նման անակնկալների պատճառ կարող են դառնալ նաեւ երեխաները, ովքեր ինչ-որ մի խաղ ջնջելիս կարող են սիստեմային ֆայլերի գլխին օյին խաղալ)
- յոթը պրակտիկորեն պարունակում է բոլոր դրայվերները. ասել կուզեմ, որ էլ պետք չէ կոմպիդ դրայվերները պահել, ու շատ լավ թարմացնում է ինտերնետից (վիստայով էլ նման բան կար, բայց միշտ էլ ման էր գալիս ու չէր գտնում համապատասխան դրայվերը)
- յոթի գրաֆիկան ավելի ժամանակակից ու գրավիչ է:
Սակայն, ամենակարեւորը իմ նշածներից ռեսուրսների խելամիտ օգտագործումն է ու կայունությունը:
Բոլոր դեպքերում, ինչպես վիստան էր, այնպես էլ 7-ը պահանջում է նորմալ համակարգիչ` համարժեք պարամետրերով, որոնցից հատկապես կարեւորն են
- RAM-ը (լավ կլինի, որ գոնե 2GB լինի)
- միկրոպրոցեսորը (լավ կլինի, որ գոնե 2-ից ավելի լինի, եթե 2-միջուկային եղավ, ավելի լավ)
- գրաֆիկական քարտը
Ինքս զգում եմ վիստայից տարբերությունը, ու ասեմ, որ լավ էլ զգացվում է:
09-11-09 • 13:15 PMԻնձ թված, որ «հավաքած վերսիա» արտահայտությունը սխալ ընկալվեց եվ ադմինի եվ Փիլո աղբոր կողմից. Հատկապես ռուսներն /բայց ոչ միայն/ շատ են սիրում սեփալան կարիքների համար հավաքված սիստեմաներ՝ խոսքի հանված կամ անջատված են այն ամենը ինչը ամեն դեպքում մենք ինքներս ենք անջատում ինստալիս հետո, ավելիացված են առաջին անհրաժեշտության սոֆտերն, եվ այլն....
Ես ինքս վերջին ժամանկներս նույնպես օգտվում են նման սբորկաներից, ընդամենը պետք է հիշել, որ կան լավ եվ վատ սբորկաներ անողներ, կան լավ եվ վատ սիստեմաներ, եվ վերջապես այս սբորկաների 99 տոկոսն միայն մաքուր ինստալի համար են՝ ԱԿԱ չեք կարող դնել եվ նախորդ վերսիայից սա աբգրեյդ անել- միայն 0-ից սա պետք է նստեցվի.
09-11-09 • 19:05 PMՏես, ես հիմա զբաղված եմ Windows 7-ը ներբեռնելով… Դրանից հետո, ցանկանում եմ համակարգչիս վրա զրոյից իստալ անենլ… Դա ինձ մոտ հնարավոր է՞… Այսինքն՝ եթե իմ համակարգչի մեջ ահագին բան կա, ու ես ուզում եմ, որ բոլորը անհետ կորչի, տվյալ Windows 7-ը ինստալ անելիս դա տեղի է ունենալու, թե՞ պիտի ես մի հատ ֆորմատ անեմ, հետո նոր ինստալ անեմ նորը…
09-11-09 • 21:12 PMիսկ քո մոտ բաժանած է դիսկերի, թե սաղ մի դիսկի վրա է գցված ՞
Եթե առաջինը, ապա արխային ֆորմատ արա C դիսկը եվ հետո արխային ինստալ արա ... ֆայլերդ էլ հավաքի մի ուրիշ դիսկի վրա.
10-11-09 • 03:33 AMWindows 7-ը կարող է ինստալյացիա անել` ֆորմատ անելով ամբողջ վինչեստերը (hard disc(s)), կամ էլ` կարող ես upgrade անել եղած XP-ն կամ Vista-ն:
Եթե ցանկանում ես մեկընդմիշտ անցնել Windows 7-ի (հիշիր Windows 7-ի համար համակարգչիդ տեխնիկական համապատասխանելիության մասին` RAM, միկրոպրոցեսոր եւ այն), ապա ամենաճիշտը զրոյից սկսելն է` համակարգչիցդ տեղափոխիր այլ կրիչի վրա կարեւոր աշխատանքային ֆայլերը ու… առաջ:
Ինստալյացիան կտեւի մի 30-40 րոպե, այս ընթացքում մի քանի անգամ ռեստարտ կլինի համակարգիչդ:
10-11-09 • 04:04 AMէհհհ ... կարդում եմ, ու հասկանում, որ մեր մոտ չկա մեկս մեկիս լսելու ու հասկանալու ունակություն.
---
---
Ի՞նչ խորհուրդ կտայիք, արժե՞ անցնել Windows 7-ի, թե՞ խորհուրդ չէիք տա…
ժամանակ ունենաս կարդա ... չի վնասիWindows 7: быстрее и лучше
10-11-09 • 05:18 AMԼսող ու հասկացող Ժոժոբա ջան, իսկ դու համոզվա՞ծ ես, որ Win-7-ը կթողնի ֆորմատ անել ու վինդովսը գրել ՄԻԱՅՆ C-դիսկում, թե՞ ֆորմատ կանի ամբողջ ժյոստկին` անկախ նրանից, թե դու վիրտուալ կերպով 2, 3 կամ ել 23 մասի ես բաժանել:
Դրա համար հատուկ նշել եմ`
Այնպես որ, ինչ որ ինձ ես խորհուրդ տալիս` ընդունում եմ, բայց էդ խորհուրդ դու էլ որ պաշտպանես, լրիվ մաշալլա կլինի
P.S. կրիչ=ոչ ժյոստկի դիսկ (removable)
10-11-09 • 05:56 AMՄեկա չես կարդում, մենակ վրով անցնում ես եվ քեզ թվում է, որ ըմբռնել ես իմաստը:
1. նախ թազա գյուտ չարիր, ՎԻնտերը բոլորն էլ տենց էին նստեցվում ... կամ մաքուր ինստալլ կամ ագրեյդ հին վերսիայից
2. բայց ցավոք իմ ասածն ուրիշ բան էր, որը դու այդպես էլ չհասկացար.
Ես ասում էի, որ իմ ասված «հավաքված վերսիաներն», որոնք քիչ չեն ռուսական ինտերնետում չես կարող upgrade անելով նստեցնել, միայն «մաքուր ինստալլ».
Այ սա էր, որ ես 2-3 պոստ պնդում էի ... խոսքն միայն հավաքված վերսիաների մասին էր.
Խոսքի, եթե նորմալ ՎԻՆ7-ը կարող ես դնես գռռացնես հին Win XPի վրայով եվ շատ չանհանգստանալ, որ նախկին ֆայլերդ կպահպանվեն C-ի վրա թե ոչ, ապա այ դեպքում/հավաքված վերսիայի/ ... էդքան էլ հանգիստ պետք չէ լինել.
Երկրորդ՝
Համբերատար լսող ու անողոքաբար դատող Ադմին ջան, իսկ քեզ չի՞ թվում, որ ֆորմատը արվում է մի քիչ ավելի ուրիշ մակարդակով քանց քո ասված Win-7 կամ Վիստան է. Այլ կերպ ասած Win-7ը ում շունն է, որ ֆորմատ անելուց ես նրան հարցնեմ, կամ թե Win-7ը որոշի որտեղ ես պետք է անեմ, թե չանեմ.
Dos-ի մասին լսել ես ՞
դե պաշպանվելը ամեն դեպքում չի խանգարում, ես դա դեռ երիտասարդ հասակից եմ լավ սերտել.
Իշալլա ՛
Պ.ս.
10-11-09 • 14:56 PMԻմիջայլոց Մաշալլա/ma scha Allach/ բառն, որը դու այդքան մեծահոգավար օգտագործեցիր, բացի իր բուն իմաստից /Այդպիսին է Աստծո /Ալլահի/ կամքը/, նաեւ թարգմանաբար նշանակում է «Օպիում» թուրքերեն լեզվով - սա էլ մի քիչ քո մասնագիտական ուղղությամբ.
Հա լավ, բայց ինչո՞ւ եք վիճում… Երկուսդ էլ նույն բանն էիք ասում՝ այլ կերպ արտահայտվելով… Ինչեւէ…
Ինձ մոտ 2 դիսկերի վրա է բաժանված, իսկ Վիստաս մի հիմար էր ինստալ արել, չգիտեմ ինչու խառնելով ու վիստայի գլխավոր հենքը լցրել էր D դիսկի վրա…
Ունեմ երկուսը՝ C և D…
Հիմա ինձ մոտ ամբողջ հենքը D դիսկի վրա է… Ժոժոբա, ես ուզում եմ իմանալ, սկզբից պիտի PC-ին ֆորմատ անեմ (ու եթե դժվար չի բացատրիր, նկատի ունեմ մակերեսորեն որ ասես, կանեմ մնացածը), հետո նոր 7-ը ինստալ անե՞մ:
Դա պիտի FORMAT սեղմակով անեմ, թե՞ 7-ը ինստալ անելիս ինքը ինձ հարցնելու է:
11-11-09 • 01:31 AM«WIN-մին»-ից առանձնապես տեղյակ չեմ, բայց քանի որ մեծագույն ցանկություն առաջացավ քիթս խոթելու այս հոդվածին վերաբերվող մեկնաբանությունների մեջ, ուղղակի ասեմ, որ «Մաշալլայի» թուրքերեն տարբերակի մարդու C կամ D դիսկերի վրա «նստացնելուց» հետո, մարդուն անգամ տոտալ «FORMAT»-ը չի օգնում…
11-11-09 • 02:25 AMՔանի դեռ Ժոժոբան տաքսի է քշում, փորձեմ ես պատասխանել
ա/ Այն, որ վիստան չգիտեմ, թե ինչու ու ոնց է հայտնվել “դ” դիսկի վրա, դա նշանակում է, որ պետք է համակարգիչդ լիարժեքորեն ֆորմատ անես: Համակարգչի տրամաբանությունը պահանջում է, որ օպերացիոն համակարգը լինի ՚՚"ց" դիսկի վրա:
բ/ Ինչպես ինսթոլ անել: Իսկ ֆորմատ-ը հենց ինսթոլ-ի ընթացքում է լինում, ավելի ճիշտ՝ հենց սկզբում
- նախ, տեղափոխում ես ամբողջ ինֆորմացիան
- համակարգչի boot-ն ես մտնում ու 1st boot device-դ դնում ես քո DVD-դրայվերը (ինչպես մտնել boot - ռեստարտ ես անում կոմպդ ու միանալուց առաջ մի գլուխ/մի քանի անգամ սեղմում “Del"-ը): Սրա իմաստն այն է, որ կոմպդ միանալուց սկսի կարդալ DVD-դ, այլ ոչ թե համակարգչի հարդ դիսկից: Չմոռանաս վերջում սեղմել Save and Exit-ը:
- Win-7-ի ինստալյացիոն DVD-ն դնում ես դիսկավոդ
- Ռեստարտ: Սրանից հետո կոմպդ սկսում է կարդալ DVD-դիսկից ու սկսվում է ինստլյացիայի պրոցեսը՝ setup ֆայլերի բեռնում համակարգիչ ու տենց..
- ինստալյացիայի հենց սկզբում, որ հարցնում է, թե որ դիսկի վրա ինսթոլ անի ու տենց նախնական հարցեր, տես, պետք է մի կոճակ լինի, որի իմաստը partition delеte անելն է: Արա արխային բոլոր եղած-չեղած partition-ները (դրանով իսկ քո հարդ-ը սարքում ես կույս ժեշտ): Հետո ստեղծիր (create) նոր primary partition, դրան տուր ամբողջ դիսկիդ ծավալը (որ հասնես այդ պահին, կիմանաս, թե ոնց… դժվար չէ), հետո՝ ֆորմատ (quick կամ full… անպայման ընտրիր NTFS-ով ֆորմատ): Ու հենց ֆորմատ անես ու ստանաս քո նոր՝ անմեղ C-դիսկը, ընտրիր այդ դիսկը ու վինդովզ գրի դրա վրա:
- Եթե շատ ես ուզում դիսկդ բաժանել մի քանի մասի, դա կարող ես անել Windows-ով: Հասի այդտեղ, ու կասենք ոնց…
Քեզ բարի ինստալյացիա
11-11-09 • 03:03 AMԱդմին ջան, շատուշատ մերսիներ քո մեծագույն աջակցության ու օգնության համար…
Միայն ասեմ, որ պատրաստվում եմ բաժանել 3 մասի…
Իսկ ինստալացիաս կանեմ շուտով, ամենայն հավանականությամբ ուրբաթ, երբ ժամանակ ունենամ երեկոյան կողմ… Ինչեւէ, շնորհակալություն…
Հ.Գ. Մարատ, իսկ մարդկանց առանց «Մաշալլայի» թուրքերեն տարբերակի հնարավո՞ր է ֆորմատ անել, ու դա կօգնի՞.... Թե չէ խոզագրիպի դեմ, ասում են, պիտի պատրաստվենք. ահագին դիմակ-միմակ են բերելու շուտով, պիտի դրանց գները բարձրացնեն, երբ խուճապը սկսվի…
11-11-09 • 03:46 AMԻնչ եք խորացել ժողովուրդ ջան :
Համ էլ բարև ձեզ, վաղուց հետներդ չէի շփվել:
Կարճ կոնկրետ ասում եմ Windows-ը թափելու օպերացիոն համակարգ է` շիրպոտրեբ մի բան: Նենց որ դուք մտածեք, այլ համակարգերին անցնելու մասին!
12-11-09 • 14:35 PMԱկամային հիշեցի ինչպես Ֆրանսիական համալսարանում կազմակերպված մի պրեզենտացիայի ժամանակ, որն նվիրված էր UNIX-ի ածանցյալների առավելություններին, հրավիրված ֆր. մասնագետն ... իր պրեզենտացիան ցույց տալուց հետո, պայուսակից հանեց լապտոպը եվ միացրեց. Ամեն ինչ լավ էր, մինչ ամբողջ դահլիճը լսեց Windows-ի հայտնի միացման նախերգը.
Խոսքս այն կցուցանե, որ ինչքան էլ, որ գովենք UNIX-Linux համակարգերը, մեկ է ... էլի նստելու ենք էդ ասված շիրբոտրեբի վրա.
---
13-11-09 • 02:22 AMՊ.ս. Մենակ հիմաաաաա չպնդես, որ տանդ կոմպի վրա Վինտ չէ…
Հետաքրքիր մոտեցում էր եվ տրամաբանություն.
Չգիտեմ ում եվ որ տրամաբանությունը ինչ է պնդում, բայց փորձն նման դեպքերում հուշում է, որ Դ-ի վրա Սիստեման հայտնվում է 99 տոկոս դեպքերում, եթե Ց-ի վրա արդեն եղել է մի Համակարգ, եվ նստացնողը փորձել է 2րդ համակարգը դնել, /կամ Repair է անելուց եղել/ եվ դրա համար էլ հայտնվել է Դ-ի վրա.
Ներողություն եմ խնդրում, իսկ դա համակարգիչն ինքն է ձեզ ասել՞.
13-11-09 • 02:27 AMԺոժոբ ջան, բա ամոթ չի տանս կոմպի վրա վինդոուս լին: Զզվում եմ դրանից: Գործի տեղի կոմպն ա վինդոուս :(
Տանը MAC OS X 10.5.8 ա
13-11-09 • 02:50 AMԱպրես, հենց այդպես էլ եղել է… Հիմա, հուսամ կշտկեմ…
Քաղաքացի ջան, սալամ……… Էս ո՞ւր ես կորել, չես երևում: Երկար ժամանակ է, այստեղ չես գրում, ինչո՞ւ:
Ի դեպ, Ինչով է առանձնանում MAC OS X 10.5.8-ը, եթե գաղտնիք չէ…
13-11-09 • 03:39 AMPhilosopher ջան հարգանքներս: Դե զբաղվածությունս թույլ չի տալիս շատ ակտիվ լինել, սորրի ֆոր դաթ
MAC OS X-ը աշխատում է միայն Apple Macintosh կոմպերի վրա ու, որ կարճ ասեմ գրեթե միշտ առաջ է եղել վինդոուսից իր նորարարություններով: Վինդոուսը միշտ պատճենել է մակին:
Մակը շատ ավելի յուզեր ֆրենդլի համակարգ ա, գրեթե չի կախվում, .exe ֆայլերը (և հետևաբա8 վիրուսների մեծամասնությունը) դրա վրա չեն աշխատում: Նրա աշխատանքի տրամաբանությունը այլ է, քան վինդուսինը, սկսած տվյալների պահպանումից, մինչև ծրագրեի տեղադրումը:
Կարճ ասած բոլորին խորհուրդ եմ տալիս անցնել Մակինտոշների ու մոռանալ էդ չագուչ վինդոուսները
13-11-09 • 03:59 AMէհ ... դե լավ էլի ...՜ օպյատ դվադցատպյատ ՜
հլը չեմ տեսել մի հատ բանավեճ ինտերնետում /խոսքն ավելի մասնագիտական քննարկումների մասին է/, որ չգա մեկն ու չասի ... «ժող. Վինդ-ը զիբիլ է, անցեք Լինուկսի»
Ինչ վերաբերում է ՄԱԿ-երին, ապա այստեղ մի քիչ այլ պատկեր է. Չխորանամ մանրամասների մեջ, միայն մեկ փաստարկ, որ այս 2 համակարգերն/ՄԱԿ եվ ՎԻՆ/ ունեն եվ իրենց առավելություններն եվ թերություններն.
Պետք չէ կուրորեն գովերգել ՄԱԿ-ն, հատկապես բերելով թերի փաստարկներ ... բացասականը քիչ չէ, եվ ինքդ էլ շատ լավ գիտես, քանի որ համողված եմ, որ ամեն օր դրա մասին հիշում ես ....
Ես օրինակի համար վատ չեմ տիրապետում Ւնիքսին, եվ ինետում միշտ պահում եմ նրա վրա հիմնված սիստեմաներ, բայց տանը սիրում եմ ՎԻՆԴ դնել.
Դա իմ ընտրությունն է, եվ ես չեմ անում գովաղդ. Ընդամենը պետք է հասկանալ թե քեզ ինչ է պետք, ինչի համար եվ անջատել կամ ջնջել այն ամենը ինչը մեզ պետք չէ, կամ խանգարում է.
13-11-09 • 05:15 AM